
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
- Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ

- Պարոն Բաղումյան, ի՞նչ արդյունքներ եք ակնկալում, ի՞նչ է սպասում մեզ փետրվարի 19-ի երեկոյան արկղերը բացելուց հետո: - Շոկ: Շոկ` բավականին ցնցող: Ասեմ, որ շոկը լինելու է համարյա բոլորի համար: Շոկի մեջ են հայտնվելու եւ հաղթող, եւ պարտվող կողմերը, հատկապես այն ուժերը, որոնք ընտրությունների կազմակերպիչներն են եւ մասնակիցները: Հանձնաժողովականները, վստահված անձիք եւ դիտորդները, բոլորը ականատես են լինելու անսպասելի արդյունքների: Պատճառն այն է, որ այն ընտրարշավների ժամանակ, երբ կանխատեսումները մեխանիկորեն շարունակվում են գնահատվել միայն սոցհարցումներով եւ չեն նկատվում մթնոլորտի կտրուկ փոփոխությունը, ստացվում են այդպիսի շոկային իրավիճակներ: Հարցրեք ցանկացած էթնոհոգեբանի կամ զանգվածների հոգեբանությամբ զբաղվող այլ մասնագետի` նրանք ձեզ կհաստատեն, որ սկսած հոկտեմբեր ամսից Հայաստանում զանգվածային հոգեբանության մեջ շեշտակի փոփոխություններ են տեղի ունենում: Եվ այդ փոփոխությունները հունվարի վերջից արդեն կրում են որակական բնույթ: Մինչդեռ այսօր բոլոր թեկնածուների պահվածքից ակնհայտ երեւում է, որ այս` ամենից ազդեցիկ գործոնը, փաստորեն, անտեսվում է: - Դուք այսօր արդեն ձեր սոցիոլոգիական հարցումների արդյունքում կարո՞ղ եք կանխատեսել, թե որ թեկնածուն որքան ձայն կհավաքի: - Այսպիսի իրավիճակներում դժվար չէ կանխատեսել, թե որ թեկնածուն որքան ձայն կհավաքի` հատկապես, երբ դու ունես սոցհարցումների արդյունքները ողջ երկրի տարածքում: Այսպիսի իրավիճակներում շատ բարդ է կանխատեսել թեկնածուների ձայների տոկոսները: Այդ իսկ պատճառով էլ նրանք հայտնվելու են շոկի մեջ: Մենք կանխատեսել էինք, օրինակ, որ թեկնածուների մի եռյակ (Արման Մելիքյան, Արամ Հարությունյան եւ Արտաշես Գեղամյան) հավաքելու է բացարձակ թվով հազարից երկու հազար ձայն: Սակայն այսօր դժվար է կանխատեսել, թե դա ընտրությանը մասնակցողների որ տոկոսը կկազմի: Այսօր դա գնահատվում է որպես ոչ ավելի, քան կես տոկոս: Այս նույն չափորոշիչներով հաջորդ զույգը (Վազգեն Մանուկյան, Տիգրան Կարապետյան) հավաքելու է ոչ ավելի, քան տասնհինգ հազար ձայն, որը այսօրվա կանխատեսումներով կարող է կազմել 1.5-ական տոկոս: Այսպես կարելի է կանխատեսել մնացած բոլոր թեկնածուների ձայների բացարձակ մեծությունը: Դժվարը մթնոլորտի սրընթաց աճի դեպքում ընտրողների ակտիվության կանխատեսումն է: Այսպես. այսօր այդ ակտիվությունը մոտենում է 1.3 միլիոնի: Սա բավական մեծ թիվ է. հաշվի առեք, որ մենք այստեղ չենք ներառում հնարավոր լցոնումների չափը: Արդեն իսկ այս ձեւավորված մթնոլորտում փաստացի լցոնումների չափը կարող է չանցնել 100-150 հազարը: Սրանք հեռավոր շրջաններում արած մանր մայմունություններ են, որոնք որակապես ոչինչ չեն կարող փոխել: Ավելին` մթնոլորտի այսպիսի արագ տեմպերով զարգացումների դեպքում իրական մասնակցության թիվը կարող է աճել եւ հասնել միլիոն 450 000-ից մինչեւ մեկ ու կես միլիոնի: Ընտրողների այսպիսի ակտիվության դեպքում «մայմունությունների» թիվը կնվազի եւ կհասնի մինչեւ 50-70 հազարի, որը փաստորեն ոչինչ չի տա իշխանական թեկնածուին: Անհրաժեշտ է նշել, որ արդեն օրվա առաջին կեսին, եթե մարդկանց մեծ հոսք լինի դեպի տեղամասեր, եթե տեղամասերում հերթեր առաջանան, ապա ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթահարում է 70-ից ավելի տոկոսի սահմանը: Այսպիսի իրավիճակում երկրորդ փուլի մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե ընտրական տեղամասեր գնան ոչ ավելի, քան 750-800 հազար մարդ, որը գործնականում բացառվում է: Այս պատճառով մենք այսօր դժվարանում ենք կոնկրետ տոկոսի մասին խոսել: Այսօր այդ թիվը տատանվում է 53-ից 75-ի սահմաններում` նայած, թե ընտրողների ինչ ակտիվություն կգրանցվի այդ օրը: - Այսօր թեկնածուների վարկանիշն ուսումնասիրելիս ի՞նչն է կարեւոր` դինամիկա՞ն, թե՞ բուն տոկոսները: - Սեպտեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը գնահատվում էր 2 տոկոսի սահմաններում: Սերժ Սարգսյանի վարկանիշը քաղաքում 22-28 էր, իսկ գյուղական շրջաններում ավելի բարձր: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը 45-47 տոկոս է, իսկ Սերժ Սարգսյանինը` 12-14 տոկոս: Սեպտեմբերին անտարբեր, անմասնակից մարդկանց տոկոսը 45-ից ավելի էր, այսօր այդ տոկոսը իջել է 15-ից ցած: Իսկ այսօրվա սոցիոլոգիական 45 տոկոսը քվեարկության օրը միանշանակ զգալի աճելու է: Ընտրական սոցիոլոգիայով զբաղվող բոլոր մասնագետները ձեզ դա կհաստատեն: Իմիջայլոց, նույն կերպ աճելու են նաեւ Սերժ Սարգսյանի տոկոսները: Նրա մոտ առկա 15-18 տոկոսը պարտադիր կբարձրանա` հասնելով մինչեւ 35 տոկոսի:
Ամեն ինչ կախված է այն մեկ չափանիշից, որը մենք կոչում ենք ընտրական ակտիվություն: Եթե ընտրության գնա 1.5 միլիոն ընտրող, ապա Սերժ Սարգսյանի ձայները տոկոսային արտահայտությամբ կիջնեն մինչեւ 25, չնայած այն բանին, որ բացարձակ արժեքով նրա ընտրողների թիվը կավելանա: - Իսկ ովքե՞ր են, ըստ ձեզ, երկու հիմնական թեկնածուների ընտրողները: - Երկու թեկնածուների ընտրողները, իհարկե, բազմազան են: Սակայն այդ բազմազանությունը գնահատելու համար եկեք բնութագրենք համախոհների (թիմի) այն բանակները, որոնք ձեւավորված էին մինչեւ դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո ունեցած մեր արդյունքները մենք դեռ չենք մշակել: Մինչեւ դեկտեմբերի 31-ը Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող «թիմում» հավաքված էին կրթական բարձր ցենզ ունեցող, կարդացած, հանդարտ կյանքով ապրող քաղաքացիներ: Մեր սոցիոլոգները, բնութագրելով Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներին` մի քանի բնորոշիչ գծեր էին նշում: «Եթե մենք զրուցում էինք մեկի հետ, որն իրեն կարող էր թույլ տալ մեկ եւ կես ժամ տեւողությամբ հանրահավաքի տեսագրություն դիտել, ուրեմն դա Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն է: Մտնելով տուն` մենք միանգամից տանը առկա գրքերի պահարաններից, հեռուստացույցի միացված ալիքից կամ տանը լսվող երաժշտությունից արդեն իսկ կարողանում էինք գուշակել, թե ում կողմնակիցն է տանտերը»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի «թիմի» անդամներին, ապա այսօր մեր սոցիոլոգիական հարցումների արդյունքում մեր առջեւ կանգնում է մի նոր որակ: Սոցիոլոգիական հարցումներ իրականացնող մեր երիտասարդները բավականին դիպուկ բնորոշում տվեցին այդ խմբին: «Տղեքի ընգերների» թիմ: Մեր խմբի դիտարկումներով Սերժ Սարգսյանի բոլոր շտաբները ձեւավորվում են ղեկավարների երեխաների ընկերական շրջապատով: Սերժ Սարգսյանի որեւէ գյուղական շտաբի հիմնական գործիչները դրանք գյուղապետի «տղու ընգերներն» են: Թաղապետական կամ քաղաքապետական շտաբների հիմնական մասնակիցները գյուղապետերի թաղապետերի, քաղաքապետերի, մարզպետների, դեպուտատների, նախարարների, փոխնախարարների «տղու ընգերներն» են: Սերժ Սարգսյանի այդ կարգի շտաբներում հավաքվում են, կասկածելի զբաղմունքներով իրենց օրը սպանում են ինչ-որ մեկի «տղու ընգերները»... - Ի՞նչ են նրանք այսօր քարոզում բնակչությանը: - Նախ ասեմ, որ այսօր ՀՀ ողջ տարածքում, բացի ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի համախոհներից, ոչ ոք չի մտնում տնետուն եւ քարոզում իր թեկնածուի օգտին: Մեր հարցումներ իրականացնող խմբերը բավականին զգայուն են նման հարցերում: Բնակիչները միշտ պատմում են, թե էլ ովքեր են գալիս մարդկանց բնակարաններ: Այսպես Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզիչները ոչ մի քարոզ չեն իրականացնում` բացի իրենց DVD-ները տալուց: Սերժ Սարգսյանի կողմնակիցները միայն անձնագրային տվյալներ են հավաքում: Կրկնում եմ` միայն ՀՅԴ-ն է գնում ընդունված ձեւերով քարոզելու: Կարճ ասած` մեր սոցիոլոգիական խմբի անդամներից մեկը բնութագրեց այսպես. «Եթե ես մտնում եմ բնակարան, որտեղ հեռուստաալիքը միացված է «Դար-21»-ի վրա, իսկ տանը ներկա երիտասարդը մեզ հետ խոսում է «ախպեր»-ով, ապա նա ոչ միայն քվեարկում է Սերժ Սարգսյանի օգտին, այլ նաեւ նրա նախընտրական շտաբի ակտիվիստ է:
- Աստղիկ Սարգսյան
Քննարկում
Կարեն գրել է:
Լավն էր: Տոկոսները մի կողմ թողնելով նկատենք, որ ընտրազանգվածի "լավ ախպեր ընգերներ" և "կուռտուռականներ" բաժանումը հստակ արտացոլում է Հայաստան այսօրվա բարոյահոգեբանական մթնորոտը:
Հայ գրել է:
իրական պատկեր
Թաղապետ գրել է:
Ճշգրիտ զննում և եզրակացություն:
SkyFlyer գրել է:
Ինչքան հասկացա բանվոր գյուղացիները ԼՏՊ կողմնակիցների մեջ չեն մտնում քանի որ սովորաբար նրանք «կրթական բարձր ցենզ ունեցող, կարդացած, հանդարտ կյանքով ապրող քաղաքացիներ» չեն, քանի որ հազիվ օրվա ապրուստ են հոգում ստրեսսներով հարուստ միջավայրում։ Զգացվում է PR-ի շունչը, սակայն հում հոդված է։ ԼՏՊ–ին այսօր ձեռնտու է հասարակությունը նման շերտերի բաժանելը «բաժանիր, որ տիրես» սկզբունքի համաձայն։
Թե ում շտաբն է «օր սպանել» կամ ավելի լավ աշխատել կտեսնենք ընտրություններից հետո։
Իմ կարծիքով, այսօր Հայաստանում ձևավորվել է միջին մի խավ, որի գործերը բավական լավ են ընթանում՝ տուն, մեքենա ու սեփական գործ ունեն ու հենց դրանք են որոշիչ դեր խաղալու այլ ոչ թե տներում «լավ» երաժշտություն լսողները։ Իսկ այդ միջին շերտը սովորաբար շատ ավելի պահպանողական է լինում, քանի որ կորցնելու բան ունի ու սովորաբար ցնցումներ ու կտրուկ փոփոխություններ չի սիրում։ Ով կարողացավ իր կողմը գրավել այդ շերտին նա ել ավելի մեծ շանս կունենա հաղթելու։
ՀԱՅ գրել է:- SkyFlyer
Ինչքան հասկացա բանվոր գյուղացիները ԼՏՊ կողմնակիցների մեջ չեն մտնում քանի որ.......................
Նրանք գերդասում են 5000 - 15000 դրամ կամ 1 կուբամետր փայտ- SkyFlyer
SkyFlyer գրել է:- ՀԱՅ
Նրանք գերդասում են 5000 - 15000 դրամ կամ 1 կուբամետր փայտ
Դե ըստ յուրաքանչյուրիս կենսակերպի տարբեր պահանջներ ունենք կյանքից։ Սակայն բանվոր ու գյուղացի չլինելով հանդերձ չեմ նախընտրում ԼՏՊ–ին, ինչպես նաև ՍՍ–ին։- ՀԱՅ
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
22
«Հանուն արժանապատիվ Հայաստանի» կազմակերպության նախաձեռնող խումբը այս օրերին թռուցիկներ է տարածում, որոնցում «ցուցակագրված են» գործող վարչակարգի իշխանության 10 տարիների ընթացքում տեղի ունեցած տնտեսական ...«ՆՐԱՆՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՏՔԵՐՆ ԵՆ ՔՈՒՋՈՒՋ ԱՆՈՒՄ»
Գայանե Բաբայան
Փոխգնդապետ, Արցախյան պատերազմի մասնակից Մարտին Բաղդասարյանը պատերազմից հետո նախ ՊՆ-ում է աշխատել, ապա դուրս է մղվել այդ համակարգից, եւ հիմա դպրոցում ռազմագիտություն է դասավանդում երեխաներին:
Սակայն այն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է... ԻՐ ԳԼԽՈՎՆ ԱՆՑԱԾԸ
Հ.Մ.
Փետրվարի 6-ին Արտաշատում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել «Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը:
Հայտարարության ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՒ ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարինա Բաղդագյուլյան
Յուրաքանչյուր ոք տեղեկատվություն ստանալու իրավունք ունի եւ նրա լիարժեք իրավունքն է այն իրականացնել նաեւ գրադարանի միջոցով:
Ազգային գրադարանը սպասարկում է ամբողջ հանրապետությանը` բացառապես գրադարանի պատերի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
Գոհար Բարսամյան
Նորություն չէ, որ Ռուսաստանի կենտրոնական շրջանները թեպետ գտնվում են Եվրոպայում, սակայն այս երկիրը Եվրոպայում յուրային չեն համարում, ավելի պարզ` եվրոպական երկիր չեն համարում:
Ռուսաստանը իր մերձակա հարեւանների ...ԿՐԿԻՆ ԱՆՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
Որքան էլ խնդիրները անտեսվեն, ամեն դեպքում Թուրքիան էլ է ըմբռնում Հայոց ցեղասպանության հիմնախնդրի լրջությունը դիվանագիտության ոլորտում: Արդի աշխարհակարգում դեռ կան միջազգային անկատար օրենքներ, որոնք անտեսում ...ՄԵՆՔ ԵՒ ՆՐԱՆՔ
Արմեն Գրիգորյան
Բանակի օրվան նվիրված ընդունելության ժամանակ Ռ.Քոչարյանն արտահայտվեց պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման դեմ` վկայակոչելով Իսրայելի օրինակը:
Հաջորդ օրն էլ Ս.Սարգսյանն Էջմիածնում ունեցած ելույթի ընթացքում նույնպես ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան 6
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
- Պարոն Բաղումյան, ի՞նչ արդյունքներ եք ակնկալում, ի՞նչ է սպասում մեզ փետրվարի 19-ի երեկոյան արկղերը բացելուց հետո:
- Շոկ: ...ՍԵՐԺԸ ՉԳԻՏԻ, ՈՐ ԻՆՔԸ ՉԳԻՏԻ
Հ.Մ.
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, որն, ինչպես ինքն է վստահեցնում, ամենայն մանրամասնությամբ տեղեկացած է առկա բոլոր խնդիրներին, քանի որ շուրջ 20 տարի գտնվել է «ժողովրդին հուզող խնդիրների կիզակետում», նախընտրական ...ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»
23
Նախընտրական պայքարի թոհուբոհում մի տեսակ աննկատ են մնացել նախագահի թեկնածուների տնտեսական ծրագրերը: Մինչդեռ առաջին հայացքից միանման թվացող այդ ծրագրերում լուրջ առանձնահատկություններ կան: Հրանտ Բագրատյանի ...«ՎԱԽԵՑՆՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
Կարինե Հարությունյան
Վարազդատ Թովմասյան: Այս մարդը մեկն է այն հազարավոր հայաստանցիներից, ովքեր 10 տարի շարունակ կերակրվել են գործող իշխանությունների` տնտեսական աննախադեպ աճի եւ պայծառ ապագայի պատրանքներով: Այս հայը եւ իր ...«ՈՉ ՈՒՂԵՂՆԵՐԻ ՀԵՌՈՒՍՏԱԼՎԱՑՄԱՆԸ»
Էմմա Գաբրիելյան
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող «Մենք» երիտասարդական խմբի անդամները երեկ` «Հայլուր-հայսուտ», ցուցապաստառներով, մեկ հեռուստացույց ձեռքներին` հայաստանյան 7 հեռուստաալիքների, Հ1-ի լոգոներով ...ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԱԽԵՑՆԵԼ
Մարինե Խառատյան
Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքից հետո, երեկ ոստիկանության բաժիններ են տարվել առաջին նախագահի չորս կողմնակիցներ` Արտաշատի բնակիչներ` ԵԿՄ վարչության անդամ հայր եւ որդի Սամվել ու Ասլան Ավետիսյանները, ...ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ԵՒ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՄԻՏՔԸ: ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Սա, անշուշտ, բնավ էլ չի նվազեցնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած բոլոր նախորդ հայեցակարգային մտքերն ու գաղափարները:
Պարզապես ամենաառանցքայինը, կարծում եմ, հնչել է Արարատի մարզ կատարած նախընտրական շրջայցի ...ՎԵՐԱԳՏՆԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Կարինե Հարությունյան
Վարդաբլուրում մի երիտասարդ կին հուզված ասում էր. «Աշխատանք չկա, ապրուստ չկա, տղամարդիկ Ռուսաստան են գնում, ընտանիքներ են քայքայվում: Երիտասարդներն ի՞նչ պիտի սովորեն: Սերժ Սարգսյանին ձայն տալու համար էլ ...
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե Առուստամյան«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ՄԻԱՅՆ ՀԱԿ-Ը»
Է.Գաբրիելյան«ԵԹԵ ՉԵՆ ՊԱՏԺՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ»
Մարինե ԽառատյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե ՄանուկյանՄՏՈՐԵԼՈՒ ԱՌԻԹ` ՕԳՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արամ Ամատունի
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԸ» ԹԱԼԱՆԵԼ Է 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ 53-75% ՁԱՅՆ
Աստղիկ Սարգսյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՀԵԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑՅԱԼԻՑ»

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

