
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
- «Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կընտրվի` չունենալով շատ թե քիչ մրցունակ հակառակորդ»: Նմանօրինակ բազմաթիվ գնահատականների հեղինակները ոչ թե այսօր առաջին նախագահին սատարող ուժերի ներկայացուցիչներից են, այլ` ՀՀԿ-ականները եւ ՀՀԿ-ի պաշտոնաթերթ` «Հանրապետականը»:

Քանի դեռ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը հանդես չէր եկել պաշտոնական հայտարարությամբ` նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ, հայաստանյան քաղաքական դաշտի հատկապես իշխանական հատվածը, մեկը մյուսին հերթ չտալով վստահեցնում էին հասարակությանը, որ առաջին նախագահը այնքան «խելացի, խոհեմ, լուրջ, կշռադատող, հեռատես» անձնավորություն է, որ երբեք չի մտնի 2008թ. նախագահական ընտրապայքարի մեջ, ակամայից տպավորություն ստեղծելով, թե ընտրապայքարը նախատեսված է միայն այդ հատկանիշներից զուրկ «նախագահացուների» համար... Պատկերը էապես փոխվեց նրա առաջադրումից հետո. քաղաքական մեծամասնության որոշ անդամներ ու նրա հլու-հնազանդ-հաստիքային «ընդդիմադիրները» պարզվում է «հիասթափված են» առաջին նախագահի նախընտրական ծրագրից (իսկ «ծրագիրը»` 2007-ի սեպտեմբերի 21-ից սկսած նրա բազմաթիվ ծավալուն ելույթներն են` թե հանրահավաքային, թե այլ միջոցառումներում, եւ ի դեպ` հնչած բազմաթիվ մեղադրանքներին առայժմ վարչակազմը հետեւողականորեն չի անդրադառնում եւ չի պատասխանում): Այժմ` «խելացի, խոհեմ, լուրջ, կշռադատող, հեռատես» գործչի հանրահավաքի ելույթը որակվում է «ակադեմիական-ծրագրային», նախընտրական ծրագիրը` «հանրահավաքային», գումարած` հնչում է անխնա քննադատություն նրա եւ թիմակիցների հասցեին... Որպեսզի ասվածը փաստարկված լինի` դիտարկենք մինչեւ Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին հայտարարությունը օրվա քաղաքական մեծամասնության ոչ վաղ անցյալի գնահատականները: Ռ.Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն, օրինակ, անցյալ տարվա հուլիսին նշել է. «Չեմ ուզում ուրանալ, որ 1994-ին հաղթանակ ենք ունեցել, եւ դրա մեջ, որպես ՀՀ նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի լուման է եղել»: ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը հուլիսին «Իսկական Իրավունք»-ում Լ.Տեր-Պետրոսյանի մասին այս կարծիքն ուներ. «Լ.Տեր-Պետրոսյանը 20-րդ դարի վերջի հայ քաղաքական մտքի առաջատարն է»: Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանին, ապա փաստերն առավել քան պերճախոս են. օգոստոսին «Փաստարկ» ակումբում ՀՀԿ խորհրդի անդամ Գ.Սահակյանը ընդգծել է. «Լ.Տեր-Պետրոսյանն այսօր սովորական քաղաքական կուսակցության լիդեր չէ, նա մեր առաջին նախագահն է, դա պատմական երեւույթ է, եւ իրողությունների մեծ շնորհը պատկանում է Լ.Տեր-Պետրոսյանին: Ես ինձ շատ վատ եմ զգում, որ այսօր քաղաքական թիմերը շահարկում են նրա անունը: Նա խոհեմ, կշռադատ քաղաքական գործիչ է»: Դարձյալ օգոստոսին «Իսկական Իրավունք»-ի հարցազրույցում էլ Գ.Սահակյանը դարձյալ պնդում էր. «Լ.Տեր-Պետրոսյանին պետք է առանձնացնել ցանկացած նեղ կուսակցական շահարկումներից: Բոլոր դեպքերում Լ.Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է եւ արդեն պատմական երեւույթ է: Այսպես պետք է դիտարկել. չի կարելի, մարդը, որ այդքան մեծ ծառայություններ ունի հայրենիքի եւ ժողովրդի առաջ, անընդհատ կուսակցական խողովակներով տանել»: Օգոստոսի վերջին «Հայոց աշխարհ»-ում տպագրված հարցազրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն էլ պարզաբանում էր. «Մենք մեզ երբեք թույլ չենք տվել վարկաբեկել, զազրախոսել, նսեմացնել մեր քաղաքական ընդդիմախոսներին, չենք հայհոյել առաջին նախագահին: Դա մեր ձեռագիրը չէ: Ի վերջո՝ Լ.Տեր-Պետրոսյանը մեր պետության առաջին նախագահն է: Իսկ մեր նորանկախ երկրի առաջին նախագահն ամեն դեպքում արժանի է հարգանքի ե՛ւ անձնապես, ե՛ւ ի պաշտոնե»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը սեպտեմբերի սկզբին դարձյալ «Հայոց աշխարհ»-ում նկատել էր. «Լ.Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահն է՝ գիտության մարդ է, հարգանքի արժանի մտավորական»: Չենք կարող մեղադրել քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին անկեղծ չլինելու մեջ, երբ նրանք խոսում էին առաջին նախագահի բազմաթիվ առավելությունների մասին: Աներկբա` նրանցից շատերը Լ.Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին նրա քաղաքական հենարանն են հանդիսացել, արդարացրել են նրա բոլոր քայլերը: Խոսքը միայն մինչեւ 1998-ը «ուժային» պաշտոններ զբաղեցրած Սերժ Սարգսյանի մասին չէ: Այստեղ նախեւառաջ ՀՀԿ-ի ոչ վաղ անցյալի գործելաոճն է հիշարժան, եւ արժե այս առիթով թերթել ՀՀԿ-ի պաշտոնաթերթ` «Հանրապետական»-ի էջերը: 1995թ. հունիսին սպասվող ընտրություններից առաջ ընթերցում ենք ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանի ելույթը «Հանրապետություն» ընտրական միավորման խորհրդակցությունում. «Հուլիսի 5-ին ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպիսի օրենսդիր մարմին ու Սահմանադրություն է ուզում ունենալ: Դրանով իսկ նա պետք է որոշի մեր երկրի ճակատագիրը հետագա տարիներին, որոնք պետք է լինեն արարման, պետության հզորացման տարիներ: «Հանրապետություն» միավորումը պետք է ամեն ինչ անի ընտրություններում առավելագույն հաջողություն արձանագրելու եւ Սահմանադրությունն ընդունելու համար, քանզի իրեն պատասխանատու է զգում պետության ճակատագրի համար: Եվ մենք համոզված ենք, որ վստահորեն կհաղթենք»: Ընտրություններից արդեն 5 ամիս անց` 1995թ. դեկտեմբերին ՀՀԿ-ի պաշտոնաթերթի խմբագրականից տեղեկանում ենք, որ ՀՀԿ-ն` հաջորդ տարվա նախագահական ընտրություններում ակնկալելով ազգային արժեքներով առաջնորդվող թեկնածուի հաղթանակը` փաստում է. «Ետեւում մնաց Հայոց նոր պետականության հինգերորդ տարին: Այն հիմնականում նշանավորվեց Սահմանադրության ընդունմամբ, ԱԺ-ի ձեւավորմամբ: Լուրջ քայլեր արվեցին ԼՂՀ պետական կայացման գործում, ինչը ձեռք բերված ռազմական հաջողությունների հետագա իրավական հաստատագրման ծանրակշիռ հիմք է ստեղծում»: Իսկ 1996-ի ամռանն արդեն ՀՀԿ-ն պարզորոշ ներկայացնում է իր «ակնկալիքները». հունիսի 22-ին կայացած ՀՀԿ երրորդ համագումարի օրակարգում մեկ հարց է` նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուի առաջադրումը: ՀՀԿ-ի պաշտոնաթերթի առաջին էջում ընթերցում ենք. «Հաշվի առնելով «Հանրապետություն» միավորման շրջանակներում ՀՀԿ գործունեության շարունակման անհրաժեշտությունը, երկրի առկա իրավիճակը, ինչպես նաեւ հունիսի 21-ին հանրապետության նախագահի հետ կուսակցության պատվիրակության հանդիպման արդյունքներն ու նախագահի համաձայնությունը` համագումարն ընդունեց հետեւյալ որոշումը` ՀՀԿ-ի երրորդ արտահերթ համագումարը, քննարկելով ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը, որոշում է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանին»: 1996թ. սեպտեմբերին նշանակված ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ի պաշտոնաթերթ «Հանրապետականի» խմբագրականները պարբերաբար ընդգծում են անվիճելի մեկ փաստ` «ակնհայտ է, որ ներկայիս նախագահը կվերընտրվի` չունենալով շատ թե քիչ մրցունակ հակառակորդ» կամ` «ինչպես ցույց է տալիս ընտրարշավի ընթացքը, նախագահական ընտրություններում կհաղթի ներկայիս նախագահը» եւ այլն: Իսկ 1996թ. սեպտեմբերի նախագահական ընտրություններից առաջ տպագրված «Հանրապետականում» հատկապես ուշագրավ է` «Ինչու՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը» հոդվածը, որտեղ հեղինակը շեշտում է առաջին նախագահի առավելությունները մյուս թեկնածուների նկատմամբ. «Եվս մի քանի օր եւ պարզ կդառնա, թե ՀՀ նախագահի պաշտոնի ինը հավակնորդներից ովքեր կգրանցվեն որպես թեկնածուներ եւ կշարունակեն պայքարը: Սակայն այսօր էլ հայտնի է, որ այս ընտրություններում անվերապահորեն կհաղթի ներկայիս նախագահը: Մասնավոր զրույցներում դա չեն թաքցնում անգամ ընդդիմության ներկայացուցիչները: Եվ բոլորովին էլ ոչ այն փաստարկներով («ում ձեռքին են իշխանության լծակները, նա էլ կհաղթի» եւ այլն)», նշել էր հեղինակը` մանրազնին հիմնավորելով նախագահի պաշտոնի համար պայքարող մյուս բոլոր թեկնածուների նվազ հնարավորությունները: «Հանրապետականի» ընթերցողին հոդվածագիրը նույն հոդվածում նաեւ վստահեցնում ու համոզում է, որ ԱԺ-ի ընտրություններից հետո սկիզբ առած որոշ գործընթացներ հույս են ներշնչում, որ Լ.Տեր-Պետրոսյանը որոշակի քայլեր կձեռնարկի տնտեսության հետագա կայունացման հարցում, կփորձի Արցախյան ռազմաճակատում ձեռք բերված հաղթանակներն ամրագրել դիվանագիտական փաստաթղթերում, ապա այսպես է ամփոփում ասելիքը. «Պետք է հուսալ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի հաղթանակը կասկած չի հարուցում, լիովին կգիտակցի այն հսկայական պատասխանատվությունը, որը սեպտեմբերի 22-ից հետո կընկնի իր ուսերին եւ վճռական գործունեությամբ կդնի Հայաստանի զարգացման հիմքերը»: Օրվա քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին մեկ խորհուրդ կարող ենք տալ` ՀՀԿ-ական նորաթուխ «առաջնորդ» Սերժ Սարգսյանին դուր գալուց եւ քաղաքակիրթ ընտրապայքարի անհրաժեշտության կոչեր անելուց առաջ` թերթել սեփական կուսակցության պատմության էջերը, երբեմն էլ` վերընթերցել սեփական գնահատականները, որոնք փոխելու օբյեկտիվ առիթներ չեն եղել:
- Էմմա Գաբրիելյան
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
Մեր թերթի երեկվա համարում տպագրել էինք ընթերցողի նամակ, որտեղ նա պատմում է, թե ինչպես է իր գյուղապետ հորեղբոր տղան 1996թ.-ին ապշել` տեսնելով, որ իրենց գյուղի ըտրողների 85 տոկոսը ընտրել է Լեոն Տեր-Պետրոսյանին, ...ՍԵՐՆ ԻՆՔՆԻՆ ՏՈՆ Է
Մարինա Բաղդագյուլյան
Վերջին տասը տարիներին երիտասարդների մոտ տարածում է գտել Սուրբ Վալենտինի տոնը: Փետրվարի 13-ին սպասում են նամակների, բացիկների, որտեղ անհայտ կամ, գուցե, հայտնի մեկը կպատմի իր մեծ սիրո մասին:
Նվիրում են ...ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
«Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կընտրվի` չունենալով շատ թե քիչ մրցունակ հակառակորդ»: Նմանօրինակ բազմաթիվ գնահատականների հեղինակները ոչ թե այսօր առաջին նախագահին սատարող ուժերի ներկայացուցիչներից են, ...ԽՆԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԾՈՒՂԱԿ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արամ Ամատունի
Նկատելի է, թե ինչպես է նախընտրական հանրահավաքների ընթացքում, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հավաքված ժողովրդին խնդրում անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն:
Օրինակ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին ...ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշնանը թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը ակնհայտ էր, երբ Կոնգրեսը ակնհայտորեն ջանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական դիվանագիտության ակտիվ գործունեությունը հանգեցրեց նրան, ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ՁԵՒԱԿԵՐՊԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
Արամ Ամատունի
Այսպիսով, Հայաստանի նախագահի ընտրության գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, քվեարկության օրվան մնացել է ուղիղ յոթ օր:
Յոթը խորհրդանշական թիվ է, եւ այստեղ խնդիրն ամենեւին էլ սնահավատությունը չէ: Յոթն Աստվածային ...«ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՆՔՍ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԲՈԼՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Գագիկ Աբգարյան
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակեց իր առաջին միջանկյալ զեկույցը: Այդ առիթով հանդիպեցինք առաքելության ղեկավար Գերտ Արենսի հետ:
- Ո՞րն է Ձեր առաջին եզրակացությունը նախագահական ընտրությունների ...ԻՆՉՈՒ՞ ՄԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԻՋԱՆ «ՊԼԻՆՏՈՒՍԻ» ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Ա.Պավլիկյան
Վերջին տարիներին ձեւավորված մեր քաղաքական էլիտան իր բացասական պատկերով եւ անկիրթ մակարդակով հանրահայտ է մեր հասարակությանը:
Նրա բազմաթիվ ներկայացուցիչներն իրենց մականուններով, պահվածքով, խոսքով (գռեհիկ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՄԻԱՑԱՎ
Մ.Խ.
«Պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին», - երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» ...ՉԻՆԱԿԱՆ ՍՏՎԵՐՆԵՐ-2
Սա այն եզակի խմբագրականներից է, որ արժե լուսանկարով հրապարակել. ինչքան ուզում ես պատմիր-նկարագրիր-պատկերիր, միեւնույն է` էֆեկտն ամբողջությամբ չես կարող վերարտադրել ու, հենց այդ պատճառով էլ, արժե նկարն ...ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՒ, ՑԱՎՈՔ` ՇԱՏ ԼՈՒՐՋ
1
Իշխանական լրատվամիջոցները ամեն կերպ` սուտն ու ճիշտը իրար խառնած, փորձում են համոզել մեզ բոլորիս, որ Մեղրիի տարբերակ` որպես էդպիսին, չի եղել: Ցավոք` եղել է:
Եվ քննարկվել է բավականին լրջորեն: Այդ են վկայում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
Մեխակ Գաբրիելյան 4
Աներեւակայելի ողբերգությունից՝ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսին իր մեջ ուժ գտավ, համախմբվեց եւ հաղթելով թուրք զավթիչներին վերականգնեց իր պետականությունը, որը, ավաղ, կարճ տեւեց՝ ...ՄԵԿԸ ՏԱՍԻՆ ԿԱՄ ՔՍԱՆԻՆ...
Մուսա Միքայելյան
Մեծ ուշադրությամբ հետեւել եմ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթների եւ մասնավորապես նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածին:
Հայաստանի տնտեսության վիճակի մասին նրա բնորոշումները ...
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

