
«ԵՍ ԳԱԼԻՍ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
- Ահա մանրամասն սիրելու հայրենիքդ: Բռիդ մեջ է: Մեծ ու... բռիդ մեջ:

Իրականում հայրենիքիդ մեծությունը քեզնով է պայմանավորված: Սիրեցիր` մեծ կլինի: Չսիրեցիր` տրորված ու անտեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի երեկվա օրը մեկնարկեց Վայոց ձորից. տասը տարվա չսիրված-թալանված-հոշոտված հայրենիքիդ մի հատված, որը ինչպես երկիրդ ողջ, պատրաստ է-սպասում է շունչ առնելու, եթե մի սիրող հայր ունենա, հայրենիքի յուրաքանչյուր թրթիռին հաղորդ զավակ ունենա, երկրի ամեն մի քարի տեղն իմացող նախագահ ունենա: Նախագահը եկել էր: Առաջինը Չիվա գյուղն էր: Չնախատեսված հանդիպում էր: «Ուզում ենք` հայ լինի մեր նախագահը: Ազգության մասին չէ խոսքը, այլ` հոգու: Սեւ օրով ենք ապրում, մեր ցավին դարման անող չկա արդեն տասը տարի: Գնալով գները բարձրացնում են, ապրուստ չկա: Լեւոն, միայն Լեւոն», - ասաց Գոհար Սարգսյանը: Չիվայի ժողովուրդը ջերմ էր, առաջին նախագահին սիրող, առաջին նախագահի հետ իրենց ապագան կապող ժողովուրդ էր: Պար բռնեցին, գառ մորթեցին, Լեւոն Տեր-Պետրոսյանին «կալմեջ արեցին». մի քիչ էլ մնացեք: Նույնը Խաչիկ գյուղում էր: Իսկ Եղեգնաձորում հզոր հանրահավաք էր: Առաջին ելույթը ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանինն էր. նա խոսեց իշխանության սարքած վախի մթնոլորտի մասին. «Ումից եք վախենում, վախ չկա, մի վախեցեք: Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակն էլ հենց նա է, որ ժողովուրդը ոչ մեկից չվախենա»: Բանախոսն ասաց, որ Երեւանում Շարժումը հզոր թափ է հավաքել եւ այն կանգնեցնել հնարավոր չէ. «Քոչարյան Ռոբերտը կամ Սերժիկ Սարգսյանը չէ, ով կուզի լինի: »: Ասվեց նաեւ, որ իշխանությունները խուճապահար են, ընտանիքներին հանում են, բանկերը ծանրաբեռնված են, գողացած գումարներն են փախցնում: «Մի օր փոքր ու մեծ իշխանիկները վեր կկենան ու կտեսնեն Սերժիկն ու Ռոբիկը չկան»: Քանիցս պատմել ենք այն աննկարագրելի հաճույքի մասին, որ ստանում է ժողովուրդը «Սերժիկ-Ռոբիկ» զույգի մասին հումորներ ու «քաղցր» խոսքեր լսելիս: Քանիցս հիշեցրել ենք նաեւ հայտնի ասացվածքի մասին: Խեղդվելու ահից վախեցած քոչարյանասերժական, վաղուց իրեն սպառած, քարոզչամեքենան սկսել է «լկտիաբար խաղալ մարդկանց զգացմունքների հետ»: Մի կողմից ինչ-որ ցուցակների մասին են խոսում, որը միայն ինտրիգներ առաջացնելու նկատակ է հետապնդում, մյուս կողմից Արամ Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի ամենասուրբ զգացմունքների հետ են խաղում: Սպարապետի եղբայրն այդ մասին ասաց, որ անամոթ են նրանք, ովքեր փորձում են իրենց սեփական վիշտը շահարկելու մեջ մեղադրել: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակում «Վազգենը բացատրում է 1993-ի Սերժի Հայաստան գալու մասին», սա վարչապետը որպես ինքնագովազդ է ներկայացնում: Իրականում «այն ժամանակ էլ ժողովուրդը Սերժին չէր ընդունում եւ բազմաթիվ անգամներ է այդպես Վազգենը Սերժին փրկել»: Փոխարենը, Ս.Սարգսյանը «մատը մատին չտվեց, երբ Վազգենի եղբորը հանիրավի դատեցին: Ինչպե՞ս կարելի է այդքան անշնորհակալ ու սրբապիղծ լինել»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ հավաստիացրեց, որ հաղթանակը կայացած է. «Ոչ թե հույս կա, այլ արդեն կայացած փաստ է, փետրվարի 19-ին մենք պետք է ամրագրենք մեր հաղթանակը»: Եղեգնաձորցիների կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը կլանվեց բառ առ բառ: Ամեն մտքից հետո հավանության բացականչություններ էին լսվում: Առաջին նախագահը խոսեց քաղաքական-գաղափարական ահաբեկումների մասին, ասաց, որ դրանք, միեւնույն է, արդյունք չեն տալիս, քանի որ շատ-շատերը արդեն Շարժմանն են միացել: «Նրանք էլ, ում փակել են հիմնարկներում եւ չեն թողել, որ գան հանրահավաքի, ավելի են ըմբոստանալու Սերժի դեմ եւ կգան դեպի մեր կողմը»: Շարժմանն են միացել արդեն ԱԱԾ 56 աշխատակից-բարձրաստիճան սպաներ. ծափահարություններ: Շարժմանն է միացել Րաֆֆի Հովհաննիսյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց նաեւ իշխանությունների վարած արտաքին եւ ներքին սխալ քաղաքականության մասին, որի արդյունքում վերջին 10 տարում Ղարաբաղից հեռացել է 15 հազար մարդ, Հայաստանից` կես միլիոն, Լաչինից` 10 հազար: Հաջորդը Վայքն էր, ապա Սիսիանը: Սիսիանում նույն ոգեւորությունն էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի ներումը հայցեց` հանրահավաքը մեկ օրով հետաձգելու համար. «Ինձ շատ կարեւոր գործով հրավիրել էին Մոսկվա»: Խոսվեց նախընտրական ծրագրի մասին, նրանում տեղ գտած քաղաքական սպանությունների եւ տնտեսական հանցագործությունների մասին եւ մասնավորապես` հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման մասին. «Վստահ եղեք, այդ գործը կբացահայտվի մինչեւ վերջ: Այս երկրում պետք է հաստատվի կարգ ու կանոն, այլապես մենք գալով իշխանության` անելիք չունենք, այլապես ընտրվելուց հետո կարող եք նույն պահին պահանջել իմ հրաժարականը: Ես գալիս եմ ձեզ վերադարձնելու ձեր ազատությունը, որպեսզի դուք չվախենաք ոստիկանությունից, չվախենաք ԱԱԾ-ից, չվախենաք իշխանություններից»: Եվ վերջում` Գորիս: Այստեղ պատմեցին, թե ինչպես են փորձել փակել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը. «Այն փոքրիկ տարածքը, որը վերցրել էինք, խնդրեցին ազատել: Տերն ասաց, որ իրենց զանգել սպառնացել են, եւ ինքը վախենում է», - ասաց շտաբի ներկայացուցիչներից մեկը: Գորիսում կայացած հանդիպումներին այդ ցրտին այնքան շատ-շատ մարդ կար. Լեւոն Տեր-Պետրոսյանը դա գնահատեց աննախադեպ Գորիսի համար: Այստեղ մի կարեւոր փաստ եմ ուզում նշել, որը շատ տպավորիչ էր հենց գորիսեցիների համար: ՀՀ առաջին նախագահը դիմեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, ասաց, որ նա ազատամարտիկ է, Վազգեն Սարգսյանին հավատարիմ մարդկանցից, բայց ինչ-ինչ հանգամանքներով դարձել է այս իշխանությունների հենարանը. «Սուրեն, չմոլորվես, քանի որ դեռ ժողովրդի դեմ չես գնացել, թեեւ քո ենթակաների միջոցով փորձել ես ինչ-որ բաներ անել, խանգարել հանրահավաքները, դռներ փակել: Բայց կոպիտ բաներ չես արել, ոչինչ: Բայց չսխալվես, փետրվարի 19-ին չբռնանաս ժողովրդի կամքի վրա, հակառակ դեպքում կպղծես Վազգենի գերեզմանը, որովհետեւ Սերժը պատասխանատու է Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի նահատակության համար»: Այցի մանրամասները առաջիկա համարում:
- Կարինե Հարությունյան
ԵԹԵ՝ ԱՊԱ...
Զարեհ Ասատրյան
Դու ստրուկ ես: Ես գիտեմ, որ սա այն չէ, ինչ ուզում ես լսել, բայց սա է տհաճ ճշմարտությունը:
Ֆիլմերում ու դասագրքերում ստրուկները նկարագրվում են որպես շղթաներով կապված ու ճիպոտներով ծեծված արյունոտ կերպարներ, ...«ԻԴԵԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ»` ԸՍՏ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԻ
էմմա Գաբրիելյան
Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը վերջերս հայտարարություն տարածեց այն մասին, որ նախագահական առաջիկա ընտրություններում 9 թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու:
ՀՌԱԿ-ը իր որոշումը պատճառաբանել ...ՄԻԱԿ-Ը ՀԱՄԱԿԱՐԾԻՔ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Հիշում եք այն աղմուկ-աղաղակը, որը բարձրացրին Ռոբերտ Քոչարյանն ու նրա «դինաստիայի» ներկայիս ժառանգորդ Սերժ Սարգսյանն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց 10 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալու ...ՊԻՏԻ ԱՅՐՎԻ ՉԱՐԸ
Մարինա Բաղդագյուլյան
Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը, որ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ:
Եկեղեցին էլ ընդառաջ է գնացել ժողովրդին` ...ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ
Արամ Ամատունի
Գերմանացի գրողը, թերեւս, ամենեւին էլ քաղաքական տրամադրություններով չէր համակված, երբ փորձում էր հանրությանը բացատրել, որ «ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետեւ այն, ինչ դրսում է` միաժամանակ նաեւ ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՄԵԶ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Աստղիկ Սարգսյան
Օրեր առաջ (հունվարի 26-ին) «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խոր զգացմունքների մասնագիտություն-Օհան Դուրյան» ֆիլմի շնորհանդեսը: Մշակույթի ամենաերեւելի գործիչների, մտավորականների, քաղաքական ասպարեզի ներկայացուցիչների, ...«ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱ՞Ն», ԹԵ՞ ՀԱՌԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Գագիկ Աբգարյան
«Տնտեսական լրագրողների ակումբի» նախաձեռնությամբ շարունակվում է հանդիպումների շարքը նախագահի թենածուների կամ նրանց լիազորների հետ:
Երեկ ակումբի հյուրն էր Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, առեւտրի ու ...ՓՈՐՁ, ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ + ՏԵԽՆՈԿՐԱՏ ՈՒ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Մուսա Միքայելյան
Ահա թե որն է լինելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման հաջողության գրավականը: Առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում կադրային քաղաքականությունն ամենաքննադատվածն էր:
Այսօր, սակայն, օրեցօր ավելի ակնառու ...ՄԵԿ ԷԼ Ե՞ՐԲ ԷՐ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵՑԻՆՔ
Հեղինե Մանուկյան
Դատելով քարոզարշավի ներկա փուլի ընթացքից, երբ նախագահացուները ամբողջ թափով գործի են դրել պայքարի իրենց ողջ արսենալը, երբ ջրի երես են հանվում ահասարսուռ կոմպրոմատներ, երբ շատերը վերանայում են իրենց քաղաքական ...«ԵՍ ԳԱԼԻՍ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Կարինե Հարությունյան
Ահա մանրամասն սիրելու հայրենիքդ: Բռիդ մեջ է: Մեծ ու... բռիդ մեջ:
Իրականում հայրենիքիդ մեծությունը քեզնով է պայմանավորված: Սիրեցիր` մեծ կլինի: Չսիրեցիր` տրորված ու անտեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ...ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
...Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:
Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել: Չի գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԱՍԻՆ: ՑԱՎՈՎ
Տարբեր տրամաչափի իշխանավորներ իրենց եթեր են նետել՝ հերքելու անհերքելին: Եվ ընտրել են, մեղմ ասած, ոչ էնքան բարոյական ճանապարհը: Փոխում են խնդրի հարթությունը. «Չի ստորագրվել»:
Է, հա, իսկ ո՞վ է ասել, որ ...ՈՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵՆՔ
Կարինե Հարությունյան
«Ես երկու անգամ Ձեզ չեմ ընտրել, աշխատել եմ ձեր դեմ: Այն ժամանակ ես աշխատանք ունեի, եւ ոչ ոք ինձ չէր ճնշում, չէր սպառնում, չէր վախեցնում` ձեր դեմ աշխատելու համար: Այսօր վախեցնում, ահաբեկում են, փորձում ...
ՀՌՉԱԿՎԵՑ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ: ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՅՆ
ԻՆՉՈ՞Վ ԵՔ ԲԱՑԱՏՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ
ՆԱ ԳՆԱՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՏԵՒԻՑ...
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆԳԱՄ ՁԵՒԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ»
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

