
ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
- Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց:

«1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային այսքան ակնհայտ ագրեսիվ գործողություններ որեւէ հնարավոր թեկնածուի նկատմամբ: Այս ընտրություններն աչքի ընկան նրանով, որ արդեն սեպտեմբերի վերջից ԶԼՄ-ներում շատ սուր քաղաքական պայքար սկսվեց, իսկ վերջին 4 շաբաթների ընթացքում իրավիճակը կարծես հանդարտվել է», - 1996-2008թթ. նախագահական ընտրությունների միջեւ երեկ այսպիսի զուգահեռներ անցկացրեց Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը` ընդգծելով, որ 1996-ից մինչ օրս ընտրությունների կազմակերպման եւ անցկացման առումով պետք է որ ավելի քաղաքակիրթ մակարդակի հասած լինեինք: Երեկ ԵՄԱ-ն հերթական անգամ հրապարակեց 8 լրատվամիջոցների (Հ1, Հ2, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «ԱԼՄ», «Կենտրոն» եւ Հայաստանի հանրային ռադիո) եթերի` հունվարի 31-ից փետրվարի 9-ն ընկած ժամանակաշրջանի դիտարկման արդյունքները: Նախորդ տասնօրյակի (հունվարի 21-30) համեմատ` վերջին մոնիտորինգը մոտավորապես նույն պատկերն է վեր հանում` դիտարկված բոլոր լրատվամիջոցները ղեկավարվում են նույն կենտրոնից եւ, բնականաբար, վարում են նույնատիպ` «հակալեւոնական» քաղաքականություն: Ինչպես նախորդ բոլոր ամիսներին (սկսած սեպտեմբերից), վերջին տասնօրյակի ընթացքում եւս ՀՀ նախագահի 9 թեկնածուներից ամենաշատ լուսաբանման է արժանացել Սերժ Սարգսյանը` հիմնականում դրական հիշատակումներով, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը լսարանին է ներկայացվել առավելապես բացասական լույսի ներքո: Հ1-ը իր եթերի 3002.8 վայրկյանը հատկացրել է Սերժ Սարգսյանի լուսաբանմանը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին` 4961.1 վայրկյան: Ընդ որում` Հ1-ի եթերում Սերժ Սարգսյանի 69 հիշատակումներից միայն 3-ն են եղել բացասական, 10-ը` դրական, մնացածը` չեզոք, իսկ Լ.Տեր-Պետրոսյանի դեպքում 57 հիշատակում է արձանագրվել, որից 16-ը` բացասական, 0 դրական, մնացածը` չեզոք: Նույն պատկերն է նաեւ Հ2-ում. Սերժ Սարգսյանը հիշատակվել է 101 անգամ, որից 30-ը` դրական, 8-ը` բացասական, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 79 անգամ, որից 27-ը` բացասական, 0 դրական: Հանրային ռադիոյի եթերում էլ է նույն պատկերը` Ս.Սարգսյանը հիշատակվել է 60 անգամ` 7 դրական, 0 բացասական, իսկ այ Լեւոն Տեր-Պետրոսյանը 67 անգամ է հիշատակվել` 0 դրական եւ 10 բացասական հարաբերակցությամբ: «Երկիր մեդիայի» եթերում հիշատակումների առումով, որքան էլ որ տարօրինակ է, առաջատարը Արթուր Բաղդասարյանն է` 71 անգամ է հիշատակվել, 71-ն էլ եղել են չեզոք, այս հ/ը-ն Բաղդասարյանին «բաշխել է» իր եթերի 4220.4 վայրկյանը, իսկ 8804.9 վայրկյանը, բնականաբար, Վահան Հովհաննիսյանին` հիշատակելով 68 անգամ, որից 11-ը դրական են եղել: Այս ալիքով «մեր հին ընկերը» ոչ մի «մինուս» չի ստացել: Փոխարենը Լեւոն Տեր-Պետրոսյանին է հատկացրել 2564.4 վայրկյան, հիշատակել է 66 անգամ, սակայն առավելապես բացասական լույսի ներքո` 1 դրական, 17 բացասական, 48 չեզոք: Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսաբանումների առումով խիստ բեւեռացված քաղաքականություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Ս.Սարգսյանն այս ալիքով ոչ մի բացասական հիշատակում չի ստացել, փոխարենը Լեւոն Տեր-Պետրոսյանն է լիուլի ստացել` ոչ մի դրական, 44 բացասական հիշատակում: Ընդ որում` այս ալիքի «Ի՞նչ են գրում թերթերը» հաղորդման նախորդ տասնօրյակի միտումը շարունակվում է: Հենց այս հաղորդմանն են ընկել Ս.Սարգսյանի 9 դրական եւ Լ.Տեր-Պետրոսյանի 30 բացասական հիշատակումները: Նախընտրական քարոզչության ընթացքում ԵՄԱ-ի դիտարկումներն արձանագրել են, որ հետազոտված 7 հ/ը-ները պայմանավորված քաղաքականություն են իրականացնում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները լուսաբանելու հարցում` բացառությամբ «Երկիր մեդիայի». դրանք բոլորն էլ այդ հանդիպումներին վերաբերող ռեպորտաժները հեռարձակում են դրանց անցկացման հաջորդ օրը: Պարզ է` դրանք լավագույնս մոնտաժվում են մարդաշատ կադրերով, Սերժ Սարգսյանի ելույթին սինխրոն ուղեկցվող «առաջ, Հայաստան» բացականչություններով, իբրեւ թե Սերժ Սարգսյանի ելույթից էքստազի մեջ ընկած մարդկանց դեմքերով (իրականում դրանք Սերժին ուղեկցող երգիչների տված համերգից վերցված կադրեր են), այլ զարմանազան համալրումներով: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուների նախընտրական հանդիպումներին, ապա դրանք վերոնշյալ հ/ը-ները աճապարում են նույն օրը լուսաբանել, այսպես ասած` «ափալ-թափալ»: Մինչդեռ «Երկիր մեդիայի» եթերում Ս.Սարգսյանի նախընտրական հանդիպումներին վերաբերող նյութերը անկանոն են հեռարձակվում, բայց էլի նույն քաղաքականությամբ` հանդիպման հաջորդ օրը: Ինչ վերաբերում է նախընտրական շրջանի ամենաինտրիգային երեւույթին` նախագահի թեկնածուների դեբատներին, ապա դրանք այդպես էլ չեն կայանում:
- Հեղինե Մանուկյան
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ. ՈՐՈՇ ՀՈՐԴՈՐՆԵՐ
Ընտրողին Քվեարկեք միայն Ձեր անունից եւ ստորագրեք միայն Ձեր անվան դիմաց:
Թյուրիմացություններից խուսափելու նպատակով քվեաթերթիկում նշումը արեք Ձեր գրիչով:
Ոչ մի դեպքում մի կատարեք բաց քվեարկություն:
Եթե ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Վահե Պետրոսյան
Ծնունդով ապարանցի, հայտնի գեղանկարիչ Բորիս Եզիազարյանը 1993թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Կիեւում: Եվրոպա, ԱՄՆ, Կանադա. գրեթե ողջ աշխարհի առջեւ բացված նկարիչն այս ուրբաթ իր տաք գույներով «կբացվի» հայրենիքում: ...ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԵՏՊԱՏՎԵՐ
Արման Նավասարդյան 2
Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ...ԵԱՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Գ.Ա.
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ, ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը:
Զեկույցում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Կոմունիստական եւ առհասարակ ետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:
Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Գոհար Բարսամյան
Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ...ՍԵՐԺԻԿ ՊԱՊԻԿՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ
Գագիկ Աբգարյան
«Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի բոլոր իննը թեկնածուներն էլ ունեն նախընտրական հիմնադրամներ: Ութ թեկնածուների հիմնադրամներում կատարվել են 199 միլիոն 630 դրամի վճարումներ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ...ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՆԻՀԻԼԻԶՄ
Մուսա Միքայելյան
Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:
Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, ...ԻՍԿ ԳՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՐԿԻՆ «ԹՌՉԵԼ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ շատ խիստ դատապարտեց քաղաքական այն ուժին, որն ասում է, թե «Ամեն ընտրությունից հետո Հայաստանում գները ...«ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ:ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Մարինե Խառատյան
Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում ...«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ. 2
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը:
«Վարչակարգի ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց:
«1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Պատմության թատերաբեմից ազգերն ու պետությունները անհետանում են այնժամ, երբ ավարտում են իրենց բուն առաքելությունը, երբ ավարտվում է Ստեղծողի նախանշած իրենց դերը: Բայց, մինչ այդ, ինչ-որ մի կարեւոր, յուրահատուկ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Վարդան Օսկանյանը` որպես արտաքին գործերի նախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրիում` Մեղրիի հանձնման մասին փաստաթղթի բացահայտման վերաբերյալ ...
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

