
ՄԵԿԸ ՏԱՍԻՆ ԿԱՄ ՔՍԱՆԻՆ...
- Մեծ ուշադրությամբ հետեւել եմ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթների եւ մասնավորապես նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածին:

Հայաստանի տնտեսության վիճակի մասին նրա բնորոշումները հատու են եւ հուժկու: Տասը տարի շարունակ երկրում միայն երկնիշ տնտեսական աճի եւ «տարածաշրջանի վագրային» թռիչքներից այն կողմ չանցնելով, իրական տնտեսվարության փոխարեն «գողական սխոդկաներին» հատուկ «քցոցիցենով» ու «օբշագին» մուծումներ պարտադրելով հայկական տնտեսությունից ոչինչ չի մնացել: Ոչ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրայնը, ոչ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ոչ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը այստեղ որեւէ հարց չեն լուծում: Բոլորն իրենց գերատեսչությունների բուն գործառույթները պայմանավորում են վերեւների հետ «լակեյներին» կամ «զոն նայող պալաժենեցների» դեպքում «ճտերին» հատուկ հարաբերությամբ, ուստի տնտեսական համատարած մոնոպոլիզացիայի մասին Առաջին նախագահի բնորոշումները, ճիշտն ասած, գուցեեւ մեղմ են: Երբ պետության ամենաբարձր հովանավորությամբ, տնտեսության հիմնական սուբյեկտներն իրենց գործունեությունը կապում են կրիմինալի հետ, երբ իրենք` այդ սուբյեկտները, իրենց տնտեսական մրցակիցների հետ հաշվեհարդար են տեսնում «բեսպրեդել» ինքնադատաստանների միջոցով, երբ մականունավոր ժուլիկ-մանկլավիկներով է պայմանավորված Հայաստանի տնտեսական ապագան, ուրեմն մենք դեռ երկար ժամանակ երկրի երես չենք տեսնի: Բայց, բարեբախտաբար, այս ամենի ավարտին քիչ է մնացել: Ընդամենը մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը: Իր նախընտրական ծրագրում Տեր-Պետրոսյանը մի քանի կետերով տնտեսությունից առհասարակ չհասկացող հասարակ քաղաքացուս հասու է դարձնում, թե ինչպես է ստացվել, որ տասը տարի անընդհատ տնտեսական աճի պայմաններում երկիրը շարունակ դոփում է նույն տեղում` նեխած տնտեսությունից առաջացած «գարշահոտությունը» ծածկելով Հյուսիսային պողոտայի սեփական կալվածքների գեղեցկությամբ եւ Հանրապետության հրապարակի գեղատեսիլ շատրվանների գույներով: Անցյալ տարեվերջին մի ուշագրավ հրատարակությամբ է հանդես եկել ԱՄՆ Փրինսթըն հրատարակչատունը` լույս է ընծայվել Դանի Ռոդրիքի «Մեկ տնտեսություն, բազում բաղադրատոմսեր. գլոբալիզացիա, ինստիտուտներ եւ տնտեսական զարգացում» ուշագրավ աշխատությունը: Գիրքը գրավեց ուշադրությունս, եւ այն ստիպված եղա վերընթերցել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի տնտեսական մասին ծանոթանալուց հետո: Ռոդրիքի գրքից իմացա մի ուշագրավ փաստ. Պակիստանում է արտադրվում աշխարհի ֆուտբոլի գնդակների 75 տոկոսը: Սա իրապես զարմանալի փաստ է, որովհետեւ Պակիստանը ոչ մի բացառիկ նախադրյալներ չունի այդ ապրանքատեսակի առաջատար արտադրողը դառնալու համար: Հարցն այն է` ինչու ընդհանրապես որոշ երկրներում առանձին ճյուղերը եւ ընդհանուր առմամբ տնտեսությունը աճում են, իսկ մյուսներում` ոչ: 15 տարի առաջ բոլորին, այդ թվում նորանկախ Հայաստանի իշխանավորներին, թվում էր, թե տնտեսության աճի ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել «նեոլիբերալ ռեֆորմների» շարք, որոնք միտված կլինեն տնտեսության մեջ պետության մասնակցության նվազեցմանը: Այն ընդունված է կոչել նաեւ «վաշինգտոնյան կոնսենսուս» անունով: «Արդյունաբերական քաղաքականության» եւ «տնտեսության թռիչքային ճյուղերի խրախուսման» մասին խոսում էին միայն դեմագոգները կամ տնտեսությունից անգրագետ մարդիկ: Այդ ժամանակների տնտեսության զարգացման դեղատոմսերը այսօր քննադատում են նոբելյան մրցանակակիր Ջոզեֆ Սթիգլիցը, իսկ նրա դեղատոմսերը ընդունված է համարել անհուսալի վարկաբեկված: Ինչպես իր նոր գրքում գրում է Հարվարդի համալսարանի դասախոս, տնտեսագետ Դանի Ռոդրիքը` դժվար է գտնել ունիվերսալ տնտեսվարության այնպիսի օրինակ, որն ընդունելի եւ կիրառելի կլիներ ամբողջությամբ բոլոր երկրների համար: Հայաստանում տնտեսական աճը առաջին անգամ արձանագրվել է Հրանտ Բագրատյանի ղեկավարած կառավարության օրոք: Ու մինչ օրս տնտեսական աճը երկրում անընդհատ է եղել: Սակայն հարց է առաջանում` որտեղի՞ց է ստացվում տնտեսական աճը: Ինքը Ռոդրիքը խոստովանել է, որ միանշանակ պատասխան այստեղ չկա: Բայց եթե ինչ-որ ընդհանուր բան կա զարգացած երկրների տնտեսությունների միջեւ, որոնք վերջին հիսուն տարում լուրջ տնտեսական առաջընթաց են արձանագրել, ապա դա այն է, որ բոլորը, եզակի բացառություններով, ակտիվորեն իրականացրել են «արդյունաբերական քաղաքականություն»: Ռոդրիքի բանաձեւումներն ընդունելի են տնտեսության մեջ պետության ակտիվ միջամտության կողմնակիցներին: «Զարգացման հիմքը, - գրում է տնտեսագետը, - տնտեսական ռեսուրսների վերաուղղորդումն է աշխատանքի ցածր արտադրողականությամբ ավանդական ազդեցությունների գործունեությունից աշխատանքի բարձր արտադրողականությամբ արդի բնագավառներ»: Վերաուղղորդումը տեղի չի ունենում ավտոմատ կերպով. «անհրաժեշտ է ավելին, քան ուղղակի գործող շուկաներն են»: Պետք է «խրախուսել ներդրումները եւ նախաձեռնությունների ակտիվությունը գործունեության նոր բնագավառներում, հատկապես այնտեղ, որտեղ տվյալ տնտեսությունը կարող է հասնել մրցակցային առավելությունների»: Այս բոլորը չի նշանակում, անշուշտ, վերադարձ պլանային տնտեսությանը եւ հրաժարում գլոբալիզացիայից` Հնդկաստանը, Չինաստանը չէին հասնի այն ամենին, ինչին հասել են, եթե չունենային համեմատաբար ազատ մուտք աշխարհի զարգացած շուկաներ, բայց պակաս կարեւոր չեն եւ «նպատակային ջանքերն իրենց սեփական կառավարությունների, տնտեսության վերակազմակերպումն ու դիվերսիֆիկացիան»: Չիլին համարվում է 1980-ական թվականների նեոլիբերալ տնտեսական քաղաքականության քրիստոմատիկ օրինակ, բայց առաջատար չիլիական ագրոբիզնեսը, մասնավորապես նրանց հաջող ճյուղը` սաղմոն եւ կապիկ աճեցնելու ուղղությունները հնարավոր դարձան բացառապես պետության աջակցության շնորհիվ: Ուրիշ խնդիր է, թե մենք ինչ նկատի ունենք արդյունաբերական քաղաքականություն ասելիս: Ռոդրիքի համաձայն` դա ամենեւին ընտրություն չէ ապագայի ուղղությունների եւ դրանցում մեծ ներդրումների տեսքով, հնարավոր չէ կանխատեսել այն ոլորտները, որտեղ պետք է աջակցություն: Երբ մի պակիստանցի բիզնեսմեն որոշեց փորձարկում անել, եւ գործը շարժվեց տեղից, նրա օրինակին հետեւեցին նաեւ ուրիշները: Արդյունաբերական քաղաքականության խնդիրը կայանում է հենց նրանում, որ խրախուսվ են գործարարության այդպիսի փորձարկումները երկրի համար նոր ուղղություններում: Ի դեպ, սխալներն այստեղ անխուսափելի են, եւ հմտությունը կայանում է հենց նրանում, որ ժամանակին հնարավոր լինի հասկանալ եւ ժամանակից շուտ չհիասթափվել: Այդպիսի արդյունաբերական քաղաքականություն իրականացնելու համար, խիստ ասած, պետք չեն ոչ կառուցվածքային բարեփոխումներ, ոչ հասարակական ինստիտուտներ: Փորձը հաջողությամբ ցույց է տալիս, որ զարգացող երկրներում առավել կարեւոր է ջանքերի արդյունավետ` պետության եւ բիզնեսի «կոորդինացիան»: Ռոդրիքի գիրքն ընթերցելուց հետո սկսեցի տատամսել, երկմտել, թե, արդյոք, մրցունակ եւ զարգացած տնտեսության համար նախապայմաննե՞ր են ազատականությունն ու ժողովրդավարությունը, ինչպես կարծել եմ մշտապես: Այս ամենը նշանակու՞մ է, արդյոք, որ տնտեսական զարգացման համար ժողովրդավարություն անհրաժեշտ չէ: Առանց դրա, իհարկե, կարելի է եւ «յոլա գնալ», - ասում է Ռոդրիքը: Տնտեսական աճին հասնել առանց ժողովրդավարության դժվար չէ, դժվար է այդ տնտեսական աճը պահել կայուն վիճակում, - ասում է Ռոդրիքը` խոսքը կարծես ուղղելով հայաստանցիներիս: Տնտեսական աճի ժամանակաշրջաններ նախորդ հարյուրամյակի կեսերին ապրել են ոչ միայն Հարավային Կորեան եւ Թայվանը, այլեւ Եգիպտոսը (1976) եւ Պակիստանը (1979): Բայց այսօր ոչ մեկը չի հիշում եգիպտական «բում»-ի մասին այն պարզ պատճառով, որ դա շատ կարճ տեւեց: Որպեսզի աճը լինի կայուն` պետք են գործող հասարակական ինստիտուտներ` ինչպես ցույց տվեցին Արգենտինայի եւ Մեքսիկայի օրինակները. առանց դրանց հնարավոր չէ հաղթահարել ներքին եւ արտաքին «շոկերը»: Բայց այդ ինստիտուտները պետք է համապատասխանեն կոնկրետ այդ երկրի հատուկ պայմաններին եւ դրանց կառուցման համար միասնական բաղադրատոմս գոյություն չունի: Ինստիտուցիոնալ լուծումների ամենաէֆեկտիվ մեխանիզմը ժողովրդավարությունն է, - գրում է Ռոդրիքը: Կարելի է եւ առանց դրա, ինչպես Չինաստանում է, Հարավային Կորեայում եւ Սինգապուրում: Ուղղակի պետք է հիշել, որ ավելի ռիսկային է այդ ճանապարհը` որովհետեւ ամեն մի հաջողված Հարավային Կորեայի բաժին է ընկնում տասը աղետալի Զաիր եւ մի քսան Հայաստան:
- Մուսա Միքայելյան
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
Մեր թերթի երեկվա համարում տպագրել էինք ընթերցողի նամակ, որտեղ նա պատմում է, թե ինչպես է իր գյուղապետ հորեղբոր տղան 1996թ.-ին ապշել` տեսնելով, որ իրենց գյուղի ըտրողների 85 տոկոսը ընտրել է Լեոն Տեր-Պետրոսյանին, ...ՍԵՐՆ ԻՆՔՆԻՆ ՏՈՆ Է
Մարինա Բաղդագյուլյան
Վերջին տասը տարիներին երիտասարդների մոտ տարածում է գտել Սուրբ Վալենտինի տոնը: Փետրվարի 13-ին սպասում են նամակների, բացիկների, որտեղ անհայտ կամ, գուցե, հայտնի մեկը կպատմի իր մեծ սիրո մասին:
Նվիրում են ...ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
«Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կընտրվի` չունենալով շատ թե քիչ մրցունակ հակառակորդ»: Նմանօրինակ բազմաթիվ գնահատականների հեղինակները ոչ թե այսօր առաջին նախագահին սատարող ուժերի ներկայացուցիչներից են, ...ԽՆԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԾՈՒՂԱԿ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արամ Ամատունի
Նկատելի է, թե ինչպես է նախընտրական հանրահավաքների ընթացքում, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հավաքված ժողովրդին խնդրում անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն:
Օրինակ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին ...ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշնանը թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը ակնհայտ էր, երբ Կոնգրեսը ակնհայտորեն ջանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական դիվանագիտության ակտիվ գործունեությունը հանգեցրեց նրան, ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ՁԵՒԱԿԵՐՊԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
Արամ Ամատունի
Այսպիսով, Հայաստանի նախագահի ընտրության գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, քվեարկության օրվան մնացել է ուղիղ յոթ օր:
Յոթը խորհրդանշական թիվ է, եւ այստեղ խնդիրն ամենեւին էլ սնահավատությունը չէ: Յոթն Աստվածային ...«ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՆՔՍ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԲՈԼՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Գագիկ Աբգարյան
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակեց իր առաջին միջանկյալ զեկույցը: Այդ առիթով հանդիպեցինք առաքելության ղեկավար Գերտ Արենսի հետ:
- Ո՞րն է Ձեր առաջին եզրակացությունը նախագահական ընտրությունների ...ԻՆՉՈՒ՞ ՄԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԻՋԱՆ «ՊԼԻՆՏՈՒՍԻ» ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Ա.Պավլիկյան
Վերջին տարիներին ձեւավորված մեր քաղաքական էլիտան իր բացասական պատկերով եւ անկիրթ մակարդակով հանրահայտ է մեր հասարակությանը:
Նրա բազմաթիվ ներկայացուցիչներն իրենց մականուններով, պահվածքով, խոսքով (գռեհիկ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՄԻԱՑԱՎ
Մ.Խ.
«Պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին», - երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» ...ՉԻՆԱԿԱՆ ՍՏՎԵՐՆԵՐ-2
Սա այն եզակի խմբագրականներից է, որ արժե լուսանկարով հրապարակել. ինչքան ուզում ես պատմիր-նկարագրիր-պատկերիր, միեւնույն է` էֆեկտն ամբողջությամբ չես կարող վերարտադրել ու, հենց այդ պատճառով էլ, արժե նկարն ...ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՒ, ՑԱՎՈՔ` ՇԱՏ ԼՈՒՐՋ
1
Իշխանական լրատվամիջոցները ամեն կերպ` սուտն ու ճիշտը իրար խառնած, փորձում են համոզել մեզ բոլորիս, որ Մեղրիի տարբերակ` որպես էդպիսին, չի եղել: Ցավոք` եղել է:
Եվ քննարկվել է բավականին լրջորեն: Այդ են վկայում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
Մեխակ Գաբրիելյան 4
Աներեւակայելի ողբերգությունից՝ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսին իր մեջ ուժ գտավ, համախմբվեց եւ հաղթելով թուրք զավթիչներին վերականգնեց իր պետականությունը, որը, ավաղ, կարճ տեւեց՝ ...ՄԵԿԸ ՏԱՍԻՆ ԿԱՄ ՔՍԱՆԻՆ...
Մուսա Միքայելյան
Մեծ ուշադրությամբ հետեւել եմ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթների եւ մասնավորապես նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածին:
Հայաստանի տնտեսության վիճակի մասին նրա բնորոշումները ...
ՆԻԿՈՅԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ
Մարինե ԽառատյանԱԽՊԵՐ ՋԱՆ, ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, ՄԵՆՔ ՍԱՂՍ ԷԼ ՁԵՐ ՅԱՆԻՑ ԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ, ՉԷ՞, ՏՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ԿՆԻԿ, ԵՐԵԽԱ...
ՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ: ՃԻՇՏ Ա, ՄԵՆՔ ԸՍԿԻ ՆԵԳՐ ԷԼ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ...
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԲՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Արամ ԱմատունիԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բոյուկագա Ագաեւ
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

