
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
- Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ոչ մի հարթության վրա:

Անհատը բոլոր դարաշրջաններում էլ ունի ինքնիրացման խնդիր: Սա, անշուշտ, կենսաբանական խնդիր չէ: Որքան բարձր է անհատականությունը, այնքան մեծ է պահանջը իր իսկ անձի գործունեության հանդեպ: Այսպիսով` անհատը ունի սոցիումի եւ հոգեւոր խնդիրներ: Ծիծաղելի է անգամ հիշեցնելը, որ հաշմված է այն հասարակությունը, որտեղ շատ երկար ժամանակ մարդը ոչ թե բարոյական, ոչ թե հոգեւոր, այլ հենց հանապազօրյա հացի խնդիր ունի: Նման հասարակության գերխնդիրը օգտակար գործողության խնդիրն է: Սա մեր ժողովրդի առաքելությունը չէ: Եվ պատահականորեն չի ընտրվել մեր աշխարհագրական դիրքը. մեր քաղաքակրթությունը բախվում է Արեւմուտքի եւ Արեւելքի արժեքներին, փորձում պահպանել ազգայինը: Մենք քրիստոնեական բարոյականության, ինչու ոչ` քրիստոնեական փիլիսոփայության ջատագովներն ենք, մենք կրում ենք այդ արժեքները գենետիկորեն եւ ինքներս մեր դեմ կանգնել չենք կարող: Աշխարհում մենք հայտնի ենք որպես առաջին առեւտուր անող ժողովուրդ, բայց միաժամանակ պատմության ծայրահեղ իրավիճակներում առաջնությունը տալիս ենք հոգեւորին: Սա է մեր գոյության գրավականը. մեր կենսափիլիսոփայությունը: Այսօր առավել քան երբեւէ ընտրությունը քաղաքական այս կամ այն հոսանքին հարելու հարց չէ, այսօր ընտրությունը լայն ըմբռնում է` կամ գնում ենք մեր պետականությունը, ազգային արժեքները պահպանելու, մեր նախնիների ընտրած ճանապարհով կամ գնում ենք դեպի ժողովրդաիշխանություն կամ խաչ ենք քաշում մեր պատմության վրա, մեր նախնիների որդեգրած ուղիների վրա եւ գնում դեպի կործանում: Ավելին` այսօր մենք չենք ընտրում այս կամ այն անհատին, այսօր մենք ընտրում ենք մի ողջ գաղափարախոսություն` կամ գնում ենք դեպի ճորտատիրություն կամ դեպի ազատություն կամ նորմալ` մարդկային կենսակերպ կամ կործանում: Խնդիրը այսպես է դրված: Օրավուր արթնանում է նորմալ, քաղաքակիրթ երկիր ունենալու մարդկանց պահանջն ու ցանկությունը: Իշխանությունը չի կարող երկար ժամանակ վախեցնելով` իր իշխանությունը պահել: Մենք ունենք ազատ շնչելու, ազատ ապրելու, ազատ ընտրելու իրավունք: Այսօր քաղաքական այս տխրահռչակ տեխնոլոգիաների պայմաններում հաղթելու է նա, ով քիչ է պախարակելու մյուսին: Մենք այնքան էլ միամիտ ժողովուրդ չենք, որ խաբվենք սեփական գովասանքով զբաղվող տրուբադուրներին: Մենք այնքան էլ միամիտ ժողովուրդ չենք, որ զմայլվենք ասֆալտապատ փողոցներով, զբոսաշրջության վայրերով եւ ամեն տեսակի փայլուն առարկաներով: Մեր ժողովրդին զրկել են աշխատանքի իրավունքից, որը իրավունքների իրավունքն է, մեզ զրկել են ինքնությունից, հանուն հասարակության սեփական անձն իրացնելու մարդկային բնական ձգտումներից, մաքուր օդ շնչելու իրավունքից: Մարդը սեփական քաղցը հագեցնելու համար չէ միայն, որ ծնվել է: Կապիտալի կուտակման հնարավորության դեպքում էլ, միեւնույն է, երջանիկ չենք, որովհետեւ անտեսում ենք բարոյական չափանիշերը: Հարկ է նկատել կողքի մարդու, հարեւանի ցավը: Աշխարհը, ցավոք, այնպես է ստեղծվել, որ փոքր չափաքանակով կեղտը մեծ տարածքներ է ապականում եւ այն էլ` շատ արագ: Մեր իրականությունը մաքրվելու խնդիր ունի, ճիշտ հարցադրումների խնդիր ունի, ամեն տեսակի կեղծիքից մաքրվելու խնդիր ունի: Երկար ժամանակ հիվանդ հասարակություն չես պահի` մարդկային բանականության ոչ մի հաշվարկով: Սա մի հասարակություն է, որտեղ մարդը աստիճանական կարգով է նսեմացված. հոգեբուժության մեջ կա «մարդու իջեցում» կոչված տերմինը, մենք այսպիսի հասարակության մեջ ենք ապրում: Ու՞մ ենք զարմացնում եւ ինչո՞վ` տգիտությա՞մբ, զոռբայությա՞մբ... Այո, այսօր մենք ունենք տեսակափոխության, սեփական` քրիստոնեական արժեքներ կրող մարդկային դեմքը պահպանելու, սովորական կենսակերպի, մարդկային նորմալ կենսագործունեության խնդիր: Ի վերջո` Արեւին թղթադրամների արանքով չենք նայում: Ահա թե ինչու է կրկին սկսվում Շարժումը...
- Գոհար Բարսամյան
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ. ՈՐՈՇ ՀՈՐԴՈՐՆԵՐ
Ընտրողին Քվեարկեք միայն Ձեր անունից եւ ստորագրեք միայն Ձեր անվան դիմաց:
Թյուրիմացություններից խուսափելու նպատակով քվեաթերթիկում նշումը արեք Ձեր գրիչով:
Ոչ մի դեպքում մի կատարեք բաց քվեարկություն:
Եթե ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Վահե Պետրոսյան
Ծնունդով ապարանցի, հայտնի գեղանկարիչ Բորիս Եզիազարյանը 1993թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Կիեւում: Եվրոպա, ԱՄՆ, Կանադա. գրեթե ողջ աշխարհի առջեւ բացված նկարիչն այս ուրբաթ իր տաք գույներով «կբացվի» հայրենիքում: ...ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԵՏՊԱՏՎԵՐ
Արման Նավասարդյան 2
Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ...ԵԱՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Գ.Ա.
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ, ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը:
Զեկույցում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Կոմունիստական եւ առհասարակ ետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:
Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Գոհար Բարսամյան
Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ...ՍԵՐԺԻԿ ՊԱՊԻԿՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ
Գագիկ Աբգարյան
«Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի բոլոր իննը թեկնածուներն էլ ունեն նախընտրական հիմնադրամներ: Ութ թեկնածուների հիմնադրամներում կատարվել են 199 միլիոն 630 դրամի վճարումներ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ...ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՆԻՀԻԼԻԶՄ
Մուսա Միքայելյան
Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:
Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, ...ԻՍԿ ԳՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՐԿԻՆ «ԹՌՉԵԼ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ շատ խիստ դատապարտեց քաղաքական այն ուժին, որն ասում է, թե «Ամեն ընտրությունից հետո Հայաստանում գները ...«ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ:ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Մարինե Խառատյան
Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում ...«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ. 2
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը:
«Վարչակարգի ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց:
«1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Պատմության թատերաբեմից ազգերն ու պետությունները անհետանում են այնժամ, երբ ավարտում են իրենց բուն առաքելությունը, երբ ավարտվում է Ստեղծողի նախանշած իրենց դերը: Բայց, մինչ այդ, ինչ-որ մի կարեւոր, յուրահատուկ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Վարդան Օսկանյանը` որպես արտաքին գործերի նախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրիում` Մեղրիի հանձնման մասին փաստաթղթի բացահայտման վերաբերյալ ...
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԷԼ ԿՍՏԻՊԵՆ
Կարինե ՀարությունյանԼՐԻՎ ՊՐՈԻՇԽԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ` ԻՆՉՊԵՍ ԵՒ ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻ...
Ի ՎԵՐՋՈ՝ Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ԶՈՐԱԿՈՉԻԿԻՆ
Գայանե ԱռուստամյանՃԱՆԱՊԱՐՀ...
Կարինե ՀարությունյանԿԽՈՍԻ՞ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

