
ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
- Աշնանը թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը ակնհայտ էր, երբ Կոնգրեսը ակնհայտորեն ջանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքական դիվանագիտության ակտիվ գործունեությունը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ն ոչ միայն չճանաչեց այն, այլ ահաբեկչության դեմ պայքարի համապատկերում նաեւ համագործակցեց քրդերի դեմ պայքարում: Նախագահ Աբդուլլահ Գյուլի դեկտեմբերի այցը ԱՄՆ ակտիվացրեց երկու երկրների ռազմավարական համագործակցությունը: Վաշինգտոնը, այսպիսով, անտեսեց թուրքերի ռազմական գործողությունները Իրաքի հյուսիսում, ավելին` հետախուզական տվյալներ հատկացրեց Թուրքիային: Այսպիսով, ԱՄՆ-ն ավելի քան Թուրքիայի դաշնակիցն է: Հարկ է ընդգծել, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Հիքմեթ Չետինը հավաստել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը Պակիստանում եւ Աֆղանստանում զորախաղերի ավելի շատ հնարավորություն ունի, քան ԱՄՆ-ն: Թուրքիան դիվանագիտական ակտիվ քաղաքականություն է վարում Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում: Թուրքիան միակ մահմեդական երկիրն է, որ Աֆղանստանում մասնակցում է խաղաղապահ գործողություններին: Վերլուծաբանների կարծիքով` Պակիստանում, որտեղ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին սպանեցին ընդդիմությունից նախագահի թեկնածու Բենազիր Բհուտոյին, չեն դադարում անկարգությունները, Թուրքիան կարող է մեծ դեր խաղալ, քանի որ այս երկու երկրներում` Աֆղանստանում եւ Պակիստանում նա մեծ վստահություն ունի: Հարցը խորքային է, քանի որ Պակիստանը պետականություն է կառուցել Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ստեղծած մոդելով: 2005 թվականին Թուրքիան մեծ դեր խաղաց Պակիստանի եւ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հարցում: Իսկ անցյալ տարի ապրիլին Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը հենց Անկարայում հանդիպեց Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, եւ նրանք ահաբեկչության դեմ համատեղ պայքարի վերաբերյալ համաձայնագիր կնքեցին: Ի դեպ, Պակիստանի նախագահը ազատ տիրապետում է թուրքերենին: Բենազիր Բհուտոյի սպանությունից հետո Սպիտակ տան ներկայացուցիչները օտարվեցին Պակիստանում ակտիվ գործունեությունից: Այս առումով Թուրքիան ԱՄՆ-ին կարող է ձեռք մեկնել: Իսկ Պակիստանը նախագահներ Գյուլի եւ Բուշի բանակցությունների առանցքն էր, քանի որ Աֆղանստանը եւ Պակիստանը այս տարածաշրջանում սպառնալիք են անվտանգությանը: Թե որքանով Թուրքիան կկարողանա կասեցնել հոգեւոր արմատականությունը այս տարածաշրջանում` պատմությունը ցույց կտա: Այնպես որ, սրանք մեծ քաղաքականության խնդիրներ են, որոնց այս կամ այն կերպ աղերսվում են հարակից տարածաշրջանները: Վերջերս համաշխարհային մամուլը ակտիվորեն արձագանքեց Թուրքիայում կանանց գլխաշորի` հիջաբ կրելու արգելքը չեղյալ համարելու որոշմանը: Սակայն Թուրքիայում ընդդիմադիր ուժերը զգուշանում են, որ հիջաբ կրելը կթույլատրեն նաեւ պետական դպրոցներում, վարչական հաստատություններում: Հարկ է ընդգծել այն իրողությունը, որ Թուրքիայի առավել արմատական ուժերը հասկացնում են, որ այս բարեփոխումները բավարար չեն:
- Գոհար Բարսամյան
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
Մեր թերթի երեկվա համարում տպագրել էինք ընթերցողի նամակ, որտեղ նա պատմում է, թե ինչպես է իր գյուղապետ հորեղբոր տղան 1996թ.-ին ապշել` տեսնելով, որ իրենց գյուղի ըտրողների 85 տոկոսը ընտրել է Լեոն Տեր-Պետրոսյանին, ...ՍԵՐՆ ԻՆՔՆԻՆ ՏՈՆ Է
Մարինա Բաղդագյուլյան
Վերջին տասը տարիներին երիտասարդների մոտ տարածում է գտել Սուրբ Վալենտինի տոնը: Փետրվարի 13-ին սպասում են նամակների, բացիկների, որտեղ անհայտ կամ, գուցե, հայտնի մեկը կպատմի իր մեծ սիրո մասին:
Նվիրում են ...ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
«Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կընտրվի` չունենալով շատ թե քիչ մրցունակ հակառակորդ»: Նմանօրինակ բազմաթիվ գնահատականների հեղինակները ոչ թե այսօր առաջին նախագահին սատարող ուժերի ներկայացուցիչներից են, ...ԽՆԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԾՈՒՂԱԿ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արամ Ամատունի
Նկատելի է, թե ինչպես է նախընտրական հանրահավաքների ընթացքում, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հավաքված ժողովրդին խնդրում անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն:
Օրինակ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին ...ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշնանը թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը ակնհայտ էր, երբ Կոնգրեսը ակնհայտորեն ջանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական դիվանագիտության ակտիվ գործունեությունը հանգեցրեց նրան, ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ՁԵՒԱԿԵՐՊԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
Արամ Ամատունի
Այսպիսով, Հայաստանի նախագահի ընտրության գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, քվեարկության օրվան մնացել է ուղիղ յոթ օր:
Յոթը խորհրդանշական թիվ է, եւ այստեղ խնդիրն ամենեւին էլ սնահավատությունը չէ: Յոթն Աստվածային ...«ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՆՔՍ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԲՈԼՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Գագիկ Աբգարյան
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակեց իր առաջին միջանկյալ զեկույցը: Այդ առիթով հանդիպեցինք առաքելության ղեկավար Գերտ Արենսի հետ:
- Ո՞րն է Ձեր առաջին եզրակացությունը նախագահական ընտրությունների ...ԻՆՉՈՒ՞ ՄԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԻՋԱՆ «ՊԼԻՆՏՈՒՍԻ» ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Ա.Պավլիկյան
Վերջին տարիներին ձեւավորված մեր քաղաքական էլիտան իր բացասական պատկերով եւ անկիրթ մակարդակով հանրահայտ է մեր հասարակությանը:
Նրա բազմաթիվ ներկայացուցիչներն իրենց մականուններով, պահվածքով, խոսքով (գռեհիկ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՄԻԱՑԱՎ
Մ.Խ.
«Պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին», - երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» ...ՉԻՆԱԿԱՆ ՍՏՎԵՐՆԵՐ-2
Սա այն եզակի խմբագրականներից է, որ արժե լուսանկարով հրապարակել. ինչքան ուզում ես պատմիր-նկարագրիր-պատկերիր, միեւնույն է` էֆեկտն ամբողջությամբ չես կարող վերարտադրել ու, հենց այդ պատճառով էլ, արժե նկարն ...ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՒ, ՑԱՎՈՔ` ՇԱՏ ԼՈՒՐՋ
1
Իշխանական լրատվամիջոցները ամեն կերպ` սուտն ու ճիշտը իրար խառնած, փորձում են համոզել մեզ բոլորիս, որ Մեղրիի տարբերակ` որպես էդպիսին, չի եղել: Ցավոք` եղել է:
Եվ քննարկվել է բավականին լրջորեն: Այդ են վկայում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
Մեխակ Գաբրիելյան 4
Աներեւակայելի ողբերգությունից՝ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսին իր մեջ ուժ գտավ, համախմբվեց եւ հաղթելով թուրք զավթիչներին վերականգնեց իր պետականությունը, որը, ավաղ, կարճ տեւեց՝ ...ՄԵԿԸ ՏԱՍԻՆ ԿԱՄ ՔՍԱՆԻՆ...
Մուսա Միքայելյան
Մեծ ուշադրությամբ հետեւել եմ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթների եւ մասնավորապես նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածին:
Հայաստանի տնտեսության վիճակի մասին նրա բնորոշումները ...
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՒ ՀՈՐԴՈՐ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՌԴ-Ն ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Էմմա ԳաբրիելյանՍՏԵՂԾԵՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐԵՔ
Գայանե ԱռուստամյանԸՍՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ` ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Էմմա ԳաբրիելյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

