
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
- ավազակապետության դեմ, որը կպսակվի անխուսափելի հաղթանակով ընդամենը 10 օր անց՝ փետրվարի 19-ին

Փետրվարի 11-ին Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը: Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՍԴ` խնդրելով «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»:
«Հայլուր» լրատվականը երեկ չի կարողացել ճիշտ ընկալել առաջին նախագահի դիմումի բովանդակությունը եւ ժամը 13.00-ի հաղորդման մեջ աղավաղված է ներկայացրել Տեր-Պետրոսյանի դիմումը` այն մեկնաբանելով որպես նախընտրական պայքարից դուրս գալու քայլ: «Պաշտոնապես հայտարարում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն մտադիր չէ դադարեցնել սկսված պայքարն ավազակապետական ռեժիմի դեմ, այլ ավելի մեծ եռանդով է հասցնելու այս առաքելությունն իր հաղթական ավարտին: Բոլոր նմանատիպ հայտարարությունները միտված են հասարակությանը մոլորեցնելու, եւ դրանց հեղինակները պատասխան են տալու օրենքի առջեւ», - ասված է երեկ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ: Սահմանադրական դատարան ներկայացված Տեր-Պետրոսյանի դիմումի մեջ նշվում է. «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: Որպես պատճառ, մասնավորապես, ներկայացվում է, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունը, Հ1 հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության (Ընտրական օրենսգրքի 18-րդ, 20-րդ եւ 22-րդ, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11-րդ եւ 28-րդ հոդվածներ) պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ` առ այսօր, հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ Առաջին նախագահ, ՀՀ նախագահի առաջադրված եւ գրանցված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»: Միաժամանակ նշվում է, որ «Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզչության համար թեկնածուներին տրամադրված եւ հեռուստալսարանի համար շատ անհարմար ժամանակը, որեւէ հնարավորություն չի տալիս անգամ մեղմել «Հայլուր»-ի հակաքարոզչության ազդեցությունը»: ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ «օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները` կանխելու նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետեւանքները, սակայն այդ նախաձեռնությունները որեւէ դրական արդյունքի չեն բերել»: Տեր-Պետրոսյանը որպես խոչընդոտ է դիտարկել այն, որ «ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է` հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետեւանքները եւ մասնակցել ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: «ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական քարոզչության կարեւորագույն խնդիրներից է համարել` իր խոսքը հասցնել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու: Սակայն, սկսած ս.թ. սեպտեմբեր ամսից, առաջին նախագահի դեմ Հանրային հեռուստառադիոընկերության կողմից կիրառվել է նախադեպը չունեցող քարոզչություն, ինչն իր հերթին փոխանցվել է նաեւ մասնավոր հեռուստաընկերություններին», - ասված է երեկ Տեր-Պետրոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ այդմ, առաջին նախագահի առաջադրման նախաձեռնող խումբը, իսկ հետագայում` նախընտրական շտաբը, ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված «քարոզչական հնարավոր բոլոր միջոցները հաղթահարելու պետական քարոզչության հետեւանքները: Սակայն այդ ճանապարհին պետական մարմինների կողմից իրականացված զանգվածային օրինախախտումները (բռնություններ, հարկային ճնշումներ, ձերբակալություններ եւ այլն) եւ «Հայլուր» ծրագրի անսահմանափակ հնարավորությունները խոչընդոտել են Առաջին նախագահին` պաշտպանել իր ընտրական իրավունքը»:
- Մ.Խ.
Քննարկում
- Հայք գրել է:
Բարձրացել է ժողովրդիս ոգին, որը կծնի նոր Վազգեններ թե գիտության մեջ, թե ռազմական ոլորտում, տո ամեն տեղ.... զգացեք ձեզ ձեր երկրի տերը, դուխով հայեր ջան, ձեր ցավը տանեմ...
Բա Հեյդար Ալիեվի մոմենտը, քանդոցի էր, դիվանագետ եմ ասել է՞....
Լ.Տ.Պ գրել է:
Հայք ջան, ինչ՞ու ես զարմանում, ինչ կա քանդոցի: Քանդել եմ նախկինում, քանդակում եմ ներկա ժամանակ, եւ պետքե քանդեմ ապագաում:
Mephistopheles գրել է:- Հայք
...Բա Հեյդար Ալիեվի մոմենտը, քանդոցի էր, դիվանագետ եմ ասել է՞....
Հայք ջան, նա (Ալիևը)դիվանագետ էր և իրավացիորեն, իսկ մենք ի՞նչ էինք...այդքան վատ րեմ զգա եթե սովորենք- Հայք
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
4
Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների քարոզարշավի ընթացքը այս օրերին լի է բազմաթիվ իրական անհանգստություն պարունակող իրավախախտումներով:
Ընտրական մրցավազքի առաջատար Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
«Երբ ինձ հարցնում են, թե՞ փետրվարի 19-ի ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, ես պատասխանում եմ` թեկնածուների համար ի սկզբանե արդեն հավասար պայմաններ չկան, սա անհավասար պայքար է», - այսօր «Ա1+»-ի ...ԱՍԵԼ Ա: ՉԵՆՔ ԼՍԵԼ
Ա. Մորիկյան
Լեւոն Տեր-Պետրոսյան-ժողովուրդ թյուրըմբռնումները վերացան անհավատալի արագությամբ: «Ցուրտն ու մութը» ոչ միայն ըմբռնումով ընդունվեց, այլեւ` հենց այդ օրերի պես` միանգամայն բնականոն դիտվեց. պատերազմ էր, ու ...ՄԵՆՔ` ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՐՈՇ ՓԱՍՏԱԳՐՈՒՄՆԵՐ
Ա. Պավլիկյան
ՀՀ Սահմանադրությամբ հանրապետության նախագահը իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը (հոդված 55, կետ 7): Վերջին տասնամյակում մենք ականատեսն ենք այդպիսի ընդհանուր ղեկավարության «փայլուն» ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՄՈԹԱՆՔ ՏՎԵՑ ԻՐԵՆ ՉԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան 1
«Ազատության» հրապարակը երեկ կարմրին էր տալիս. հրապարակում հավաքված մարդկանց մի մասը կարմիր դրոշներ էր ծածանում, մի մասն էլ կարմիր ֆոնի վրա արված պորտրետով ցուցապաստառներ էր բռնել (հիմնականում երեխաները), ...ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՓԼԱՎԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ ՉԻ ԵՓՎԻ
Արամ Ամատունի
Թալինի, Արտաշատի, իսկ դրանից առաջ էլ հոկտեմբերի 23-ի իրադարձություններին իշխանության արձագանքը հիմք է տալիս մտածել, որ իշխանությունները փետրվարի 19-ի ընտրության ցանկալի արդյունքը ապահովելու եւ այն պահպանելու ...ՑԵՄԵՆՏՆ ՈՒ ԽԻՂՃԸ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԳՈՐԾՈՆ
Էմմա Գաբրիելյան
Ավարտվեց Պուտինի չկայացած ժառանգորդ ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի հայաստանյան այցը, եւ այն ծիծաղելի շեշտադրումներով, որոնցով ներկայացվեց Սերժ Սարգսյանի ակնկալած սույն այցը ռուսաստանյան մամուլում` պարզապես ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՎՈՍԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
Գոհար Բարսամյան
Փետրվարի 8-ին Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում սկսել է անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովը, որտեղ ակնկալվում է, որ ելույթներ կունենան Ս.Իվանովը, Մ.Սահակաշվիլին, Բ.Թադիչը եւ Ռ.Էրդողանը:
Իսկ ...ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Արման Նավասարդյան
Վերջին երեք ամսում արտաքին քաղաքականության վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքերից ելնելով նշել եմ, որ գալիք իշխանությունները` անկախ «գույնից», ֆորմատից եւ ուղղվածությունից` միջազգային գործերում ...«ՍՐԱՆՑ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ ՉԵՆ ՍԱԶՈՒՄ, ԱԳՌԱՎՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐ ԵՆ...»
Գայանե Հովսեփյան
Հավանաբար փետրվարի 7-ին Վանաձորի Հայքի հրապարակում ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպմանը բազմահազարանոց «ընտրազանգվածով» ապահովելը նպատակ էր հետապնդում, որպեսզի իշխանությունները հպարտանան, ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
Մ.Խ.
Փետրվարի 11-ին Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը: Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՍԴ` խնդրելով «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ...ՊԱՏԺԵՔ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ
Երեւանի պետական համալսարանի դասախոսների հայտարարությունը
Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` փետրվարի 6-ին Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ...ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ...
Հայաստանի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի «Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ազգային անվտանգության, ոստիկանության ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ. 3
ավազակապետության դեմ, որը կպսակվի անխուսափելի հաղթանակով ընդամենը 10 օր անց՝ փետրվարի 19-ին
Փետրվարի 11-ին Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը: Նշենք, որ ՀՀ նախագահի ...
ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե ԱռուստամյանՎԱՏ ՕՐԵՆՔԻ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԻ ԵՒ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՆԱՁԵՒԵՐԻ ՄԱՍԻՆ
Հեղինե ՄանուկյանՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման ԲաբաջանյանԻ՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ Ամատունի
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

