
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
- «Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա»: Վազգեն Սարգսյան

Մի պատառիկ Վազգենի, մտածող մարդու, իր ժողովրդի զինվորի մտքերից: Երեկվա օրը թարմացրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի կարոտի մորմոքը ու նաեւ հոկտեմբերի 27-ի մյուս զոհերի կորստի հիշողությունը: Երեկ Արարատում էինք:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր զինակիցների հետ Արարատի մարզի մի շարք բնակավայրեր այցելեց: Չնախատեսված հանդիպումները շատ էին: Մարդիկ այսուայնտեղ ճանապարհը փակում էին, աղուհացով դիմավորում, գառ մորթում Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտքերի տակ: Այնթապում ՀՀ հիմնադիր նախագահը իր հարգանքի տուրքը մատուցեց Այնթապի 1920թ.-ի հերոսական ինքնապաշտպանության մասնակիցների հիշատակին: Ապա` նախագահի թեկնածուն զրուցեց ժողովրդի հետ: Խարբերդցի ազատամարտիկ Ալիկ Մկրտչյանն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին է ընտրելու, «որովհետեւ նրա ծրագրերը իրատեսական են եւ չկան ֆանտաստիկ բաներ իր ասածների մեջ»: Իսկ առաջին նախագահը ժողովրդին հավաստիացրեց, որ պայքարելու է այնքան, որքան պետք է «այս իշխանություններին Հայաստանից հեռացնելու համար»: ...Մարմարաշենում չնախատեսված հանդիպում էր: Ավելորդ է ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին ինչ ջերմությամբ ընդունեցին այստեղ, քանի որ Հայաստանի այն բոլոր բնակավայրերում, ուր այցելել է ՀՀ առաջին նախագահը` ցանկալի հյուր է, հարգված նախագահ ու հաճելի զրուցընկեր: Իհարկե, բացառությամբ գործող իշխանության ճորտիկների, կատարածուների, խղճուկ կոպեկներով ծախվածների: Այդպիսիք կարող են դուրս գալ ոչ միայն սեփական ժողովրդի, հարեւանի, ընկերոջ դեմ, այլեւ իրենց հարազատների, քանի որ նմանները սրբություն չեն ճանաչում: Մի քանի խղճուկների վարքագիծը Արտաշատում դրա վառ ապացույցն էր: Բայց դրա մասին քիչ հետո: Մարմարաշենում, երբ ժողովրդին հարցուփորձ էի անում, թե ում են ընտրելու, մի պապիկ ինձ դիմեց. «Իսկ դու ում ես ընտրելու»: Ասացի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Վայ, ապրես դու, արի մի ճակատդ պաչեմ», - ուրախացավ այդ պապիկը, որի տղաները արդեն մի քանի տարի Ռուսաստանում «տանջվում են», իսկ նրանց ուղարկած դառը քրտինքը` «իշխանությունների կողմից թալանվում»: Դիմիտրովում ասացին, որ նախորդ գիշերը շրջակայքի գյուղերում ինչ-որ մարդիկ տնետուն են մտել ու սպառնացել, որ չգնան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման: Ճիշտն ասած, վախեցողներ շատ չեն եղել, քանի որ մայրուղին լիքն էր մարդկանցով: Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց հետ խոսեց երկրի տնտեսության զարգացման հնարավոր ուղիներից: Առաջին քայլը օրինականությունը վերականգնելն է, որը կբերի տնտեսության, արդյունաբերության վերականգնման, կզարգանա գյուղատնտեսությունը եւ քաղաք-գյուղ կապը իսկապես կաշխուժանա` երկուստեք շահեկան դարձնելով կյանքը: «Ամեն մատիս մի-մի մեխ էլ խփեն, չեմ ընտրի Սերժին» Սրանից դաժան արհամարհանք որեւէ ղեկավարի նկատմամբ դժվար է պատկերացնել: Այս խոսքերն ասաց Վերին Արտաշատից մի տղամարդ, չցանկացավ ներկայանալ. «Սրանցից ամեն բան սպասելի է»: Վերին Արտաշատում ժողովուրդը մի գլուխ վանկարկում էր. «Լե-վոն, Լե-վոն», ու հանդիպումը ոչ մի կերպ չէր հաջողվում սկսել: Ժողովուրդը սիրում է իր նախագահին: Մարզային իշխանություններն ու իրենց վերադասները, հավանաբար, գիտեին այս մասին: Չէ՞ որ սա Սպարապետի ծննդավայր է, իսկ Սպարապետի հոգին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին է: Այստեղ երկրի առաջին նախագահը ասաց, որ սա այն քաղաքն է, որտեղ նախագահական ընտրությունների ժամանակ ժողովուրդը չի ահաբեկվել, չի կաշառվել եւ 2003-ին այդ պայմաններում Ստեփան Դեմիրճյանը ստացել է 48 տոկոս ձայն: Դա նշանակում է` վերինարտաշատցիները քաջ ժողովուրդ են, եւ մնում է ընդամենը մեկ բան անել` 48-ին գումարում եք 27 տոկոս եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստանում է 75 տոկոս ձայն: «Լե-վոն, Լե-վոն», - սա էր ժողովրդի պատասխանը: Վերին Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեց տեղացի մի դատախազի Հրաչիկ Բադալյան անունով, ասաց, որ շատ օրինախախտումներ է կատարում, բռնություններ է իրականացնում Հովիկ Աբրահամյանի հրահանգներով, որոնց վերաբերյալ լիարժեք ինֆորմացիա կա: Հիշյալ դատախազի բարեկամը փորձեց ընդհատել առաջին նախագահին ու նույնիսկ սադրել միտինգավորներին: Վերջիններս գոչեցին` «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ»: Այսքանը բավական էր, որ այդ բանասեր «սադրիչն ու բանսարկուն» «պոչը քաշեր»: Սակայն այդ «պոչը» եւ էլի մի քանի «պոչիկներ», որոնց մասին արդեն Արտաշատում մի կին պատմեց, թե ինչպես է տեսել «Հանրապետականի» շտաբում փող ստանալիս, տեղափոխվեցին Արտաշատ: «Մուկն ու Սերժիկն էլ պիտի այսպես հեռանան» Արտաշատի հրապարակը: Մարզպետարանի դիմաց հավաքվել էին հազարավոր արտաշատցիներ, մերձ բնակավայրերի բնակիչներ: Այս հրապարակը իսկապես թնդում էր «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներից: «Մի ուրվական է շրջում Հայաստանում, դա Սերժի պարտության ուրվականն է», - այսպես սկսեց հանրահավաքը «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ու ավելացրեց. «Ոչ ոք, ոչ մի սերժիկներ, մկներ ի վիճակի չեն կանգնեցնել մեր հաղթարշավը»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նոր էր սկսել իր խոսքը, երբ մի կին փորձեց խանգարել հանրահավաքի ընթացքը: Կինը, ճիշտն ասած, հոգեկան հիվանդի տպավորություն էր թողնում: Տեսած կլինեք նման հիվանդ մարդկանց, որոնք փողոցում այս ու այն կողմ են քայլում ու բարձրաձայն անկապ խոսում: Սա քիչ էր, մի տղա հայտնվեց, սկսեց հարվածել մարդկանց: Իշխանության ճորտն ու ստրուկը, կաշառվածն ու ծախվածը փորձեցին «հարամել» ՀՀ հազարավոր քաղաքացիների` ՀՀ նախագահի թեկնածուի հետ հանդիպման սահմանադրական իրավունքը: Իշխանությունները Թալինի սցենարն էին ուզում կրկնել եւ ավելի մեծ ծավալներով: Միտինգավորների վրա սկսեցին քարեր շպրտել, իսկ հարթակի կողմը, ուր կանգնած էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա զինակիցներն ու լրագրողները, բետոնախառն մեծ սառցակտորներ էին հասնում: Փրփուրի ուժ ունեցող այս քայլերը որոշ խեղդվողների համար, ըստ երեւույթին, վերջին հույսի հնարավորության միֆ էին ստեղծում: ...Ի վերջո` Նիկոլ Փաշինյանը դիմեց ոստիկանությանը. «Եկեք ձեր «Մկի» պրովոկատորին այստեղից տարեք»: «Այո, ամոթ», - գոռում էր ժողովուրդը ու «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներով փորձում կասեցնել սադրանքը: Խոսափողին մոտեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Խնդրում եմ բոլոր տեսախցիկներն ուղղել այդ մկների վրա, բոլորին նկարեք: Նրանք քարեր են շպրտում, շշեր են շպրտում, դրանք մկների լակոտներն են, Սերժիկ Սարգսյանի լակոտներն են եւ պատասխան են տալու: Ահա Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը: Նրանք խուլիգաններ են, գողեր են, ավազակներ են, որոնք թալանել են մեր երկիրը եւ այսպիսի խուլիգանների միջոցով ուզում են բռնանալ մեր ժողովրդի կամքի վրա: Հեռացեք: «Հե-ռա-ցեք»: Ժողովուրդը գոռում էր «Հե-ռա-ցեք» ու նրանք հեռացան: «Մուկն ու Սերժիկն էլ այսպես պիտի հեռանան», - ասաց առաջին նախագահը: Բայց ճիվաղը մի ներքին սահմանադրություն ունի, որ մինչեւ վերջ պիտի իր գարշանքը տարածի շրջապատի վրա, որպեսզի ինքնաբավարարում ստանա: Այդպես էլ եղավ: Այդ մարդիկ տեղափոխվեցին բազմության մյուս կողմը, քարեր հավաքեցին ու շպրտեցին միտինգավորների վրա: Եվ այս ամենը կատարվում էր Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի եւ մարզպետարանի մյուս աշխատողների աչքի առջեւ եւ ոստիկանության աշխատողների բացակայությամբ: Հայտնվեցին, երբ հանրահավաքն ավարտվեց: Մարզպետին հարցրեցի, թե ինչու չի միջամտում: Ասաց, որ ինքը ոչ մի կռիվ չի տեսել, չեն ծեծում, հետո էլ նրա թիկնապահներից մեկը իր ծանր ձեռքով կոպտորեն հրեց ինձ ասելով` հիմա դրա ժամանակը չի: Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց մարզպետին. «Ահա թե ինչ սարքեցիք այստեղ, կարգի հրավիրեք ձեր խուլիգաններին»: Մարզպետը իր անտարբերությամբ առաջին նախագահին հասցրեց նրան, որ վերջինս ասաց. «Դուք մարզպետ չեք, դուք խուլիգան եք»: Ի վերջո` Ալիկ Սարգսյանը, հավանաբար, վերեւների «դաբրոն» ստանալով, մոտեցավ ու կոչ արեց չխանգարել հանրահավաքը, ասաց, որ ինքը պատասխանատու է դրա համար եւ ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի իր խոսքն ասելու: Ի վերջո` հանրահավաքը շարունակվեց: Մինչեւ վերջին մարդը մինչեւ վերջին պահը մնաց հրապարակում, լսեց իր ընտրյալ նախագահին ու պատվով ճանապարհեց: ...Արարատում Վազգենի հոգին էր, արարատցիների աչքերում Վազգենի հայացքն էր, արարատցիների շուրթերին Վազգենի անունն էր: Հզո~ր հանրահավաք էր, միակամ ժողովուրդ էր, մի նախագահ էր ճանաչում. Լեւոն Տեր-Պետրոսյան: Արամ Սարգսյանը պատմեց Արտաշատի միջադեպի մասին եւ դիմեց գործող իշխանություններին. «Դուք մոր ծիծ կտրող եք եւ ձեր նմաններն են պատճառը, որ Հայաստանը այսքան փոքրացել է: Հիմա էլ ուզում են այս երկրի առաստաղը այնքան ցածրացնել, որ իրենց բոյին լինի, որ մնացածներն էլ կզած ման գան: Չի ստացվելու»: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Սա Վազգենի հայրենիքն է, որը բաժին է ընկել մկներին ու բորենիներին: Երբ Վազգենի գլխավորությամբ մեր երկրապահները պաշտպանում էին Արցախը, զոհեր տալիս, արյուն թափում, այդ նույն պահին «Մուկը» իր բնում ցորեն էր կուտակում, պահեստից գինի էր գողանում: Այսօր մարդը փոխվարչապետ է եւ այդ մկնիկը փորձում էր ինչ որ խժդժություններ անցկացնել: Բայց ժողովուրդը տվեց իր պատասխանը»: Արարատցիները սրբագրեցին օրվա այդ բիծը ու Լեւոն Տեր-Պետրոսյանին հավաստիացրին, որ գործող վարչապետը ոչ մի ձայն Արարատում չի ստանա:
- Կարինե Հարությունյան
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»
4
Բացի իր նախընտրական ծրագրից, նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին պատասխանելուց` Սերժ Սարգսյանը այս ընթացքում հացրեց իրականացնել եւս մի ծրագիր` «Կրկես մանուկներին»: ...ՍԵՒ ԾՈՎԻ ՀԱՏԱԿԻՆ 3 ՍՈՒԶԱՆԱՎ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Գոհար Բարսամյան
Սուզանավերը հայտնաբերվել են ձայնախորաչափերի միջոցով` գերմանական արխիվները ուսումնասիրելուց եւ նախկին ծովայինների շրջանում հարցումներ կատարելուց հետո:
Հետազոտողները, սուզվելով, մոտեցել են U-20 նավին, ...ԵԹԵՐ, ՈՐԸ ՆԵՐԾԾՎԱԾ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՈՎ
Հեղինե Մանուկյան
Ինչպես հայտնի է, զանգվածային լրատվության միջոցները կարեւոր ու վճռական նշանակություն ունեն ընտրական պրոցեսներում:
Հատկապես մեծ է հեռուստատեսության ազդեցության տիրույթը. եթերը պատկեր+խոսք «օրգանական» միացության ...ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ. «ԱՅՍՔԱՆ ՇԱՏ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՄԻԱՅՆ ՈՒԺԵՂ ՄԱՐԴԸ»
Կարինե Հարությունյան 4
Մտավորականի խոսքը միշտ էլ սպասված է ժողովրդի համար: Սակայն վերջին 10 տարիների ընթացքում այդ սպասված խոսքը քչերի շուրթերից է հնչել, քանի որ մտավորականների մի մասը սպասարկել-սպասարկում է իշխանություններին. ...ԱՂՄԿԱԼԻ ԵՐԵՔՇԱԲԹԻԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՄԱԿՔԵՅՆԸ ԵՒ ՔԼԻՆԹՈՆԸ
Գոհար Բարսամյան
Փորձագետները կարծիք են հայտնել, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ թեկնածու կհաղթի նախագահական մրցապայքարում, ԱՄՆ-ն կվերակենդանացնի անդրատլանտյան հարաբերությունները:
Ամերիկյան Foreign Affairs ամսագրում ...ԿՐԿՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Արամ Ամատունի
Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի հայաստանյան այցը բավական մեծ արձագանք է գտել Հայաստանի նախագահի ընտրության ֆոնին:
Ինչպես եւ սպասելի էր, այն ընկալվում է որպես Ռուսաստանի միջամտություն Հայաստանի ներքին ...ԵՄ-Ն «ՄՐՑՈՒՆԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Եվրամիության «Տրոյկայի» հարավկովկասյան տարածաշրջանային այցի հանգրվանը երեկ Երեւանն էր: ԵՄ-ում նախագահող` Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը, ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա ...ՎԵՐԱԳՏՆԵԼ ՀՈԳՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե Խառատյան
Իշխանական թեկնածուին սատարելու մասին որոշում կայացրած ՄԱԿ կուսակցության քաղխորհրդի անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Թամարա Գեւորգյանը այսօր, մնալով կուսակցության շարքերում, չի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան 1
«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա»: Վազգեն Սարգսյան
Մի պատառիկ Վազգենի, մտածող մարդու, իր ժողովրդի զինվորի մտքերից: Երեկվա օրը թարմացրեց Սպարապետ ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԻ ՀԱՐԳՈՒՄ
Մարինե Խառատյան
Սերժ Սարգսյանը երեկ ԱԺ ամբիոնից բացահայտ սուտ խոսեց. ավելի ճիշտ` ստախոս հանեց ժողովրդին, ում նախագահն է հավակնում դառնալ` հայտարարելով, թե իր հանդիպումներին մարդկանց ստիպողաբար չեն տանում հրապարակներ:
...ԱՎԱԶԱԿԱՊԵՏԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ
ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի հայտարարությունը
Փետրվարի 6-ին ՀՀ Առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի է մեկնել Արարատի մարզ: ...ՈՒ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԱՐԴԵՆ ԼՍԵԼ ԵՆՔ
«...ինչ խոստացել եմ` իրականացրել եմ», «կան բազմաթիվ ուժեր երկրից դուրս, որոնք կցանկանային, որ Հայաստանն ունենար թույլ նախագահ», «մենք ի վիճակի ենք վերականգնել մեր միասնությունը, առանց որի հնարավոր չէ ...ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ. ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
1
«Մարզպետ Ալիկ Սարգսյանը լավ խոսքեր ասաց. հավաստիացրեց, որ ժողովրդի կամքի նկատմամբ ոչ մի բռնություն թույլ չի տա, որ ինքը կապահովի այս մարզում ընտրությունների օրինականությունը, թույլ չի տա որեւէ կեղծիք, ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե ՄանուկյանԿԳԱՐ, ԵԹԵ ԿԱՆՉԵԻՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե Առուստամյան«ԹՇՎԱՌՆԵՐԻ», «ԱՆԿԱՊՆԵՐԻ» ՈՒ ԱՆՀԱՐՄԱՐ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
Մարինե ԽառատյանԲԱԶՄԱՑԵՔ ԽՈԶԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է
Հայկ Հակոբյան
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
«ՍԵՐԺԻԿ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»

ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանNO COMMENT
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

