
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
- Կոմունիստական եւ առհասարակ ետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:

Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր վերանում է իր գաղափարախոսությամբ, իրականության պատկերացմամբ, աշխարհագրական սահմաններով, ապրող բնակչությունը հայտնվում է մի վիճակում, որը մոտավորապես նմանվում է օտար լեզու սովորողի վիճակին. սովորում են բառերը ասենք` ժողովրդավարություն, անկախություն, մարդու իրավունքներ, անկախ մամուլ, ընտրություններ եւ այլն, բայց ոչ նրանց իմաստն ու նշանակությունը: Դա լեզվական աղետ է, որ անմիջականորեն վերածվում է իրականության աղետի, քանի որ նոր հանգամանքներում անգամ նրանք ստեղծում են նախկին համակարգի միկրոմոդելը: Կարելի է առանց սխալվելու չնչին հավանականության՝ պնդել, որ այդպիսի լեզուն բոլոր ժամանակներում հաճախ հաջողակ, այդ պատճառով խելքին զոռ չտվող եւ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող մարդկանց լեզուն է, որոնց անելիքից շատ բան է կախված, բայց ասելիքից՝ գրեթե ոչինչ: Նրանք ավելի են իրականության մեջ, քան լեզվի, եւ լեզվի իմաստը նրանց անհաղորդ է, որովհետեւ նրանք իրականությունից տեղափոխվում են իրականություն ու ոչ թե այն դարձնում լեզվական իրականություն, որտեղ ամեն ինչ իմաստ եւ նշանակություն ունի: Այդպիսի լեզվի անուրանալի մասնագետը Հայաստանում, Խոսրով Հարությունյանին եւ Գագիկ Հարությունյանին չհաշված, Արթուր Բաղդասարյանն է: Փոխարենը մեծ տեղ է գրավում բանավոր խոսքը, հատկապես նրա ինքնաբերական որակը: Այդ պատճառով նրանց եւ հոգեբանության, եւ լեզվի մեջ գերակշիռ է անորոշությունը: Սա օգնում է, որ ամեն ինչի մասին խոսեն՝ նույնիսկ աղոտ պատկերացում չունենալով, թե ինչի մասին են խոսում: Տիպիկ էքստրովերտ, որի համար իրականությունը ավելի ազդեցիկ է, քան իրականության մասին իրական պատկերացումը: Լեզուն իրականության վարքն է, խոսքը՝ իրականությունը վավերագրելու չափը: Խոսքի այդպիսի անորոշությունը՝ ըստ հոգեվերլուծաբանների, մանկապատանեկան «մեղքի»՝ օնանիզմի հիշողական վերապրուկ է: Տեսե՞լ եք երկար տարիներ իշխանական աթոռներին շալվար մաշած մեկին, որ կարողանա ուղիղ նայել մարդկանց աչքերին: Եթե տեսել եք, նրա արձանը կարելի է կանգնեցնել Հանրապետության հրապարակի թափուր մնացած անկյունում: Առհասարակ քաղաքական տարտյուֆականությունը մեր քաղաքական գործիչների ամենաբնորոշ գիծն է: Արթուրի համար լեզուն որոշակիորեն թերապեւտիկ նշանակություն ունի. չխոսի՝ կպայթի, եթե պատրաստ չէ ավելի վատ բան անելու: Խոսելուց ստացած հաճույքն ակնհայտորեն հակասության մեջ է իրականության նկատմամբ կամ, որ նույնն է՝ համազոր է իրականության մերժմանը: Արթուր Բաղդասարյանի տեսակը կարող է հանուն ճշմարտության մերժել Պլատոնի բարեկամությունը, հանուն ժողովրդավարության ընդունել Քոչարյանի օրինականությունը, եթե... պաշտոն ունի, դիրք ունեցող մարդկանց հետ հանդիպումներին կասկածելի սենսացիա պարունակող ելույթներ ունենալ, նախանձելի փութաջանությամբ հարցազրույցներ տալ, բայց երբեք չի կարող դավաճանել իր էության հետ ոչ մի առնչություն չունեցող լեզվական կառույցին: Նրա լեզուն կարող է բնորոշել ստեղծագործական տեսակետից ստերջ ժամանակների կաթվածի պատկերը, բայց այդ ժամանակներում ապրած մարդկանց մասին ոչ մի իրական պատկերացում չտալ: Դա միջանկյալ ժամանակների աղետն է. մերոնք ասում են՝ անցման շրջան, բայց պաշտոնական վերելքի գրավականը: Եթե ապագա պատմաբանները ոչ մի վկայություն չգտնեն մեր ժամանակաշրջանի մասին, բավական է եգիպտական պապիրուսի մի փերթի կամ շումերական աղյուսների վրա արձանագրված մի փոքրիկ տեքստ Արթուր Բաղդասարյանի ելույթներից, որպեսզի պարզվի, որ աշխարհում Դեմոսթենեսը, Կիկերոնը եւ մնացածները ընդամենը առասպել են, եղել է միայն Արթուր Բաղդասարյանը: Գերմանացի նշանավոր փիլիսոփա Կարլ Յասպերսը «Մեծ փիլիսոփաներ» բազմահատոր աշխատության մեջ, ըստ պատմության ընթացքի վրա իրենց ունեցած ազդեցության, նշանավոր մարդկանց դասակարգում է մի քանի խմբի© ա) նրանք, ովքեր մարդկայնության չափանիշ են տվել. Սոկրատես, Բուդդա, Կոնֆուցիոս, Քրիստոս, բ) փիլիսոփայության հիմնադիրներ, որոնք շարունակում են նոր փիլիսոփաներ սերել. Պլատոն, Օգոստինոս, Կանտ, գ) տիեզերական հայեցակարգեր ստեղծողներ. Քսենոֆոն, Էմպեդոկլ, Բրունո, դ) մեծ խառնակիչներ, միաժամանակ՝ վերականգնողներ. Աբելյար, Դեկարտ, Հյում, ե) մեծ արթնացնողներ. Պասկալ, Կերկեգոր, Նիցշե, զ) մեծ համակարգողներ. Արիստոտել, Թովմա Աքվինացի, Հեգել, է) փիլիսոփա բանաստեղծներ. հույն ողբերգակները, Դանթե, Շեքսպիր, Գյոթե, Դոստոեւսկի¤ եւ այլն: Ավաղ, այդպիսին է պատմության գեշ բնույթը© արձանագրում է դեմքեր եւ դեպքեր, որոնք էական ազդեցություն են թողել պատմության ընթացքի վրա եւ ոչ մի խոսք նրանց մասին, ովքեր ցանկանում են ազդեցություն ունենալ... Այդպիսին է նաեւ լեզվի բնույթը. գոյություն ունի գիտություն լեզվի մասին, որ կոչվում է լեզվաբանություն, բայց չկա գիտություն լռության մասին, չնայած խորհրդային տարիներին կուտակված հսկայական նյութին© չէ՞ որ ողջ երկիրը լռում էր, եւ յուրաքանչյուրը լռում էր յուրովի՝ կախված այն բանից, թե ինչի մասին էր լռում: Հավանաբար 70-ամյա հարկադիր լռության վրեժը այդքան ծանր էր լինելու, որի համար վճարում ենք մուտանտ պերճախոսությամբ եւ այն լեզվով, որով կազմված են Արթուր Բաղդասարյանի ելույթները... Արթուր Բաղդասարյանի լեզվական դեմագոգիայի ոչ երկիմաստ ուսուցիչը՝ Վլադիմիր Իլյիչ Լենինը, ուսուցանում էր՝ յուրաքանչյուր խոհարարուհի պետք է կարողանա կառավարել պետությունը: Դա նշանակում է, որ պետությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի յուրաքանչյուր խոհարարուհի կարողանա կառավարել այն: Մյուս կողմից՝ առաջնորդի արտահայտությունը ոչ թե խոհարարուհիների, այլ կատարյալ պետական մոդելի գովք է: Չգիտեմ, մեզ կհաջողվի՞ այդպիսի իդեալական պետություն կառուցել, բայց որ ներկա պետության մեջ այդպիսի խոհարարները մեծ ապագա ունեն` կասկածից վեր է, որովհետեւ նրանցից է կախված ոչ թե ուտելիքի որակը, որ պետություն է կոչվում, այլ ուտողների անսպառ ախորժակը, որ ներշնչում են խոհարարները:
- Թադեւոս Խաչատրյան
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ. ՈՐՈՇ ՀՈՐԴՈՐՆԵՐ
Ընտրողին Քվեարկեք միայն Ձեր անունից եւ ստորագրեք միայն Ձեր անվան դիմաց:
Թյուրիմացություններից խուսափելու նպատակով քվեաթերթիկում նշումը արեք Ձեր գրիչով:
Ոչ մի դեպքում մի կատարեք բաց քվեարկություն:
Եթե ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Վահե Պետրոսյան
Ծնունդով ապարանցի, հայտնի գեղանկարիչ Բորիս Եզիազարյանը 1993թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Կիեւում: Եվրոպա, ԱՄՆ, Կանադա. գրեթե ողջ աշխարհի առջեւ բացված նկարիչն այս ուրբաթ իր տաք գույներով «կբացվի» հայրենիքում: ...ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԵՏՊԱՏՎԵՐ
Արման Նավասարդյան 2
Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ...ԵԱՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Գ.Ա.
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ, ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը:
Զեկույցում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Կոմունիստական եւ առհասարակ ետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:
Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Գոհար Բարսամյան
Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ...ՍԵՐԺԻԿ ՊԱՊԻԿՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ
Գագիկ Աբգարյան
«Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի բոլոր իննը թեկնածուներն էլ ունեն նախընտրական հիմնադրամներ: Ութ թեկնածուների հիմնադրամներում կատարվել են 199 միլիոն 630 դրամի վճարումներ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ...ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՆԻՀԻԼԻԶՄ
Մուսա Միքայելյան
Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:
Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, ...ԻՍԿ ԳՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՐԿԻՆ «ԹՌՉԵԼ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ շատ խիստ դատապարտեց քաղաքական այն ուժին, որն ասում է, թե «Ամեն ընտրությունից հետո Հայաստանում գները ...«ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ:ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Մարինե Խառատյան
Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում ...«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ. 2
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը:
«Վարչակարգի ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց:
«1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Պատմության թատերաբեմից ազգերն ու պետությունները անհետանում են այնժամ, երբ ավարտում են իրենց բուն առաքելությունը, երբ ավարտվում է Ստեղծողի նախանշած իրենց դերը: Բայց, մինչ այդ, ինչ-որ մի կարեւոր, յուրահատուկ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Վարդան Օսկանյանը` որպես արտաքին գործերի նախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրիում` Մեղրիի հանձնման մասին փաստաթղթի բացահայտման վերաբերյալ ...
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԼՐԱՑՆԵԼ
Էմմա ԳաբրիելյանԵՎ ՏԻԿԻՆ ՄԻ` ՀԵՂԻՆԵ ԱՆՈՒՆՈՎ
Հեղինե Մանուկյան«ԵԹԵ ՉԵՆ ՊԱՏԺՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ»
Մարինե ԽառատյանՄԻ ԽՈՍՔՈՎ` ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Կարինե ՀարությունյանԿԽՈՍԻ՞ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

