
ՀԱՂԹԱՆԱԿԸ ՁԵՒԱԿԵՐՊԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
- Այսպիսով, Հայաստանի նախագահի ընտրության գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, քվեարկության օրվան մնացել է ուղիղ յոթ օր:

Յոթը խորհրդանշական թիվ է, եւ այստեղ խնդիրն ամենեւին էլ սնահավատությունը չէ: Յոթն Աստվածային խորհրդանիշ է: Ի վերջո` արարման (որեւէ երաժշտական գործիքի հետ համընկնումը պատահական է) ընթացքը տեւեց հենց այդքան, իհարկե` հաշվի առած նաեւ այն, որ Աստված տեսավ իր ստեղծածն ու հանգստացավ: Եվ ահա յոթը թերեւս խորհրդանշում է աշխատանքի ու հանգստի մի փուլ, որը ունի նախաստեղծ էություն: Ի վերջո` աշխատանքն ու հանգիստը անբաժանելի են թեկուզ այն պատճառով, որ ով ինչպես հանգստանում, այնպես էլ աշխատում է: Դա, սակայն, իմիջայլոց: Իսկ ընդհանրապես, Հայաստանի նախագահի ընտրության քվեարկությանը մնացած յոթ օրերը հենց այդ նախաստեղծ էությունն են ձեռք բերել, երբ փորձում ենք հետահայաց դիտարկել նախընտրական ամբողջ գործընթացը` սկսած ոչ պաշտոնական քարոզչությունից մինչեւ պաշտոնական քարոզչության անցած երեք շաբաթները: Այդ ամբողջ գործընթացը, թերեւս, եռաստիճան ընթացք ունեցավ: Առաջին փուլն այն էր, որ իշխանությունը տոնում էր խորհրդարանի ընտրության իր բացարձակ հաղթանակը եւ ուղղակի տեխնիկայի գործ էր համարում Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը: Երկրորդ փուլը սկսվեց սեպտեմբերի 21-ից, երբ տասնամյա լռությունը խախտեց հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իշխանությունն այդ օրը երգող շատրվաններին էր նայում` թերեւս գլխի էլ չընկնելով, որ շատրվանների համար դա բացման, այսինքն` առաջին, իսկ իրենց համար գուցե կարապի երգն էր: Բայց հասկանալի է, որ իշխանությունը դա չէր էլ կարող հասկանալ, որովհետեւ շատ ավելի փորձառու քաղաքական հոտառություն ունեցող գործիչներն էին կասկածում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է տասնամյա լռությունից հետո հանկարծ որոշի, ի վերջո, լռեցնել ներկայիս իշխանական համակարգը: Բոլորը, այդ թվում եւ իշխանությունները, դա պետք է հասկանային հետո: Եվ սեպտեմբերի 21-ից հետո ամբողջ ժամանակահատվածում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր մարտավարությամբ իսկապես հաճույք էր պատճառում իրական քաղաքականության համը վաղուց կորցրած քաղաքականության գուրմաններին, իսկ իշխանությանը նախ` զարմանքի փոխարեն սկսեց ավելի ու ավելի տհաճություն պատճառել: Իհարկե, բնականոն դասավորության դեպքում իշխանության մեջ պետք է զարմանքից հետո արթնանար իմանալու ցանկությունը: Համենայնդեպս մեր ժամանակի մեծերից Էդմոն Ավետյանն էր այդպես կարծում, որ զարմանքին հաջորդում է իմանալու ցանկությունը: Բայց եթե Էդմոն Ավետյանի ու ներկայիս իշխանության մտածողությունը գոնե ինչ-որ չափով համընկներ, ապա մեծագույն մտավորականը հազիվ թե իր մահկանացուն կնքեր պետության կողմից անտեսված, իր բնակարանում միայնակ ու հիվանդ: Իշխանության մոտ զարմանքին հաջորդեց տհաճությունը, քանի որ վերնախավից որեւէ մեկը չէր էլ ենթադրում, որ այլեւս հնարավոր է ինչ-որ բան, որ իրենց զարմացնի: Եվ այդ իսկ պատճառով առաջին նախագահի ակտիվությունը նրանց նախ զարմացրեց, իսկ հետո մտահոգեց, որովհետեւ եթե իրենք զարմանում են, ապա այլեւս ինչ-որ բան աշխարհում այնպես չէ, ինչպես իրենք կուզեին: Հետագա ամիսներն ընդամենը ամեն օր, ամեն ժամ, գրեթե ամեն րոպե հաստատում էին այդ իրողությունը, որի գագաթնակետը կարելի է համարել փետրվարի 9-ի հանրահավաքն Ազատության հրապարակում: Հանրահավաքը շրջադարձային էր ոչ միայն իշխանությունների, այլ թերեւս նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի համար, որովհետեւ նախագահական գործընթացի վերոհիշյալ այդ երկրորդ էտապում եղավ մի պահ, պաշտոնական քարոզարշավի մեկնարկի ժամանակահատվածում, երբ կարծես թե թույլ տրվեցին տակտիկական որոշ սխալներ, որոնք կարող էին հասարակության մոտ առաջացնել որոշակի կասկածներ: Կասկածները կարող էին ազդել նաեւ Տեր-Պետրոսյանի շուրջ անմիջապես համախմբված շարժման հազարավոր ֆունկցիոներների տրամադրության վրա: Սակայն փետրվարի 9-ը ցրեց բոլոր կամ գրեթե բոլոր կասկածները. համենայնդեպս նրանք, որոնք կային այդ պահի դրությամբ: Եվ հենց այդ տեսնակյունից է, որ հանրահավաքը շրջադարձային էր նաեւ հենց շարժման մասնակիցների համար: Ավելին` դա, թերեւս, նրանց համար իրենց աշխատանքի տեսանելի ու շոշափելի առաջին արդյունքն էր, ինչը հատկապես կարեւոր է փետրվարի 19-ից առաջ, որպեսզի նրանց մոտ հավատը ամրապնդվի ոչ միայն դասականորեն` տեսությամբ, այլ նաեւ պրակտիկորեն` «խոցվածի կողը» շոշափելով: Փետրվարի 9-ին հենց այդ կողը շոշափվեց, սկիզբ դնելով նախագահական գործընթացի երրորդ փուլին: Միեւնույն ժամանակ հատկանշական է, թե ինչպես են իշխանությունները ճանապարհում այդ երկրորդ փուլը եւ մտնում վճռական տասնօրյակ: Վառվում են արդարադատության նախարարությունն ու հարեւան գլխավոր դատախազությունը, ուր կան փաստաթղթեր, որոնց նշանակությունը հասկանում է անգամ քաղաքական պրակտիկայից ու իրավական գործառնություններից հեռու քաղաքացին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավաքում է ուժայիններին ու փորձում քաջալերել, բայց թերեւս ապարդյուն, քանի որ դրանից հետո նախագահը որոշեց անձամբ ելույթ ունենալ հեռուստատեսությունների տեսախցիկների առաջ ու անձամբ հանգստացնել յուրայիններին` փորձելով մեկնաբանել ստեղծված քաղաքական իրավիճակը, փորձելով կանխել Արթուր Բաղդասարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր միավորումը: Այսինքն` նախագահը, թերեւս, ուժայինների մեջ չէր զգացել նախկին ինքնավստահությունը կամ հավատարմությունը եւ հարկ էր համարել գնալ աննախադեպ քայլի` ասուլիս հրավիրել երեքից ավելի հեռուստաընկերությունների համար: Ավելին` փոխոստիկանապետ է նշանակում Սաշիկ Աֆյանին: Սակայն ընդամենը երեկ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածում Սերժ Սարգսյանի շտաբների վրա ինչ-որ հարձակումների մասին: Թվում է, թե դա փորձ է ցույց տալ, որ իշխանությունները նույնպես ենթարկվում են ինչ-որ բռնաճնշումների: Պարզ է, որ նպատակը հանրության մոտ տպավորություն ստեղծելն է, որ իրականում ընդդիմությունն է ապակայունացնում վիճակը: Սակայն բանն այն է, որ հանրության տպավորությունից ավելի շուտ, ըստ երեւույթին, որոշակի տպավորություն է ստեղծվում իշխանական ճամբարում, որ եթե իշխանության շտաբները դարձել են խոցելի, ապա կնշանակի, որ խոցելի է դարձել երբեմնի անխախտ թվացող բուրգը: Իսկ եթե անգամ լինի համոզվածություն, որ դա իշխանությունների իսկ ձեռքով կազմակերպված է, ապա միեւնույն է` բուրգի ստորոտներում սկսելու են տարակուսել, թե այդ ինչ լուրջ փոփոխություն է կրել իրավիճակը, որ իշխանություններն սկսել են իրենք իրենց վրա ձեռք բարձրացնել: Եվ այդ համատեքստում էլ նախագահական գործընթացի երրորդ փուլը սկսվում է Սահմանադրական դատարանի որոշումով, որն իհարկե չի բավարարում անհաղթահարելի խոչընդոտների կապակցությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը, սակայն եզրակացնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման այլ ատյանների միջոցով: Այսինքն` Սահմանադրական դատարանը փաստում է, ընդունում է, որ հարցը կա, որ մտացածին չէ, պարզապես այս պահին իր վրա չի ցանկանում վերցնել որեւէ պատասխանատվություն` ընդդիմությանը բացահայտ աջակցելու, բայց ինչն ամենից կարեւորն է` իշխանությանը ակնհայտ սատարելու: Այսինքն` ընտրական գործընթացի երրորդ, վճռական փուլ կողմերը թեւակոխում են տրամագծորեն հակառակ նվաճումներով, որոնք իշխանության դեպքում արդեն միանգամայն չակերտավոր են, հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի մոսկովյան այցի եւ «Ժառանգություն» կուսակցության կողմնորոշման ֆոնին, երբ հայտարարվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Դա ըստ էության կոտրեց միանգամից երկու միֆ, որ փորձ էր արվում մատուցել հանրությանը: Մեկն այն, որ իշխանությունը վայելում է Ռուսաստանի անվերապահ աջակցությունը, իսկ մյուսը վկայում էր այն մասին, որ Տեր-Պետրոսյանի Շարժման մուլտիպլիկացիոն էֆեկտը ոչ միայն չի սպառվել, այլ ձեռք է բերում երկրորդ շնչառությունը` երրորդ փուլից առաջ: Ու եթե նախընտրական գործընթացից առաջ շարժման խնդիրը հաղթելն էր, ապա այժմ արդեն կա լուծելու մեկ խնդիր` ձեւակերպել հաղթանակը:
- Արամ Ամատունի
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
Մեր թերթի երեկվա համարում տպագրել էինք ընթերցողի նամակ, որտեղ նա պատմում է, թե ինչպես է իր գյուղապետ հորեղբոր տղան 1996թ.-ին ապշել` տեսնելով, որ իրենց գյուղի ըտրողների 85 տոկոսը ընտրել է Լեոն Տեր-Պետրոսյանին, ...ՍԵՐՆ ԻՆՔՆԻՆ ՏՈՆ Է
Մարինա Բաղդագյուլյան
Վերջին տասը տարիներին երիտասարդների մոտ տարածում է գտել Սուրբ Վալենտինի տոնը: Փետրվարի 13-ին սպասում են նամակների, բացիկների, որտեղ անհայտ կամ, գուցե, հայտնի մեկը կպատմի իր մեծ սիրո մասին:
Նվիրում են ...ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
«Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կընտրվի` չունենալով շատ թե քիչ մրցունակ հակառակորդ»: Նմանօրինակ բազմաթիվ գնահատականների հեղինակները ոչ թե այսօր առաջին նախագահին սատարող ուժերի ներկայացուցիչներից են, ...ԽՆԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԾՈՒՂԱԿ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արամ Ամատունի
Նկատելի է, թե ինչպես է նախընտրական հանրահավաքների ընթացքում, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հավաքված ժողովրդին խնդրում անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն:
Օրինակ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին ...ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշնանը թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը ակնհայտ էր, երբ Կոնգրեսը ակնհայտորեն ջանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական դիվանագիտության ակտիվ գործունեությունը հանգեցրեց նրան, ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ՁԵՒԱԿԵՐՊԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
Արամ Ամատունի
Այսպիսով, Հայաստանի նախագահի ընտրության գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, քվեարկության օրվան մնացել է ուղիղ յոթ օր:
Յոթը խորհրդանշական թիվ է, եւ այստեղ խնդիրն ամենեւին էլ սնահավատությունը չէ: Յոթն Աստվածային ...«ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՆՔՍ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԲՈԼՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Գագիկ Աբգարյան
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակեց իր առաջին միջանկյալ զեկույցը: Այդ առիթով հանդիպեցինք առաքելության ղեկավար Գերտ Արենսի հետ:
- Ո՞րն է Ձեր առաջին եզրակացությունը նախագահական ընտրությունների ...ԻՆՉՈՒ՞ ՄԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԻՋԱՆ «ՊԼԻՆՏՈՒՍԻ» ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Ա.Պավլիկյան
Վերջին տարիներին ձեւավորված մեր քաղաքական էլիտան իր բացասական պատկերով եւ անկիրթ մակարդակով հանրահայտ է մեր հասարակությանը:
Նրա բազմաթիվ ներկայացուցիչներն իրենց մականուններով, պահվածքով, խոսքով (գռեհիկ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՄԻԱՑԱՎ
Մ.Խ.
«Պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին», - երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» ...ՉԻՆԱԿԱՆ ՍՏՎԵՐՆԵՐ-2
Սա այն եզակի խմբագրականներից է, որ արժե լուսանկարով հրապարակել. ինչքան ուզում ես պատմիր-նկարագրիր-պատկերիր, միեւնույն է` էֆեկտն ամբողջությամբ չես կարող վերարտադրել ու, հենց այդ պատճառով էլ, արժե նկարն ...ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՒ, ՑԱՎՈՔ` ՇԱՏ ԼՈՒՐՋ
1
Իշխանական լրատվամիջոցները ամեն կերպ` սուտն ու ճիշտը իրար խառնած, փորձում են համոզել մեզ բոլորիս, որ Մեղրիի տարբերակ` որպես էդպիսին, չի եղել: Ցավոք` եղել է:
Եվ քննարկվել է բավականին լրջորեն: Այդ են վկայում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
Մեխակ Գաբրիելյան 4
Աներեւակայելի ողբերգությունից՝ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսին իր մեջ ուժ գտավ, համախմբվեց եւ հաղթելով թուրք զավթիչներին վերականգնեց իր պետականությունը, որը, ավաղ, կարճ տեւեց՝ ...ՄԵԿԸ ՏԱՍԻՆ ԿԱՄ ՔՍԱՆԻՆ...
Մուսա Միքայելյան
Մեծ ուշադրությամբ հետեւել եմ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթների եւ մասնավորապես նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածին:
Հայաստանի տնտեսության վիճակի մասին նրա բնորոշումները ...
ՄԻԱՅՆ ՏԵՐ ԹՈԴԻԿԻ ՃԻՊՈՏՈՎ...
Մարինա ԲաղդագյուլյանԸՍՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ` ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Էմմա ԳաբրիելյանՄԻ ԽՈՍՔՈՎ` ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Կարինե ՀարությունյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե ՄանուկյանՍՏԵՂԾԵՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐԵՔ
Գայանե Առուստամյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

