
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
- Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ճոխ ընդունելություն ցույց տար փետրվարի 14-ի ազիզ օրով իր «օջախ» ոտք դրած Սերժ Սարգսյանին: Հակառակ դեպքում Հովիկ Աբրահամյանի, էլ չասած Սերժ Սարգսյանի ձեռքից չէր պրծնի: Անկեղծ ասած` Ալիկ Սարգսյանը կազմակերպչական նախանձելի տաղանդ ունի, եւ Սերժ Ազատիչի հետ հանդիպումն, իրոք, բոլոր առումներով ճոխ ստացվեց` գույնզգույն փուչիկներ, դրոշներ, «խլոպուշկաներ», արդեն ականջի համար սովորական դարձած «Առաջ, Հայաստան» բացականչություններ, հրավառություն...մի խոսքով` «ետտրնդեզյան» ուրախ «պառադ»: Մարզպետը հոգացել էր նաեւ ամենակարեւորի` մարդկային ռեսուրսներ հայթայթելու հարցը եւ մարզպետարանին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակը ծայրից ծայր մարդկանցով էր լցրել: Հավաքվել էր նույնքան բազմություն, որքան որ կար փետրվարի 6-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Եկել էին մարզի` քայլելու ունակություն ունեցող գրեթե բոլոր մարդիկ` մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցները` ամբողջ «պերսոնալով», դպրոցների աշակերտությունն իրենց ուսուցչական կոլեկտիվների հետ, ինչպես նաեւ հիվանդանոցի ու պոլիկլինիկայի բուժանձնակազմը: Չմոռանանք նաեւ այն նորապսակների մասին, որոնք երեկվա ցրտին եկել ու տեւական ժամանակ սրթսրթալով սպասում էին, թե երբ է Սերժ Սարգսյանը գալու, իր ասելիքն ասելու, որպեսզի վերջապես հրապարակի կենտրոնում կրակ վառվի ու իրենք Սերժ Սարգսյանի հետ միասին յոթ «կռուգ» պտտվելուց ու կրակի վրայից թռչելուց հետո տուն գնան: Թեկնածուն եկավ եւ վերը նշված «պրոցեդուրաներն» անելուց հետո գնաց ու գնալու հնարավորություն տվեց նաեւ հավաքված բազմությանը: Երեկ շատերն առաջին անգամ Սերժ Սարգսյանին պարելիս տեսան: Ի դեպ, նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը եւս Արտաշատ եկավ տրնդեզի օրը ու դեռ 120 նորապսակ զույգերի էլ քավոր կարգվեց: Սերժ Սարգսյանը երեկվա իր արտաշատյան հանդիպման ընթացքում մի շարք ուշագրավ մտքեր արտահայտեց` ուղղված իր ընդդիմախոսներին, որոնցից այս մեկը, թերեւս անհասկանալի էր հրապարակում հավաքվածների համար` մտքի անհոդաբաշխ լինելու պատճառով. «Ոմանք փորձում են օգտագործել մեր նորանկախ պետության ողբերգական էջերը: Լինելով այդ ողբերգության պատճառներից մեկը՝ նրանք այլ կողմ են մատնացույց անում, տարիներով լռելով, սկզբից թաքուն հրճվելով այդ ողբերգությամբ, վերջում դարձել են զոհերի պաշտպան»: Թե որ ողբերգությունը նկատի ունի Սերժ Սարգսյանը` կարծում ենք կռահեցիք, միայն թե մտքերի էքստրաօրդինար շարադրանքը թույլ չի տալիս մինչեւ վերջ հասկանալու, թե հատկապես ովքե՞ր են, ըստ նրա, փորձում «օգտագործել» մեր պետության «ողբերգական էջերը» եւ հատկապես ու՞մ նկատի ունի «զոհերի պաշտպան» ասելով:
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ. ՈՐՈՇ ՀՈՐԴՈՐՆԵՐ
Ընտրողին Քվեարկեք միայն Ձեր անունից եւ ստորագրեք միայն Ձեր անվան դիմաց:
Թյուրիմացություններից խուսափելու նպատակով քվեաթերթիկում նշումը արեք Ձեր գրիչով:
Ոչ մի դեպքում մի կատարեք բաց քվեարկություն:
Եթե ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Վահե Պետրոսյան
Ծնունդով ապարանցի, հայտնի գեղանկարիչ Բորիս Եզիազարյանը 1993թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Կիեւում: Եվրոպա, ԱՄՆ, Կանադա. գրեթե ողջ աշխարհի առջեւ բացված նկարիչն այս ուրբաթ իր տաք գույներով «կբացվի» հայրենիքում: ...ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԵՏՊԱՏՎԵՐ
Արման Նավասարդյան 2
Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ...ԵԱՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Գ.Ա.
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ, ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը:
Զեկույցում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Կոմունիստական եւ առհասարակ ետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:
Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Գոհար Բարսամյան
Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ...ՍԵՐԺԻԿ ՊԱՊԻԿՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ
Գագիկ Աբգարյան
«Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի բոլոր իննը թեկնածուներն էլ ունեն նախընտրական հիմնադրամներ: Ութ թեկնածուների հիմնադրամներում կատարվել են 199 միլիոն 630 դրամի վճարումներ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ...ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՆԻՀԻԼԻԶՄ
Մուսա Միքայելյան
Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:
Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, ...ԻՍԿ ԳՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՐԿԻՆ «ԹՌՉԵԼ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ շատ խիստ դատապարտեց քաղաքական այն ուժին, որն ասում է, թե «Ամեն ընտրությունից հետո Հայաստանում գները ...«ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ:ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Մարինե Խառատյան
Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում ...«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ. 2
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը:
«Վարչակարգի ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց:
«1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Պատմության թատերաբեմից ազգերն ու պետությունները անհետանում են այնժամ, երբ ավարտում են իրենց բուն առաքելությունը, երբ ավարտվում է Ստեղծողի նախանշած իրենց դերը: Բայց, մինչ այդ, ինչ-որ մի կարեւոր, յուրահատուկ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Վարդան Օսկանյանը` որպես արտաքին գործերի նախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրիում` Մեղրիի հանձնման մասին փաստաթղթի բացահայտման վերաբերյալ ...
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

