
ՔԱՆԻ ԴԵՌ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԳՆԱԼԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ՔԱՅԼ ՉԷ
- Հարավային Կովկասում է Եվրամիության «Տրոյկան»` ԵՄ-ում նախագահող, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ:

Բաքվում եվրոպացի պաշտոնյաները, ինչպես նշվել էր այցից առաջ, քննարկել են էներգակիրներին առնչվող հարցեր, մասնավորապես` անդրադարձ է եղել Ադրբեջանի մասնակցությանը Ռուսաստանը շրջանցող երկու խողովակաշարերի նախագծերին. «ԵՄ-ն սատարում է Տրանսկասպյան գազատարի շինարարությանը եւ Nabucco նախագծին ու կոչ է անում Ադրբեջանին նույնպես մասնակցել այդ ծրագրերին», - հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ հավելել. «Մենք սերտորեն աշխատելու ենք մեր ադրբեջանցի բարեկամների հետ, որպեսզի իրականություն դարձնենք այդ ծրագրերը: «Տրոյկան» մեկնելու է նաեւ Կենտրոնական Ասիա` քննարկելու այս ծրագրերի հետ կապված խնդիրները», - նկատել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատարը: Ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու՞ Եվրահանձնաժողովը չի աջակցում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությանը, Բ.Ֆերերո-Վալդները պատասխանել է, որ կսատարենք այն ծրագրերին, որոնք տարածաշրջանային նշանակություն կունենան թե քաղաքական, թե տնտեսական տեսանկյունից, իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը նման նշանակություն չունի:
Եվրոպացի պաշտոնյաները նաեւ անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմային: Սլովենիայի ԱԳ նախարար Դ.Ռուպելը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո նշել է, որ ԼՂ խնդրի կարգավորումը կարեւոր է ամբողջ տարածաշրջանի կայունության եւ զարգացման համար. «Հուսով ենք, որ այս տարի նախատեսված նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանում եւ Ադրբեջանում բացասական ազդեցություն չի գործի եւ չի արգելակի ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները: Մենք հավանություն ենք տալիս խաղաղ բանակցություններին, տվյալ խնդրին շտապ լուծում գտնելու կողմերի ձգտմանը: Որեւէ պատերազմի մասին չի կարող խոսք անգամ լինել», - ասել է Սլովենիայի ԱԳ նախարարը: Իսկ Բ.Ֆերերո-Վալդները շեշտել է, որ թե Ադրբեջանը եւ թե Հայաստանը պետք է հասկանան, որ որքան շուտ լուծվի ԼՂ հակամարտությունը, այնքան մեծ օգուտ կարող են կողմերն իրենց համար քաղել դրանից, եւ այնքան ավելի արագ կզարգանան: Նա մանրամասնել է, թե սառեցված հակամարտությունների առկայությունը Հարավային Կովկասում խանգարում է ինչպես առանձին վերցրած պետությունների զարգացմանը, այնպես էլ նրանց համագործակցությանը տարածաշրջանային մակարդակով, եւ ընդգծել է, որ այդ թվում եւ Եվրահանձնաժողովը սահմանափակված է համագործակցության բոլոր նախաձեռնություններում: «Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ-ի վարած խաղաղ բանակցությունների շրջանակներում կկարողանան գտնել ԼՂ հակամարտության լուծման ուղիները: Հանձնաժողովը հրավիրում է Հայաստանին եւ Ադրբեջանին մասնակցել տարածաշրջանային նախաձեռնություններին, ինչը կարող է վստահության հիմք ստեղծել եւ արագացնել խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթացը», - Բաքվում նշել է ԵՄ հանձնակատար Բ.Ֆերերո-Վալդները: Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովը իր հերթին նկատել է, թե հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությանը հնարավորություն կընձեռի խաղաղ մեծ համաձայնագրի նախապատրաստման համար. «Եթե համաձայնություն գանք ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, ապա հասարակությունը կտեղեկանա այդ մասին», - ասել է նա: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եվրոպացի պաշտոնյաների կոչերին ի պատասխան երեկ, դարձյալ շեշտելով իր երկրի հզորացման, բանակի համար հատկացվող բյուջեի աճի տեմպերի թեման, նկատել է, թե այս փաստերը «գրավյալ տարածքների ազատագրման հարցում մեծ նշանակություն ունեն», եւ որ Ադրբեջանը մինչեւ ԼՂ խնդրի կարգավորումը չի համագործակցի Հայաստանի հետ ոչ տնտեսական ոլորտում, ոչ տարբեր նախագծերում: Ի դեպ, Բաքվում եվրոպացի պաշտոնյաների այս հայտարարությունների ֆոնին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարել է, թե ԼՂ-ի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկների նոր տարբերակն ամբողջությամբ կկազմվի եւ կներկայացվի կողմերին ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվայի տարածաշրջանային այցից հետո, որը սպասվում է Հայաստանի նախագահական ընտրություններից հետո: Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացին թեմայի առնչությամբ օրերս հանդես է եկել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը ռուսաստանյան Politcom.ru պարբերականում հրապարակած իր հոդվածում: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հունվարյան այցին, կայացած բանակցություններին, շփման գծի դիտարկման փաստին` նկատել է, թե ճիշտ չէ ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված», անգամ «մոռացված» համարել: Մարկեդոնովը գտնում է, թե առկա է դինամիկա, սակայն այն չի կարելի դրական համարել եւ գալով ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից ժամանակ առ ժամանակ հնչող լավատեսական հավաստիացումներին, թե «բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կա», նկատում է. «Նույնիսկ պրոֆեսիոնալ լավատեսները հասկանում են, որ ընտրական 2008թ. Հայաստանում եւ Ադրբեջանում հայրենասիրական թեման ամենապահանջարկ ունեցողը կդառնա այլ նախընտրական կարգախոսների եւ նախագծերի շարքում: Ուստի նույնիսկ հայտնի լավատես Բրայզան ճշգրիտ կանխատեսումներ չի անում, թե ձեռք կբերվի՞, արդյոք, բանավոր պայմանավորվածություն Երեւանի եւ Բաքվի միջեւ 2008թ. կամ կստորագրվի՞, արդյոք, գրավոր համաձայնագիր»: Ռուս քաղաքագետը համոզված է, որ Երեւանի նպատակը ժամանակ շահելն է. «Համաշխարհային հանրությունը պետք է հաշտվի այն բանի հետ, որ Ադրբեջանը կորցրել է վիճարկվող տարածքը: Ադրբեջանում, որը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն ԼՂ-ի, այլ նաեւ հարեւան յոթ շրջանների հանդեպ, իրավիճակն այլ է: ԼՂ-ի համար պայքարը հիմք հանդիսացավ նոր հետխորհրդային ադրբեջանական պետականության համար եւ կենտրոնական տարր` ժամանակակից ադրբեջանցիների ինքնության համար: Այստեղից էլ բխում է պաշտոնական Բաքվի ձգտումը որոշակի մակարդակի վրա (որը վերահսկվում է վերեւից) պահել ռեւանշիստական տրամադրությունները», - գրել է Մարկեդոնովը: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների վերջին այցը վկայաբերելով՝ ռուս քաղաքագետը կարծիք է հայտնում, թե այդ այցը եւս, ինչպես նախորդները` ցույց տվեց, որ կողմերը յուրովի են մեկնաբանում «հիմնարար սկզբունքները» եւ կասկածներ ունեն փոխզիջման հասնելու անհրաժեշտության հարցում. «Այսօր հայտնի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները յուրովի են մեկնաբանում փաստաթղթի` ԼՂ-ում հանրաքվեի անցկացման նպատակի մասին դրույթը: Երեւանի համար դա քայլ է դեպի ղարաբաղցի հայերի ինքնորոշումը, այսինքն` օրինականացման միջոց է, իսկ ըստ Ադրբեջանի Սահմանադրության` այս կամ այն հողատարածքի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է անցկացվի հանրապետության ողջ տարածքում, այլ ոչ թե առանձին տարածքում: Կողմերը կրկին, ինչպես նախկինում, վիճում են, թե ինչն է ավելի կարեւոր՝ տարածքային ամբողջականությու՞նը, թե՞ ազգերի ինքնորոշման իրավունքը», - գրել է Մարկեդոնովը: Նա նկատել է, թե անտեսվում է այն հանգամանքը, որ երկու վերոնշյալ սկզբունքներն էլ նույն կերպ են ընդունվում միջազգային իրավունքում, որ այդ սկզբունքների ստորադասում գոյություն չունի. «1975թ. Հելսինկյան ակտը, որին այդչափ սիրում են հղում կատարել բոլոր հակամարտող կողմերը, ենթադրում է վիճարկվող խնդրի ցանկացած լուծում` միայն ուժի կիրառումից հրաժարվելու դեպքում: Հենց վերջին բառակապակցությունն է այսօր ջանադրաբար դուրս մղվում բանակցային գործընթացի քաղաքական բառարանից: Բաքուն փորձում է բացարձակ արժեքի վերածել պետության տարածքային ամբողջականությունը` անտեսելով այն փաստը, որ այդ նպատակը հնարավոր է միայն բանակցությունների հիման վրա, առանց ռազմական գործողությունների: Իսկ Երեւանը հղում է անում բացառապես էթնիկ ինքնորոշման վրա եւ Կոսովոյին: Այդպիսով, ուժը, ներառյալ եւ ռազմական ուժը, մինչ այժմ դուրս չի մղված ղարաբաղյան հարցի լուծման հեռանկարների քննարկումից: Եվ քանի դեռ միջնորդները ցանկալին (արագ առաջընթաց մինչեւ տարեվերջ) որպես իրողություն են ներկայացնում, կողմերը գերադասում են «վառոդը չոր պահել», - կարծիք է հայտնել Մարկեդոնովը` ամփոփելով ասելիքը. «Քանի դեռ փոխզիջման գնալը չի դարձել պրագմատիկ եւ շահավետ քայլ, այլ` վերացական աբստրակցիա է, խաղաղ բանակցությունների բարդ գործը տեղից չի շարժվի»:
- Էմմա Գաբրիելյան
ՈՒ՞Մ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ
Մարինա Բաղդագուլյան
Աշխարհի բնակչության 10 տոկոսը հաշմանդամ է: Հայաստանում պաշտոնական տվյալներով 155 հազար հաշմանդամներ կան` հսկայական ընտրազանգված:
Աշխարհի շատ երկրներում, որտեղ հավասարության, լիարժեքության, փոխադարձ հարգանքի ...ՀԵՔԻԱԹ ԱՍՏՂԻ ՄԱՍԻՆ
Ավելի ճիշտ` հեքիաթ հեքիաթ չունեցող աստղի մասին: Նա դեռ շատ երիտասարդ էր ու, մեր մեջ ասած, շատ էլ մեծ չէր: Բայց ոնց էր փայլում... Ու նա գիտեր, որ մարդիկ, որ ինչ-որ տեղ ներքեւում են, հաստատ տեսնում են իրեն: ...ՈԳԵՒՈՐՎԵՑ ՈՒ ՊՈՌԱՑ
Միջոցառումն, անշուշտ, գովելի բան է ինքնին: Մանավանդ, երբ կոչվում է «Ավանը` գրողների թաղամաս»: Միայն մի բան շփոթության մեջ գցեց. հայտարարվել էր, որ կազմակերպիչը Ավանի թաղապետարանն է, սակայն պարզվեց, որ ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԷՐ
Գայանե Հովսեփյան
Փետրվարի 1-ին Վանաձորի «Արցախ» պուրակում Լեւոն Տեր-Պետրոսյանի բազմամարդ հանրահավաքի մասնակիցների մեջ նկատեցինք մարդկանց, ովքեր 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Արտաշես Գեղամյանին էին «բալետ ...ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞Ն
Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու գործընթացում ի հայտ են եկել լուրջ բացթողումներ:
Դատախազությունը այդ ...ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ
Գոհար Բարսամյան
Անհատները պատմություն են կերտում. նախապես առաջ են քաշում գաղափարներ, այդուհետ` կյանքի կոչում:
Այնպես որ, նախագահական ընտրությունների ելքը ամեն ինչ է կանխորոշում թե տվյալ երկրի, թե միջազգային հարաբերությունների ...ՈՎ` ՈՎ ՉԷ
Արման Նավասարդյան
Իմ կողմից ամենասիրված եւ ընթերցողի կողմից ամենափնտրված թերթերից մեկը` «168 ժամը» շարունակաբար տպագրել է «Ով` ով է» վերտառությամբ հարցազրույցը հոգեբան Սամվել Մերթարջյանի հետ (հունվար 21, 26):
Թեման այժմեական ...ԿԱՐԵՒՈՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
Սկիզբը՝ նախորդ համարում
- Դուք ծանո՞թ եք «Գելափ»-ի կատարած վերջին հարցումներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:
- Ճիշտն ասած` ...ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՏԸ ԽԱՌԸ ԼԻՆԻ` ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԿՆԵՐՎԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Երեկ «Ազդակ» ակումբում փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը ներկա գտնվող մի քանի լրագրողների ուշադրությունը հրավիրեց այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետին, որով ...ՔԱՆԻ ԴԵՌ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԳՆԱԼԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ՔԱՅԼ ՉԷ
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում է Եվրամիության «Տրոյկան»` ԵՄ-ում նախագահող, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ:
Բաքվում եվրոպացի պաշտոնյաները, ինչպես նշվել էր այցից առաջ, քննարկել են էներգակիրներին ...ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան 6
Ցնցող: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա քարոզարշավային այցելությունները, սրանից հարմար բառ չենք գտնի: Ցնցող ընդունելություն Բյուրեղավանում, էլ ավելի մեծ ...ՀԱՂԹԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ, ՑԱՆԿԱԼԻ Է` «ՆՈԿԱՈՒՏՈՎ»
Հեղինե Մանուկյան
«Քարոզարշավի ընթացքից մենք եւ մեր թեկնածուն գոհ ենք, հատկապես մարզեր կատարած մեր այցելություններից: Երբ ես նշում եմ գոհ ենք, շեշտում եմ մեր կազմակերպած միջոցառումները եւ դրանցից ստացվող արդյունքները:
...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ, ԻՐՈՔ, ՀԱՂԹԱԾ Է
Դրանում համոզվելու համար պետք է ոչ միայն շրջել նրա հետ, այլեւ կարդալ իշխանամետ եւ իշխանամուտ թերթերը, լսել այլ թեկնածուների ելույթները, իշխանական այլ լրատվամիջոցներին: Երեկ դրան գումարվեց եւս մի «փաստարկ»` ...ԱԲՈՎՅԱՆՈՒՄ 88-Ի ՈԳԻՆ ԷՐ
«Ով ընտրեց Սերժին, նա ընտրելու է Նաիրի Հունանյանին: Ով ընտրեց Սերժին, նա ընտրելու է Թոխմախի Մհերին, Մխչյանի «Մկանը», «կրակեմ» Հրաչին, սերվիսի Անդոյին, Արմենչիկին, Ալափարսի Կովալին, «Պազի» շոֆեր Սաշիկին...
...
ՀԱՍՄԻԿ ՎԱՐՈՒԺԱՆՅԱՆ. «ԱՐԱԲԿԻՐՑԻՆ ԿՈՂՄ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ, ԹԱՓԱՆՑԻԿ, ԱԶՆԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ»
Մարինե ԽառատյանԳՅՈՒԼԸ ԵԿԱՎ` ՖՈՒՏԲՈԼ ԿԴԻՏԵՆՔ, ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ ԳՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Արամ ԱմատունիՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏՈՏԱԼ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ»
Կարինե ՀարությունյանՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՒՈՐԵԼ
Էմմա Գաբրիելյան
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանNO COMMENT
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԱՐԳԵԼՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ
Գ.Բ.
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

