
ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՆԻՀԻԼԻԶՄ
- Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:

Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, հիվանդանոցներից բժիշկներին եւ ստացիոնար հիվանդներին, մայիսմեկյան շքերթներին նմանվող պարտադիր պարտավորությամբ աշխատավորական կոլեկտիվների բանվորներին ու հանրահավաքների եկած սովորական քաղաքացիներին վերջինիս խոսքը քիչ է մնում հավատ ներշնչի: Ըստ նախագահի թեկնածու Սարգսյանի, Հայաստանը ոչ ավել, ոչ պակաս, առանց չափազանցության, իրավական նիհիլիզմի երկիր է եւ որ իրավունքի նկատմամբ նման նախանձախնդիր վերաբերմունք աշխարհի եւ ոչ մի երկրում չեն դրսեւորում: Ի՞նչ կարելի է ասել. իրավացի է, երիցս իրավացի է հարգարժան նախագահի թեկնածուն: Որ իրավական նիհիլիզմը նոր չի առաջացել մեզանում՝ եւս ճշմարտություն է: Եվ դա փաստելու համար սահմանափակվենք քոչարյանական վարչակարգի վերջին տասը տարիների սխրագործություններով, որոնց անմասն չի եղել, ավելին` ուղղակի մասնակից եւ պատասխանատու է եղել այսօր նախագահի թեկնածուի դիրքերից հանդես եկող Սարգսյանը: Հենց վերջինս էր, որ 2003թ. նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավար Փիթըր Այքերին հակադարձեց ու հայկական մենթալիտետի առանձնահատկություններով սկսեց բացատրել զանգվածային ընտրախախտումներն ու զեղծարարությունները` ուղիղ բռնաբարելով իրավունքը ու նրանից բխող բոլոր հասարակական ինստիտուտներն ընդհանրապես: Ի՞նչ իրավական ձեւակերպմամբ, օրինակ, կարելի է հասկանալ 1998թ. Քոչարյանի ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշումը: Ի՞նչ իրավունքի եւ օրենքի գերակայության մասին կարող է խոսք գնալ մի երկրում, ուր պետական ծանրագույն հանցագործության կազմակերպիչների մասով Հոկտեմբեր 27-ի գործը, առանց իրավական հիմնավորման, կարճվում է եւ գործով կարեւոր վկաներն եւ մասնակիցները հրապարակայնորեն սպանվում կամ լավագույն դեպքում պարտադրաբար լքում են երկիրը: 1998-ին ասում էին վաղը լավ է լինելու` չեղավ: 2003-ին նույնն էին պնդում, թե էլի լավ է լինելու: Վրա է հասել վաղը չէ մյուս օրը, իսկ մենք ավելի դժնդակ ժամանակներ ենք հաղթահարում: Ի՞նչ ունենք այսօր. անկատար, բայց մասնակի ժողովրդավար Սահմանադրություն, որն իշխանության բնորոշմամբ ճանաչում է մարդու բարձրագույն արժեքը, որը փաստորեն պետությունը դրել է իրավունքի ազդեցության տակ: Բայց ի՞նչ անի խեղճ Սահմանադրությունը ու նրանում առկա իրավունքը Սարգսյան Սերժիկի ու Քոչարյան Ռոբերտի հետ: Մի իշխանություն, որը չի ճանաչում ոչ Սահմանադրություն, ոչ իրավունք եւ օրենք, ոչ իսկ համամարդկային բարոյական արժեքներ: Օդում կախված հարց է մնում. որտե՞ղ են բացարձակ իրավական որոշումներն ու գործող իշխանական լծակները: Ինչպես երեկ չէ առաջին օրը, այսօր եւս մենք լսում ենք ամենավերեւից, միայն բացարձակ ճշմարտություններ այն մասին, որ «իրավական, ուրեմն եւ արդար պետություն կարող է լինել միայն այնտեղ, որտեղ պետությունն ու հասարակությունը լավ գիտեն եւ կիրառում են երկրի օրենքները»: Եվ միաժամանակ դառը պնդումները, թե իրավական նիհիլիզմի համար ոչ մի խոչընդոտ չկա` դառը դատարկաբանություն է: Օրավուր մենք ականատես ենք լինում իրավունքի հավասար կիրառման փոխարեն չարացած դրսեւորումների, ամեն օր ականատես ենք լինում իրավական նիհիլիզմի բռնաբարումներին ու ցինիկ վերաբերմունքի: Ամենաթարմ օրինակը «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին պատիժը կրելուց վաղաժամկետ-պայմանական ազատ արձակման երկու մերժումներն են: Երբ օրենքը նախատեսում է օրինապահ դատապարտյալին առավել մեղմ պատիժ, իսկ նրա նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորվում: Իրավական երկրի մասին բարբաջելուց առաջ, վարչապետն առնվազն պետք է ամոթի զգացում ունենա, որովհետեւ 2007-ի մայիսին, Գյումրիում տեղի ունեցած երիտ«ՀՀԿ-Բարգավաճ»-ական թեւերի միջեւ հրազենային «ռազբորկայից» հետո, մի քանի ամիս անց` նախագահական ընտրություններից առաջ, Վարդան Ղուկասյանի որդու վաղաժամկետ ազատումն ուղղակի հարված է ցանկացած պետության իրավունքի ճակատին: Բայց քանի որ մեր երկրում քաղաքական նպատակահարմարությունն առավել կարեւոր է, քան օրենքի գերակայությունը, այլ թարմ օրինակների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Արդյունքում մի ականջը լսում է ժողովրդավարության եւ իրավական պետության մասին հույսի երաժշտությունը, իսկ մյուսը՝ սխտորի պես կծու հաղորդագրություններ անարդարությունների եւ օրենքի ու իրավունքի բռնաբարության մասին, ոչ թե կոնկրետ օրենսգրքից առնված հոդվածների ֆորմալ պահպանման տեսքով, այլ արդարության դիրքերից հանդես եկող իրավունքի: Ափսոս Սերժ Սարգսյանի ելույթներում տեղ չեն գտնում այս օրինակները: Թեկնածուն իր նախընտրական ծրագրում իրավացիորեն հաստատում է, որ իրավական նիհիլիզմը մեզանում գոյություն ունի կենցաղային մակարդակում, գործարարության մեջ եւ իշխանական շրջանակներում, որտեղ առկա է կոռուպցիան: Թեկնածու Սարգսյանը խոստանում է կոռուպցիայի դեմ պայքարել համընդհանուր ուժերով: Ցավալի է, որ տասը եւ ավելի տարիներ, լինելով իշխանության ղեկին, Սարգսյանը մատը մատին չի խփել իրավիճակը փոխելու համար: Ավելին` հասարակության մեջ հիմնավոր կասկածներ կան, որ Սերժի չափման միավորը փողն է, տեսլականը` դոլարն ու եվրոն, ու ցանկացած հարց լուծելու նրա ճանապարհները` կաշառելը, ունեզրկելը, դատապարտելը եւ կամ երկրից վտարելն է, ավելի ծանր ուղիների մասին գերադասում եմ լռել: Իրավունք` որպես այդպիսին, վերջին տասը տարիներին Հայաստանում գոյություն չի ունեցել: Իրավունքն ու քոչարյանասերժական իշխանական համակարգն անհամատեղելի են:
- Մուսա Միքայելյան
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ. ՈՐՈՇ ՀՈՐԴՈՐՆԵՐ
Ընտրողին Քվեարկեք միայն Ձեր անունից եւ ստորագրեք միայն Ձեր անվան դիմաց:
Թյուրիմացություններից խուսափելու նպատակով քվեաթերթիկում նշումը արեք Ձեր գրիչով:
Ոչ մի դեպքում մի կատարեք բաց քվեարկություն:
Եթե ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Վահե Պետրոսյան
Ծնունդով ապարանցի, հայտնի գեղանկարիչ Բորիս Եզիազարյանը 1993թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Կիեւում: Եվրոպա, ԱՄՆ, Կանադա. գրեթե ողջ աշխարհի առջեւ բացված նկարիչն այս ուրբաթ իր տաք գույներով «կբացվի» հայրենիքում: ...ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԵՏՊԱՏՎԵՐ
Արման Նավասարդյան 2
Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ...ԵԱՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Գ.Ա.
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ, ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը:
Զեկույցում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Կոմունիստական եւ առհասարակ ետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:
Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Գոհար Բարսամյան
Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ...ՍԵՐԺԻԿ ՊԱՊԻԿՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ
Գագիկ Աբգարյան
«Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի բոլոր իննը թեկնածուներն էլ ունեն նախընտրական հիմնադրամներ: Ութ թեկնածուների հիմնադրամներում կատարվել են 199 միլիոն 630 դրամի վճարումներ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ...ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՆԻՀԻԼԻԶՄ
Մուսա Միքայելյան
Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:
Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, ...ԻՍԿ ԳՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՐԿԻՆ «ԹՌՉԵԼ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ շատ խիստ դատապարտեց քաղաքական այն ուժին, որն ասում է, թե «Ամեն ընտրությունից հետո Հայաստանում գները ...«ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ:ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Մարինե Խառատյան
Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում ...«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ. 2
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը:
«Վարչակարգի ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց:
«1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Պատմության թատերաբեմից ազգերն ու պետությունները անհետանում են այնժամ, երբ ավարտում են իրենց բուն առաքելությունը, երբ ավարտվում է Ստեղծողի նախանշած իրենց դերը: Բայց, մինչ այդ, ինչ-որ մի կարեւոր, յուրահատուկ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Վարդան Օսկանյանը` որպես արտաքին գործերի նախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրիում` Մեղրիի հանձնման մասին փաստաթղթի բացահայտման վերաբերյալ ...
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ
Գայանե ԱռուստամյանՀԱՅԱՑՔ ԵՐԵՒԱՆԻՆ
Անի ԵղիազարյանՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԱՐԱԳ ԱՎԱՐՏԵԼ»
Էմմա ԳաբրիելյանԴԱՏԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ ՆՅՈՒԹՎՈՂ ԴԱՎԻՆ
Գայանե Առուստամյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

