
ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
- Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երեկ պայթեցին քոչարյանասերժական բոլոր պատրանքները. իշխանության վերարտադրվելու հնարավորությունը զրո է:

Ագարակում ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը ասաց, որ վարչախմբի պատվերով արված սոցիոլոգիական հարցումների կեղծիքը բացահայտեց ռուսական մամուլը` հրապարակելով սեփական հարցումների արդյունքները. Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը 75 է: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իրեն հատուկ հումորով նկատեց, որ «Սերժը միշտ բարձր հարթակներ է սարքում իր հանդիպումների համար, որպեսզի իր փոքրությունը չերեւա» : Իսկ նույն հումորով անդրադառնալով Արտաշես Գեղամյանի ծրագրին` նկատեց, որ փետրվարի 19-ից հետո «Գեղամյանը համբարձման ծրագիր է գրելու»: Հաջորդ ելույթը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանինն էր. «Պետք է փոխվի երկրի դրվածքը, իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին: Կոչ եմ անում չենթարկվել ճնշումներին, մերժել ընտրակաշառքները եւ խղճի մտոք կատարել ձեր ընտրությունը, հանուն Հայաստանի արժանապատիվ ապագայի»: Ի դեպ, այստեղ տեղական իշխանությունները շատերին արգելել էին գալ հանրահավաքի: Լեռնամետալուրգիական կոմբինատի մի խումբ աշխատակիցներ նամակ էին ուղարկել, որում ասվում էր, որ իրենք. «Լեւոնի հետ են: Այդ ոջիլներին ու տզրուկներին ձայն չենք տալու»: Ագարակում առաջին նախագահը ասաց, որ ուրախ է լեռնամետալուրգիական կոմբինատի աշխատելու փաստով, սակայն դա այստեղի միակ ռեսուրսը չէ, պետք է բացվեն ճանապարհները դեպի հարեւան երկրներ: Միայն այսպես հնարավոր կլինի բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը: Ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմելով տեղական չինովնիկներին` ասաց, որ նրանք բռնանում են ժողովրդի կամքի վրա առանց գիտակցելու, որ «Քոչարյանը ու Սերժը այլեւս իշխանություն չեն: Այս մարդիկ իրենց ճակատագիրը կապում են խորտակվող նավի հետ, իսկ Ռոբերտը եւ Սերժը ոչ թե այդ նավի կապիտաններն են, այլ առնետները»: Մյուս կողմից` չինովնիկները չեն հասկանում, որ «վաղը ժողովուրդը երես է թեքելու իրենցից»: Առաջին նախագահը ներկայացրեց իր թիմը եւ Ս.Սարգսյանի թիմը` ասելով. «Ընտրել Սերժին` կնշանակի ընտրել Սադամ Հուսեյնին»: Այս վերջին խոսքերը առանձնապես մեծ հավանության արժանացան ագարակցիների կողմից: Մեղրի: Այս մի հատիկ բառի մեջ այնքա~ն հայրենիք կա, այնքա~ն Հայաստան, եւ այնքա~ն արեւ: Այս մի հատիկ բառը կարող էր իրական հայրենիքից վերածվել հայրենիքի հիշողության, եթե ժամանակին Կարեն Դեմիրճյանը ու Վազգեն Սարգսյանը չտապալեին այդ դավադրությունը: Գրիգոր Հարությունյանը դիմեց իր հայրենակից իշխանիկներին` ասելով, որ խնդրում է չխանգարել ժողովրդին փետրվարի 19-ին: Ապա խոսեց ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Ես ոչ թե խնդրում, այլ որպես ՀՀ նախորդ եւ հաջորդ նախագահ պահանջում եմ մնալ օրենքի սահմաններում»: Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ կարեւորագույն մի հարցի, որի մասին փաստաթուղթը հրապարակել էր փետրվարի 9-ին Ազատության հրապարակում: «Առաջին անգամ, որպես պաշտոնական առաջարկ այն ձեւակերպվել է 1999թ.-ի աշնանը, երբ ես երկու տարի արդեն թոշակառու էի: Փաստաթուղթը լիարժեք համաձայնության արժանացել է Ռ.Քոչարյանի, Ս.Սարգսյանի եւ Վ.Օսկանյանի կողմից: Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը իրենց կյանքի գնով վիժեցրել են այդ դավադրությունը: Հիմա ես ի՞նչ ասեմ Վարդան Օսկանյանին կամ մյուսներին, որոնք հերքում են սա: Մի բառ` ամենայն պատասխանատվությամբ. Վարդան Օսկանյանը` որպես արտգործնախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է: Այդ մարդիկ արժանապատվության, բարոյականության նշույլ չունեն»: Օրվա վերջին հանդիպումը Կապանում էր: Այստեղ առաջին նախագահը անդրադարձավ գործող իշխանություններին, ասաց, որ «որքան շատ են մեզ հայհոյում, զրպարտում, այնքան շատ համակիրներ ենք ունենում: Նշանակում է` նրանք վերջացած են եւ հողը փախել է նրանց տակից»: Ինչ վերաբերում է նրանց սատարող իշխանիկներին. «Սխալ բան են անում, սխալ խաղադրույք են կատարում: Ես խոսում են կազինոյի տերմիններով` իրենց հասկանալի լիզվով: Խաղագումարը դնում են պարտվող կողմի վրա, պետք է հաղթողի վրա դնեն, իսկ հաղթողը մենք ենք: Կարելի է ասել` հաղթած ենք արդեն: Կա ընդամենը երկու թեկնածու, մնացած թեկնածուները, ովքեր մեզ չեն միացել` ինչ հայրենասիրական ճառեր էլ ասեն, ինչպիսի քաղաքական նկատառումներով էլ արդարացնեն իրենց մասնակցությունը ընտրություններին, դրանք բոլորն էլ լծված են Սերժի սայլին: Նույն չարաբաստիկ դերը խաղացին 1998-ին եւ 2003-ին: Նրանք երկրորդ փուլում չպաշտպանեցին Կարեն Դեմիրճյանին եւ Ստեփան Դեմիրճյանին, ամենաանբարոյական ձեւով պաշտպանեցին Քոչարյանին եւ Սերժին: Այդ տեսակները ավելի անբարոյական են, քան նրանք, ովքեր այսօր բացահայտ կանգնած են Սերժի կողքին, ասենք` Թոխմախի Մհերը եւ Նեմեց Ռուբոն: Քանի որ նրանք, ովքեր իբր անկախ թեկնածուներ են եւ ժողովրդի ձայնն են հայցում եւ ուզում էին այսկերպ մնալ քաղաքական դաշտում, ամենաստոր գործն են կատարում` հօգուտ այս ավազակապետության»:
- Կարինե Հարությունյան
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ. ՈՐՈՇ ՀՈՐԴՈՐՆԵՐ
Ընտրողին Քվեարկեք միայն Ձեր անունից եւ ստորագրեք միայն Ձեր անվան դիմաց:
Թյուրիմացություններից խուսափելու նպատակով քվեաթերթիկում նշումը արեք Ձեր գրիչով:
Ոչ մի դեպքում մի կատարեք բաց քվեարկություն:
Եթե ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Վահե Պետրոսյան
Ծնունդով ապարանցի, հայտնի գեղանկարիչ Բորիս Եզիազարյանը 1993թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Կիեւում: Եվրոպա, ԱՄՆ, Կանադա. գրեթե ողջ աշխարհի առջեւ բացված նկարիչն այս ուրբաթ իր տաք գույներով «կբացվի» հայրենիքում: ...ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԵՏՊԱՏՎԵՐ
Արման Նավասարդյան 2
Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ...ԵԱՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Գ.Ա.
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ, ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը:
Զեկույցում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Կոմունիստական եւ առհասարակ ետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:
Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Գոհար Բարսամյան
Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ...ՍԵՐԺԻԿ ՊԱՊԻԿՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ
Գագիկ Աբգարյան
«Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի բոլոր իննը թեկնածուներն էլ ունեն նախընտրական հիմնադրամներ: Ութ թեկնածուների հիմնադրամներում կատարվել են 199 միլիոն 630 դրամի վճարումներ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ...ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՆԻՀԻԼԻԶՄ
Մուսա Միքայելյան
Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:
Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, ...ԻՍԿ ԳՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՐԿԻՆ «ԹՌՉԵԼ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ շատ խիստ դատապարտեց քաղաքական այն ուժին, որն ասում է, թե «Ամեն ընտրությունից հետո Հայաստանում գները ...«ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ:ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Մարինե Խառատյան
Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում ...«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ. 2
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը:
«Վարչակարգի ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց:
«1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Պատմության թատերաբեմից ազգերն ու պետությունները անհետանում են այնժամ, երբ ավարտում են իրենց բուն առաքելությունը, երբ ավարտվում է Ստեղծողի նախանշած իրենց դերը: Բայց, մինչ այդ, ինչ-որ մի կարեւոր, յուրահատուկ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Վարդան Օսկանյանը` որպես արտաքին գործերի նախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրիում` Մեղրիի հանձնման մասին փաստաթղթի բացահայտման վերաբերյալ ...
ՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե ՀարությունյանՍՏԵՂԾԵՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐԵՔ
Գայանե ԱռուստամյանՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԱՐԱԳ ԱՎԱՐՏԵԼ»
Էմմա ԳաբրիելյանՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՄԵԶ ՎՐԱ ԹԱՆԿ ԿՆՍՏԻ
Արամ ԱմատունիՑՆՑՎԱԾՆԵՐ ՉԿԱՅԻՆ
Մարինե Խառատյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

