
ԽՆԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԾՈՒՂԱԿ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
- Նկատելի է, թե ինչպես է նախընտրական հանրահավաքների ընթացքում, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հավաքված ժողովրդին խնդրում անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն:

Օրինակ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին (եւ ոչ միայն նրանց) Սերժ Սարգսյանը խնդրում էր ամեն ինչ անել, ամբողջ ջանքը ներդնել ազատ ու արդար ընտրություն կազմակերպելու համար, որովհետեւ անարդար ընտրված նախագահը երկրի համար լավ չէ: Ինչ խոսք, հասարակությունից շատ բան է կախված ազատ ու արդար ընտրություն ունենալու հարցում: Օրինակ, եթե հասարակությունը ընտրակաշառք չվերցնի, եթե հասարակությունը պարտադրված չգնա որեւէ թեկնածուի հանրահավաքին, եթե հասարակությունն իր անձնագրերը որեւէ մեկին չտա, եթե որեւէ մեկի առաջ որեւէ քվեարկության պարտավորություն չստանձնի, եթե թույլ չտա, որ իր ձայնի վրա բռնանան, եթե հետեւողական լինի մահացածներին, երկրից հեռացածներին ընտրացուցակներում հայտնաբերելու եւ հանելու առումով, ապա ընտրությունն անկասկած կլինի բացառապես օրինականության սահմանում, եւ մեզ անկասկած կնախանձեն անգամ Եվրոպայի ամենաժողովրդավարական երկրներում: Այդ իմաստով Սերժ Սարգսյանի կոչը միանգամայն հասկանալի է: Սակայն դրանից հասկանալի է նաեւ մեկ այլ բան, որը թերեւս առկա է այդ կոչի ենթատեքստում: Երբ իշխանությունը ազատ ու արդար ընտրություն կազմակերպելու համար դիմում է հասարակությանը, բնակչությանը, քաղաքացիներին, կնշանակի, որ խոստովանում է օրինական ընտրություն անցկացնելու սեփական անկարողությունը: Այսինքն` հասարակություն, մենք կեղծելու ենք, եթե դու մեր ձեռքը բռնեցիր, բռնեցիր, իսկ եթե ոչ, ապա մեղադրի ինքդ քեզ: Այդ մոտեցումն իհարկե ազնիվ կլիներ, եթե հայտարարվեր բաց տեքստով: Մինչդեռ իշխանությունը փորձում է ընդամենը ակնարկել: Նրանք, ովքեր այդ ակնարկը չեն հասկանա, հետո իրենք իրենց կմեղադրեն, որ չկարողացան արդար ու օրինական ընտրություն կազմակերպել, իշխանությունն ինչ անի: Իսկ ինչ պետք է աներ իշխանությունը: Իշխանությունը նախ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր ՄԻԱԿ երիտասարդների վաղաժամ քարոզչությունը դադարեցնելու համար կամ առնվազն քննարկեր դրա օրինականության հարցը: Իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկեր երկրում անձնագրեր հավաքելու եւ ինչ-որ ցուցակներ կազմելու գործընթացի օրինականությունը ճշտելու համար, իշխանությունը պետք է հոգ տաներ, որ նախարարներն ու վարչապետը, որոնք մասնակցում են քարոզարշավին ՀՀԿ եւ ՀՅԴ թեկնածուների պարագայում, գնան արձակուրդ կամ հրաժարական տան, որպեսզի ընտրության արդարությանը կասկածելու տեղիք չլիներ: Իշխանությունը պետք է հեռուստատեսային հավասար հնարավորություն ապահովեր բոլոր թեկնածուների համար ոչ միայն ժամանակային, այլ նաեւ բովանդակային իմաստով: Իշխանությունը պետք է երաշխավորեր քաղաքացիներին, որ քաղաքական համոզմունքի համար որեւէ մեկին աշխատանքից ազատելու դեպքում գործատուն պատասխան կտա օրենքի առաջ: Իշխանությունը պետք է տուգանային հրապարակ տաներ կամ տուգաներ նաեւ այն ավտոմեքենաները, որոնք Սերժ Սարգսյանի Քանաքեռ կատարած այցի եւ ընդհանրապես Երեւանի այլ համայնքներ կատարած այցի ժամանակ փակում են երթեւեկությունը: Մինչդեռ ոչ միայն դա չի արվում, այլ նույնիսկ պետավտոտեսչության ռեսուրսն է օգտագործվում շարքային քաղաքացիների համար ճանապարհը փակելու, եւ Սերժ Սարգսյանի նախընտրական ավտոշարասյան համար այն բացելու համար: Ռոբերտ Քոչարյանին էլ թերեւս արժեր Սերժ Սարգսյանի ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ ինքն անհարմար վիճակի մեջ է ընկնում, երբ մի թեկնածուի ավտոշարասյան պահվածքը համարում է անօրինականություն` այն դեպքում, երբ գրեթե նույն պահվածքով ամեն օր աչքի է ընկնում իր պաշտպանած թեկնածուն, թեեւ սովորական օրերին «կանգնում է կարմիր լույսի տակ»: Եթե տասը անգամ կանգնում ես կարմիր լույսի տակ, դա դեռ չի նշանակում, որ 11-րդն իրավունք ունես բաց թողնելու: Եթե իշխանությունը փորձեր կատարել այդ քայլերը, ապա հասարակությանն ուղղված կոչի կարիք երեւի թե չէր էլ լինի: Հետեւաբար, եթե օրինական ընտրության կոչ են անում քաղաքացիներին, ապա դա նշանակում է, որ ընտրական գործընթացի անօրինականությունների ամբողջ պատասխանատվությունը դնում են հենց քաղաքացիների վրա: Առավել եւս, որ իշխանությունն ունի այդպիսի պրակտիկա, երբ, օրինակ, կաշառակերության ու կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետությունը հաճախ բացատրում են նրանով, որ հասարակությունն այդ պայքարին այդքան էլ չի օժանդակում, այսինքն` շարունակում է կաշառք բաժանել, կոռումպացված մտածել` հարցերը օրենքից դուրս լուծելու ձգտումով: Ինքնին պարզ է, որ դա ուղղակի անհեթեթություն է, որովհետեւ եթե ցանկացած պետական հարց հասարակությունն ինքը պետք է լուծեր, ապա ինչու էր այլեւս ստեղծում պետություն, ձեւավորում իշխանություն, հարկեր վճարում այդ իշխանությանն աշխատավարձ տալու համար, եթե կոռուպցիայի դեմ պետք է ինքը պայքարի, եթե ընտրությունների օրինականությունն ինքը պետք է ապահովի: Հասարակությունը բազմաշերտ եւ վերացական հասկացություն է, եւ այդ իսկ պատճառով է, որ պետական խնդիրների լուծումը հենց նույն այդ հասարակությունը ներքին համաձայնության մեխանիզմներով դրել է պետական կառավարման օղակների վրա, որ պատասխանատվությունը կոնկրետանա: Մինչդեռ Հայաստանում հիմա իշխանությունն անում է ճիշտ հակառակը, լուծման բանալին նետելով հասարակության վրա` այդպիսով փոշիացնելով պատասխանատվությունը: Թեեւ զարմանալի չէ, որ երկրում բացի սեփական ունեցվածքից ամեն ինչ փոշիացրած իշխանությունը փոշիացնելու էր նաեւ երկրում պատասխանատվության ինստիտուտը: Թեեւ դա եզակի դեպք է, երբ իշխանությունը փոշիացնում է նաեւ առաջին հերթին սեփականը, սեփական պատասխանատվությունը:
- Արամ Ամատունի
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
Մեր թերթի երեկվա համարում տպագրել էինք ընթերցողի նամակ, որտեղ նա պատմում է, թե ինչպես է իր գյուղապետ հորեղբոր տղան 1996թ.-ին ապշել` տեսնելով, որ իրենց գյուղի ըտրողների 85 տոկոսը ընտրել է Լեոն Տեր-Պետրոսյանին, ...ՍԵՐՆ ԻՆՔՆԻՆ ՏՈՆ Է
Մարինա Բաղդագյուլյան
Վերջին տասը տարիներին երիտասարդների մոտ տարածում է գտել Սուրբ Վալենտինի տոնը: Փետրվարի 13-ին սպասում են նամակների, բացիկների, որտեղ անհայտ կամ, գուցե, հայտնի մեկը կպատմի իր մեծ սիրո մասին:
Նվիրում են ...ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
«Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կընտրվի` չունենալով շատ թե քիչ մրցունակ հակառակորդ»: Նմանօրինակ բազմաթիվ գնահատականների հեղինակները ոչ թե այսօր առաջին նախագահին սատարող ուժերի ներկայացուցիչներից են, ...ԽՆԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԾՈՒՂԱԿ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արամ Ամատունի
Նկատելի է, թե ինչպես է նախընտրական հանրահավաքների ընթացքում, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հավաքված ժողովրդին խնդրում անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն:
Օրինակ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին ...ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշնանը թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը ակնհայտ էր, երբ Կոնգրեսը ակնհայտորեն ջանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական դիվանագիտության ակտիվ գործունեությունը հանգեցրեց նրան, ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ՁԵՒԱԿԵՐՊԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
Արամ Ամատունի
Այսպիսով, Հայաստանի նախագահի ընտրության գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, քվեարկության օրվան մնացել է ուղիղ յոթ օր:
Յոթը խորհրդանշական թիվ է, եւ այստեղ խնդիրն ամենեւին էլ սնահավատությունը չէ: Յոթն Աստվածային ...«ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՆՔՍ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԲՈԼՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Գագիկ Աբգարյան
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակեց իր առաջին միջանկյալ զեկույցը: Այդ առիթով հանդիպեցինք առաքելության ղեկավար Գերտ Արենսի հետ:
- Ո՞րն է Ձեր առաջին եզրակացությունը նախագահական ընտրությունների ...ԻՆՉՈՒ՞ ՄԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԻՋԱՆ «ՊԼԻՆՏՈՒՍԻ» ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Ա.Պավլիկյան
Վերջին տարիներին ձեւավորված մեր քաղաքական էլիտան իր բացասական պատկերով եւ անկիրթ մակարդակով հանրահայտ է մեր հասարակությանը:
Նրա բազմաթիվ ներկայացուցիչներն իրենց մականուններով, պահվածքով, խոսքով (գռեհիկ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՄԻԱՑԱՎ
Մ.Խ.
«Պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին», - երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» ...ՉԻՆԱԿԱՆ ՍՏՎԵՐՆԵՐ-2
Սա այն եզակի խմբագրականներից է, որ արժե լուսանկարով հրապարակել. ինչքան ուզում ես պատմիր-նկարագրիր-պատկերիր, միեւնույն է` էֆեկտն ամբողջությամբ չես կարող վերարտադրել ու, հենց այդ պատճառով էլ, արժե նկարն ...ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՒ, ՑԱՎՈՔ` ՇԱՏ ԼՈՒՐՋ
1
Իշխանական լրատվամիջոցները ամեն կերպ` սուտն ու ճիշտը իրար խառնած, փորձում են համոզել մեզ բոլորիս, որ Մեղրիի տարբերակ` որպես էդպիսին, չի եղել: Ցավոք` եղել է:
Եվ քննարկվել է բավականին լրջորեն: Այդ են վկայում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
Մեխակ Գաբրիելյան 4
Աներեւակայելի ողբերգությունից՝ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսին իր մեջ ուժ գտավ, համախմբվեց եւ հաղթելով թուրք զավթիչներին վերականգնեց իր պետականությունը, որը, ավաղ, կարճ տեւեց՝ ...ՄԵԿԸ ՏԱՍԻՆ ԿԱՄ ՔՍԱՆԻՆ...
Մուսա Միքայելյան
Մեծ ուշադրությամբ հետեւել եմ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթների եւ մասնավորապես նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածին:
Հայաստանի տնտեսության վիճակի մասին նրա բնորոշումները ...
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾԸ` ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ԳՈՐԾՈՆ
Արմեն ԳրիգորյանՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է
Ելենա ՏիմակովաԵՐԿՐՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՒ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ ԱմատունիԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Էմմա Գաբրիելյան«ՀԱՃԱԽՈՐԴ» ՕՊԵՐԱՑԻԱՆ` ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ա.Սարգսյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

