
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ, ԻՐՈՔ, ՀԱՂԹԱԾ Է
- Դրանում համոզվելու համար պետք է ոչ միայն շրջել նրա հետ, այլեւ կարդալ իշխանամետ եւ իշխանամուտ թերթերը, լսել այլ թեկնածուների ելույթները, իշխանական այլ լրատվամիջոցներին: Երեկ դրան գումարվեց եւս մի «փաստարկ»` խորհրդարանը, ուր լիովին բացահայտվեց իշխանությունների ոչ միայն իրական դեմքը, այլեւ` սարսափը:

Ով վեր կացավ, իբր թե հայտարարություն անելու, միայն ու միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոսեց: Ու էն էլ` գրավոր: Այսինքն` նախապես պատրաստված: Ասել է թե` այդ վախն էլ է հիմնավոր, հաղթած լինելու համոզմունքն էլ, պարտված լինելու տխրությունը եւս: Էդպիսի հիստերիա հնարավոր է միայն այն դեպքում, երբ փակ են նահանջի բոլոր ճանապարհները: Բայց ախր էդպես չի, չէ՞... Ախր Լեւոն Տեր-Պետրոսյանը վաղուց ի վեր հայտարարել է մարդասիրական միջանցք թողնելու մասին, եւ այն փակելու հայտարարությունը դեռ չի հնչել: Ինչի՞ եք էդքան իրար խառնվել: Դրա փոխարեն, պարզապես, օգտվեք այդ հնարավորությունից եւ վերջ: Ավելի ճիշտ` իզուր եմ հոգնակի թվով խոսում: Մեկ մարդ է միայն իրար խառնվել, եւ այդ մարդը իշխանության թեկնածուն է: Պարզապես այնքան է իրար խառնվել, որ լավ էլ չի պատկերացնում, թե ինչը ինչպես, ինչու եւ երբ պետք է ասվի: Այլապես` կկողմնորոշվեր եւ ասելիքը` թեկուզ եւ գրված ու տարբեր մարդկանց տրված` համակարգված կլիներ գոնե մի քիչ, իրար լրացնող, շարունակող եւ ինչ-որ տրամաբանության շրջանակներում, ոչ թե թափթփված, անկապ ու «3 մանեթանոց» ողբ հիշեցնող: Ձեր ելույթ գրողներին պիտի փոխեք, թե չէ խայտառակ եք լինելու մինչեւ վերջ: Ու ոչ ոք` մեծագույն ցանկության դեպքում անգամ, ձեզ փրկել չի կարող: Խայտառակությունից: Ձեզ համար եմ ասում: Հա, որ էդտեղ հասանք, մի խորհուրդ էլ տամ: Ակնհայտ է, որ մյուս բոլոր թեկնածուները իշխանության խնդիրներն են սպասարկում` ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Լավ եք արել, որ յուրաքանչյուրին մի դեր եք հատկացրել: Բայց դրանց ելույթների տեքստերն էլ է պետք մակարդակով գրել, ու մեկ-մեկ էլ փոխել նրանց դերերը, այլապես մի ձեւի ողբ է ստացվում, որին արդեն ժողովուրդը սովորել է եւ բանի տեղ չի դնում: Իզուր տեղը մարդ եք փչացնում: Մի քիչ խելք եւ շնորհք որ ունենայիք, նրանք հեչ, փչացած են, բայց կարող էիք ձեր օգտին օգտագործել: Ինձ ինչ կա. ձեզ համար եմ ասում: Որ հետո չասեք` է~, չգիտեինք, խելքներս չէր հասնում, մի հատ ձեն հանեիք, ասեիք էլի... Թեեւ, մեր մեջ ասած, արդեն ուշ է: Շա~տ ուշ: Լեւոնը վաղուց, աներկբա ու արժանապատվորեն հաղթել է: Նաեւ` ձեզ համար է հաղթել, ասեմ: Ձեզ փրկելու: Վերջնական կործանումից:
ՈՒ՞Մ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ
Մարինա Բաղդագուլյան
Աշխարհի բնակչության 10 տոկոսը հաշմանդամ է: Հայաստանում պաշտոնական տվյալներով 155 հազար հաշմանդամներ կան` հսկայական ընտրազանգված:
Աշխարհի շատ երկրներում, որտեղ հավասարության, լիարժեքության, փոխադարձ հարգանքի ...ՀԵՔԻԱԹ ԱՍՏՂԻ ՄԱՍԻՆ
Ավելի ճիշտ` հեքիաթ հեքիաթ չունեցող աստղի մասին: Նա դեռ շատ երիտասարդ էր ու, մեր մեջ ասած, շատ էլ մեծ չէր: Բայց ոնց էր փայլում... Ու նա գիտեր, որ մարդիկ, որ ինչ-որ տեղ ներքեւում են, հաստատ տեսնում են իրեն: ...ՈԳԵՒՈՐՎԵՑ ՈՒ ՊՈՌԱՑ
Միջոցառումն, անշուշտ, գովելի բան է ինքնին: Մանավանդ, երբ կոչվում է «Ավանը` գրողների թաղամաս»: Միայն մի բան շփոթության մեջ գցեց. հայտարարվել էր, որ կազմակերպիչը Ավանի թաղապետարանն է, սակայն պարզվեց, որ ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԷՐ
Գայանե Հովսեփյան
Փետրվարի 1-ին Վանաձորի «Արցախ» պուրակում Լեւոն Տեր-Պետրոսյանի բազմամարդ հանրահավաքի մասնակիցների մեջ նկատեցինք մարդկանց, ովքեր 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Արտաշես Գեղամյանին էին «բալետ ...ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞Ն
Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու գործընթացում ի հայտ են եկել լուրջ բացթողումներ:
Դատախազությունը այդ ...ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ
Գոհար Բարսամյան
Անհատները պատմություն են կերտում. նախապես առաջ են քաշում գաղափարներ, այդուհետ` կյանքի կոչում:
Այնպես որ, նախագահական ընտրությունների ելքը ամեն ինչ է կանխորոշում թե տվյալ երկրի, թե միջազգային հարաբերությունների ...ՈՎ` ՈՎ ՉԷ
Արման Նավասարդյան
Իմ կողմից ամենասիրված եւ ընթերցողի կողմից ամենափնտրված թերթերից մեկը` «168 ժամը» շարունակաբար տպագրել է «Ով` ով է» վերտառությամբ հարցազրույցը հոգեբան Սամվել Մերթարջյանի հետ (հունվար 21, 26):
Թեման այժմեական ...ԿԱՐԵՒՈՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
Սկիզբը՝ նախորդ համարում
- Դուք ծանո՞թ եք «Գելափ»-ի կատարած վերջին հարցումներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:
- Ճիշտն ասած` ...ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՏԸ ԽԱՌԸ ԼԻՆԻ` ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԿՆԵՐՎԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Երեկ «Ազդակ» ակումբում փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը ներկա գտնվող մի քանի լրագրողների ուշադրությունը հրավիրեց այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետին, որով ...ՔԱՆԻ ԴԵՌ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԳՆԱԼԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ՔԱՅԼ ՉԷ
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում է Եվրամիության «Տրոյկան»` ԵՄ-ում նախագահող, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ:
Բաքվում եվրոպացի պաշտոնյաները, ինչպես նշվել էր այցից առաջ, քննարկել են էներգակիրներին ...ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան 6
Ցնցող: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա քարոզարշավային այցելությունները, սրանից հարմար բառ չենք գտնի: Ցնցող ընդունելություն Բյուրեղավանում, էլ ավելի մեծ ...ՀԱՂԹԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ, ՑԱՆԿԱԼԻ Է` «ՆՈԿԱՈՒՏՈՎ»
Հեղինե Մանուկյան
«Քարոզարշավի ընթացքից մենք եւ մեր թեկնածուն գոհ ենք, հատկապես մարզեր կատարած մեր այցելություններից: Երբ ես նշում եմ գոհ ենք, շեշտում եմ մեր կազմակերպած միջոցառումները եւ դրանցից ստացվող արդյունքները:
...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ, ԻՐՈՔ, ՀԱՂԹԱԾ Է
Դրանում համոզվելու համար պետք է ոչ միայն շրջել նրա հետ, այլեւ կարդալ իշխանամետ եւ իշխանամուտ թերթերը, լսել այլ թեկնածուների ելույթները, իշխանական այլ լրատվամիջոցներին: Երեկ դրան գումարվեց եւս մի «փաստարկ»` ...ԱԲՈՎՅԱՆՈՒՄ 88-Ի ՈԳԻՆ ԷՐ
«Ով ընտրեց Սերժին, նա ընտրելու է Նաիրի Հունանյանին: Ով ընտրեց Սերժին, նա ընտրելու է Թոխմախի Մհերին, Մխչյանի «Մկանը», «կրակեմ» Հրաչին, սերվիսի Անդոյին, Արմենչիկին, Ալափարսի Կովալին, «Պազի» շոֆեր Սաշիկին...
...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե ՄանուկյանՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ: ՃԻՇՏ Ա, ՄԵՆՔ ԸՍԿԻ ՆԵԳՐ ԷԼ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ...
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե ԱռուստամյանՔՅԱԲԱԲ ՍԻՐԵ, ՂԱԼԱՄ ՍԻՐԵ, ԳԻՐ ՍԻՐԵ
Գայանե Առուստամյան«ՆԱԲՈՒԿՈ» ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԼՂ ԽՆԴՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց
Էմմա Գաբրիելյան
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանNO COMMENT
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ 88` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, 98` ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ, 2008` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գոհար Բարսամյան
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

