
«ՍԵՐԺԻ ԴԵՄ ԽԱՂ ԿԱ, ԵՒ ԱՅԴ ԽԱՂԸ ՏԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
- «Աշխատատեղեր չկան: Ասենք թե մի քանի հոգի լավ են ապրում: Հետո՞: Հողը սեփականաշնորհել են, բայց մեր գյուղի հողերը երրորդ կարգի հողեր են: Տեխնիկա չունենք, ինչո՞վ վարենք», - դժգոհում էին ծովագյուղցի կանայք:

ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը կիրակի մեկնարկեց Ծովագյուղից: Մարդիկ զայրացած դժգոհում էին գործող իշխանություններից` ասելով, որ ապրելու բոլոր հնարավորություններից իրենց զրկել են: «Մենք Լեւոնին ենք ընտրելու, նա ժողովրդի մասին մտածող մարդ է», - ասում էին գյուղացիք: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին ընդունեցին մեծ ոգեւորությամբ: Վերջինս խոսեց ժողովրդի համար հաճելի շատ բաներից, իսկ մասնավորապես գործող իշխանության տարածած «Մեր դեմ խաղ չկա» մտայնության վերաբերյալ ասաց, որ Հայաստանով մեկ Սերժ Սարգսյանի նկարներն են, միայն Կիեւյան կամրջի վրա «մի 200 նկար կա, եթե Սերժը չի վախենում, այդքան նկարներ ինչու՞ է փակցրել: Հետեւաբար «Սերժի դեմ խաղ կա, եւ այդ խաղը տանում է ժողովուրդը` Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ: Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության եկավ Հայաստանի համար ծանր ժամանակներում. երկրաշարժ, էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամ, պատերազմ, շրջափակում, զոհեր, փախստականներ: Արդեն 1994-ի վերջին հաղթահարվեց էներգետիկ ճգնաժամը, տնտեսական ճգնաժամը, պատերազմում հաղթանակ տարանք: Ուրեմն Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակների նախագահն է, եւ այսօրվա խնդիրները նույնպես նա կարող է հաղթահարել», - ասաց Արամ Սարգսյանը: ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն էլ հիշեց նախագահի թեկնածուներից մեկին, որը իր գովազդային տեսահոլովակում ցուցադրում է պատերազմի տարիները: Իսկապես, ինչ բարոյական իրավունքով է մարդը ցուցադրում այդ կադրերը: Այդ տարիներին մենք հաղթահարեցինք պատերազմի զրկանքն ու տառապանքը մի գիտակցությամբ` մեզ հաղթանակ է պետք: Հաղթանակը նվաճեցինք, մինչդեռ ոմանք համարձակվում են այսօր ծաղրել այդ հաղթանակի գինը. մեր բարոյահոգեբանական, նյութական ու ֆիզիկական զոհողությունները: «Եկել է ջեբկիրների եւ նրանց հովանավորների վերջը տալու ժամանակը», - ասաց Գրիգոր Հարությունյանը: «Այո~, այո~», - գոչեցին ծովագյուղցիները: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էլ հիացած էր ծովագյուղցիների հաստատակամությամբ. «Ձեր այս բազմամարդ ներկայությունը հավաստում է, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի»: Ծովագյուղի բնակիչների համար ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշ պարզաբանումներ արեց: Նախ` անդրադարձավ գործող նախագահի վերջին հեռուստաելույթին, որի ժամանակ խոսվում էր ինչ-որ խուլիգանության մասին. «Մարդը, որը երբեք չի անդրադարձել հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, խոսում է ինչ-որ խուլիգաններից կամ իբր կարմիր լույսի տակով անցած ավտոերթից: Սա այն դեպքում, երբ նույն նախագահին ու վարչապետին բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացնում, եւ որոնց պատասխանը առ այսօր չեն տվել»: Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշատակեց այդ մեղադրանքներից մեկը. 3 մլն տոննա թաքցրած բենզինը վեց տարվա ընթացքում դուրս է մնացել հարկման դաշտից: Միայն դրա հարկերի միջոցով պետությունը կունենար 1-1.5 մլրդ ԱՄՆ դոլար: Նկարների մասին հումորով` «Երեխաներն արդեն վախենում են այդ պատկերին (վարչապետի նկարը.- խմբ.) նայելուց: Չարություն անող երեխաներին մայրերն ասում են` խելոք մնա, թե չէ հիմա Սերժին կկանչենք»: Ձայների մասին. «Իմ հանդիպումների ընթացքում չեմ տեսել որեւէ դեմք, որը ներկայիս նախագահին եւ վարչապետին ուղղված քննադատությունից հաճույք չստանա, կամ որեւէ դեմք, որը դժգոհություն արտահայտի: Ես չեմ տեսնում` ու՞ր է Սերժի ձայնը: Ամբողջ ժողովուրդը նրան դեմ է, նույնիսկ պետական ապարատի 90 տոկոսը հոգով մեզ հետ է»: «Լե-վոն, Լե-վոն», - արձագանքեցին միտինգավորները: Անելիքի մասին. «Այսպես ապրելը մահ է, անխուսափելի կործանում: Նրանց` եւս 10 տարվա տիրապետությունը նշանակում է Ղարաբաղի վերջը, Ղարաբաղում նոր պատերազմ, նոր զոհեր, նոր դագաղներ: Իսկ ադրբեջանցիները եթե հաջողության հասնեն Ղարաբաղում, մտնելու են նաեւ մեր սահմանները: Ձեզնից է կախված ձեր ապագան. ինչ եք ուզում ունենալ` խաղաղ, բարգավաճման հնարավորություն ունեցող երկիր կամ եւս 10 տարվա զրկանք, թալան, արժանապատվության ոտնահարում»: Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց նաեւ իր նախընտրական ծրագրի մասին, ներկայացրեց սոցիալական մի շարք խնդիրների լուծման հնարավորությունները: Լճաշենում նույն ոգեւորությունն էր: Լեւոն Տեր-Պետրոսյանն այստեղ նշեց, որ ի թիվս նախատեսված սոցիալական մի շարք միջոցառումների, լուրջ մոտեցում է ցուցաբերվելու դատապարտյալների նկատմամբ` նկատի ունենալով մեր դատարանների չակերտավոր անաչառությունը. «Վերջին 10 տարվա ընթացքում դատարանների կայացրած բոլոր որոշումները պետք է վերանայվեն: Առնվազն մինչեւ 5 տարի դատապարտված բոլոր բանտարկյալներին համաներում է շնորհվելու: Ազատամարտիկներին, եթե ծանրագույն հանցագործությունների համար չեն դատապարտված, անկախ ժամկետից նույնպես համաներում է շնորհվելու: Սա է լինելու իմ առաջին քայլերից մեկը»: Առաջին նախագահը ներկայացրեց իր քաղաքական թիմը, մարդիկ, ովքեր 10 տարի պայքարել են գործող իշխանությունների դեմ եւ հակառակ բեւեռում` մարդիկ են, ովքեր 10 տարի թալանել են մեր երկիրը. «Նրանք ոչ մի սրբություն չունեն, բոլոր սրբությունները պղծել են, ազգային այնպիսի հեղինակությունների ոչնչացրին, ինչպիսիք են Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը: Հիմա էլ փորձում են նրանց ընտանիքներին նվաստացնել իրենց թաթար-մոնղոլավարի վերաբերմունքով»: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, վախի մթնոլորտին, իշխանիկներին ու պետիկներին, որոնք «ծառայում են Ռոբերտի եւ Սերժի գործին». «Հանուն ինչի՞ են այդպես վիզ ծռում: Մենք օտարների առջեւ վիզ չենք ծռել, այս երկու միջակությունները ովքե՞ր են, որ նրանց առջեւ վիզ ծռենք: Տեր կանգնեք ձեր ձայներին, տեր կանգնեք ձեր երկրին, եւ մենք կկատարենք մեր պարտքը»: Սեւանում քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը փորձել էր խափանել Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը, բյուջետային աշխատողներին սպառնացել էր աշխատանքից ազատել: Սակայն դա չէր խանգարել, որ առաջին նախագահի համակիրները գան իրենց ընտրյալի խոսքը լսելու: Արամ Սարգսյանը ներկայացրեց գործող նախագահ Ռ.Քոչարյանի կերպարը. «Նա չխոսեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո պատճառաբանելով` թրաշված չէի: Նա խոսեց «Առագաստ» սրճարանում իր համակուրսեցի Պողոս Պողոսյանի սպանությունից հետո` թող կենդանի լիներ, կասեի: Նա խոսեց Սիլվա Կապուտիկյանի` շքանշանը վերադարձնելուց հետո` կին չլիներ, բան էի ասելու: Նա որեւէ խոսք չասաց տարբեր քաղաքական սպանություններից, ժողովրդի նկատմամբ քաղաքական ճնշումներից հետո: Հետեւությունը մեկն է. այդ մարդը այս երկրում տեղի ունեցող բոլոր դժբախտությունների հեղինակն է, որոնց չի արձագանքում: Բայց այս մարդը խոսում է ինչ-որ կարմիր լույսից: Դե գնա «գայիշնիկ» աշխատի էլի»: Ինչ վերաբերում է «ձայները պահելուն», Արամ Սարգսյանն ասաց, որ ժողովուրդը պիտի թույլ չտա, որ իրեն վախեցնեն. «Պիտի թույլ չտաք, որ ձեր երեխաները ստրուկ դառնան: Ի՞նչ վախ: Վախ չկա: Կա նպատակ. հեռացնել անօրինական իշխանություններին, տեր կանգնել մեր երկրին»: Սեւանում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց երկար ու հանգամանալից: Մի տղամարդ հիացմունքով ձայնեց. «Թագավոր մա~րդ ա է»: Առաջին նախագահը պարզաբանեց, թե քաղաքական եւ տնտեսական ինչ հետեւանքների են հանգեցրել երկիրը գործող իշխանությունները եւ ինչ հանցագործությունների համար են նրանք պատասխանատու, եւ որ «նրանք նստելու են մեղադրյալի աթոռին»: Ժողովուրդը գոհունակությամբ ծափահարում էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ երկրի ողջ հարստությունը գտնվում է «այդ երկուսի» ձեռքում, նրանք են տնօրինում, թե որ օլիգարխը ինչով պետք է զբաղվի եւ հատուկ մի «երեւանցու համար, որն իրեն լուրջ լրագրող է համարում» ասաց, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում Ղարաբաղը դատարկվելու է, իսկ Հայաստանի թալանը` շարունակվելու: Այդ հարստությունը խլվելու է այն մարդկանցից, ովքեր «կախված են գործող նախագահի եւ վարչապետի աթոռներից: Այդ մարդիկ են Միխայիլ Բաղդասարովը, Գագիկ Ծառուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Հրանտ Վարդանյանը եւ մյուսները: Երբ ես ասում էի, որ Սերժի նախագահ դառնալու դեպքում այդ մարդկանց մի մասը 10 տարի հետո կարող է «բոմժ» դառնալ, մի կասկածեք, որ այդպես է լինելու: Այդ մարդիկ ոչ միայն այսօր գնում են իրենց ժողովրդի դեմ, այլեւ` իրենց դեմ: Խոշոր գործարարներից միայն Խաչատուր Սուքիասյանն էր, որ գիտակցեց դա եւ մեր կողքին է: Եվ ոչ միայն նա: Միջին եւ մանր գործարարներից շատերն այսօր մեր Շարժման մեջ են»: Ավելին: Արդեն մեծ թափ ստացած այս ազգային-ազատագրական Շարժմանը միացել են մարդիկ, ովքեր իշխանական կառույցներում են. «Որքան մեր Շարժումը ծավալվում է, այնքան մեր համակիրների շրջանակը մեծանում է այդ կառույցներում: Մեզ օգնողների թվաքանակն է մեծանում: Ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից, անգամ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից մենք ամեն օր ինֆորմացիա ենք ստանում պատրաստվող կեղծիքների, վարչական ռեսուրսի իրականացման եւ շատ այլ բաների մասին: Ամբողջ ժողովուրդն է մեզ հետ: Նրանք մենակ են մնացել: Սերժ Սարգսյանի կողքին այսօր հավատարիմ միայն երկու հոգի կա: Մեկը նրա եղբայր «Պազի» շոֆեր Սաշիկն է, մյուսը` նրա վարորդ Վաչոն», - ասաց ՀՀ առաջին նախագահը: ...Գավառում էլ ժողովուրդը մի խոսքի էր. «Այս իշխանությունը փետրվարի 19-ից հետո նստելու է մեղադրյալի աթոռին»: Նույնիսկ մեկն ասաց, թե երբ «Սերժիկից ու Ռոբիկից ազատվենք, նրանց ուղարկեք, թող իմ այգում աշխատեն»: Իսկ Գավառից ՀԺԿ անդամ Ժաննա Գրիգորյանը կոչ արեց իր համաքաղաքացիներին. «Արհամարհված ժողովուրդն ավելի վտանգավոր է, քան ցանկացած տարերային աղետ: Ուրեմն` միավորվեք: Այս երկիրը մերն է: Տեր կանգնեք ձեր իրավունքին, ձեր երկրին, ձեր ապագային»:
- Կարինե Հարությունյան
NO COMMENT
Դիտարկենք Արտաշես Գեղամյանի հայտարարություններն ու հնարավորությունները: Նա խոսում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը երկիրը մասնատում է, տանում կործանման, ավերում, ոչնչացնում է եւ այսպես շարունակ` առաջարկելով ...ՑԱՄԱՔԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄ
Գոհար Բարսամյան
Միջազգային հարաբերությունների հարթակում տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրները փոխկապակցված են, առավել եւս, երբ վերաբերում են ցամաքային եւ ջրային ճանապարհների հաղորդակցության ոլորտին:
Յուրաքանչյուր պետություն` ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՄ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ, ՀԱՄ ԷԼ ԱՐՇԱՎՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական քարոզչությանը օրենքով հատկացված 28 օրից 15-ն արդեն սպառվել է, ու թեեւ առջեւում եւս 13 օր կա, բայցեւայնպես թեկնածուներից ոմանք էլ արդեն սպառել են իրենց, հետեւապես սպառվել են նաեւ ընտրազանգվածին ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄ
Մուսա Միքայելյան
ԱՄՆ-ի Վիսկոնսինի համալսարանի դասախոս Սքաթ Գելբախն ասում է, որ ամերիկացիները պաշտպանում են Բարակ Օբամային` այն նույն պատճառով, որ ռուսները պաշտպանում են Պուտինին. նրանք ուզում են հպարտանալ սեփական երկրով:
...ԿՈՍՈՎՈՆ ԱՅԼԵՒՍ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ
Մուսա Միքայելյան
Հայկական դիվանագիտությունը պետք է տեղափոխել կարգավորման պրագմատիզմի փուլ
Սերբերը ամենեւին նախանձելի վիճակում չեն: Կիրակի օրը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրանք կատարեցին ընտրություն, ...ԿԱՐԵՒՈՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
- Տիրապետու՞մ եք, արդյոք, դուք թվային սոցիոլոգիական տվյալների` այսօր Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակը բնութագրող:
...«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ»
Մարինե Խառատյան
Տարօրինակ է, բայց Սերժ Սարգսյանին թվում է, թե կարելի է բռնատիրական մեթոդներ կիրառելով մարդկանց հավաքել հրապարակներում ու խոսել ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, համաժողովրդական արժեքների ...ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
«Եվրամիությունը պետք է ներկայացված լինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հայ-ադրբեջանական բանակցություններում», - օրերս հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա ...«ՍԵՐԺԻ ԴԵՄ ԽԱՂ ԿԱ, ԵՒ ԱՅԴ ԽԱՂԸ ՏԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
Կարինե Հարությունյան
«Աշխատատեղեր չկան: Ասենք թե մի քանի հոգի լավ են ապրում: Հետո՞: Հողը սեփականաշնորհել են, բայց մեր գյուղի հողերը երրորդ կարգի հողեր են: Տեխնիկա չունենք, ինչո՞վ վարենք», - դժգոհում էին ծովագյուղցի կանայք:
...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՀԱՂԹՈՂԻՆ»
Աստղիկ Սարգսյան
- Ո՞րն եք համարում այս նախագահական ընտրությունների առանձնահատկությունը: - Առանձնահատկությունները շատ են, բայց ես կնշեմ դրանցից երկուսը:
Առաջինն այն է, որ հիմա բոլորը հասկացել են, թե ինչքան վտանգավոր ...ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Ոչ, սա կատակ չէ: Սա փաստ է: Սա ինքն է խոստովանել: Երեկ: Ավանում անցկացված հանդիպման ժամանակ:
Ահավասիկ. «Ինչպիսի՞ հասարակության մեջ եք ուզում ապրել, որպեսզի անմիջապես կարողանաք դիմել ձեր ղեկավարներին, ...«ԲՈԼՈՐ ԳԱՎԱՌՑԻՆԵՐԸ ԼԵՒՈՆԻՆ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ»
«Միայն Լեւոնն է, որ խոսում է հոկտեմբերի 27-ի եւ քաղաքական այլ սպանությունների, ծանր հանցագործությունների մասին եւ ասում է, որ իշխանությունը պատասխան է տալու դրանց համար:
Միայն Լեւոնն է, որի դուխը կհերիքի ...
ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՄՓԱՆ ՏԱՆՈՒՄ Է ՄԶԿԻԹ
Գայանե Առուստամյան
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
NO COMMENT
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

