
«ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՆՔՍ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԲՈԼՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակեց իր առաջին միջանկյալ զեկույցը: Այդ առիթով հանդիպեցինք առաքելության ղեկավար Գերտ Արենսի հետ:

- Ո՞րն է Ձեր առաջին եզրակացությունը նախագահական ընտրությունների քարոզարշավից: - Առաջին միջանկյալ զեկույցի ժամանակահատվածին վերաբերող մեր բոլոր եզրակացությունները արտացոլված են հենց զեկույցում: Մեր իրական ամբողջական եզրակացությունները կարվեն միայն ընտրությունների ավարտից հետո: Չորեքշաբթի` փետրվարի 20-ին կթողարկվի մեր նախնական հայտարարությունը, որից հետո կթողարկվի վերջնական զեկույցը եւ դրան կհաջորդի եւս մեկ հայտարարություն: Առաջին միջանկյալ զեկույցում խոսք է գնացել ԶԼՄ-ների վերաբերյալ` այն առումով, որ տարբեր թեկնածուների քարոզարշավի լուսաբանմանը անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերվել: Զեկույցում մեր մտահոգությունն ենք արտահայտել ընտրությունների նկատմամբ վստահության եւ քվեարկության գաղտնիության ապահովման ցածր մակարդակի առնչությամբ: Շատ ասեկոսեներ ենք լսում անձնագրերի եւ անձնագրային տվյալների հավաքագրման կամ ձայների առուվաճառքի մասին: Բայց հիմնականում շատ դժվար է նշված փաստերի վերաբերյալ իրական ապացույցներ գտնել: Իսկ մեր աշխատանքի հիմնական սկզբունքն է` հաշվետվությունում ներառել այն, ինչը ինքներս ենք տեսել եւ այն ամենը, ինչը հնարավոր է ապացուցել: - Գաղտնիք չէ, որ նախագահական ընտրությունների իրական քարոզարշավը սկսվել է ոչ թե հունվարի 21-ից, այլ դրանից դեռ ամիսներ առաջ, այնինչ առաքելությունը դիտարկում է միայն այս փուլը: Այս փաստը ինչ-որ ձեւով ներառվելու՞ է վերջնական զեկույցում: - Մենք մոնիտորինգ կարող ենք իրականացնել միայն մեր ներկայության ժամանակահատվածի վերաբերյալ: Ընտրությունները մեկօրյա միջոցառում չեն եւ մեծ ժամանակահատված ընկնում է ընտրություններից առաջ: Այդ է պատճառը, որ մենք իրականացնում ենք երկարաժամկետ դիտարկում, բայց որոշակի գործնական պատճառներից ելնելով` դա կարող ենք իրականացնել միայն ընտրություններից վեց շաբաթ առաջ: Եթե ընդհանուր առմամբ վերցնենք, ապա ընտրությունների վատ լինելու դեպքում ամենաահավոր բաները տեղի են ունենում հենց ընտրությունների օրը, ձայների հաշվարկի եւ արդյունքների ամփոփման ժամանակ: Ես դեռ չեմ խոսում այդ մասին, քանի որ ձայների հաշվարկ եւ ամփոփում տեղի չի ունեցել: Բայց ամեն դեպքում մենք այդ ամենը շատ ուշադիր դիտարկելու ենք: - Եթե վաղվանից սկսած ամեն ինչ ընթանա եվրոպական չափանիշներին համապատասխան, հաշվի առնելով մինչ այսօր տեղի ունեցած ընտրական օրենքների խախտումները` վարչական ռեսուրսների օգտագործումը, ԶԼՄ-ների հակաքարոզչությունը մի թեկնածուի դեմ եւ մյուսի անզուսպ գովասանքը, պետական միջոցների օգտագործումը վարչապետի քարոզարշավի համար եւ այլն, հաշվի առնելով այս ամենը` Դուք կասե՞ք, որ ընտրություններն արտահայտել են ժողովրդի կամքը: - Մենք ընտրությունները գնահատում ենք այն տեսանկյունից, թե ընտրությունները որքանո՞վ են համապատասխանում ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորություններին: Այդ բոլոր պարտավորությունների հիմքում ընկած է մի հիմնական սկզբունք` ընտրությունը պետք է արտահայտի ժողովրդի կամքը: Այդպիսին կլինի՞ այս ընտրությունը, թե՞ ոչ` այդ մասին առայժմ կգերադասեի լռել: Եթե այնպես լինի, ինչպես դուք եք ասում, ապա կնշենք, որ եղել են որոշակի խախտումներ, բայց դրանք չեն շարունակվել: - ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում, 2003-ին եւ այլն: Եվ բոլոր դեպքերում կարելի ասել դիտորդների գնահատականը տարբերվել է ժողովրդի տված գնահատականից: Ինչպե՞ս եք բացատրում այդ փաստը: - Ինչպե՞ս են քաղաքացիները արտահայտում իրենց կարծիքը: Ի՞նչ միջոցով են տալիս իրենց գնահատականը: - Մեր հետ հանդիպումներով, առօրյա շփումներով: Եվ վերջին հաշվով` սոցհարցումներով: Ի մասնավորի` ԳԵԼԱՊ-ը վերջին հարցումով պարզել է, որ բնակչության 63 տոկոսը 2007թ.-ի խորհրդարանական ընտրությունները համարել է ոչ արդար եւ ոչ թափանցիկ: - Ես, իհարկե, տեղյակ եմ, որ երկրում կա ընտրությունների նկատմամբ վստահության ցածր մակարդակ: Դիտարկումն անցկացնելիս մենք հաշվի ենք առնում բոլոր կողմերի կարծիքները, իսկ այս դեպքում կողմերը երկուսը չեն, այլ ինն են: Մենք լսում ենք բոլոր կողմերից եկած քննադատությունը, բոլորի հասցեին: Օրինակ` թեկնածուներից մեկն ասում էր, որ անցած խորհրդարանական ընտրությունները ամենավատն էին անկախ Հայաստանի պատմության ընթացքում, բայց չի ապացուցում դա փաստերով, չի բացատրում, թե այն ինչո՞վ էր տարբերվում մյուս ընտրություններից: Մենք մեր եզրակացություններով կախված ենք պրոցեսի մասնակիցներից եւ մեզ համար ամենեւին հաճելի չէ, երբ ասում են` ընտրությունները կեղծվելու են: Մեզ պետք է դա ապացուցել: Օրինակ` շատ են խոսում անձնագիր եւ անձնագրային տվյալներ հավաքելու մասին: Բայց նույնիսկ ոչ իշխանական թեկնածուն չկարողացավ ապացուցել, որ դրանք հավաքվում են ընտրությունների համար ու հատկապես ի նպաստ իշխանական թեկնածուի: Մի այլ դեպքում ասում են, որ մարդկանց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանք չխոսեն ընտրախախտումների մասին, հատկապես գյուղերում: Ասում եմ` տվեք 10-12 փաստ նման դեպքերի: Բայց նրանք ասում են, թե մարդիկ այնքան են ահաբեկված, որ հրաժարվում են խոսելուց: Ստացվում է, որ մենք աշխատում ենք մշուշում եւ եթե վաղը չխոսենք մեր չտեսած խախտումների մասին, մեզ կքննադատեն դրա համար: - Մեզ մոտ այն կարծիքը կա, որ դիտորդական առաքելություններից ամեն մեկը մի որոշակի քաղաքականություն է իրականացնում եւ որպես կանոն` առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ու ԱՊՀ դիտորդների կարծիքները իրարից միշտ տարբերվում են: Քաղաքականությունը ի՞նչ դեր է խաղում ձեր առաքելության եզրակացություններում: - 2004թ.-ին ինքս ղեկավարել եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը Ուկրաինայում, այսպես կոչված` «նարնջագույն» հեղափոխության ժամանակ: Այնտեղ ընտրություններն ընթացան երեք փուլով եւ մեր հայտարարություններն ու եզրակացությունները ամեն անգամ տարբերվեցին ԱՊՀ դիտորդների կարծիքներից: Բայց քանի որ ԱՊՀ անդամ պետությունները նաեւ ԵԱՀԿ-ի անդամ են, եւ մենք փաստացի ընկեր կազմակերպություններ ենք, ուստի ձեռնպահ կմնանք նրանց գնահատականներ տալուց: Նրանց մասին խնդրում ենք հարցրեք պրն Ռուշայլոյին: Ուզում եմ հավատացնել, որ բոլոր մտահոգություններին ես ինքս շատ լուրջ եմ վերաբերվում: Ես ոչ մի պատճառ չունեմ որեւէ մեկի շահից ելնելով որեւէ քաղաքական նպատակ հետապնդել եւ ինքս էլ որեւէ ճնշման տակ չեմ: - Առաքելությունները հաճախ այսպիսի բանաձեւ են օգտագործում` ընտրություններում որոշակի խախտումներ եղել են, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ինչպե՞ս եք որոշում տեղի ունեցած խախտումները, երբ վստահված անձանց ու հանձնաժողովի անդամներին ահաբեկում են եւ թույլ չեն տալիս հսկել ընտրությունները, էական ազդեցություն ունեցե՞լ են արդյունքների վրա, թե՞ ոչ: - Նախադասությունը, որ դուք ասացիք, ես այդ ձեւակերպմամբ չէի գրի, քանի որ ցանկացած թերություն արդեն ազդում է ընտրությունների արդյունքի վրա: Հիմնականում գնահատականը մեկ այլ կերպ է ձեւակերպվում: Օրինակ` Ռուսաստանում մենք ասացինք, որ ընտրությունները չեն համապատասխանում ԵԱՀԿ պարտավորություններին:
- Գագիկ Աբգարյան
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
Մեր թերթի երեկվա համարում տպագրել էինք ընթերցողի նամակ, որտեղ նա պատմում է, թե ինչպես է իր գյուղապետ հորեղբոր տղան 1996թ.-ին ապշել` տեսնելով, որ իրենց գյուղի ըտրողների 85 տոկոսը ընտրել է Լեոն Տեր-Պետրոսյանին, ...ՍԵՐՆ ԻՆՔՆԻՆ ՏՈՆ Է
Մարինա Բաղդագյուլյան
Վերջին տասը տարիներին երիտասարդների մոտ տարածում է գտել Սուրբ Վալենտինի տոնը: Փետրվարի 13-ին սպասում են նամակների, բացիկների, որտեղ անհայտ կամ, գուցե, հայտնի մեկը կպատմի իր մեծ սիրո մասին:
Նվիրում են ...ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
«Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կընտրվի` չունենալով շատ թե քիչ մրցունակ հակառակորդ»: Նմանօրինակ բազմաթիվ գնահատականների հեղինակները ոչ թե այսօր առաջին նախագահին սատարող ուժերի ներկայացուցիչներից են, ...ԽՆԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԾՈՒՂԱԿ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արամ Ամատունի
Նկատելի է, թե ինչպես է նախընտրական հանրահավաքների ընթացքում, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հավաքված ժողովրդին խնդրում անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն:
Օրինակ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին ...ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշնանը թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը ակնհայտ էր, երբ Կոնգրեսը ակնհայտորեն ջանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական դիվանագիտության ակտիվ գործունեությունը հանգեցրեց նրան, ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ՁԵՒԱԿԵՐՊԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
Արամ Ամատունի
Այսպիսով, Հայաստանի նախագահի ընտրության գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, քվեարկության օրվան մնացել է ուղիղ յոթ օր:
Յոթը խորհրդանշական թիվ է, եւ այստեղ խնդիրն ամենեւին էլ սնահավատությունը չէ: Յոթն Աստվածային ...«ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՆՔՍ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԲՈԼՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Գագիկ Աբգարյան
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակեց իր առաջին միջանկյալ զեկույցը: Այդ առիթով հանդիպեցինք առաքելության ղեկավար Գերտ Արենսի հետ:
- Ո՞րն է Ձեր առաջին եզրակացությունը նախագահական ընտրությունների ...ԻՆՉՈՒ՞ ՄԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԻՋԱՆ «ՊԼԻՆՏՈՒՍԻ» ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Ա.Պավլիկյան
Վերջին տարիներին ձեւավորված մեր քաղաքական էլիտան իր բացասական պատկերով եւ անկիրթ մակարդակով հանրահայտ է մեր հասարակությանը:
Նրա բազմաթիվ ներկայացուցիչներն իրենց մականուններով, պահվածքով, խոսքով (գռեհիկ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՄԻԱՑԱՎ
Մ.Խ.
«Պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին», - երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» ...ՉԻՆԱԿԱՆ ՍՏՎԵՐՆԵՐ-2
Սա այն եզակի խմբագրականներից է, որ արժե լուսանկարով հրապարակել. ինչքան ուզում ես պատմիր-նկարագրիր-պատկերիր, միեւնույն է` էֆեկտն ամբողջությամբ չես կարող վերարտադրել ու, հենց այդ պատճառով էլ, արժե նկարն ...ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՒ, ՑԱՎՈՔ` ՇԱՏ ԼՈՒՐՋ
1
Իշխանական լրատվամիջոցները ամեն կերպ` սուտն ու ճիշտը իրար խառնած, փորձում են համոզել մեզ բոլորիս, որ Մեղրիի տարբերակ` որպես էդպիսին, չի եղել: Ցավոք` եղել է:
Եվ քննարկվել է բավականին լրջորեն: Այդ են վկայում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
Մեխակ Գաբրիելյան 4
Աներեւակայելի ողբերգությունից՝ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսին իր մեջ ուժ գտավ, համախմբվեց եւ հաղթելով թուրք զավթիչներին վերականգնեց իր պետականությունը, որը, ավաղ, կարճ տեւեց՝ ...ՄԵԿԸ ՏԱՍԻՆ ԿԱՄ ՔՍԱՆԻՆ...
Մուսա Միքայելյան
Մեծ ուշադրությամբ հետեւել եմ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթների եւ մասնավորապես նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածին:
Հայաստանի տնտեսության վիճակի մասին նրա բնորոշումները ...
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե ԱռուստամյանԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԼՐԱՑՆԵԼ
Էմմա Գաբրիելյան«ՆԱԲՈՒԿՈ» ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԼՂ ԽՆԴՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց
Էմմա ԳաբրիելյանՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է»
Կարինե ՀարությունյանՄԻ ԽՈՍՔՈՎ` ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Կարինե Հարությունյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

