
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- ...Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:

Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել: Չի գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս նախադասությանը թիկունք էր պետք՝ ժողովուրդ էր պետք, որ պատմությանը տեր է ու այդ պատմության տակ այլեւս չի ճկռելու, ճկվելու, ճոճվելու: Այս նախադասությունը չի գրվել նաեւ այլ պատճառով՝ գրող չի եղել: Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց եւ պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ: Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր: Ու մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով: Եղել է: Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, վառիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք: Ու հիմա՝ Մեղրին: Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հողը չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից: Ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց... Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ, համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թվից առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել ենք ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի, դու դրան մի հավատա, դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է: Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարեւոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը: Մեղրին իր քարուքռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալը՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձեւ կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետեւ իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով: Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաեւ ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու է ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երեւանի կենտրոնում: ...Եվ նրանց ոտնահետքերով պատմությունը մեռնում է: Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ: Դուք գալիս-անցնում եք: Ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք...
ԵԹԵ՝ ԱՊԱ...
Զարեհ Ասատրյան
Դու ստրուկ ես: Ես գիտեմ, որ սա այն չէ, ինչ ուզում ես լսել, բայց սա է տհաճ ճշմարտությունը:
Ֆիլմերում ու դասագրքերում ստրուկները նկարագրվում են որպես շղթաներով կապված ու ճիպոտներով ծեծված արյունոտ կերպարներ, ...«ԻԴԵԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ»` ԸՍՏ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԻ
էմմա Գաբրիելյան
Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը վերջերս հայտարարություն տարածեց այն մասին, որ նախագահական առաջիկա ընտրություններում 9 թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու:
ՀՌԱԿ-ը իր որոշումը պատճառաբանել ...ՄԻԱԿ-Ը ՀԱՄԱԿԱՐԾԻՔ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Հիշում եք այն աղմուկ-աղաղակը, որը բարձրացրին Ռոբերտ Քոչարյանն ու նրա «դինաստիայի» ներկայիս ժառանգորդ Սերժ Սարգսյանն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց 10 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալու ...ՊԻՏԻ ԱՅՐՎԻ ՉԱՐԸ
Մարինա Բաղդագյուլյան
Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը, որ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ:
Եկեղեցին էլ ընդառաջ է գնացել ժողովրդին` ...ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ
Արամ Ամատունի
Գերմանացի գրողը, թերեւս, ամենեւին էլ քաղաքական տրամադրություններով չէր համակված, երբ փորձում էր հանրությանը բացատրել, որ «ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետեւ այն, ինչ դրսում է` միաժամանակ նաեւ ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՄԵԶ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Աստղիկ Սարգսյան
Օրեր առաջ (հունվարի 26-ին) «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խոր զգացմունքների մասնագիտություն-Օհան Դուրյան» ֆիլմի շնորհանդեսը: Մշակույթի ամենաերեւելի գործիչների, մտավորականների, քաղաքական ասպարեզի ներկայացուցիչների, ...«ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱ՞Ն», ԹԵ՞ ՀԱՌԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Գագիկ Աբգարյան
«Տնտեսական լրագրողների ակումբի» նախաձեռնությամբ շարունակվում է հանդիպումների շարքը նախագահի թենածուների կամ նրանց լիազորների հետ:
Երեկ ակումբի հյուրն էր Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, առեւտրի ու ...ՓՈՐՁ, ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ + ՏԵԽՆՈԿՐԱՏ ՈՒ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Մուսա Միքայելյան
Ահա թե որն է լինելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման հաջողության գրավականը: Առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում կադրային քաղաքականությունն ամենաքննադատվածն էր:
Այսօր, սակայն, օրեցօր ավելի ակնառու ...ՄԵԿ ԷԼ Ե՞ՐԲ ԷՐ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵՑԻՆՔ
Հեղինե Մանուկյան
Դատելով քարոզարշավի ներկա փուլի ընթացքից, երբ նախագահացուները ամբողջ թափով գործի են դրել պայքարի իրենց ողջ արսենալը, երբ ջրի երես են հանվում ահասարսուռ կոմպրոմատներ, երբ շատերը վերանայում են իրենց քաղաքական ...«ԵՍ ԳԱԼԻՍ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Կարինե Հարությունյան
Ահա մանրամասն սիրելու հայրենիքդ: Բռիդ մեջ է: Մեծ ու... բռիդ մեջ:
Իրականում հայրենիքիդ մեծությունը քեզնով է պայմանավորված: Սիրեցիր` մեծ կլինի: Չսիրեցիր` տրորված ու անտեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ...ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
...Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:
Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել: Չի գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԱՍԻՆ: ՑԱՎՈՎ
Տարբեր տրամաչափի իշխանավորներ իրենց եթեր են նետել՝ հերքելու անհերքելին: Եվ ընտրել են, մեղմ ասած, ոչ էնքան բարոյական ճանապարհը: Փոխում են խնդրի հարթությունը. «Չի ստորագրվել»:
Է, հա, իսկ ո՞վ է ասել, որ ...ՈՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵՆՔ
Կարինե Հարությունյան
«Ես երկու անգամ Ձեզ չեմ ընտրել, աշխատել եմ ձեր դեմ: Այն ժամանակ ես աշխատանք ունեի, եւ ոչ ոք ինձ չէր ճնշում, չէր սպառնում, չէր վախեցնում` ձեր դեմ աշխատելու համար: Այսօր վախեցնում, ահաբեկում են, փորձում ...
ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման ԲաբաջանյանՏՂԱՄԱՐԴԻԿ ԴՐԱՆՑ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԵՆ ԱՍՈՒՄ
Կարինե ՀարությունյանՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
Գայանե ՀովսեփյանՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԲՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Արամ Ամատունի«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑ. ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՒ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻՆԸ»` ԸՍՏ Ս.ԼԱՎՐՈՎԻ
Էմմա Գաբրիելյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

