
«ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ:ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
- Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում է տարբեր հանրահավաքների ու որոշել է էական դերակատարություն ունենալ Հայաստանի ապագա նախագահի ընտրության հարցում:

Երեկ Երեւանի փողոցներում զրուցեցինք մի քանի երիտասարդների հետ: «Ես գնալու եմ Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, որովհետեւ փոփոխություն եմ ուզում», - մեզ հետ զրույցում ասաց 30-ամյա մի երիտասարդ` շարունակելով. «Էս Հայաստանը ինձ դուր չի գալիս: Եթե փոփոխություն չլինի, ես երեւի Հայաստանում չեմ մնա: Հեռանկար այստեղ չեմ տեսնում: Սերժ Սարգսյանը մի կողմից խոսում է բարության, օրենքի առաջ բոլորի հավասար լինելու եւ այլնի մասին, մյուս կողմից` Ջոնիկ Աբրահամյանի տղային ու նրա շրջապատին արդարացնում են, մարդկանց աշխատանքի վայրում «կողմնորոշում են»` ում ընտրել, այսինքն` բարքերը մնում են նույնը, Հայաստանում արդեն վաղուց ոչինչ չի փոխվում»: Մեզ հետ զրուցած երիտասարդը, որը չցանկացավ ներկայանալ, նաեւ հավելեց. «Անգամ անկախ Մեղրիի հարցից, անկախ, թե մեղսակցություն կա՞ հոկտեմբերի 27-ի հարցում, թե` ոչ, ես այս իշխանությունների ղեկավարած Հայաստանը չեմ հավանում, դրա համար ընտրում եմ Տեր-Պետրոսյանի շարժումը: Ինձ համար այդ շարժումը քաղաքացիական է»: 23-ամյա Նարինե Սողոմոնյանը որոշել է ձայն չտալ որեւէ թեկնածուի: «Չեմ կարծում, որ թեկնածուներից որեւէ մեկն արժանի է լինելու Հայաստանի նախագահ, արժանիքներ չեմ գտնում նրանց մեջ: Բոլորին դեմ եմ քվեարկելու», - մեզ հետ զրույցում հայտարարեց մի երիտասարդ: Տնտեսագիտական համալսարանի ուսանող 20-ամյա Մարիա Բագրատյանի խոսքերով, ուսանողության կարծիքները կիսված են. «Հիմնականում Լեւոնին են աջակցում, տեսնենք»: «Եթե Վազգեն Մանուկյանը շանս ունենար, ես իրեն կնախընտրեի, բայց այսօր Տեր-Պետրոսյանի շարժման միջոցով է հնարավոր ինչ-որ բան փոխել, դրա համար ես ընտրելու եմ նրան», - ասաց Վազգեն Մանուկյանի համակիրներից մեկը: «Ես հեղաշրջումներին դեմ եմ, չեմ ուզում կտրուկ փոփոխություններ, դրա համար երեւի կամ Վահան Հովհաննիսյանին կամ Սերժ Սարգսյանին կընտրեմ», - սա էլ մեկ այլ երիտասարդի կարծիք է: «Իհարկե կուզենանք ավելի լավ լինի, բայց փոխողները մեկա մենք ենք: Մենք որ չփոխենք, ոչ ոք չի փոխի մեր կյանքը», - հայտարարեցին ճարտարագիտական ինստիտուտի երկու ուսանողներ` հավելելով. «Մենք ավելի շուտ դասերի մասին ենք մտածում, քան ընտրությունների: Ոչ մեկին էլ չենք ընտրելու»: Մանկավարժական համալսարանի մի ուսանողուհի մեզ հետ զրույցում պատմեց, որ համալսարանի դասախոսներն իրենց հորդորում են ընտրել Սերժ Սարգսյանին: «Բայց ես համակրում եմ Տեր-Պետրոսյանին ու անպայման մասնակցելու եմ հանրահավաքին», - պնդեց ուսանողուհին: Պարարվեստի ուսումնարանի երեք ուսանողուհիներ համակրում էին տարբեր թեկնածուների: Սյուզաննա Զաքարյանը Արթուր Բաղդասարյանի համակիրն է. «Որովհետեւ շատ լավն ա»: Մյուս ընկերուհին ընտրելու էր Վահան Հովհաննիսյանին` կարծելով, թե նրա ընտրության դեպքում մեզ ավելի լավ ապագա է սպասվում: Պարարվեստի ուսումնարանի մյուս ուսանողուհին` Արաքսյա Աղավելյանը ընտրելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Ես պատկերացնում եմ, որ եթե ինքը լինի մեր նախագահը, ավելի լավը կլինի մեր երկիրը: Փոփոխություն է պետք անպայման», - ասաց Արաքսյան: Ի դեպ, երեկ մեզ հանդիպած երիտասարդների մեջ քիչ թիվ չէին կազմում Տեր-Պետրոսյանի շարժման կողմնակից երիտասարդները: «Էդպես եմ ուզում ուղղակի», - կարճ-կոնկրետ իր դիրքորոշումը հիմնավորեց Կարեն Հովակիմյանը: Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Մարիաննա Միքայելյանը ՀՅԴ կողմնակից է. «Դաշնակցությունը մեծ ուժ է ներկայացնում թե սփյուռքում, թե Հայաստանում, դրա համար երեւի իրենց կընտրեմ»: Նրա համակուրսեցին, 21-ամյա Արեւիկ Մուրադյանը համակրում է Տեր-Պետրոսյանին. «Այս պահին էդպես եմ կողմնորոշվել: Ընդհանրապես Լեւոն Տեր-Պետրոսյանին շատ սիրում եմ, որպես մարդ շատ հարգում եմ եւ շատ կուզենամ, որ հիմա ինքը ընտրվի, որովհետեւ պահն էդպիսին է ինձ թվում»: Արեւիկի խոսքերով` պետհամալսարանում այսօր «Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շատ-շատ են»:
- Մարինե Խառատյան
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ. ՈՐՈՇ ՀՈՐԴՈՐՆԵՐ
Ընտրողին Քվեարկեք միայն Ձեր անունից եւ ստորագրեք միայն Ձեր անվան դիմաց:
Թյուրիմացություններից խուսափելու նպատակով քվեաթերթիկում նշումը արեք Ձեր գրիչով:
Ոչ մի դեպքում մի կատարեք բաց քվեարկություն:
Եթե ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Վահե Պետրոսյան
Ծնունդով ապարանցի, հայտնի գեղանկարիչ Բորիս Եզիազարյանը 1993թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Կիեւում: Եվրոպա, ԱՄՆ, Կանադա. գրեթե ողջ աշխարհի առջեւ բացված նկարիչն այս ուրբաթ իր տաք գույներով «կբացվի» հայրենիքում: ...ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԵՏՊԱՏՎԵՐ
Արման Նավասարդյան 2
Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ...ԵԱՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Գ.Ա.
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ, ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը:
Զեկույցում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Կոմունիստական եւ առհասարակ ետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:
Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Գոհար Բարսամյան
Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ...ՍԵՐԺԻԿ ՊԱՊԻԿՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ
Գագիկ Աբգարյան
«Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի բոլոր իննը թեկնածուներն էլ ունեն նախընտրական հիմնադրամներ: Ութ թեկնածուների հիմնադրամներում կատարվել են 199 միլիոն 630 դրամի վճարումներ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ...ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՆԻՀԻԼԻԶՄ
Մուսա Միքայելյան
Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:
Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, ...ԻՍԿ ԳՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՐԿԻՆ «ԹՌՉԵԼ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ շատ խիստ դատապարտեց քաղաքական այն ուժին, որն ասում է, թե «Ամեն ընտրությունից հետո Հայաստանում գները ...«ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ:ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Մարինե Խառատյան
Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում ...«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ. 2
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը:
«Վարչակարգի ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց:
«1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Պատմության թատերաբեմից ազգերն ու պետությունները անհետանում են այնժամ, երբ ավարտում են իրենց բուն առաքելությունը, երբ ավարտվում է Ստեղծողի նախանշած իրենց դերը: Բայց, մինչ այդ, ինչ-որ մի կարեւոր, յուրահատուկ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Վարդան Օսկանյանը` որպես արտաքին գործերի նախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրիում` Մեղրիի հանձնման մասին փաստաթղթի բացահայտման վերաբերյալ ...
ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՊԱՀՊԱՆԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԸ»
Կարինե ՀարությունյանՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԻՆ ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՕՐ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԵՇԱՎՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա ԳաբրիելյանՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՒՈՐԵԼ
Էմմա ԳաբրիելյանՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏՈՏԱԼ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ»
Կարինե Հարությունյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

