
ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԱՍԻՆ: ՑԱՎՈՎ
- Տարբեր տրամաչափի իշխանավորներ իրենց եթեր են նետել՝ հերքելու անհերքելին: Եվ ընտրել են, մեղմ ասած, ոչ էնքան բարոյական ճանապարհը: Փոխում են խնդրի հարթությունը. «Չի ստորագրվել»:

Է, հա, իսկ ո՞վ է ասել, որ ստորագրվել է... Եթե, Աստված մի արասցե, հանկարծ եւ ստորագրված լիներ... ոչ միայն այդ ստորագրությունը կդենոնսացվեր, այլեւ ստորագրողները վաղուց ի վեր այստեղ չէին լինի: Բայց սա՝ իմիջիայլոց: Ընկալումների որոշակի բարդություններ ունեցողների համար հատկապես նշում ենք, որ խոսքը ստորագրման մասին չէ, այլ հարցի քննարկման: Իսկ որ քննարկվել է եւ շատ լրջորեն՝ ցավոք, փաստ է: Դա են ապացուցում ոչ միայն, ենթադրենք, հրապարակված փաստաթուղթը, այլեւ մեր քաղաքական տարբեր գործիչների, թեկուզեւ կողմնակի` հաստատումները, Վազգեն Սարգսյանի «Պատմության սկիզբն ու շարունակությունը» խոհը, որը ծնվել է հենց այդ մտահոգությունից: Այսօր ստիպված ենք մեկ անգամ եւս հրապարակել Վազգենի ոչ միայն վերոհիշյալ մեկնաբանությունը, այլեւ դրան նախորդած գրառումներից որոշ հատվածներ, որոնք նույն այդ լրջագույն քննարկման ընթացքում եւ դրանից հետո կատարված նշումներ են: Ստույգություն ապահովելու համար` որոշ պատառիկներ նաեւ Վազգեն Սարգսյանի ձեռագրից: Մեջբերումներն` առանց մեկնաբանությունների. «Չորս հարեւանից ունենում ենք երկու հարեւան»: «Ինչպե՞ս ենք պատերազմ չտեսած տարածքը վերաբնակեցնում»: «Փախստականների վերադարձը ???»: «Թուրքիան-կախվածությունը-գազամուղ, նավթամուղ». «Մեզ խաղ են թելադրում»: «Լ.Տ.Պ.-Ռ.Ք. համեմատում»: «Ինչպե՞ս կոմպենսացնել վտանգը»: «Ստամբուլում ոչ մի համաձայնություն»: «Գլխավոր ռիսկը. Երկրի կայունությունը... Իշխանության բուրգը` կայու~ն»: «Ճիշտը ՌՖ-ի հետ մեր կողմից բաց խոսելն է»: «Անին` գիտե: Արարատը` գիտե: Դեմ ենք: Չենք կարող դնել հարցը սեղանին: Համեմատել մեկը մյուսին չարժե: Տապալում է»: «Երեկ ես իմացա ձեր ուզածները-ինչ որ խոսել եք: Դուք նոր բաներ եք ավելացնում: Ստում եք, իրենց պլանն է»... Ահա թե ինչ է նախորդել Մեղրիի մասին Վազգենի գրածին: Եվ սա` մի մասն է միայն: Որպես խնդրի քննարկման ապացույց «լսենք» նաեւ Արամ Սարգսյանին, որը խոսում է արդեն նաեւ ավելի վատ տարբերակի մասին. «Իմ վարչապետության ժամանակ... երկու անգամ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել Ղարաբաղի հարցով: Թեեւ նախագահի հետ բազմաթիվ զրույցներ եմ ունեցել, որոնց ընթացքում նա փորձում էր համոզել իր տարբերակի առավելությունները: - Ո՞րն էր իր տարբերակը: - Մեղրիի փոխանակումը Լաչինով, ավելացրած մեծ գումարներ` տարածքների քառակուսի մետրի հաշվարկով: Ես եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը բացարձակապես դեմ էինք: - Ինչու՞ այն ժամանակ ոչ մի հրապարակում չնախաձեռնեցիք: - Լրատվամիջոցներին դիմել չէի կարող, որովհետեւ բանակցությունների գաղտնիության պայմանը կար, բայց տեղյակ եմ պահել քաղաքական բոլոր ուժերին»: «Հայացք Երեւանից», հունիս, 2001թ. Եվ էլի. «Արցախի հարցի լուծման համապատկերում Մեղրիի փոխանակման տարբերակին... ես ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կտրականապես դեմ ենք եղել, ինչպես դեմ էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը»: «Հայացք Երեւանից», փետրվար, 2003թ. Մինչդեռ՝ նախ ասում էին, որ էդպիսի բան չի եղել, հետո՝ որ լուրջ չի եղել, հետո էլ... Էնպես որ` կարելի էր, պարզապես, դա չստորագրելը որպես հերոսություն ներկայացնել, ոչ թե դրա չքննարկվելը կամ ընդունելում շահագրգիռ չլինելը: Բայց դե` դրա համար, ախր, պատվեր տվողները պատվեր ստացողներին պատվերի հետ մեկտեղ նաեւ մի քիչ խելք էլ պետք է տան: Համենայնդեպս: Կարող է եւ պետք գալ:
ԵԹԵ՝ ԱՊԱ...
Զարեհ Ասատրյան
Դու ստրուկ ես: Ես գիտեմ, որ սա այն չէ, ինչ ուզում ես լսել, բայց սա է տհաճ ճշմարտությունը:
Ֆիլմերում ու դասագրքերում ստրուկները նկարագրվում են որպես շղթաներով կապված ու ճիպոտներով ծեծված արյունոտ կերպարներ, ...«ԻԴԵԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ»` ԸՍՏ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԻ
էմմա Գաբրիելյան
Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը վերջերս հայտարարություն տարածեց այն մասին, որ նախագահական առաջիկա ընտրություններում 9 թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու:
ՀՌԱԿ-ը իր որոշումը պատճառաբանել ...ՄԻԱԿ-Ը ՀԱՄԱԿԱՐԾԻՔ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Հիշում եք այն աղմուկ-աղաղակը, որը բարձրացրին Ռոբերտ Քոչարյանն ու նրա «դինաստիայի» ներկայիս ժառանգորդ Սերժ Սարգսյանն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց 10 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալու ...ՊԻՏԻ ԱՅՐՎԻ ՉԱՐԸ
Մարինա Բաղդագյուլյան
Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը, որ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ:
Եկեղեցին էլ ընդառաջ է գնացել ժողովրդին` ...ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ
Արամ Ամատունի
Գերմանացի գրողը, թերեւս, ամենեւին էլ քաղաքական տրամադրություններով չէր համակված, երբ փորձում էր հանրությանը բացատրել, որ «ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետեւ այն, ինչ դրսում է` միաժամանակ նաեւ ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՄԵԶ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Աստղիկ Սարգսյան
Օրեր առաջ (հունվարի 26-ին) «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խոր զգացմունքների մասնագիտություն-Օհան Դուրյան» ֆիլմի շնորհանդեսը: Մշակույթի ամենաերեւելի գործիչների, մտավորականների, քաղաքական ասպարեզի ներկայացուցիչների, ...«ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱ՞Ն», ԹԵ՞ ՀԱՌԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Գագիկ Աբգարյան
«Տնտեսական լրագրողների ակումբի» նախաձեռնությամբ շարունակվում է հանդիպումների շարքը նախագահի թենածուների կամ նրանց լիազորների հետ:
Երեկ ակումբի հյուրն էր Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, առեւտրի ու ...ՓՈՐՁ, ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ + ՏԵԽՆՈԿՐԱՏ ՈՒ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Մուսա Միքայելյան
Ահա թե որն է լինելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման հաջողության գրավականը: Առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում կադրային քաղաքականությունն ամենաքննադատվածն էր:
Այսօր, սակայն, օրեցօր ավելի ակնառու ...ՄԵԿ ԷԼ Ե՞ՐԲ ԷՐ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵՑԻՆՔ
Հեղինե Մանուկյան
Դատելով քարոզարշավի ներկա փուլի ընթացքից, երբ նախագահացուները ամբողջ թափով գործի են դրել պայքարի իրենց ողջ արսենալը, երբ ջրի երես են հանվում ահասարսուռ կոմպրոմատներ, երբ շատերը վերանայում են իրենց քաղաքական ...«ԵՍ ԳԱԼԻՍ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Կարինե Հարությունյան
Ահա մանրամասն սիրելու հայրենիքդ: Բռիդ մեջ է: Մեծ ու... բռիդ մեջ:
Իրականում հայրենիքիդ մեծությունը քեզնով է պայմանավորված: Սիրեցիր` մեծ կլինի: Չսիրեցիր` տրորված ու անտեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ...ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
...Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:
Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել: Չի գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԱՍԻՆ: ՑԱՎՈՎ
Տարբեր տրամաչափի իշխանավորներ իրենց եթեր են նետել՝ հերքելու անհերքելին: Եվ ընտրել են, մեղմ ասած, ոչ էնքան բարոյական ճանապարհը: Փոխում են խնդրի հարթությունը. «Չի ստորագրվել»:
Է, հա, իսկ ո՞վ է ասել, որ ...ՈՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵՆՔ
Կարինե Հարությունյան
«Ես երկու անգամ Ձեզ չեմ ընտրել, աշխատել եմ ձեր դեմ: Այն ժամանակ ես աշխատանք ունեի, եւ ոչ ոք ինձ չէր ճնշում, չէր սպառնում, չէր վախեցնում` ձեր դեմ աշխատելու համար: Այսօր վախեցնում, ահաբեկում են, փորձում ...
ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՒՈՐԵԼ
Էմմա ԳաբրիելյանՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է
Ելենա ՏիմակովաՍԻՐՈՒՆՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ՍԻՐՈՒՆ ԷԼ ԳՈՐԾ ԵՆ ԹԽԵԼ
Հեղինե ՄանուկյանԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Էմմա Գաբրիելյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

