
ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՔՍԻՄԱՏՈՆԵՐԸ»
- Քոչարյանասերժական ավտորիտար ռեժիմի զուգահեռները 20-րդ դարի Մեքսիկայի քաղաքական իշխանության հետ սահմռկեցուցիչ վտանգների մասին են ահազանգում: Կատարված վերլուծությունները հաստատում են, որ իշխանության փոխանցումը Քոչարյանից Սարգսյանին կարող է կործանարար լինել Հայաստանի` որպես ինքնիշխան պետություն, գոյության համար:

Երբ 1994թ. մարտի 23-ին, նախընտրական հանրահավաքի ժամանակ աղքատ Տիխուանայի մերձակայքում գտնվող Լոմաս-Թաուրինաս քաղաքում սպանվեց Մեքսիկայի նախագահի թեկնածու Լուիս Դոնալդո Կոլոսիոն, ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ էր պետք անել դրանից հետո: Մինչ այդ նախագահի բոլոր թեկնածուների առաջադրումը, հետեւաբար եւ նախագահի պաշտոնն ընդհանրապես, վերապահված էր բացառապես Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցությանը (ԻՀԿ), ուստի նախագահի պաշտոնի համար պայքարողները ոչ թե սովորական թեկնածուներ էին, այլ կուսակցությունից առաջադրված նախագահի պաշտոնի իսկական ժառանգորդներ: Նրանք ամեն վեց տարին մեկ փոխարինում էին միմյանց` դառնալով երկրի կառավարիչներ: Մեքսիկական այս մղձավանջը սկզբնավորվեց 1929թ., երբ հիմնադրվեց կուսակցությունը: Ըստ այդմ, թեկնածուն ընտրվում էր dedazo-ի ճանապարհով, այսինքն` նախագահի ուղիղ ցուցումով եւ մատի մի շարժումով, որը նրան դարձնում էր նախագահական ամենակարող իշխանության կրող: Եվ այսպես` 1994թ. գարնանը գործող նախագահ Կարլոս Սալինաս դե Գորթարին, առաջին անգամ Մեքսիկայի պատմության մեջ, վերստին ընտրեց ժառանգորդ` մատն այս անգամ դնելով կրթության նախկին նախարար Էրնեստո Սեդիլյո Պոնսե դե Լեոնի վրա, որը գլխավորում էր սպանված նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը: Առկա էր մի տեսաժապավեն, որտեղ երեւում էր, թե ինչպես է վերջինս դրվատանքի արժանանում սպանված թեկնածուից: Սալինասն իր որոշումը կայացրեց գտնելով, որ դա բացառիկ վկայություն էր` ունակ բարձրացնելու թեկնածուի լեգիտիմության աստիճանը: Ինչպես պարզվեց` 1994թ.-ը ԻՀԿ-ի համար դարձավ հատուցման տարի: Նույն տարին կուսակցության անդամների համար նշանավորվեց որպես նախագահության վերջին տարի: Ստացվում է, որ ատրճանակը կրակող ծայրահեղ աղքատության մեջ հայտնված մարդասպանի մատը ոչ պակաս հզոր հանդիսացավ Մեքսիկայի պատմության համար, քան նախագահի մատն իր ողջ ադմինիստրատիվ ռեսուրսով: Սեդիլյոն իրապես ԻՀԿ-ի թեկնածուից դարձավ Մեքսիկայի նախագահ, բայց ամենաչնչին տարբերությամբ, որ ԻՀԿ-ի ներկայացուցիչը երբեւէ ստացել է ընտրությունների ժամանակ: Այնուհետեւ պետական կառավարման թափանցիկության հանգույն Սեդիլյոն հանեց dedazo-ի սկզբունքը: Վեց տարի անց նրա ժառանգորդը` ԻՀԿ-ից նախագահի թեկնածուն, այս անգամ առաջադրված նախնական քվեարկությամբ` փրայմերիզի արդյունքում, եւ ոչ անձնական նախապատվությամբ, 71 տարի անց մեքսիկական սպիտակ տունը զիջեց Լոս Պինոսին: Համեմատելով Մեքսիկայի հարուստ պատմության անցած հարյուրամյակի պետական կառավարման որակն ու բնույթը Հայաստանի վերջին տասնամյա իրականության հետ` հանգում ենք մի պարզ ու սահմռկեցուցիչ օրինաչափության. ինչպես Մեքսիկայի պատմության համար ատրճանակի ձգանին դրված մատի շարժումը դարձավ բեկումնային այդ երկրի համար, այնպես էլ հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում Նաիրի Հունանյանի մատի շարժմամբ Հայաստանի նորագույն պատմության ուղղությունը փոխեց իր բնական ընթացքը: Եթե Ռ.Քոչարյանը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի նախագահի պաշտոնում, կարծում եմ փաստն ինքնին ստիպում է բոլորիս լրջորեն խորհել` մեքսիկական դառը փորձն աչքներիս առաջ ունենալով: Ճշմարիտ է` հարյուրտոկոսանոց պատմական նմանություններ չեն լինում, բայց անցյալ տարի ՀՀԿ-ԲՀԿ երկգլխանի անգաղափար ու անբովանդակ հիբրիդի ծնունդը, որի միջոցով իշխանությունն ԱԺ-ում վերարտադրվեց Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան երկյակի բանաձեւումով, հիշեցնում է մեքսիկական ԻՀԿ-ի ծաղկուն շրջանը: Քոչարյանն` իր, Սարգսյանն իր համար ստեղծել են գրպանային կամ մարմնի այլ մասի հետ սերտորեն կապված անգաղափար մարդկանց խմբեր, որոնց միջոցով փորձում են իրացնել սեփական պրոեկտները ու ձեռքի հետ էլ փող աշխատել: Հետաքրքրական է, որ նրանցից յուրաքանչյուրը վերարտադրման սեփական ուղին է ընտրել` համապատասխան սեփական հակումներին եւ չափորոշիչներին: Օրինակ` եթե մինչ Սերժ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցության անդամ դառնալը, այս կուսակցության հետ դեռ կարելի էր որոշակի հույսեր կապել, ապա վերջինիս ՀՀԿ-ին անդամագրումից հետո, այն ամբողջությամբ դարձավ քրեածին, անբովանդակ ու անգաղափար: Եթե մինչ 2006թ. ամառը Անդրանիկ Մարգարյանը փորձում եւ ինչ-որ չափով կարողանում էր կուսակցության ներսում արթուն պահել Աշոտ Նավասարդյանի եւ Վազգեն Սարգսյանի շունչը` Նժդեհի գաղափարներով տոգորել կուսակցության նորագիրներին, ապա դրանից հետո ոչ միայն հոգեպես չդիմացավ կուսակցական քրեականացմանը, այլեւ սեփական կյանքով վճարեց` կուսակցությունն ամբողջությամբ վերապահելով քվազիօլիգարխ-կրիմինալներին: Քոչարյանը չհապաղեց` գնաց իր ճանապարհով: Ստեղծեց իր քիմքին ու ճաշակին հարազատ կուսակցություն` զրոյացնելով քաղաքական կուսակցության համար անհրաժեշտ գաղափարական բաղադրիչի անհրաժեշտությունը: Հայաստանում անցած երկու տարիների քաղաքական գործընթացները, սկսած 2006թ. գարնանը Արթուր Բաղդասարյանի ԱԺ նախագահի պաշտոնից «հրաժարեցումից», ծառայել է մեկ նպատակի` ամեն հնարավոր ու անհնար գնով լուծել իշխանության վերարտադրության խնդիրը: Այս իրողությունները նման են Մեքսիկայի ԻՀԿ-ի հիմնադիրի` Պլուտարքո Էլիաս Կալյեսի «արարչագործությանը»` jefe maximo-ին («գերագույն ղեկավար».- Մ.Մ.): Պլուտարքո Էլիաս Կալյեսը ծնունդով Սոնորայից էր, զինվորական գեներալ: Մեքսիկական հեղափոխությանը հաջորդած տասնամյա քաոսից (1910-1920թթ.) եւ արյունալի խմորումներից հետո 1928թ. նա դարձավ Մեքսիկայի նախագահ, իսկ 1929թ. հիմնեց Ազգային ժողովրդական կուսակցությունը` ԻՀԿ-ի իրավանախորդին, եւ քանի որ սահմանադրությունն արգելում էր նրան վերստին առաջադրվել, մինչեւ 1930-ականները կառավարեց երկիրը մի քանի սերունդ մարիոնետ-նախագահների միջոցով: Այս ժամանակաշրջանն անվանվեց նաեւ Մաքսիմատո: Թեեւ Լոսարո Կարդենասը, որն արժանացավ Էլիաս Կալյեսի dedazo-ին 1934թ., հակառակ սպասումներին անզիջող գտնվեց եւ նույնիսկ կուսակցության անվանումը փոխեց 1935թ., երկրից վտարելով «Մայն կամպֆի» հատորը կրծքին սեղմած էլիաս Կալյեսին նա` շարունակեց jefe maximo-ի ավանդույթները` այդ թվում, իհարկե, dedazo-ի ավանդույթը, որոնք պահպանվում էին Լոս Պինոսի հետագա տասը նախագահների կառավարման ժամանակաշրջաններում: Եթե համեմատենք այս իրավիճակը Հայաստանի հետ, կհասկանանք, թե ինչ կործանարար կարող է լինել Հայաստանի համար Սերժ Սարգսյանի նախագահի պաշտոնում ընտրությունը: Գործնականում պետք է փաստել, որ Քոչարյանը Հայաստանում dedazo-ի հայկական տարբերակի հիմնադիրն է: Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում «Մաքսիմատո»-ի օրենքի կանոններով պաշտպանելով, նա փաստորեն որոշել է ցմահ շարունակել սերնդեսերունդ կառավարել այս երկիրը: Պատկերացրեք, եթե Սերժ Սարգսյանը որոշի հետեւել Լոսարո Կարդենասին եւ մի օր որոշի տապալել Քոչարյանին, ինչպիսի միջոցների ու dedazo-ների պետք է դիմի իշխանությունը պահելու համար: «Կարդենասը Մեքսիկայի կառավարման համակարգին հաղորդեց իր իրական ձեւն ու բովանդակությունը», - գրում է մեքսիկացի գրող Կարլոս Ֆուենտեսը: «Նա կազմակերպեց հեղափոխությանը մասնակցած բոլոր ուժերին` գյուղացիներին, աշխատավորներին ու միջին դասարկարգին` միավորելով նրանց կուսակցական կորպորացիայի մեջ»: Եվ այսպես, ընդհուպ մինչեւ կուսակցության փլուզումը 1990-ականներին Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության քաղաքական գործիչները չունեցան դոմինանտ գաղափարախոսություն: Առկա էր միայն ռեակցիոն պատկերացում, որ այն ամենն, ինչից բաղկացած է ԻՀԿ-ն նույնպես կազմում է հեղափոխության մաս եւ ինքն իրենով մարմնավորում է ժամանակակից Մեքսիկան: Ֆուենտեսը գրում է. «Չգրված Lex Trebonia-ն (հին հռոմեական քաղաքական գործիչ Թրեբոնիոսի առաջարկը Կեսարի, Կրասոսի եւ Օգոստոսի կառավարումը արվարձանների նկատմամբ հավելյալ ժամանակաշրջանով պահպանելու մասին), մեքսիկացի «կեսարները» գրեթե ոչնչով չէին տարբերվում Օգոստոսի օրենքից, որը ստեղծեց հզոր չինովնիկություն, խթանեց գործարարական եւ աշխատավորական կազմակերպությունների զարգացումը` մանիպուլյացիայի ենթարկվելով այս երեք ուժերի միջեւ գործադիր իշխանության քաղաքական ուժի շահերով: Dedazo-ի սկզբունքը, որը գործադրվում էր Մեքսիկայում ԻՀԿ-ի իշխանության օրոք, իսկ այժմ Քոչարյանի եւ Սարգսյանի կողմից, իշխանական խարդավանքների գործադրման համար միակ միջոցն է: Սա էլ, իր հերթին, դառնում է քաղաքական կառույցի ոսկրակալման պատճառ, եւ ԻՀԿ-ի կամ քոչարյանասերժական իշխանությունն արդյունքում վերածվեց բարդ համակարգի. պատրոնատի` ֆինանսական բուրգի սկզբունքով կամ, ինչպես այն անվանել է պերուացի արձակագիր Մարիո Վարգաս Լյոսան` «իդեալական դիկտատուրայի»: Համակարգը խրախուսում էր աշխույժ բյուրոկրատներին եւ ագրեսիվ կուսակցության հիմնադրամի դրամահավաքներին: Այս պայմաններում ազատամիտ եւ ուղղամիտ մարդկանց հեշտությամբ փոխարինելու են ծախու երեսպաշտներն ու քրեածինները, պետական կառավարման թափանցիկությունը վերածվում է անտեղի զբաղմունքի, որի մասին հիշում են միայն հետին ամսաթվով: «Ոչինչ գրավոր չխոստանալ» սկզբունքը դարձել էր Լոս-Պինոսի չգրված օրենքը: Մեր դեպքում, սակայն, նույնիսկ գրավոր խոսքը ոչ մի արժեք չունի, որովհետեւ Հայաստանի այսօրվա վարչախումբը ոչ միայն քաղաքական կամք չունի իրավիճակը շտկելու, այլեւ ինքը` իշխանությունը, ամենաեռանդուն խթանիչն է այս իրավիճակի: Անցյալի Մեքսիկայում, ինչպես եւ ներկա Հայաստանում, Առաջին դեմքի պաշտոնը պետության մեջ փաստորեն դարձել է «պատրոնատության» եւ գործադիրի յուրաքանչյուր ճյուղ, անհատ, ոստիկանություն եւ սանէպիդկայանի աշխատակից հաշվետու են նախագահականին: Չենք խոսում տնտեսության մեջ առավել եկամտաբեր ոլորտների մասին, որտեղ դժվարությամբ աշխատած յուրաքանչյուր հազար դոլարի մասին տեղյակ եւ փայատեր է նախագահի աշխատակազմի համապատասխան «վերահսկող» բաժինը: Իշխանությունը պահելու տենչը, որը հիմնված չէ քաղաքական փիլիսոփայության եւ գաղափարախոսության վրա (այս մեղադրանքները հիմնականում ուղղվում են գաղափարական հենքից զուրկ «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին) ԻՀԿ-ն իր երկարակեցությունն ապահովել է արդեն նրանով, որ պարզապես գոյություն է ունեցել: Արդյունքում. թե Մեքսիկայում եւ թե Հայաստանում, նախագահական պալատում ստեղծված եւ կազմավորված կուսակցությունները ավելի կարեւոր դարձան, քան նախարարների կաբինետը եւ աշխատակազմերը` անհամար, կաշառակեր առանձին թելիկներով, ֆավորիտիզմով եւ նեպոտիզմով: ԻՀԿ-ն ինքը կառավարություն էր, իսկ կառավարությունը` կուսակցություն: Նրանք` առանց մեկը մյուսի չէին կարող գոյություն ունենալ: Հայաստանում Քոչարյանը թույլ չտվեց որեւէ կուսակցության այսքան «առաջ անցնել»: Արդյունքում` վերջին տասը տարիներին ինքը դարձավ եւ կուսակցություն եւ կառավարություն եւ պետություն: Փորձագետները համոզված են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում վերականգնեցին «հրապարակային ստախոսությունը»` որպես աշխատանքային նորմ եւ ռեժիմ նախագահականի եւ կառավարության պատերից ներս: Հին ԻՀԿ-ի նմանատիպ ֆիգուրների նման Հայաստանի առաջին դեմքը ելնում է այն եզրահանգումից, որ նա ավելի լավ է հասկանում ինչն է պետության համար լավ եւ իրեն իրավունք է վերապահում վարվել եւ բացատրել իր արարքներն այնպես, ինչպես ըստ իրեն հարկն է, եւ այն ժամանակ, երբ անհրաժեշտ է գտնում: ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն փաստացի «քոչարյանիզմը» վերածել են ինստիտուտի` նրան հռչակելով որպես առանցքային իրենց վերարտադրության եւ ինքնապահպանման համար: Այս զույգ կուսակցությունների համար Քոչարյանի եւ Սարգսյանի բացակայությունը գրեթե նման է Լոս-Պինոսին` առանց ԻՀԿ-ի մինչ 2000 թվականը: Եթե Իրանը աշխարհի համար վտանգ է ներկայացնում իր միջուկային ծրագրերով, ապա Հայաստանը տարածաշրջանի առումով վտանգ է ներկայացնում իր կոռուպցիայով, ինչպես Մեքսիկայում էր ԻՀԿ-ի ժամանակ: Այդ իրավիճակը ծնում է անկանխատեսելիություն, որն ավելի վտանգավոր է, քան Իրանի միջուկային գլխիկները եւ հրթիռները, որովհետեւ քրեականացված իշխանության պայմաններում տարածաշրջանային ներդաշնակ զարգացում եւ առաջխաղացումն ուղղակի բացառվում է: Հոգնած այս իրավիճակից` մեքսիկացի ժողովուրդը գերազանց հասկանում էր, թե ինչպիսին է իր երկրի «ընտրովի» իշխանությունը եւ ստիպված էր կամ «յուղել» այդ համակարգը, թույլ տալ, որ իրեն կեղեքեն, ստորացնեն ու անարգեն եւ կամ հենվել սեփական ուժերին ու վճռական գործողություններ ձեռնարկել: Փառք, երիցս փառք այն օրվան, երբ մենք էլ հասկացանք, ոտքի կանգնեցինք ու որոշեցինք չնահանջել: Այս ընթացքը անշրջելի է, ժողովրդի հաղթանակը` դատապարտված իրականանալու:
- Մուսա Միքայելյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան 80
Մեր ժողովուրդը թեւակոխում է նախագահական ընտրությունների նախընտրական փուլի վճռական վերջնագիծ: Այս ընտրությունները առավել վճռորոշ են լինելու մեր կյանքում, որովհետեւ հետպատերազմական ժամանակաշրջանը մեր ժողովրդին ...ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԴԵՄ ՍԵՐԺԻ
Արկադի Վարդանյան
Ժողովրդավարությունը անպարսավելի պետական կարգ չէ, սակայն դեռ ոչ ոք ավելի լավ տարբերակ չի առաջարկել: Այս միտքը արտահայտել է անցյալ դարի հռչակավոր քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլը: Եվ կիրթ, խելացի ու պարզապես ...ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՔՍԻՄԱՏՈՆԵՐԸ»
Մուսա Միքայելյան
Քոչարյանասերժական ավտորիտար ռեժիմի զուգահեռները 20-րդ դարի Մեքսիկայի քաղաքական իշխանության հետ սահմռկեցուցիչ վտանգների մասին են ահազանգում: Կատարված վերլուծությունները հաստատում են, որ իշխանության փոխանցումը ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ՊԱՐԶ ՍԱԴՐԻՉ Է
Գոհար Բարսամյան 2
Խոտորուած սիրտը չարիքներ է նիւթում եւ ամեն ժամանակ սերմանում է խռովութիւն քաղաքում: Աստվածաշունչ, Առակներ 6: 14 Յուրաքանչյուր ոք իր ինքնահաստատման ճանապարհն ունի, իր ինքնահաստատման միջոցը: Հավանաբար ճակատագրով ...ՄԱՆԱՆԵԽԻ ԿՈՐԱԾ ՀԱՏԻԿԸ
Արամ Ամատունի
Իշխանության այն ջղաձիգ արձագանքը, որ ստացվեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոսկովյան այցի կապակցությամբ, թերեւս աներկբա վկայում է, որ այդ այցը նախագահի ընտրության համատեքստում լինելու է կամ արդեն ...ԽՂՃԱՀԱՐՈՒՅՑ «ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ»
Էմմա Գաբրիելյան
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑԻԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵՂ ՈՒՆԻ՞ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՍՈՒՄ
Արման Բաբաջանյան 1
Տասը տարի ի վեր Հայաստանը վարել է աշխարհի համար անորոշ ու անկանխատեսելի արտաքին քաղաքականություն` բավարարվելով բացառապես ներքին սպառման համար շինծու մարտահրավերների դեմ անպտուղ պայքարով:
Մինչ օրս տարածաշրջանին ...«ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՐՈՒՍԵԼ»
Ա.Պ. 1
Հայտնի է, որ նախորդ ընտրություններում ընտրակաշառքը մեծ հաջողություն է ունեցել: Այժմ, սակայն, դրա հաջողությունը դարձել է կասկածելի, քանի որ շատերը խոսում են այն մասին, որ փողը կվերցնեն, բայց կընտրեն այնպես, ...ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Գյումրիում տեղի ունեցած` Սարգսյան Սերժ նախագահական թեկնածուի մասնացությամբ եւ վարչական ռեսուրսի լայն ներգրավմամբ կայացած հանրահավաքի ժամանակ, մասնակիցներից մի զույգի ձեռքին եղել է «Առաջ Հայաստան, ...ԽՈՒՃԱՊ... ՄԻՆՉԵՒ ՈՒ՞Ր
Ստեփան Սաֆարյան
Լեւոն Տեր-Պետրոսյանի «երկու մեծ մեղքերը» Ակնհայտորեն «Ժառանգություն» կուսակցության վարչության փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կուսակցության ընտրողներին ու համակիրներին կոչ արվեց առաջիկա նախագահական ...ՍԱՏԱՐՈՒՄ
Փետրվարի 19-ին Հայաստանում կկայանա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Անկախացումից տասնյոթ տարի անց Հայաստանը հայտնվել է իր պատմության շրջադարձային կետում:
Իհարկե, զգալի է տնտեսական վերելքի սկիզբը, ...ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան 1
Արթուր Բաղդասարյան. «Օրինաց երկրի» նախագահ: Ծանր դեպք: Տառապում է անբուժելի հիվանդությամբ, որ կարելի է նարցիսիզմի մուտացիա համարել` ինքնաներշնչման զոհ, որի վերաբերյալ հոգեբանները ինչ-որ եզրույթ գտած կլինեն, ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԱՆՈՒՆ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1
Անազատության տասնյակ շաբաթների, ամիսների խորքից, ձեռնաշղթաների, կտտանքների ու դաժան փորձությունների, առողջության կորստի, փշալարարերի ու հանապազօրյա արեւի լույսից զրկող ճաղավանդակների հեռվից երազել ու ...ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ ԼԵՒՈՆ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԻ
Որքան կը մօտենայ փետրուար 19-ի նախագահական ընտրութեան թուականը, բնականաբար այնքան սկսած է սաստկանալ տարբեր թեկնածուներու ընտրապայքարը:
Անշուշտ ընտրելու իրաւունքը սահմանափակուած է հայրենաբնակ ժողովուրդին, ...ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
Այսօր Գյումրիում տեղի ունեցած` Սարգսյան Սերժ նախագահական թեկնածուի մասնացությամբ եւ վարչական ռեսուրսի լայն ներգրավմամբ կայացած հանրահավաքի ժամանակ, մասնակիցներից մի զույգի ձեռքին եղել է «Առաջ Հայաստան, ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...
ՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե ՀարությունյանՌԴ-Ն ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Էմմա ԳաբրիելյանՈՉ ՍԿԻԶԲԸ, ՈՉ ՎԵՐՋԸ, ԱՅԼ` ԸՆԹԱՑՔԸ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՑՔ ԵՐԵՒԱՆԻՆ
Անի ԵղիազարյանԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ ԱբգարյանՄԻԱԿ-Ը ՀԱՄԱԿԱՐԾԻՔ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

