
ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՀԱՂԹՈՂԻՆ»
- - Ո՞րն եք համարում այս նախագահական ընտրությունների առանձնահատկությունը: - Առանձնահատկությունները շատ են, բայց ես կնշեմ դրանցից երկուսը:

Առաջինն այն է, որ հիմա բոլորը հասկացել են, թե ինչքան վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ հարմարվողականությունը: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մերժելի երեւույթների հանդեպ հանդուրժողականությունը, դրանց հետ հարմարվելը, ի վերջո, դառնում են չարիք, դառնում են հասարակության այլասերման պատճառ: Ասածիս լավագույն ապացույցը կայունության եւ բարեկեցության լոզունգներով արդարացվող ընտրակեղծիքներն ու այդ ճանապարհով եկած իշխանություններին հանդուրժելն էր: Հանուն երկրի կայունության ժողովրդի կողմից մերժված իշխանություններին ենթարկվելը` այդ իշխանության գոյությանը հարմարվելն էր: Արդյունքում իհարկե ունեցանք կայունություն, բայց ժողովուրդը սկսեց արտագաղթել ու փախչել մեր ունեցած կայուն պետությունից: Արդյունքում ունեցանք բարեկեցություն, բայց կորցրինք հասարակության միասնականությունը, ներքին համերաշխությունը: Արդյունքում ունեցանք պետություն, որը վերաճելով բռնապետության, դարձել է հասարակության շահագործման միջոց, հասարակության զարգացումը արգելակող գործոն: Իսկ երկրոդ առանձնահատկությունն այն է, որ ժողովուրդը վերագտել է իր ուժին հավատալու կարողությունը: Այսօր արդեն ոչ մեկը չի հարցնում` ամերիկացիներն ու՞մ են ուզում, ռուսները ու՞մ են «դաբրո տալիս»: Այսօր նույնիսկ չեն էլ հարցնում, թե ձայները ո՞նց եք պահելու, նկարչության դեմ ո՞նց եք պայքարելու: Այսօր ընտրողների մեծ մասը իրեն համարում է ձայն պահող ու պայքարող: - Ինչո՞ վ եք դա բացատրում: - Բոլոր գործընթացներում անհրաժեշտ են ինչպես կազմակերպող, ղեկավարող եւ առաջնորդող անհատներ, այնպես էլ գաղափարներ, որոնցով ապրում են այդ անհատները, եւ որոնք մեկ օրվա կամ մեկ սերնդի համար չեն: Այդպիսի համադրության դեպքում նման անհատների շուրջը ձեւավորված թիմը հասարակության համար դառնում է ուժի ներարկման աղբյուր եւ հասարակության մեջ սկսվում է ինքնամաքրման գործընթաց: Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը հենց այդպիսի համադրություն էր, որի արդյունքում ոչ միայն ժողովրդի համար ղարաբաղյան կլանի թվացյալ անխորտակելի ուժը սկսեց ներկայանալ իր իրական մեկուսացվածությամբ ու մերժվածությամբ, այլեւ հասարակությանը իշխանությունների կողմից ներարկված վախն ու անտարբերությունը սկսեց փոխարինվել սեփական ուժի ու հզորության գիտակցումով: Պատահական չէ, որ Ղարաբաղյան կլանին ծառայող, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնածներից շատերը այսօր դեպի ժողովուրդ վերադառնալու ճանապարհներ են փնտրում: Նրանցից շատերը մեզ արդեն բերում են համայնքներում Սերժ Սարգսյանի այն ակտիվիստների ցուցակները, ովքեր ընտրակաշառք են խոստանում, ովքեր ընտրակեղծիքներով են զբաղվել եւ ընտրությունները դարձրել են բիզնես: Դա ունի ընդամենը մեկ հիմնավորում. ժողովուրդը տեսնում է հաղթող եւ իր հաղթանակի համար մինչեւ վերջ գնացող ուժ: - Բայց չէ՞ որ նախագահական ընտրություններին Լ.Տեր-Պետրոսյանից եւ Ս. Սարգսյանից բացի մասնակցում են նաեւ այլ թեկնածուներ: - Իհարկե ընտրապայքարում բացի Լ.Տեր-Պետրոսյանից կան այլ թեկնածուներ, որոնք ասելիք ունեն, քաղաքական-գաղափարական արժեքների կրող են: Բայց ցավով պիտի նշեմ, որ կան նաեւ թեկնածուներ, որոնք իշխանությունների ջանքերով ներդրվել են ընտրապայքարի մեջ հասարակության ինչ-որ հատվածներ «իրենցով անելու», հասարակությանը մասնատելու համար: Ճիշտ է, այս անգամ նրանք որեւէ եղանակ չեն ստեղծելու եւ դա մասնատման իշխանությունների սպասված արդյունքը չի տալու: Այդ իրավիճակը թվում է թե իշխանություններին ձեռնտու է, սակայն դա այդպես չէ, որովհետեւ բոլոր թեկնածուները, նույնիսկ իրենց ներդրածները, ստիպված են խոսել իշխանությունների դեմ: Իհարկե իշխանությունները հպարտանում են իրենց միասնականությամբ` չհասկանալով, որ դա կլանային իշխանության գոյատեւման միակ պայմանն է, չհասկանալով, որ ժողովրդի դեմ պայքարելու համար իրենք պարտադրված են լինելու միասնական: Իսկ նորմալ քաղաքական-գաղափարական գործիչները այդպիսի խնդիր չունեն: Նրանք ներկայացնում են գաղափարներ, տեսակետներ, որոնք ծառայելով մեկ նպատակի, կարող են շատ բաներով իրարից տարբերվել: Այդ տարբերությունը չի նշանակում, որ նրանք պայքարում են իրար դեմ: Ընդհակառակը, նրանք բոլորը դեմ են գործող իշխանություններին: Փորձեք ուշադիր լսել, թե ինչ է ասում թեկնածուներից ամեն մեկը: Նրանք բոլորը կոչ են անում պայքարել այն բացասական երեւույթների դեմ, որոնք մեր կյանքում արմատավորվել են այս իշխանությունների օրոք, նրանք բոլորը պայքարում են այսօրվա իրականության եւ գործող իշխանությունների դեմ: Նրանց մեծ մասը պայքարում է երկրում տիրող ատելության մթնոլորտը վերացնելու, բարոյահոգեբանական եւ մարդկային արժեքների պահպանման համին: Նրանց մեծ մասը հասկանում է, որ փողը եւ նյութական արժեքները միջոց են, ոչ թե նպատակ, որ պետությունը ժողովրդին պահպանելու եւ նրա զարգացումը ապահովելու կազմակերպական ձեւ է, ոչ թե ժողովրդին հպատակեցնելու միջոց: Դա նշանակում է, որ բոլոր թեկնածուների համար էլ այս իշխանություններից ազատվելը գերխնդիր է, եւ դա գիտակցում են բոլորը: Ճիշտ է, նրանց մի մասի հետ կան գաղափարական տարաձայնություններ, սակայն նրանք եւս գերխնդիրը տարբերում են տակտիկական խնդրից եւ հասկանում են, որ իրենց կուսակցական գաղափարները պրոպագանդելով, իրենց քարոզարշավը իրականացնելով` պետք է նաեւ օգուտ տան ընդհանուր, համաժողովրդական գործին, պետք է մոտեցնեն ազատագրման օրը: Այդ ուղղությամբ իհարկե կատարվում են լուրջ քայլեր, բայց դրա մասին առայժմ ես չեմ ցանկանա խոսել: - Բայց չէ՞ որ իշխանությունների թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը եւս որոշակի խոստումներ է տալիս ժողովրդին, եւ այդ խոստումները եթե դառնան իրականություն, կարող է մեզանում կյանքի որակը լրջորեն փոխվել: - Սերժ Սարգսյանը հիմնականում նյութականի հետ կապված խոստումներ է տալիս եւ բացի նյութականից ուրիշ ոչինչ չի խոստանում: Ինչու՞: Որովհետեւ այս իշխանությունը հասարակությանը ասելու բան չունի: Բացի ընտրակաշառքից էլ տալու որեւէ բան չունի: Որովհետեւ այս իշխանության եւ մեր հասարակության մի շատ փոքր մասի համար փողը գերարժեք է, իսկ մեր ողջ ժողովրդի համար այն միշտ մնալու է արժեք ստեղծելու միջոց: Իսկ դա արդեն լուրջ աշխարհայացքային տարբերություն է, որը հաղթահարելու համար տարիներ են պետք: Բացի այդ, ներկա իշխանությունների համար պետությունը եւ իշխանությունը դիտվում են որպես ժողովրդին հպատակեցնելու միջոց: Իսկ մեր ժողովրդի ընկալմամբ, թե իշխանությունը եւ թե պետությունը ստեղծված են ժողովրդին սպասարկելու համար ու երբ դադարում են այդպիսին լինելուց, գալիս է հասարակության ակտիվանալու եւ միջամտելու ժամանակը: Մենք այժմ հենց դրա ականատեսն ենք դառնում: - Դուք նշեցիք, որ ժողովուրդը տեսնում է հաղթող եւ մինչեւ վերջ գնացող ուժ: Ինչի՞ շնորհիվ, ըստ Ձեզ: - Առաջնորդների անհրաժեշտությունը առարկայական է դառնում անելանելի, փակուղային իրավիճակներում, երբ պետք է լուծել անլուծելի թվացողը, երբ շարքային, ստանդարտ մտածելակերպը թելադրում է միայն նահանջ ու համակերպում: Պատահական չէ, որ հենց այդպիսի իրավիճակում վերադարձավ Լ.Տեր-Պետրոսյանը: Դա եւս խոսում է նրա կողմից իրավիճակը ճիշտ զգալու, գնահատելու եւ այն լավագույնս տիրապետելու կարողության մասին:
- Աստղիկ Սարգսյան
NO COMMENT
Դիտարկենք Արտաշես Գեղամյանի հայտարարություններն ու հնարավորությունները: Նա խոսում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը երկիրը մասնատում է, տանում կործանման, ավերում, ոչնչացնում է եւ այսպես շարունակ` առաջարկելով ...ՑԱՄԱՔԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄ
Գոհար Բարսամյան
Միջազգային հարաբերությունների հարթակում տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրները փոխկապակցված են, առավել եւս, երբ վերաբերում են ցամաքային եւ ջրային ճանապարհների հաղորդակցության ոլորտին:
Յուրաքանչյուր պետություն` ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՄ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ, ՀԱՄ ԷԼ ԱՐՇԱՎՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական քարոզչությանը օրենքով հատկացված 28 օրից 15-ն արդեն սպառվել է, ու թեեւ առջեւում եւս 13 օր կա, բայցեւայնպես թեկնածուներից ոմանք էլ արդեն սպառել են իրենց, հետեւապես սպառվել են նաեւ ընտրազանգվածին ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄ
Մուսա Միքայելյան
ԱՄՆ-ի Վիսկոնսինի համալսարանի դասախոս Սքաթ Գելբախն ասում է, որ ամերիկացիները պաշտպանում են Բարակ Օբամային` այն նույն պատճառով, որ ռուսները պաշտպանում են Պուտինին. նրանք ուզում են հպարտանալ սեփական երկրով:
...ԿՈՍՈՎՈՆ ԱՅԼԵՒՍ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ
Մուսա Միքայելյան
Հայկական դիվանագիտությունը պետք է տեղափոխել կարգավորման պրագմատիզմի փուլ
Սերբերը ամենեւին նախանձելի վիճակում չեն: Կիրակի օրը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրանք կատարեցին ընտրություն, ...ԿԱՐԵՒՈՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
- Տիրապետու՞մ եք, արդյոք, դուք թվային սոցիոլոգիական տվյալների` այսօր Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակը բնութագրող:
...«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ»
Մարինե Խառատյան
Տարօրինակ է, բայց Սերժ Սարգսյանին թվում է, թե կարելի է բռնատիրական մեթոդներ կիրառելով մարդկանց հավաքել հրապարակներում ու խոսել ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, համաժողովրդական արժեքների ...ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
«Եվրամիությունը պետք է ներկայացված լինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հայ-ադրբեջանական բանակցություններում», - օրերս հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա ...«ՍԵՐԺԻ ԴԵՄ ԽԱՂ ԿԱ, ԵՒ ԱՅԴ ԽԱՂԸ ՏԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
Կարինե Հարությունյան
«Աշխատատեղեր չկան: Ասենք թե մի քանի հոգի լավ են ապրում: Հետո՞: Հողը սեփականաշնորհել են, բայց մեր գյուղի հողերը երրորդ կարգի հողեր են: Տեխնիկա չունենք, ինչո՞վ վարենք», - դժգոհում էին ծովագյուղցի կանայք:
...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՀԱՂԹՈՂԻՆ»
Աստղիկ Սարգսյան
- Ո՞րն եք համարում այս նախագահական ընտրությունների առանձնահատկությունը: - Առանձնահատկությունները շատ են, բայց ես կնշեմ դրանցից երկուսը:
Առաջինն այն է, որ հիմա բոլորը հասկացել են, թե ինչքան վտանգավոր ...ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Ոչ, սա կատակ չէ: Սա փաստ է: Սա ինքն է խոստովանել: Երեկ: Ավանում անցկացված հանդիպման ժամանակ:
Ահավասիկ. «Ինչպիսի՞ հասարակության մեջ եք ուզում ապրել, որպեսզի անմիջապես կարողանաք դիմել ձեր ղեկավարներին, ...«ԲՈԼՈՐ ԳԱՎԱՌՑԻՆԵՐԸ ԼԵՒՈՆԻՆ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ»
«Միայն Լեւոնն է, որ խոսում է հոկտեմբերի 27-ի եւ քաղաքական այլ սպանությունների, ծանր հանցագործությունների մասին եւ ասում է, որ իշխանությունը պատասխան է տալու դրանց համար:
Միայն Լեւոնն է, որի դուխը կհերիքի ...
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՑ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔ` ՄԵԿ ՔԱՅԼ
Մարինա ԲաղդագյուլյանՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋԱՆՔԵՐ` ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Էմմա ԳաբրիելյանՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԲՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Արամ ԱմատունիԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ «ՆԱ ՇԻՇ, ՆԱ ՔՅԱԲԱԲ» ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե ՄանուկյանԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՎԵԼԻ Է ԲԱՐԴԱՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
NO COMMENT
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

