
ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ
- Գերմանացի գրողը, թերեւս, ամենեւին էլ քաղաքական տրամադրություններով չէր համակված, երբ փորձում էր հանրությանը բացատրել, որ «ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետեւ այն, ինչ դրսում է` միաժամանակ նաեւ ներսում է»: Համարձակվենք մի փոքր խմբագրել Հեսսեին. այն, ինչ դրսում է, ամենից առաջ, թերեւս, ներսում է:

Նախընտրական արշավի վերջին շաբաթվա մեկնարկին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Մոսկվա կատարած այցը իրապես կարող է շրջադարձային լինել ամբողջ քարոզարշավի համար: Խնդիրն այստեղ ամենեւին այն չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մոսկվա էր գնացել արժանանալու այդ երկրի ղեկավարության բարեհաճությանը, եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումն ավանդաբար մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի իշխանության ձեւավորման ցանկացած գործընթացի ժամանակ: Արտաքին բարեհաճության արժանանալու ջանքեր անում են այն ուժերը, որոնք զրկված են լինում Հայաստանում հասարակական աջակցության նշույլից անգամ: Իսկ այդ առումով պարզ է, թե Հայաստանում ով ունի արտաքին բարեհաճության անհրաժեշտություն: Դրա անհրաժեշտությունն ունի այն ուժը, որն իր նախընտրական հավաքների ընթացքում ստիպված է ելույթ ունենալ առավելապես դպրոցական միջին տարիքի երեխաների առաջ, կամ օրինախախտ քարոզչության արատավոր շրջանի մեջ ներառել նաեւ կրկեսի կախարդական շրջանը, որը մանուկների համար հրաշքների կենտրոն է, իսկ իշխանության համար, պարզվում է, քարոզչական պաստառ: Խոսքն այն մասին է, թե ինչպես է Երեւանի պետական կրկեսի դահլիճը պատվել «առաջ, Հայաստան» կարգախոսներով եւ Սերժ Սարգսյանի նախընտրական կայքի հասցեներով: Թեեւ գուցե այստեղ խնդիրը բոլորովին այլ է, իսկ ավելի կոնկրետ այն, որ Սարգսյանը գուցե գիտակցելով, որ 2008 թվականին չունի նախագահ ընտրվելու շանս, պարզապես այժմվանից քարոզում է գալիք նախագահական ընտրությունների համար` այդ իսկ պատճառով էլ իր համար հիմնական լսարան ընտրելով մանկահասակներին ու դպրոցականներին, քանի որ նրանք են ապագա ընտրողները: Դա իմիջայլոց: Վերադառնալով արտաքին բարեհաճության խնդրին` փաստենք, որ ով-ով, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրա անհրաժեշտությունը բացարձակապես չունի: Դրա մասին են վկայում թե նրա նախագահության տարիները եւ թե նաեւ նախընտրական շարժման դինամիկան, որն արտահայտվեց փետրվարի 9-ի հանրահավաքով: Նախ` իր նախագահության տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա ղեկավարած երկիրն ընդունելի էին համաշխարհային քաղաքականության գրեթե բոլոր կենտրոնների համար` թերեւս առանց որեւէ բացառության: Հետեւաբար այժմ որեւէ կարիք չկա այդ կենտրոններին ներկայանալու: Բացի այդ, համաշխարհային քաղաքականությունը մշտապես կառուցված է եղել արդարացիության սկզբունքի վրա եւ հակառակը պնդել են միայն այն երկրներում, որտեղ կառավարիչները գործել են համաշխարհային ժողովրդավարական ու ազատական արժեհամակարգերից դուրս: Այդ երկրներում են առավելապես տարածել համաշխարհային դավադրության տեսությունները` փորձելով այդպիսով ամրապնդել սեփական իշխանության հարատեւությունը: Իսկ համաշխարհային քաղաքականության արդարացիության հիմքում ընկած է մի կարեւոր սկզբունք` այդ քաղաքականության կենտրոնները մշտապես հաշվի են առնում որեւէ երկրի հասարակական տրամադրությունը: Իսկ եթե այդ տրամադրությունը համընկնում է նաեւ համաշխարհային արժեհամակարգի հետ, ապա այդ դեպքում արդեն միջազգային հանրությունը չունի որեւէ խնդիր: Ի վերջո` արժե հիշել 2003 թվականի նախագահի ընտրությանը հնչած միջազգային արձագանքը, որ հայ ժողովուրդն է որոշում ընտրությունների օրինականությունը, այսինքն` կեղծվել են դրանք, թե ոչ: Այդ տեսանկյունից, Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն իր նախագահության տարիների, այլ նաեւ թեկնածության ժամանակաշրջանի առումով չունի արտաքին աշխարհում աջակցություն որոնելու անհրաժեշտություն: Ի վերջո` արտաքին աշխարհը Հայաստանի գործընթացների մասին դատում է ամենեւին էլ ոչ «Հայլուրի» ռեպորտաժներով, եւ գուցե նույնիսկ «Հայլուրի» ռեպորտաժներն է դատում իր ունեցած տեղեկատվությամբ` ամփոփելով երկրում առկա տրամադրությունների պատկերը: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու անհրաժեշտ եղավ նախընտրական արշավի վերջին, եզրափակիչ ու կարեւոր փուլից առաջ մեկնել Ռուսաստան: Նախ` երեւի թե անքաղաքավարի կլիներ մերժել հրավերը: Ի վերջո` Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերության խորությունը, մեր երկրում Ռուսաստանի տնտեսական ներկայությունը բավական մեծ է, եւ այդ իրողությունն անտեսելը կլինի քաղաքական կարճատեսություն, չնայած այն հանգամանքին, որ այդ հարաբերությունների ներկայիս որակն ինքը քաղաքական կարճատեսության ու կարիերիստական պատեհապաշտության հետեւանք է: Բայց կա այն, ինչ կա, հետեւաբար եղածը հաշվի առնելն ընդամենը քաղաքական պրագմատիզմի դրսեւորում է, ինչն այսօր պակասում է Հայաստանի քաղաքական վերնախավին: Իսկ այդ դեպքում, հասկանալի է, որ Ռուսաստանը հետաքրքրված է լինելու այն երկրի հետագա ընթացքով, որտեղ ունի բավական մեծ տնտեսական ներկայություն, ինչպես նաեւ ռազմաքաղաքական շահ: Ռուսաստանին զրկել իրավիճակը հասկանալու հնարավորությունից, թերեւս կլիներ սխալ: Եվ այդ ամենից բացի, երբ որեւէ մեկին կարող ես օգնել ուղղել սեփական սխալը, թերեւս սխալ, նույնիսկ մեղք կլինի այդ օգնությունը չցուցաբերելը: Առաջին նախագահը գուցե թե օգնեց Ռուսաստանին շտկել այն սխալը, որ ցուցաբերվում էր ռուսաստանցի քաղաքագետների ու պաշտոնյաների երեւանյան վոյաժներով: Իսկ գուցե շատ հավանական է, որ Ռուսաստանն ամենեւին էլ նման սխալ թույլ չէր տվել, այլ պարզապես Հայաստանի իշխանական քարոզչամեքենան էր շահագործել Ռուսաստանի քաղաքականությունն ըստ հայեցողության, եւ Մոսկվան պարզապես ամեն ինչ դնում է իր իսկական տեղը: Այսինքն` Ռուսաստանը ակնհայտորեն փորձեց հավասարակշռել իր վերաբերմունքը, ինչն անկասկած ողջունելի է եւ վկայում է, որ համարժեք գործընկեր ունենալու պարագայում այդ երկիրը Հայաստանի հետ պատրաստ է կառուցել փոխշահավետ, ոչ թե ստրկատիրական հարաբերություն: Եվ բացի այդ, հրավերն ընդունելու հանգամանքը թերեւս ուղղված էր նաեւ մեր հասարակության վիրավորված արժանապատվությունը վերականգնելուն այն բանից հետո, երբ Մոսկվայից փորձ արվեց կոպտորեն միջամտել Հայաստանի ընտրողի կայացնելիք որոշմանը: Կամ էլ Հայաստանի իշխանությունները փորձեցին Մոսկվայից միակողմանի արձագանք ապահովել` այդպիսով հայ հանրությանն ինչ-որ բան ներշնչելու եւ հոգեբանորեն ուղղորդելու համար: Հիմա արդեն հանրության համար հստակ է, որ աշխարհը իրականում չի փորձում կարծիք պարտադրել, այլ հաշտվում է այն կարծիքի հետ, որն ունի հայ ընտրողը:
- Արամ Ամատունի
ԵԹԵ՝ ԱՊԱ...
Զարեհ Ասատրյան
Դու ստրուկ ես: Ես գիտեմ, որ սա այն չէ, ինչ ուզում ես լսել, բայց սա է տհաճ ճշմարտությունը:
Ֆիլմերում ու դասագրքերում ստրուկները նկարագրվում են որպես շղթաներով կապված ու ճիպոտներով ծեծված արյունոտ կերպարներ, ...«ԻԴԵԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ»` ԸՍՏ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԻ
էմմա Գաբրիելյան
Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը վերջերս հայտարարություն տարածեց այն մասին, որ նախագահական առաջիկա ընտրություններում 9 թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու:
ՀՌԱԿ-ը իր որոշումը պատճառաբանել ...ՄԻԱԿ-Ը ՀԱՄԱԿԱՐԾԻՔ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Հիշում եք այն աղմուկ-աղաղակը, որը բարձրացրին Ռոբերտ Քոչարյանն ու նրա «դինաստիայի» ներկայիս ժառանգորդ Սերժ Սարգսյանն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց 10 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալու ...ՊԻՏԻ ԱՅՐՎԻ ՉԱՐԸ
Մարինա Բաղդագյուլյան
Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը, որ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ:
Եկեղեցին էլ ընդառաջ է գնացել ժողովրդին` ...ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ
Արամ Ամատունի
Գերմանացի գրողը, թերեւս, ամենեւին էլ քաղաքական տրամադրություններով չէր համակված, երբ փորձում էր հանրությանը բացատրել, որ «ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետեւ այն, ինչ դրսում է` միաժամանակ նաեւ ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՄԵԶ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Աստղիկ Սարգսյան
Օրեր առաջ (հունվարի 26-ին) «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խոր զգացմունքների մասնագիտություն-Օհան Դուրյան» ֆիլմի շնորհանդեսը: Մշակույթի ամենաերեւելի գործիչների, մտավորականների, քաղաքական ասպարեզի ներկայացուցիչների, ...«ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱ՞Ն», ԹԵ՞ ՀԱՌԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Գագիկ Աբգարյան
«Տնտեսական լրագրողների ակումբի» նախաձեռնությամբ շարունակվում է հանդիպումների շարքը նախագահի թենածուների կամ նրանց լիազորների հետ:
Երեկ ակումբի հյուրն էր Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, առեւտրի ու ...ՓՈՐՁ, ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ + ՏԵԽՆՈԿՐԱՏ ՈՒ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Մուսա Միքայելյան
Ահա թե որն է լինելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման հաջողության գրավականը: Առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում կադրային քաղաքականությունն ամենաքննադատվածն էր:
Այսօր, սակայն, օրեցօր ավելի ակնառու ...ՄԵԿ ԷԼ Ե՞ՐԲ ԷՐ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵՑԻՆՔ
Հեղինե Մանուկյան
Դատելով քարոզարշավի ներկա փուլի ընթացքից, երբ նախագահացուները ամբողջ թափով գործի են դրել պայքարի իրենց ողջ արսենալը, երբ ջրի երես են հանվում ահասարսուռ կոմպրոմատներ, երբ շատերը վերանայում են իրենց քաղաքական ...«ԵՍ ԳԱԼԻՍ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Կարինե Հարությունյան
Ահա մանրամասն սիրելու հայրենիքդ: Բռիդ մեջ է: Մեծ ու... բռիդ մեջ:
Իրականում հայրենիքիդ մեծությունը քեզնով է պայմանավորված: Սիրեցիր` մեծ կլինի: Չսիրեցիր` տրորված ու անտեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ...ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
...Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:
Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել: Չի գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԱՍԻՆ: ՑԱՎՈՎ
Տարբեր տրամաչափի իշխանավորներ իրենց եթեր են նետել՝ հերքելու անհերքելին: Եվ ընտրել են, մեղմ ասած, ոչ էնքան բարոյական ճանապարհը: Փոխում են խնդրի հարթությունը. «Չի ստորագրվել»:
Է, հա, իսկ ո՞վ է ասել, որ ...ՈՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵՆՔ
Կարինե Հարությունյան
«Ես երկու անգամ Ձեզ չեմ ընտրել, աշխատել եմ ձեր դեմ: Այն ժամանակ ես աշխատանք ունեի, եւ ոչ ոք ինձ չէր ճնշում, չէր սպառնում, չէր վախեցնում` ձեր դեմ աշխատելու համար: Այսօր վախեցնում, ահաբեկում են, փորձում ...
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

