
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
- Ծնունդով ապարանցի, հայտնի գեղանկարիչ Բորիս Եզիազարյանը 1993թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Կիեւում: Եվրոպա, ԱՄՆ, Կանադա. գրեթե ողջ աշխարհի առջեւ բացված նկարիչն այս ուրբաթ իր տաք գույներով «կբացվի» հայրենիքում: Այս եւ մնացյալ հարցերի մասին է նրա հետ մեր զրույցը:

- Բորիս. ի՞նչ առիթով ես այս անգամ Հայաստանում: - Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի իմ անհատական ցուցահանդեսը: Ցուցադրությունը պետք է լիներ դեկտեմբերին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց: Հիմա փետրվարն է, ու ինձ համար մեծ պատիվ է ցուցադրվել Երեւանում, այն էլ` ազգային պատկերասրահում. դա տարիների իմ երազանքն էր: - Կարծում եմ գիտես, որ փետրվարը մեզանում խորհրդանշական ամիս է: - Գիտեմ: Ու շատ ուրախ եմ, որ հատկապես այս ամսին է ցուցահանդեսը, ու բացի նրանից, որ իմ բարեկամների, ընկերների, երկրի, բոլորի առջեւ ես հանդես կգամ հաշվետվությամբ. թե էս տարիներին, որ Հայաստանում չեմ բնակվել, ինչ եմ արել, մի քիչ էլ ես կլցվեմ «փետրվարով». մեր եւ հատկապես դրսում եղողներիս համար փետրվարը նախ հայրենիքի, ապա նոր` ազատության իմաստ ունի: - Ի դեպ. փետրվարն է, ու մեզ մոտ նախագահական ընտրություններ են` եզրափակիչ շաբաթը. այս պայմաններում գա~լ հայրենիք, ցուցահանդես բացե~լ: - Նորմալ է: Միշտ այնպես է ստացվել, որ բոլոր կարեւոր ձեռնարկներն իմ կյանքում համընկել են նման փուլերի հետ: Այդ փուլերի առաջին բնական ռեակցիան, իհակե, ստեղծագործելն է` որպես հակազդեցություն: Բայց լինում է նաեւ, որ երբեմն էլ ակտիվանում, դուրս ես գալիս հրապարակ, ինչպես ասենք եղավ 88-ին բոլոր արվեստագետներիս հետ: Էլ չեմ ասում, որ մեկ-մեկ էլ, որպես հակազդեցություն, զենք ես վերցնում ու գնում կռիվ: - 90-ականներին դու հենց այդպես էլ վարվեցիր: Որ օգտագործեմ հայկական «մենթալիտետը», ապա կարո՞ղ եմ ասել, որ դու ազատամարտիկ նկարիչ ես: - Դե չէ. հանգամանքների բերումով այդպես ստացվեց: Առաջին կամավորական ջոկատներն էին, նման բաներին առավել իմպուլսիվ այդ օրերին արձագանքում էին արվեստագետները, մտավորականները: Կամավորական ջոկատներից մեկի հրամանատարն էի` սահմանամերձ շրջաններից մեկում սահմանն էինք պահում, մեր հայրենիքն էինք էդպես` մեր ձեւով սիրում: Մինչ էդ էլ հասարակական շարժման մեջ էի: Էսպես ասած` Շարժման ակտիվիստներից էի: Համակարգում էի Շարժման արտաքին կապերի բաժինը. հետագայում այն դարձավ լրատվական բաժին, էդտեղից էլ «կամավոր գրվեցի», գնացի կռիվ` մի քանի ամսով: Հետո պարզվեց, որ մեր կարիքը ռազմաճակատում չկա, վերադարձանք: - Գիտես, Բորիս, կա նաեւ ճշմարտություն. երբ արվեստագետը, գրողն անցնում է կռվի միջով, պատերազմը նրան «ուղեկցում» է մնացած ողջ կյանքի ընթացքում, որպես չհաղթահարված բարդույթ. գրողի, արվեստագետի հոգին դժվար է կրում այդ կոշտ իրականությունը. հիշում եմ Լեւոն Խեչոյանի պատմվածքները. գրողն էնտեղ չհաղթահարված է, անպաշտպան: Քո դեպքում էլ գույները շատ ավելի զգայուն են, ցավոտ. դե համենայնդեպս նման զգացում կա: - Գուցե: Բայց դա պետք չէ բացատրել պատերազմով-կռվով, շուրջն առկա իրականությամբ. գրողի, նկարչի համար ամեն օրն է երեւի թե պատերազմ` արտածումների եւ հակազդումների առումով: Հիշու՞մ ես, Հրանտն էր ասում. լիքը մարդիկ են զոհվում ինչ-որ մեկի ֆիլմում՝ չես հուզվում, բայց ուրիշ մեկի ֆիլմում փուչիկը պայթում է, լաց ես լինում: Էս հանգի: Ինչ վերաբերում է իմ «ազատամարտիկությանը», ապա 12 գյուղ էինք պաշտպանում. մեր առաջադրանքն էր` կռվի մեջ չմտնել ազերիների հետ, զուտ գյուղերը պաշտպանել: - Զուտ արվեստագիտական գործառույթ: - Հա` բա: Մեր կռիվն էդ ձյուների մեջ` վախը հաղթահարելու դեմ էր. մեր վախը, այդ գյուղերի վախը: Գիտեք` մեր առջեւում շատ լավ զինված հակառակորդն էր` մի հինգ-վեց «հաուբից» ունեին, եսիմ էլի ինչեր. մենք էլ` որսորդական հրացաններով կանգնած էինք ու էնպիսի հոգեբանական վերելքի մեջ, էնպիսի «արվեստագիտական» հույ-բույ էինք անում, որ թշնամին այդ ընթացքում ոչ մի անգամ չհարձակվեց էդ գյուղերի վրա. ուշադիր հետեւում էր մեր «ռազմական շարժին» ու սպասում: Հետո եկան արդեն ավելի կազմակերպված ջոկատները, ու արվեստագետներիս այնտեղից «դուրս քշեցին»: Այ, մեզնից հետո եկածներն արդեն անցան արյունի միջով. էդ տղերքն իսկապես հաղթահարեցին վախը, էդ տղերքն իսկապես արյուն թափեցին, կյանք տվեցին` կյանք առան: - Իսկ ի՞նչ ես կարծում, այս օրերին, երբ մեր Ազատության հրապարակն 88-ի նման կրկին ալեկոծվում է` կա՞ այն ոգին մեզանում: - Կա: Բայց գիտեք, էդ որ ասում են` ուկրաինական «հեղափոխություն», ես դրա հետ համաձայն չեմ: Դա «հեղափոխություն» չէր, այլ` համազգային ստեղծագործական ակտ, որն Ուկրաինան հանեց սովետական-տոտալիտար մտածողության վիճակից ու նոր-ստեղծագործ, ազատ վիճակի մեջ տարավ, ինչն այլեւս անդառնալի է Ուկրաինայի համար: Ասեմ. այսօր Հայաստանում նույնատիպ իրավիճակ է, բայց «դեժավյու» տարբերակով: Նկատեք` Ուկրաինայում տաս-տասնհինգ տարի հետո արեցինք այն, ինչ արդեն 88-ին եղել էր մեզանում` Ղարաբաղյան շարժման «տեսքով». 88-ի մեր Շարժումը եւս հզոր ստեղծագործական ակտ էր, որը նույնքան հզոր հաղթանակով ավարտվեց: Ասեմ նաեւ` նման ստեղծագործությունները մշտապես ու բոլոր ժամանակներում դատապարտված են հաղթանակի. ստեղծագործությունները պարտվելու բնավորություն չունեն: Հա. Ուկրաինայում էլ այդ օրերին շատ ակտիվ էի. իմ համախոհների-արվեստագետների հետ ստեղծել էինք պայքարին աջակցող մարմին ու համառորեն պայքարում էինք ազատ ոգու համար: - Բորիս, դու «հեղափոխակա՞ն» ես: - Չեմ: Բայց նատուրայով այնպիսին եմ, որ չեմ սիրում անարդարություն: Սիրում եմ լուսավոր վերափոխումներ: Դրանք կարող են վերաբերել երկրին, արվեստին, ինչին ուզում են: Էսօր Հայաստանում ես տեսնում եմ նման վերափոխման ոգի. ես տեսնում եմ ու գիտեմ, որ հայ ժողովուրդն էլի քայլ է անելու այդ ոգին վերագտնելու համար: Իմ ցուցահանդեսն էլ «ինքնուրույն» համընկավ էս օրերին: Գիտեք, էն ազգերը, որ մշակույթից չեն սկսում, դեպ մշակույթ չեն գնում, դատապարտվում են. ազգերը զորավոր են նախեւառաջ ոչ թե ունեցած բանակներով, տնտեսություններով, այլ` ստեղծած-պահպանած ոգով: Էն էլ մեր ազգը: Էսօր մեր կռիվը նախեւառաջ դրա համար է, ու մեր էս կռիվն է դատապարտված հաղթանակի: - Ի դեպ. քո ցուցահանդեսը հեղափոխական-ստեղծագործական մեկ այլ պահ էլ ունի. նոր Շարժման հզորացումը, որը դարձյալ գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպե՞ս ես վերաբերվում այդ իրողություններին: - Այո~. ամեն առիթով, ամեն րոպե ուրախ եմ հայտարարել, որ ես վստահել եւ վստահում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, այն տարիների պես: Ի դեպ. ի պատիվ ինձ ասեմ, որ 95-ի ընտրությունների ժամանակ եղել եմ նաեւ նրա վստահված անձը: Իսկ վստահում եմ, որովհետեւ գիտեմ, որ նա Հայաստանը կարող է դարձնել ստեղծագործության երկիր. նա կարող է նորացնել, թարմացնել այս հնամենի տունը. Հայաստանը դրա կարիքը շատ ունի: Երբ դրսից գալիս ես, զգում ես, թե ոնց է կարծրացել, անշարժացել հայ ոգին. այն շարժել է պետք, ու ես շատ ուրախ եմ, որ վերջապես այդ շարժումն սկսվել է, եւ ճանաչելով Տեր-Պետրոսյանին` գիտեմ, որ այդ շարժումն այլեւս անկասելի է: - Իսկ ի՞նչ ես ցուցադրելու քո անհատական ցուցահանդեսում: - Կիեւից ինձ հետ բերել եմ 61 աշխատանք. որոշ աշխատանքներ Երեւանում գտնվող անհատական կոլեկցիաներից պիտի խնդրեմ. փորձում եմ նաեւ հին աշխատանքներս ցուցադրել, բայց հիմնականում վերջին տարիների գործերն են: Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որ գիտեմ` ամենադժվար պահերին Աստված մարդու ձեռից բռնած առաջ է տանում, պետք է պարզապես ձեռքդ չքաշես: Բոլոր դժվար օրերին Աստված ինձ հետ էր, ու նորից աշխատելու, ստեղծագործելու օրհնություն էր տալիս. ու էսօր Հայաստան գալով, ես բերել եմ նաեւ էդ օրհնությունն ու «ստեղծագործությունը», ու ուզում եմ խնդրել բոլորին` եկեք, նայեք իմ գործերը, որոնք Աստված օրհնել է. ու իմ չափով լույս ու օրհնություն ստացեք նրանից, բաշխեք ձեր շուրջ, էս երկրին, էս Տանը, էս երկրի ապագա նախագահին. եւս մեկ անգամ ուրախություն ունեմ ասելու, որ Տեր-Պետրոսյանը համաձայնեց գալ, ու բոլորով միասին տանը լինելու զգացում կունենանք:
- Վահե Պետրոսյան
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ. ՈՐՈՇ ՀՈՐԴՈՐՆԵՐ
Ընտրողին Քվեարկեք միայն Ձեր անունից եւ ստորագրեք միայն Ձեր անվան դիմաց:
Թյուրիմացություններից խուսափելու նպատակով քվեաթերթիկում նշումը արեք Ձեր գրիչով:
Ոչ մի դեպքում մի կատարեք բաց քվեարկություն:
Եթե ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Վահե Պետրոսյան
Ծնունդով ապարանցի, հայտնի գեղանկարիչ Բորիս Եզիազարյանը 1993թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Կիեւում: Եվրոպա, ԱՄՆ, Կանադա. գրեթե ողջ աշխարհի առջեւ բացված նկարիչն այս ուրբաթ իր տաք գույներով «կբացվի» հայրենիքում: ...ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԵՏՊԱՏՎԵՐ
Արման Նավասարդյան 2
Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ...ԵԱՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Գ.Ա.
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ, ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը:
Զեկույցում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Կոմունիստական եւ առհասարակ ետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:
Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՈՒՆ ԷՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Գոհար Բարսամյան
Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ...ՍԵՐԺԻԿ ՊԱՊԻԿՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ
Գագիկ Աբգարյան
«Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի բոլոր իննը թեկնածուներն էլ ունեն նախընտրական հիմնադրամներ: Ութ թեկնածուների հիմնադրամներում կատարվել են 199 միլիոն 630 դրամի վճարումներ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ...ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՆԻՀԻԼԻԶՄ
Մուսա Միքայելյան
Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:
Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, ...ԻՍԿ ԳՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՐԿԻՆ «ԹՌՉԵԼ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ շատ խիստ դատապարտեց քաղաքական այն ուժին, որն ասում է, թե «Ամեն ընտրությունից հետո Հայաստանում գները ...«ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ:ԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Մարինե Խառատյան
Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում ...«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ. 2
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը:
«Վարչակարգի ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց:
«1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Պատմության թատերաբեմից ազգերն ու պետությունները անհետանում են այնժամ, երբ ավարտում են իրենց բուն առաքելությունը, երբ ավարտվում է Ստեղծողի նախանշած իրենց դերը: Բայց, մինչ այդ, ինչ-որ մի կարեւոր, յուրահատուկ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Վարդան Օսկանյանը` որպես արտաքին գործերի նախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրիում` Մեղրիի հանձնման մասին փաստաթղթի բացահայտման վերաբերյալ ...
ՌԴ-Ն ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Էմմա ԳաբրիելյանՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՄԵԶ ՎՐԱ ԹԱՆԿ ԿՆՍՏԻ
Արամ Ամատունի
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

