
ՀՐԱԺԵՇՏԻ ՊԵՏՊԱՏՎԵՐ
- Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտների վրա:

Պետպատվերն էր որոշում պատերազմի ու խաղաղության խնդիրները, տնտեսության զարգացան հեռանկարները, մշակույթի եւ գաղափարախոսության ուղղվածությունը, անգամ homo soveticus-ի կենցաղն ու ապրելակերպը: Եթե դուք, օրինակ, «ընկնում էիք պետպատվերի տակ», դառնում էիք այն երջանիկներից մեկը, որը ձեռք էր բերում, Ռայկինի ասած, «դյուֆսիտը»` տավարի միս, սերվելատ, չեխական կոշիկ եւ կամ ֆիննական կոստյում: Սա ոչ հեռավոր անցյալից: Իսկ ինչու՞ քոչարյանական Հայաստանը փոխ առավ այդ արգահատելի ֆենոմենը: Այն պարզ պատճառով, որ մեր համակարգը, եթե լրիվ տոտալիտար չէ, ապա դասական ավտորիտար է, որի համար այդ պետպատվերը մասսաների վրա ազդելու եւ ճնշելու հուսալի գործիք է: Պետք է «վերացնել» «վտանգավոր» քաղաքական գործչի՞ն` խնդրեմ: Պետք է «կործանել» «ամբարիշտ» գործարարի՞ն` խնդրեմ: Պետպատվերը խիստ փնտրված է հատկապես նախընտրական կամպանիայի ժամանակ: Դրա օգնությամբ ձմեռվա ցրտին երեխաներին կարելի է քշել տեղից տեղ` նրանց համար անհասկանալի ու անիմաստ նախադասություններ վանկարկելու համար, ֆոնոգրամայի տակ «երգացնել» ռաբիսատիպ երգիչների, հանրային էկրաններից ցուցադրել խեղճ ու ընչազուրկ տատիկների խորին երախտագիտությունն ու հավատարմությունը ռեժիմին: Պետպատվերն առանձնապես ակտիվ է գործում այս օրերին` ներառելով իր խայտաբղետ տարբեր տրամաչափի պետական, քաղաքական այրերի, գիտության եւ արվեստի մարդկանց: Բայց քանի որ մենք ապրում ենք բուրժուական երկրում, ամեն ինչ, այդ թվում եւ պետպատվերը, ենթարկվում է բիզնեսի հստակ կանոններին: Ես` քեզ, դու` ինձ: Ասել կուզի` ես կատարում եմ քո պատվերը, անգամ ամենակեղտոտը, բայց դու ինձ վճարում ես: Կարող ես առձեռն, կարող ես պաշտոնով, ստատուս քվոյի պահպանումով եւ այլն: Ձեւերը հրապուրիչ են, արդյունքը` շահեկան: Պատվերով քարոզչության մեջ իր «պատվավոր» տեղն ունի Բրյուսովի ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանը, որը հանդես է եկել «Ապաշինիչ նպատակը տարբերել նախընտրական ծրագրերից» վերնագրով դարակազմիկ հարցազրույցով: («Առավոտ», 13.02.2008): «Էվրիկա» բացականչեց Արքիմեդը մ.թ.ա. 2-րդ դարում, երբ հայտնաբերեց հիդրոստատիկայի հիմնական օրենքը: «Լեւոն Տեր-Պետրոսյանը սադրիչ է» բացականչում է մեկ ուրիշ մտքի գիգանտ` Զոլյանը նշված հարցազրույցում: Առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանում «ընտրվել է ընտրությունների բախումնային մոդելը» կամ, ինչպես ինքն է նշում` «հակամարտության մոդելը», գիտության դոկտոր քաղաքագետը այս ենթատեքստում անում է խորիմաստ հայտնություն. այն «անկասկած գալիս է Լեւոն Տեր-Պետրոսյանից»: Հետո «մոռանալով», որ առաջին նախագահը 10 տարի չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին (Զոլյանը բացահայտ ափոսոսում է, որ նա վերադարձել է), մեղմ ասած ստում է, երբ հայտարարում է. «Այդպես եղել է նաեւ 2003-ին` թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: Այն, որ հոդվածագիրը գտնում է, թե «իշխանության թեկնածուն արդեն ապահովել է առաջին տեղն այս փուլում, եւ հիմա իր խնդիրն առաջին փուլով հաղթելն է` վիճելի է, բայց հասկանալի է պատվիրատուի եւ պատվերը կատարողի համաձայնության շրջանակներում: Սակայն ապշեցուցիչը հաջորդ միտքն է իր դոկտորական «կուռ» տրամաբանությամբ: Ուշադրություն, սիրելի ընթերցող. «եւ այս թեկնածուին ոչ թե ընտրության արդյունքներն են հետաքրքրում, այլ` համապատասխան ընտրազանգվածին մոբիլիզացնելը»: Stop. Այս 4 ամսվա մեջ հիմնադիր նախագահի հասցեին թափվել են զազրելի լուտանքներ, սակայն դեռ ոչ ոք նրան չէր մեղադրել այն բանի մեջ, որ նա պարապ-սարապությունից որոշել է «ընտրազանգված հավաքել», առանց հետաքրքրվելու ընտրության արդյունքներով: Լավ է, չէ՞: Մարդն իր համար գիրք էր գրում, ուրախանում էր թոռնիկով, այգի էր մշակում, եւ հանկարծ ամեն ինչ թողեց ու սկսեց մասսա հավաքել, իսկ ընտրության արդյունքների վրա նա թքած ունի: Բայց պետք է խոստովանել, որ այս աբսուրդի մեջ հարգարժան դոկտորի տեսանկյունից կա որոշակի իմաստ: Ըստ նրա` այդ չար Լեւոնը դավեր է նյութում եւ որոգայթներ լարում: Իսկ եւ իսկ սառը պատերազմի պրոպագանդիստական սարսափներ: Զոլյանը, հարգարժան Վարդան Մինասիչի օրինակով, պարզապես վախենում է, որ այդ ընտրազանգվածը կարող է ապակայունացնել, կազմաքանդել երկիրը, պլյուս` իրեն էլ զրկել տաքուկ բազկաթոռից: Պրն ռեկտոր, կրկնում եմ հատուկ ձեզ համար: Բազմիցս ասվել է առաջին նախագահի եւ նրա համախոհների կողմից. ոչ ոք չի ուզում ոչ բարիկադ, ոչ բախում, ոչ պետության կազմաքանդում: Այս կողմից գնում է նորմալ ընտրապայքար իշխանափոխության, ապա` համակարգային փոփոխությունների համար: Մի՞թե չեք հասկանում կամ չեք ուզում հասկանալ, որ համակարգը փտած է: Հուշում եք, թե կան ընտրապայքարի զանազան ազնիվ, խաղաղ ձեւեր` մոնիտորինգ, Սահմանադրական դատարան եւ այլ միջոցներ, որոնցից կարող են օգտվել նախագահի թեկնածուները: Եթե անաչառ եք, որպես մանկավարժ, ինչու՞ չեք խոսում այն բռնությունների եւ անօրինականությունների մասին, որոնց ենթարկվում է ընդդիմությունը, ճշտենք` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Շարժումը, որն, ի դեպ, դարձել է համաժողովրդական: Ինչու՞ չեք խոսում նրա` եթերային շրջափակման մասին: Եվ վերջապես` ինչու՞ չեք խոստովանում, որ իշխանությունները, որոնց մասնիկն եք նաեւ դուք, նրան ասպարեզ են թողել ընդամենը հրապարակը: Հետո` ինչու՞ եք այդքան սարսափում ձեր ասած ընտրազանգվածից: Թե՞ նա դադարել է մեր ժողովուրդը լինելուց: Մի խաբեք, մի փորձեք հիմարացնել նրան` այդ ժողովրդին, եւ հավատացնում եմ` ձեզ ոչինչ չի սպառնա: Ճիշտն ասած ձեր դատողությունները լուրջ մտորումների առիթ են տալիս. թե ու՞մ համար եւ ինչի՞ համար եք դուք ջանում. մասսաներին հրում եք դեպի բախումնե՞ր, թե՞ իրավապահ մարմիններին հուշում եք ուժ գործադրել: Երկու դեպքում էլ դուք եք վտանգում ժողովրդին, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիշեք պատմության դասերը, զգուշացեք քահանա Գապոնի օրինակից: Դուք մտահոգված եք, որ եթե «լայն զանգվածները», այսպես եք դուք անվանում ժողովրդին, «ջինի» նման դուրս գա շշից, նրան ետ ուղարկելն անհնար կլինի: Թերեւս: Բայց նման բազմաշերտ կանխատեսում անելուց առաջ, մարդը նախ պետք է տեսնի, թե ուր է հասել իր` սեփական բաց թողած «ջինը»: Իսկ նա Զոլյանից շատ, շատ է հեռացել: Երբ վերջինս նենգափոխելով 88-ի Մասիսի եւ օդանավակայանի դեպքերի պատմությունն ու պատճառները, դրանք համարում է առաջին նախագահի` իրավիճակը սրելու եւ սադրանքների գնալու արդյունք, անգամ քաղաքականությունից հեռու, բայց ռեկտորի կենսագրությանը ծանոթ մարդու մոտ հարց է ծագում: Լավ, իսկ ո՞րն է եղել քո դերն ու մասնակցությունն այդ ամենին` որպես ղարաբաղյան շարժման ակտիվիստի: Ես հիշում եմ, որ ԵԱՀԿ շրջանակներում ականատեսն եմ եղել նաեւ ձեր հակառակ դիրքորոշումներին. խիստ իշխանամետ:
- Արման Նավասարդյան
Քննարկում
Hayuhi գրել է:
Ayspi hodvats Azg oratertum!!!! Kecces hexinak!!!!!!!!!!!!
Hayuhi գրել է:- Hayuhi
Ayspi hodvats Azg oratertum!!!! Kecces hexinak!!!!!!!!!!!!
Oy knerek, uxxaki sxalveci u mi pah tvats te azgi ejerum em kardum nman hodvats, amen depkum hexinaky kecce!!!- Hayuhi
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ. ՈՐՈՇ ՀՈՐԴՈՐՆԵՐ
Ընտրողին Քվեարկեք միայն Ձեր անունից եւ ստորագրեք միայն Ձեր անվան դիմաց:
Թյուրիմացություններից խուսափելու նպատակով քվեաթերթիկում նշումը արեք Ձեր գրիչով:
Ոչ մի դեպքում մի կատարեք բաց քվեարկություն:
Եթե ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Վահե Պետրոսյան
Ծնունդով ապարանցի, հայտնի գեղանկարիչ Բորիս Եզիազարյանը 1993թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Կիեւում: Եվրոպա, ԱՄՆ, Կանադա. գրեթե ողջ աշխարհի առջեւ բացված նկարիչն այս ուրբաթ իր տաք գույներով «կբացվի» հայրենիքում: ...ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԵՏՊԱՏՎԵՐ
Արման Նավասարդյան 2
Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ...ԵԱՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Գ.Ա.
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ, ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը:
Զեկույցում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Կոմունիստական եւ առհասարակ ետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:
Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Գոհար Բարսամյան
Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ...ՍԵՐԺԻԿ ՊԱՊԻԿՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ
Գագիկ Աբգարյան
«Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի բոլոր իննը թեկնածուներն էլ ունեն նախընտրական հիմնադրամներ: Ութ թեկնածուների հիմնադրամներում կատարվել են 199 միլիոն 630 դրամի վճարումներ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ...ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՆԻՀԻԼԻԶՄ
Մուսա Միքայելյան
Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:
Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, ...ԻՍԿ ԳՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՐԿԻՆ «ԹՌՉԵԼ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ շատ խիստ դատապարտեց քաղաքական այն ուժին, որն ասում է, թե «Ամեն ընտրությունից հետո Հայաստանում գները ...«ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ:ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Մարինե Խառատյան
Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում ...«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ. 2
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը:
«Վարչակարգի ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց:
«1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Պատմության թատերաբեմից ազգերն ու պետությունները անհետանում են այնժամ, երբ ավարտում են իրենց բուն առաքելությունը, երբ ավարտվում է Ստեղծողի նախանշած իրենց դերը: Բայց, մինչ այդ, ինչ-որ մի կարեւոր, յուրահատուկ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Վարդան Օսկանյանը` որպես արտաքին գործերի նախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրիում` Մեղրիի հանձնման մասին փաստաթղթի բացահայտման վերաբերյալ ...
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

