
ՀԱՂԹԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ, ՑԱՆԿԱԼԻ Է` «ՆՈԿԱՈՒՏՈՎ»
- «Քարոզարշավի ընթացքից մենք եւ մեր թեկնածուն գոհ ենք, հատկապես մարզեր կատարած մեր այցելություններից: Երբ ես նշում եմ գոհ ենք, շեշտում եմ մեր կազմակերպած միջոցառումները եւ դրանցից ստացվող արդյունքները:

Բայց ընդհանուր քարոզարշավը մենք գնահատում ենք վատ, որն անցնում է իշխանությունների կողմից մեր թեկնածուի նկատմամբ անընդհատ աճող խոչընդոտների պարագայում եւ մի քանի այլ թեկնածուների` բացի Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելուց` ոչինչ չանելու մթնոլորտում», - երեկ «Հայացք» ակումբում այսպես բնորոշեց նախընտրական քարոզարշավի անցած 15 օրերը նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Բնականաբար, իշխանական լրատվամիջոցները ներկայացնող որոշ լրագրողներ այս անգամ էլ փորձեցին նեղը գցել Մուսինյանին` նրան ուղղելով իրենց պատկերացմամբ «պրովոկացիոն» հարցեր, սակայն Տեր-Պետրոսյանի` մասնագիտությամբ կոնֆլիկտաբան մամուլի խոսնակը «չնեղվեց»: Վերջինս հավաստիացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը Հայաստանում գտնվող միջազգային դիտորդներին արդեն ծանուցել է քարոզարշավի ընթացքում իրենց կողմից արձանագրված օրինախախտումների մասին, ինչպես նաեւ դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պահանջով չեղյալ համարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Պատճառն այն է, որ, ըստ Մուսինյանի, «քարոզարշավի ընթացքում ծախսվում են նախընտրական հիմնադրամից դուրս միջոցներ», ինչը հակասում է «Ընտրական օրենսգրքի» պահանջներին: Եթե ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով երեք օրում չպատասխանի պահանջին, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Մուսինյանի հավաստմամբ, ԿԸՀ անգործության մասին հայցով կդիմի դատարան: Բանախոսն անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից` իր նախընտրական հանդիպումներից մեկի ընթացքում հնչեցված այն «լուրջ հիմքերին», որոնք վերաբերում են իր, Արթուր Բաղդասարյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի միավորվելուն: Նշենք, որ այս օրերին բանակցություններ են ընթանում Րաֆֆի Հովհաննիսյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ` նախագահական ընտրություններից առաջ հնարավոր միավորման շուրջ: Հիշեցնենք, որ նախորդ օրը նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իշխանությունները սպառնացել են սպանել իրեն, ըստ ամենայնի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միավորվելու հավանականությունը ու դրանից բխող հետեւանքները հաշվարկելով: Այն հարցին, թե արդյոք Ա.Բաղդասարյանի` Տեր-Պետրոսյանին միանալ-չմիանալու տրամադրվածության մեջ փոփոխություն նկատվու՞մ է իր հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո, Մուսինյանը պատասխանեց. «Այժմ ընթանում են ակտիվ բանակցություններ: Ես չեմ մեկնաբանի փոփոխություններ եղե՞լ են, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը դուք կստանաք շաբաթվա վերջում, երբ պարզ կլինեն այդ բանակցությունների արդյունքները»: Մուսինյանը ընդգծեց նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ կարեւորել է նախագահական ընտրություններից առաջ ընդդիմության միավորման անհրաժեշտությունը: Ի դեպ, վերջինս չբացառեց նաեւ Արամ Կարապետյանի` Տեր-Պետրոսյանին միանալու հետ կապված «լուրջ հիմքերը» եւս: «Պրովոկացիոն» հարցերի շրջանակից այսպիսի հարց տրվեց Մուսինյանին, թե ինչու՞ է Լեւոն Տեր-Պետրոսյանը կարեւորում մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի` իրեն միավորվելը, եթե անընդհատ հայտարարում է «հաղթած եմ, մենք արդեն հաղթել ենք»: «Կարեւորը հասարակության մեջ այն գիտակցության արմատավորումն է, որ այս հանցավոր ռեժիմի վերարտադրությունը կանխելու համար պետք է մի կողմ դրվեն բոլոր տարաձայնությունները. պետք է ազատվել այս ռեժիմից, դրանից հետո երկրում կստեղծվեն հավասար պայմաններ եւ յուրաքանչյուր քաղաքական ուժի համար կստեղծվի ազատ մրցակցային դաշտ, ու նա կկարողանա իրացնել իր կարողությունները: Եվ եթե դուք ձեր հակառակորդին հաղթում եք 8-րդ ռաունդում, բայց կարող եք հաղթել նաեւ 2-րդ ռաունդում ու նոկաուտով, ոչ մեկին չի խանգարի», - պատասխանեց Մուսինյանը: Իսկ պատրաստվու՞մ է, արդյոք, Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության գալուց հետո Համբարձում Գալստյանի, Համբարձում Ղանդիլյանի եւ մյուսների սպանությունները բացահայտել` նույն ժանրից հաջորդ հարցը սա էր: «10 տարի է Հայաստանում իշխանություն կա: Համբարձում Գալստյանի սպանությունը բացահայտվե՞լ է: Եթե այո, ուրեմն դրա համար կան պատժված մեղավորներ: Եթե չի բացահայտվել, ուրեմն հարցը տվեք նախկին պաշտպանության, ԱԱ, ԱԱ եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանին, 10 տարի ունեին, թող բացահայտեին մեղավորներին, հասարակությունն էլ իմանար` ո՞վ է մեղավոր եղել», - եղավ Մուսինյանի պատասխանը: «Սպանությունների բացահայտման» թեմատիկան հույժ հետաքրքրեց նաեւ «Հայլուրի» լրագրողին, որը փորձեց ճշտել Մուսինյանից, թե ինչպե՞ս է Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում բացահայտել հոկտեմբերի 27-ը, եթե չի կարողացել բացահայտել իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված հանցագործությունները: «Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննության փուլում եւ դատավարության ընթացքում եղել են օրենսդրության խախտումներ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը գալիս է վերացնելու այդ կոպիտ խախտումները: Վերջ»:
- Հեղինե Մանուկյան
ՈՒ՞Մ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ
Մարինա Բաղդագուլյան
Աշխարհի բնակչության 10 տոկոսը հաշմանդամ է: Հայաստանում պաշտոնական տվյալներով 155 հազար հաշմանդամներ կան` հսկայական ընտրազանգված:
Աշխարհի շատ երկրներում, որտեղ հավասարության, լիարժեքության, փոխադարձ հարգանքի ...ՀԵՔԻԱԹ ԱՍՏՂԻ ՄԱՍԻՆ
Ավելի ճիշտ` հեքիաթ հեքիաթ չունեցող աստղի մասին: Նա դեռ շատ երիտասարդ էր ու, մեր մեջ ասած, շատ էլ մեծ չէր: Բայց ոնց էր փայլում... Ու նա գիտեր, որ մարդիկ, որ ինչ-որ տեղ ներքեւում են, հաստատ տեսնում են իրեն: ...ՈԳԵՒՈՐՎԵՑ ՈՒ ՊՈՌԱՑ
Միջոցառումն, անշուշտ, գովելի բան է ինքնին: Մանավանդ, երբ կոչվում է «Ավանը` գրողների թաղամաս»: Միայն մի բան շփոթության մեջ գցեց. հայտարարվել էր, որ կազմակերպիչը Ավանի թաղապետարանն է, սակայն պարզվեց, որ ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԷՐ
Գայանե Հովսեփյան
Փետրվարի 1-ին Վանաձորի «Արցախ» պուրակում Լեւոն Տեր-Պետրոսյանի բազմամարդ հանրահավաքի մասնակիցների մեջ նկատեցինք մարդկանց, ովքեր 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Արտաշես Գեղամյանին էին «բալետ ...ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞Ն
Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու գործընթացում ի հայտ են եկել լուրջ բացթողումներ:
Դատախազությունը այդ ...ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ
Գոհար Բարսամյան
Անհատները պատմություն են կերտում. նախապես առաջ են քաշում գաղափարներ, այդուհետ` կյանքի կոչում:
Այնպես որ, նախագահական ընտրությունների ելքը ամեն ինչ է կանխորոշում թե տվյալ երկրի, թե միջազգային հարաբերությունների ...ՈՎ` ՈՎ ՉԷ
Արման Նավասարդյան
Իմ կողմից ամենասիրված եւ ընթերցողի կողմից ամենափնտրված թերթերից մեկը` «168 ժամը» շարունակաբար տպագրել է «Ով` ով է» վերտառությամբ հարցազրույցը հոգեբան Սամվել Մերթարջյանի հետ (հունվար 21, 26):
Թեման այժմեական ...ԿԱՐԵՒՈՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
Սկիզբը՝ նախորդ համարում
- Դուք ծանո՞թ եք «Գելափ»-ի կատարած վերջին հարցումներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:
- Ճիշտն ասած` ...ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՏԸ ԽԱՌԸ ԼԻՆԻ` ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԿՆԵՐՎԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Երեկ «Ազդակ» ակումբում փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը ներկա գտնվող մի քանի լրագրողների ուշադրությունը հրավիրեց այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետին, որով ...ՔԱՆԻ ԴԵՌ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԳՆԱԼԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ՔԱՅԼ ՉԷ
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում է Եվրամիության «Տրոյկան»` ԵՄ-ում նախագահող, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ:
Բաքվում եվրոպացի պաշտոնյաները, ինչպես նշվել էր այցից առաջ, քննարկել են էներգակիրներին ...ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան 6
Ցնցող: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա քարոզարշավային այցելությունները, սրանից հարմար բառ չենք գտնի: Ցնցող ընդունելություն Բյուրեղավանում, էլ ավելի մեծ ...ՀԱՂԹԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ, ՑԱՆԿԱԼԻ Է` «ՆՈԿԱՈՒՏՈՎ»
Հեղինե Մանուկյան
«Քարոզարշավի ընթացքից մենք եւ մեր թեկնածուն գոհ ենք, հատկապես մարզեր կատարած մեր այցելություններից: Երբ ես նշում եմ գոհ ենք, շեշտում եմ մեր կազմակերպած միջոցառումները եւ դրանցից ստացվող արդյունքները:
...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ, ԻՐՈՔ, ՀԱՂԹԱԾ Է
Դրանում համոզվելու համար պետք է ոչ միայն շրջել նրա հետ, այլեւ կարդալ իշխանամետ եւ իշխանամուտ թերթերը, լսել այլ թեկնածուների ելույթները, իշխանական այլ լրատվամիջոցներին: Երեկ դրան գումարվեց եւս մի «փաստարկ»` ...ԱԲՈՎՅԱՆՈՒՄ 88-Ի ՈԳԻՆ ԷՐ
«Ով ընտրեց Սերժին, նա ընտրելու է Նաիրի Հունանյանին: Ով ընտրեց Սերժին, նա ընտրելու է Թոխմախի Մհերին, Մխչյանի «Մկանը», «կրակեմ» Հրաչին, սերվիսի Անդոյին, Արմենչիկին, Ալափարսի Կովալին, «Պազի» շոֆեր Սաշիկին...
...
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ
ՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե ՀարությունյանԲԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ ԱմատունիԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԼՐԱՑՆԵԼ
Էմմա ԳաբրիելյանԻ ՎԵՐՋՈ՝ Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ԶՈՐԱԿՈՉԻԿԻՆ
Գայանե Առուստամյան
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանNO COMMENT
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ 88` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, 98` ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ, 2008` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գոհար Բարսամյան
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

