
ԵԹԵ՝ ԱՊԱ...
- Դու ստրուկ ես: Ես գիտեմ, որ սա այն չէ, ինչ ուզում ես լսել, բայց սա է տհաճ ճշմարտությունը:

Ֆիլմերում ու դասագրքերում ստրուկները նկարագրվում են որպես շղթաներով կապված ու ճիպոտներով ծեծված արյունոտ կերպարներ, հետեւաբար եթե դու նման չես նրանց, թվում է, թե դու ստրուկ չես: Պատմությունը, սակայն, ցույց է տալիս որ տարբեր ժամանակներում ստրուկների հետ վարվել են տարբեր կերպ` ոմանց հանդեպ ավելի դաժան քան մյուսների, մինչդեռ նույնիսկ ամենաբարի ու հոգատար վարքի դեպքում, ստրուկը նմում է ստրուկ: Եվ այսպես` ո՞վ է ստրուկը: Ի՞նչպես սահմանել ստրուկը: Այդ ո՞ր հատկանիշն է նրան տարբերում ազատ մարդուց: Ազատ մարդը կարող է ասել «ոչ»: Ազատ մարդը կարող է հրաժարվել իր կարծիքով անարդարորեն իրենից պահանջվածից: Ստրուկը չի կարող: Չկա ազատություն առանց ազատորեն «ոչ» ասելու իրավունքի: Իշխանությունը շարունակաբար ստում է քեզ` սկսած Ղարաբաղյան պատերազմի կարգավորումից, վերջացրած հոկտեմբերի 27-ով ու քաղաքական սպանությունների ու ահաբեկումների մի մեծ շարքով: Արդյո՞ք դու կարող ես այս ստերի դեմն առնել: Ի վիճակի՞ ես դու, արդյոք, պատժել խաբեբային: Ո՞չ: Շնորհավորում եմ` դու ստրուկ ես: Ընտրակեղծիքները չափ ու սահման չունեն: Ընտրությունները որոշվում են ոչ թե ընտրողի արդար քվեով, այլ քվեները հաշվողի քմահաճույքով: Կարո՞ղ ես դու, արդյոք, ընտրախախտումներին հակադրվել: Ո՞չ: Շնորհավորում եմ` դու ստրուկ ես: Իշխանական կլանը կարող է ձեռք գցել այն ամենին, ինչ ուզում է, կարող է անել այն, ինչ ուզում է: Դու նույնիսկ չես կարող որոշել, թե այս երեկո ինչ հեռուստաալիք ես դիտելու: Նույնիսկ այն տունը, որի համար քրտնաջան աշխատում ես, կարող ես մեկ ակնթարթում կորցնել «պետական կարիքներ» բավարարելու պատճառաբանությամբ: Արդյո՞ք դու կարող ես ընդդիմանալ այս ամենին: Ո՞չ: Շնորհավորում եմ` դու ստրուկ ես: Ասելով «այո» անկախությանը` ամրագրեցինք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է մեզ` ժողովրդիս: Մենք` ՀՀ քաղաքացիներս, համաձայնեցինք կրել որոշակի պարտավորություններ, իսկ դրա դիմաց իշխանություններին հանձնարարեցինք պաշտպանել մեր իրավունքներն ու ազատությունները: Ներկայիս իշխանությունները խախտել են այդ պայմանագիրը` ի դեմս ՀՀ Սահմանադրության: Դու արդյո՞ք կարողացել ես նրանց կանգնեցնել: Այս մեկը, առավել քան մյուս բոլոր պատճառները միասին վերցրած, խոսում է այն փաստի մասին, որ քեզ չի հաջողվել ապրել ազատ մարդու կյանքով, եւ դու հիմա շղթաներով փաթաթված մարդուց ոչնչով չտարբերվող ստրուկ ես: Դու ստրուկ ես: Դու կարող ես այդպիսին մնալ կամ ոչ. պարզից էլ պարզ մի բան: Ոչ ոք չի գալու քեզ փրկելու: Մի հայտնի փիլիսոփա ժամանակին ասել է «ստրուկը նա է, ով սպասում է, որ ինչ-որ մեկը կգա ու իրեն կազատի»: Միայն քեզնից է կախված, թե դու ու քո երեխաները կապրեք որպես ստրու՞կ, թե՞ որպես ազատ ու անկախ մարդ արարած:
- Զարեհ Ասատրյան
ԵԹԵ՝ ԱՊԱ...
Զարեհ Ասատրյան
Դու ստրուկ ես: Ես գիտեմ, որ սա այն չէ, ինչ ուզում ես լսել, բայց սա է տհաճ ճշմարտությունը:
Ֆիլմերում ու դասագրքերում ստրուկները նկարագրվում են որպես շղթաներով կապված ու ճիպոտներով ծեծված արյունոտ կերպարներ, ...«ԻԴԵԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ»` ԸՍՏ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԻ
էմմա Գաբրիելյան
Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը վերջերս հայտարարություն տարածեց այն մասին, որ նախագահական առաջիկա ընտրություններում 9 թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու:
ՀՌԱԿ-ը իր որոշումը պատճառաբանել ...ՄԻԱԿ-Ը ՀԱՄԱԿԱՐԾԻՔ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Հիշում եք այն աղմուկ-աղաղակը, որը բարձրացրին Ռոբերտ Քոչարյանն ու նրա «դինաստիայի» ներկայիս ժառանգորդ Սերժ Սարգսյանն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց 10 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալու ...ՊԻՏԻ ԱՅՐՎԻ ՉԱՐԸ
Մարինա Բաղդագյուլյան
Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը, որ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ:
Եկեղեցին էլ ընդառաջ է գնացել ժողովրդին` ...ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ
Արամ Ամատունի
Գերմանացի գրողը, թերեւս, ամենեւին էլ քաղաքական տրամադրություններով չէր համակված, երբ փորձում էր հանրությանը բացատրել, որ «ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետեւ այն, ինչ դրսում է` միաժամանակ նաեւ ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՄԵԶ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Աստղիկ Սարգսյան
Օրեր առաջ (հունվարի 26-ին) «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խոր զգացմունքների մասնագիտություն-Օհան Դուրյան» ֆիլմի շնորհանդեսը: Մշակույթի ամենաերեւելի գործիչների, մտավորականների, քաղաքական ասպարեզի ներկայացուցիչների, ...«ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱ՞Ն», ԹԵ՞ ՀԱՌԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Գագիկ Աբգարյան
«Տնտեսական լրագրողների ակումբի» նախաձեռնությամբ շարունակվում է հանդիպումների շարքը նախագահի թենածուների կամ նրանց լիազորների հետ:
Երեկ ակումբի հյուրն էր Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, առեւտրի ու ...ՓՈՐՁ, ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ + ՏԵԽՆՈԿՐԱՏ ՈՒ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Մուսա Միքայելյան
Ահա թե որն է լինելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման հաջողության գրավականը: Առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում կադրային քաղաքականությունն ամենաքննադատվածն էր:
Այսօր, սակայն, օրեցօր ավելի ակնառու ...ՄԵԿ ԷԼ Ե՞ՐԲ ԷՐ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵՑԻՆՔ
Հեղինե Մանուկյան
Դատելով քարոզարշավի ներկա փուլի ընթացքից, երբ նախագահացուները ամբողջ թափով գործի են դրել պայքարի իրենց ողջ արսենալը, երբ ջրի երես են հանվում ահասարսուռ կոմպրոմատներ, երբ շատերը վերանայում են իրենց քաղաքական ...«ԵՍ ԳԱԼԻՍ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Կարինե Հարությունյան
Ահա մանրամասն սիրելու հայրենիքդ: Բռիդ մեջ է: Մեծ ու... բռիդ մեջ:
Իրականում հայրենիքիդ մեծությունը քեզնով է պայմանավորված: Սիրեցիր` մեծ կլինի: Չսիրեցիր` տրորված ու անտեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ...ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
...Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:
Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել: Չի գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԱՍԻՆ: ՑԱՎՈՎ
Տարբեր տրամաչափի իշխանավորներ իրենց եթեր են նետել՝ հերքելու անհերքելին: Եվ ընտրել են, մեղմ ասած, ոչ էնքան բարոյական ճանապարհը: Փոխում են խնդրի հարթությունը. «Չի ստորագրվել»:
Է, հա, իսկ ո՞վ է ասել, որ ...ՈՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵՆՔ
Կարինե Հարությունյան
«Ես երկու անգամ Ձեզ չեմ ընտրել, աշխատել եմ ձեր դեմ: Այն ժամանակ ես աշխատանք ունեի, եւ ոչ ոք ինձ չէր ճնշում, չէր սպառնում, չէր վախեցնում` ձեր դեմ աշխատելու համար: Այսօր վախեցնում, ահաբեկում են, փորձում ...
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

