
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
- Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը:

«Վարչակարգի կողմից նախընտրական շրջանում իրականացվող գործողությունների տրամաբանությունը վկայում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի համակարգային փոփոխությունը հնարավոր է բացառապես համաժողովրդական շարժման միջոցով: Ստեղծված իրավիճակում գնահատելով երկրում ընթացող նախընտրական զարգացումները, արձանագրելով, որ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով գնալուն այլընտրանք չունի` «Նոր ժամանակներ» կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանի ապագայով մտահոգված եւ ոչ մի ընտրող 2008թ.-ի փետրվարի 19-ին չպետք է քվեարկի իշխանության ներկայացուցիչների եւ նրանց սպասարկող ու ծառայող թեկնածուների օգտին: «Ինչպես եւ կանխատեսվում էր` 2007թ.-ի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ՆԺԿ-ի, «Իմփիչմենթ» դաշինքի եւ «Հանրապետություն» կուսակցության համատեղ ջանքերով բարձրացված համաժողովրդական շարժման ալիքը իր տրամաբանական զարգացումը ունեցավ 2008թ.-ի նախագահական ընտրությունների ընթացքում: «Նոր ժամանակներ» կուսակցությունը պաշտպանում է այդ համաժողովրդական շարժումը, որն առաջնորդում է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ հասարակությունն իր մեջ ուժ է գտել եւ ոտքի կանգնել` սեփական արժանապատվությունը ոտնահարող բարքերից ձերբազատվելու համար, եւ ՆԺԿ-ն բնականաբար ժողովրդի հետ է», - երեկ «Մարիոթ» հյուրանոցում հրավիրած ասուլիսում հայտարարեց կուսակցության փոխնախագահ Հրաչ Սարգսյանը: Կուսակցության վարչության հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Հայաստանի նախագահի ընտրական մրցավազքի եզրափակիչ փուլում հայ հասարակությունը հայտնվել է շատ վտանգավոր մի եզրագծի առջեւ, որի գլխավոր պատասխանատուն գործող իշխանական վերնախավն է, քանզի նա, օգտագործելով սեփական ունակությունների եւ արժեքային ընկալումների ողջ զինանոցի ներդրմամբ ձեւավորված, մինչեւ կոկորդը կրիմինալի մեջ թաթախված վարչակարգի հակաազգային եւ հակաժողովրդական բոլոր միջոցները, ոչնչի առաջ կանգ չառնելով ի սկզբանե լրջագույն հարված հասցրեց այս կարեւորագույն համապետական ընտրության լեգիտիմությանը: Այո, «Նոր ժամանակներ» կուսակցությունը գտնում է, որ իրենց խմբային շահերը ամեն ինչից վեր դասող ՀՀ իշխանությունների ամեն գնով վերարտադրվելու անփառունակ ձգտման արդյունքում` հայկական քաղաքական դաշտում ընդգծված ժողովրդականություն վայելող արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչ` ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանին նախագահական ընտրապայքարից դուրս թողնելը լրջագույն հարված էր նախագահական ընտրության լեգիտիմությանը, ինչը չի բխում մեր պետության եւ հասարակության շահերից»:
- Մ.Խ.
Քննարկում
SkyFlyer գրել է:
Ինչպես ասոում են կենացները քաղցրանում են։ Աչքիս Ռուսաստանը մի բան մոգոնել է նորից։
հավատ գրել է:
Ինչից եք վախենում եվ ջնջում քննարկումները:Միթե կարծում եք ոչ ոք ոչինի չի հասկանում կամ հիշում,թե ինչպես էր Արամ Կարապետյանը քննքդատում այս կառավարությանը, սակայն երեվում է նարքա հիշողությունը դավաճանում է իրեն,քանի որ մոռացել է անցած կառավարության կատարած հանցագործուտյունները:
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ. ՈՐՈՇ ՀՈՐԴՈՐՆԵՐ
Ընտրողին Քվեարկեք միայն Ձեր անունից եւ ստորագրեք միայն Ձեր անվան դիմաց:
Թյուրիմացություններից խուսափելու նպատակով քվեաթերթիկում նշումը արեք Ձեր գրիչով:
Ոչ մի դեպքում մի կատարեք բաց քվեարկություն:
Եթե ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Վահե Պետրոսյան
Ծնունդով ապարանցի, հայտնի գեղանկարիչ Բորիս Եզիազարյանը 1993թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Կիեւում: Եվրոպա, ԱՄՆ, Կանադա. գրեթե ողջ աշխարհի առջեւ բացված նկարիչն այս ուրբաթ իր տաք գույներով «կբացվի» հայրենիքում: ...ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԵՏՊԱՏՎԵՐ
Արման Նավասարդյան 2
Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ...ԵԱՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Գ.Ա.
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ, ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը:
Զեկույցում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Կոմունիստական եւ առհասարակ ետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:
Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Գոհար Բարսամյան
Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ...ՍԵՐԺԻԿ ՊԱՊԻԿՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ
Գագիկ Աբգարյան
«Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի բոլոր իննը թեկնածուներն էլ ունեն նախընտրական հիմնադրամներ: Ութ թեկնածուների հիմնադրամներում կատարվել են 199 միլիոն 630 դրամի վճարումներ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ...ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՆԻՀԻԼԻԶՄ
Մուսա Միքայելյան
Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:
Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, ...ԻՍԿ ԳՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՐԿԻՆ «ԹՌՉԵԼ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ շատ խիստ դատապարտեց քաղաքական այն ուժին, որն ասում է, թե «Ամեն ընտրությունից հետո Հայաստանում գները ...«ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ:ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Մարինե Խառատյան
Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում ...«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ. 2
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը:
«Վարչակարգի ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց:
«1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Պատմության թատերաբեմից ազգերն ու պետությունները անհետանում են այնժամ, երբ ավարտում են իրենց բուն առաքելությունը, երբ ավարտվում է Ստեղծողի նախանշած իրենց դերը: Բայց, մինչ այդ, ինչ-որ մի կարեւոր, յուրահատուկ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Վարդան Օսկանյանը` որպես արտաքին գործերի նախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրիում` Մեղրիի հանձնման մասին փաստաթղթի բացահայտման վերաբերյալ ...
ՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե Հարությունյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

