
ՍԵՐԺԸ ՉԳԻՏԻ, ՈՐ ԻՆՔԸ ՉԳԻՏԻ
- Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, որն, ինչպես ինքն է վստահեցնում, ամենայն մանրամասնությամբ տեղեկացած է առկա բոլոր խնդիրներին, քանի որ շուրջ 20 տարի գտնվել է «ժողովրդին հուզող խնդիրների կիզակետում», նախընտրական իր քարոզչության ընթացքում անընդհատ խոսում է նաեւ ազգապահպանման եւ նմանատիպ այլ վեհ գաղափարներից, հանդես է գալիս կրթության ու գիտության հովանավորյալ մեկենասի դիրքերից, կարճ ասած` ընտրողներին է ներկայանում փրկչի կերպարով:

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, որն ինչպես հայտնի է «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման խմբի նախաձեռնողներից է, իսկ 2006թ.-ին ղեկավարում էր «Հակակրիմինալ շարժում»-ը, իշխանական համակարգում աշխատած ու վերջին 20 տարիներին բարձրագույն պաշտոններ զբաղեցրած «ստաժավոր փրկչի»` Սերժ Սարգսյանի ուշադրությունը մեր թերթի միջոցով հրավիրում է իր իսկ կողմից քարոզվող ազգապահպանությանն առնչվող խնդիրներից մեկի վրա: «Աշխարհի տարբեր կետերում հայապահպանության գործը հարյուրամյակների ընթացքում իրենց ուսերին տանող կղզյակներ ունենք, որոնցից մեկը «Մխիթարյան» կրթահամալիրն է Վենետիկում, մյուսն էլ «Մելքոնյան» կրթահամալիրը` Կիպրոսում: Մոտ 80 տարի առաջ հիմնադրված այս կրթական հաստատությունը մինչեւ 2006թ.-ը կրթել ու դաստիարակել է Կիպրոսի եւ Կիպրոսին հարող մոտ 17 երկրների հայ գաղթօջախների երիտասարդներին, սակայն այսօր փակման վտանգի տակ է: Հիշեցնեմ, որ «Մխիթարյան» կրթահամալիրը 1990-ականներին կանգնած էր փակվելու վտանգի առջեւ, քանի որ մեծ պարտքեր ուներ: Ու քանի որ աշխարհում չգտնվեցին բարերարներ, ովքեր կհոգային համալիրի պարտքերը փակելու հոգսը, այն ժամանակ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին այսօր իշխանությունները փորձում են ամեն կերպ անվանարկել, պետական հովանավորություն ցուցաբերեց` փակեց «Մխիթարյան» կրթահամալիրի գոյացած պարտքն ու այսկերպ փրկեց այն փակման վտանգից: Ու չնայած այդ օրերին մեր երկիրը դժվարին կացության մեջ էր, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ արարքը այլ կերպ, քան ազգապահպանմանն ուղղված փայլուն օրինակ չես կարող համարել: Իսկ այսօր նախագահ դառնալու հույսեր փայփայող Սերժ Սարգսյանը, որն ամբողջ փողոցները փակել է իր տհաճ պորտրետներով, որոնց վրա միլիոնավոր դրամներ է ծախսել եւ անընդհատ հայրենասիրություն է քարոզում, գիտի՞, թե ինչ ասել է ազգապահպանություն: Եթե այդպիսի պատրիոտ է ու երկրի վաղվա օրվա համար ցավում է, հետաքրքիր է գիտի՞ «Մելքոնյան» կրթահամալիրի տեղը կամ այն պարտքի մասին, որը հնարավոր է դառնա կրթական այս հաստատության փակման պատճառը: Եթե գիտի, ապա ինչու՞ մինչեւ հիմա չի հոգացել այդ խնդիրը», - տարակուսում է Մարգարյանը:
- Հ.Մ.
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
22
«Հանուն արժանապատիվ Հայաստանի» կազմակերպության նախաձեռնող խումբը այս օրերին թռուցիկներ է տարածում, որոնցում «ցուցակագրված են» գործող վարչակարգի իշխանության 10 տարիների ընթացքում տեղի ունեցած տնտեսական ...«ՆՐԱՆՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՏՔԵՐՆ ԵՆ ՔՈՒՋՈՒՋ ԱՆՈՒՄ»
Գայանե Բաբայան
Փոխգնդապետ, Արցախյան պատերազմի մասնակից Մարտին Բաղդասարյանը պատերազմից հետո նախ ՊՆ-ում է աշխատել, ապա դուրս է մղվել այդ համակարգից, եւ հիմա դպրոցում ռազմագիտություն է դասավանդում երեխաներին:
Սակայն այն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է... ԻՐ ԳԼԽՈՎՆ ԱՆՑԱԾԸ
Հ.Մ.
Փետրվարի 6-ին Արտաշատում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել «Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը:
Հայտարարության ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՒ ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարինա Բաղդագյուլյան
Յուրաքանչյուր ոք տեղեկատվություն ստանալու իրավունք ունի եւ նրա լիարժեք իրավունքն է այն իրականացնել նաեւ գրադարանի միջոցով:
Ազգային գրադարանը սպասարկում է ամբողջ հանրապետությանը` բացառապես գրադարանի պատերի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
Գոհար Բարսամյան
Նորություն չէ, որ Ռուսաստանի կենտրոնական շրջանները թեպետ գտնվում են Եվրոպայում, սակայն այս երկիրը Եվրոպայում յուրային չեն համարում, ավելի պարզ` եվրոպական երկիր չեն համարում:
Ռուսաստանը իր մերձակա հարեւանների ...ԿՐԿԻՆ ԱՆՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
Որքան էլ խնդիրները անտեսվեն, ամեն դեպքում Թուրքիան էլ է ըմբռնում Հայոց ցեղասպանության հիմնախնդրի լրջությունը դիվանագիտության ոլորտում: Արդի աշխարհակարգում դեռ կան միջազգային անկատար օրենքներ, որոնք անտեսում ...ՄԵՆՔ ԵՒ ՆՐԱՆՔ
Արմեն Գրիգորյան
Բանակի օրվան նվիրված ընդունելության ժամանակ Ռ.Քոչարյանն արտահայտվեց պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման դեմ` վկայակոչելով Իսրայելի օրինակը:
Հաջորդ օրն էլ Ս.Սարգսյանն Էջմիածնում ունեցած ելույթի ընթացքում նույնպես ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան 6
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
- Պարոն Բաղումյան, ի՞նչ արդյունքներ եք ակնկալում, ի՞նչ է սպասում մեզ փետրվարի 19-ի երեկոյան արկղերը բացելուց հետո:
- Շոկ: ...ՍԵՐԺԸ ՉԳԻՏԻ, ՈՐ ԻՆՔԸ ՉԳԻՏԻ
Հ.Մ.
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, որն, ինչպես ինքն է վստահեցնում, ամենայն մանրամասնությամբ տեղեկացած է առկա բոլոր խնդիրներին, քանի որ շուրջ 20 տարի գտնվել է «ժողովրդին հուզող խնդիրների կիզակետում», նախընտրական ...ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»
23
Նախընտրական պայքարի թոհուբոհում մի տեսակ աննկատ են մնացել նախագահի թեկնածուների տնտեսական ծրագրերը: Մինչդեռ առաջին հայացքից միանման թվացող այդ ծրագրերում լուրջ առանձնահատկություններ կան: Հրանտ Բագրատյանի ...«ՎԱԽԵՑՆՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
Կարինե Հարությունյան
Վարազդատ Թովմասյան: Այս մարդը մեկն է այն հազարավոր հայաստանցիներից, ովքեր 10 տարի շարունակ կերակրվել են գործող իշխանությունների` տնտեսական աննախադեպ աճի եւ պայծառ ապագայի պատրանքներով: Այս հայը եւ իր ...«ՈՉ ՈՒՂԵՂՆԵՐԻ ՀԵՌՈՒՍՏԱԼՎԱՑՄԱՆԸ»
Էմմա Գաբրիելյան
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող «Մենք» երիտասարդական խմբի անդամները երեկ` «Հայլուր-հայսուտ», ցուցապաստառներով, մեկ հեռուստացույց ձեռքներին` հայաստանյան 7 հեռուստաալիքների, Հ1-ի լոգոներով ...ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԱԽԵՑՆԵԼ
Մարինե Խառատյան
Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքից հետո, երեկ ոստիկանության բաժիններ են տարվել առաջին նախագահի չորս կողմնակիցներ` Արտաշատի բնակիչներ` ԵԿՄ վարչության անդամ հայր եւ որդի Սամվել ու Ասլան Ավետիսյանները, ...ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ԵՒ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՄԻՏՔԸ: ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Սա, անշուշտ, բնավ էլ չի նվազեցնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած բոլոր նախորդ հայեցակարգային մտքերն ու գաղափարները:
Պարզապես ամենաառանցքայինը, կարծում եմ, հնչել է Արարատի մարզ կատարած նախընտրական շրջայցի ...ՎԵՐԱԳՏՆԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Կարինե Հարությունյան
Վարդաբլուրում մի երիտասարդ կին հուզված ասում էր. «Աշխատանք չկա, ապրուստ չկա, տղամարդիկ Ռուսաստան են գնում, ընտանիքներ են քայքայվում: Երիտասարդներն ի՞նչ պիտի սովորեն: Սերժ Սարգսյանին ձայն տալու համար էլ ...
ԱՅՍՊԻՍԻ «ԽԱՇՈՏ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարինա ԲաղդագյուլյանՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏԻ ՀԱՎԱՔԸ ԵՍ ԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Հեղինե Մանուկյան«ՇԱՆԹ ԳՅՈՒՐՋՈՅԱՆ» ՍՊԸ-Ն, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարինա ԲաղդագյուլյանՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԷԿԶԵԿՈՒՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Գայանե ԱռուստամյանՆԻԿՈՅԱՆԱԿԱՆ ՌՈՒՄԲ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԻՆ
Կարինե Հարությունյան
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

