
ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՏԸ ԽԱՌԸ ԼԻՆԻ` ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԿՆԵՐՎԻ
- Երեկ «Ազդակ» ակումբում փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը ներկա գտնվող մի քանի լրագրողների ուշադրությունը հրավիրեց այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետին, որով թույլ է տրվում դատավորներին` կայացնել ակնհայտ անհիմն վճիռներ, որոշումներ, դատավճիռներ (շահադիտական եւ անձնական այլ դրդումներով), ազատազրկել մարդկանց եւ դրա համար չկրել պատասխանատվություն: Իսկ եթե քրեական գործ հարուցվի դատավորի նկատմամբ եւ նա դատապարտվի, օրինակ, ցմահ ազատազրկման, ՀՀ նախագահի բարի կամքով կարող է ներում ստանալ, թեեւ ապացուցված լինի դատավորի մեղքը: Դատավորների հեղինակած եւ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքում արդարադատություն իրականացնողներին պատասխանատվության չկանչելու պայման կա. «Այդ դատավորին չի կարելի պատասխանատվության ենթարկել, եթե տվյալ վճիռը վճռաբեկ դատարանի կողմից (վերադաս ատյանի) բեկանված չի: Ինձ մոտ արդեն հավաքվել են բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ, որոնք երեք ատյանի դատարաններով անցել են եւ մնացել ուժի մեջ: Օրինակ, մի գործով ես 10 հայցով մտել եմ դատարան, որոնք անցել են 3 ատյաններով եւ վճռաբեկ դատարանն ուղղակի չի էլ քննարկել իմ ուղարկած վճիռը. ուղղակի հետ է ուղարկել», - ասաց Ռ. Տեր-Վարդանյանը եւ նկատեց, որ, փաստորեն, վճռաբեկ դատարանը ակնհայտ անարդար վճիռների 90 տոկոսը թողնելով օրինական ուժի մեջ, դատավորներին թողնում է անպատիժ:

«Կա նաեւ քրեական գործով ակնհայտ անարդար դատավճիռ, երբ սպանություն չկատարած անձին` Մանուկ Նալբանդյանին, դատարանը դատապարտեց 9 տարվա ազատազրկման: Բանտային ահավոր պայմանների պատճառով նա այժմ հիվանդացել է թոքախտով», - ասաց փաստաբանը եւ մեջբերեց նաեւ քրեական օրենսգրքի 352 հոդվածը, որը տասնյակ տարիներ կա մեր քրեական օրենսգրքում, եւ որը թույլ է տալիս` քրեական պատասխանատվության ենթարկել դատավորին` ակնհայտ անարդար վճռի դեպքում: Սակայն փաստաբանը չկարողացավ հիշել մի դեպք (անկախ նրանից, թե փաստաբանը քանի ապացույց է ներկայացնում), որ անարդար վճռի համար դատավորը պատժված լինի: Եւ եթե դատական նոր օրենսգրքով թույլատրվում է ակնհայտ անհիմն դատական ակտը կայացնել եւ հանգիստ կաշառք վերցնել, այդ դեպքում ու՞մ են պետք դատարանները, որոնք հարկատուների հաշվին են պահվում, եւ դատավորները բարձր աշխատավարձ են ստանում: Վերոնշյալ գործերի շարքից փաստաբանը նշեց մի գործ, որտեղ իր վստահորդները` Միքայել, Մարիետա եւ Մադլենա Բաբալյաններն են` զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամներ, ովքեր ՄԱԿ-ի միջոցներով կառուցված կացարաններից պետք է բնակարան ստանային առաջնահերթության կարգով, սակայն «Կոտայքի մարզպետը` Կովալենկո Շահգալդյանը, ես համոզված եմ` կաշառք է վերցրել եւ առ այսօր այդ բնակարանը մնացել է Տերոյանների սեփականությունը», - տեղեկացրեց Ռ. Տեր-Վարդանյանը եւ ասաց, որ նույն խնդրի հետ կապված հարուցված է եղել նաեւ քրեական գործ մարզպետարանի` սեփականաշնորհում իրականացրած պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր ընդունել էին սխալ սեփականաշնորհում իրականացնելու փաստը եւ պարտավորվել` վերացնել այն, բայց առ այսօր չեն վերացրել: «Ուրեմն վախ չունեն ոչ մեկից: Քրեական գործը գլխավոր դատախազությունում հարուցվել է 2005-ին, ... կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունում մոտ 5000 ապացույց հավաքվեց, մարզպետարանի աշխատակիցներն ընդունեցին, որ սեփականաշնորհումը սխալ է կատարվել, գրավոր ընդունեցին, որից հետո պաշտոնական դիրքի չարաշահումը վերաորակեցին անփութություն, թեթեւացրին հանցանքը եւ այդ հիմքով կարճեցին... Նորից ենք դիմել Գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայություն, որը զբաղվում է միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ քրգործերով, մեկուկես ամիս է անցել, բայց մարզպետարանի աշխատակիցների եւ անարդար դատավճիռ կայացրած դատավորների նկատմամբ քրեական գործ դեռ չի հարուցվել: Օրինակ, Հայաստանի քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Վարդան Ավանեսյանի նկատմամբ, ով դարձել է Տերոյանների ընտանեկան փաստաբանը», - ասաց փաստաբանը եւ ավելացրեց, որ նման օրենքներն ու անօրինություններն են պատճառը, որ մարդիկ զրկվում են տնից, ունեցվածքից, ազատությունից եւ շատ դեպքերում ստիպված են լինում հեռանալ Հայաստանից:
- Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒ՞Մ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ
Մարինա Բաղդագուլյան
Աշխարհի բնակչության 10 տոկոսը հաշմանդամ է: Հայաստանում պաշտոնական տվյալներով 155 հազար հաշմանդամներ կան` հսկայական ընտրազանգված:
Աշխարհի շատ երկրներում, որտեղ հավասարության, լիարժեքության, փոխադարձ հարգանքի ...ՀԵՔԻԱԹ ԱՍՏՂԻ ՄԱՍԻՆ
Ավելի ճիշտ` հեքիաթ հեքիաթ չունեցող աստղի մասին: Նա դեռ շատ երիտասարդ էր ու, մեր մեջ ասած, շատ էլ մեծ չէր: Բայց ոնց էր փայլում... Ու նա գիտեր, որ մարդիկ, որ ինչ-որ տեղ ներքեւում են, հաստատ տեսնում են իրեն: ...ՈԳԵՒՈՐՎԵՑ ՈՒ ՊՈՌԱՑ
Միջոցառումն, անշուշտ, գովելի բան է ինքնին: Մանավանդ, երբ կոչվում է «Ավանը` գրողների թաղամաս»: Միայն մի բան շփոթության մեջ գցեց. հայտարարվել էր, որ կազմակերպիչը Ավանի թաղապետարանն է, սակայն պարզվեց, որ ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԷՐ
Գայանե Հովսեփյան
Փետրվարի 1-ին Վանաձորի «Արցախ» պուրակում Լեւոն Տեր-Պետրոսյանի բազմամարդ հանրահավաքի մասնակիցների մեջ նկատեցինք մարդկանց, ովքեր 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Արտաշես Գեղամյանին էին «բալետ ...ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞Ն
Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու գործընթացում ի հայտ են եկել լուրջ բացթողումներ:
Դատախազությունը այդ ...ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ
Գոհար Բարսամյան
Անհատները պատմություն են կերտում. նախապես առաջ են քաշում գաղափարներ, այդուհետ` կյանքի կոչում:
Այնպես որ, նախագահական ընտրությունների ելքը ամեն ինչ է կանխորոշում թե տվյալ երկրի, թե միջազգային հարաբերությունների ...ՈՎ` ՈՎ ՉԷ
Արման Նավասարդյան
Իմ կողմից ամենասիրված եւ ընթերցողի կողմից ամենափնտրված թերթերից մեկը` «168 ժամը» շարունակաբար տպագրել է «Ով` ով է» վերտառությամբ հարցազրույցը հոգեբան Սամվել Մերթարջյանի հետ (հունվար 21, 26):
Թեման այժմեական ...ԿԱՐԵՒՈՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
Սկիզբը՝ նախորդ համարում
- Դուք ծանո՞թ եք «Գելափ»-ի կատարած վերջին հարցումներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:
- Ճիշտն ասած` ...ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՏԸ ԽԱՌԸ ԼԻՆԻ` ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԿՆԵՐՎԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Երեկ «Ազդակ» ակումբում փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը ներկա գտնվող մի քանի լրագրողների ուշադրությունը հրավիրեց այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետին, որով ...ՔԱՆԻ ԴԵՌ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԳՆԱԼԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ՔԱՅԼ ՉԷ
Էմմա Գաբրիելյան
Հարավային Կովկասում է Եվրամիության «Տրոյկան»` ԵՄ-ում նախագահող, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ:
Բաքվում եվրոպացի պաշտոնյաները, ինչպես նշվել էր այցից առաջ, քննարկել են էներգակիրներին ...ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան 6
Ցնցող: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա քարոզարշավային այցելությունները, սրանից հարմար բառ չենք գտնի: Ցնցող ընդունելություն Բյուրեղավանում, էլ ավելի մեծ ...ՀԱՂԹԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ, ՑԱՆԿԱԼԻ Է` «ՆՈԿԱՈՒՏՈՎ»
Հեղինե Մանուկյան
«Քարոզարշավի ընթացքից մենք եւ մեր թեկնածուն գոհ ենք, հատկապես մարզեր կատարած մեր այցելություններից: Երբ ես նշում եմ գոհ ենք, շեշտում եմ մեր կազմակերպած միջոցառումները եւ դրանցից ստացվող արդյունքները:
...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ, ԻՐՈՔ, ՀԱՂԹԱԾ Է
Դրանում համոզվելու համար պետք է ոչ միայն շրջել նրա հետ, այլեւ կարդալ իշխանամետ եւ իշխանամուտ թերթերը, լսել այլ թեկնածուների ելույթները, իշխանական այլ լրատվամիջոցներին: Երեկ դրան գումարվեց եւս մի «փաստարկ»` ...ԱԲՈՎՅԱՆՈՒՄ 88-Ի ՈԳԻՆ ԷՐ
«Ով ընտրեց Սերժին, նա ընտրելու է Նաիրի Հունանյանին: Ով ընտրեց Սերժին, նա ընտրելու է Թոխմախի Մհերին, Մխչյանի «Մկանը», «կրակեմ» Հրաչին, սերվիսի Անդոյին, Արմենչիկին, Ալափարսի Կովալին, «Պազի» շոֆեր Սաշիկին...
...
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«ՆԱԲՈՒԿՈ» ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԼՂ ԽՆԴՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց
Էմմա ԳաբրիելյանԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բոյուկագա ԱգաեւԻ՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ ԱմատունիԱՆՀԱՎԱՍԱՐ ՀԱՐԿՈՒՄ
Մարինե Խառատյան
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանNO COMMENT
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ 88` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, 98` ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ, 2008` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գոհար Բարսամյան
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

