
«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ»
- Տարօրինակ է, բայց Սերժ Սարգսյանին թվում է, թե կարելի է բռնատիրական մեթոդներ կիրառելով մարդկանց հավաքել հրապարակներում ու խոսել ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, համաժողովրդական արժեքների մասին, ավելին` փորձ կատարել ընկալվել որպես համաժողովրդական թեկնածու, ու ժողովուրդն էլ կհավատա ու կընդունի:

Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի խոսքերին հետեւելով` հասկանում ես, որ ինքն իրեն բռնակալ չի համարում ու չի հասկանում, որ բռնությամբ մարդուն գործից կտրել, հանդիպման տանելը բռնատիրության դրսեւորում է, որը միայն ավելացնում է դժգոհությունը մարդկանց սրտերում: Կամ եթե աշխատանքից ազատելու սպառնալիքով մարդուց ստորագրություն են վերցնում, որ ընտրելու է ՀՀԿ թեկնածուին, դա առնվազն ավելացնում է ատելությունն ու ճորտատիրությանը հակադրվելու ձգտումը: Ժողովուրդն իշխանական թեկնածուի խոստումներին հավատալու նախեւառաջ մեկ պայման ունի` եթե իրեն հնարավորություն տրվի կիրառել պարզ, Աստծուց տրված ազատ ընտրության իրավունքը ու թեկուզեւ սխալվի, թեկուզեւ գործի սարսափելի սխալ, բայց իրեն ոչ թե հերթական անգամ պարտադրվի ինչ-որ բան, այլ դա լինի իր ընտրությունը: Փոխարենը Սերժ Սարգսյանն այսօր ուրախանում է, որ շատ մարդ է տեսնում իր հանդիպումներում` այդպիսով շոյելով այն ստորաքարշների գլուխները, ովքեր իրենից ինչ-ինչ ակնկալիք ունենալով` ժողովրդին ստիպելով քշում են հրապարակներ: Երեկ մեր խմբագրություն զանգահարեց Սբ.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակից մի բուժքույր ու բարկացած դժգոհեց, որ կենտրոնի տնօրեն եւ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի կարգադրությամբ բոլոր աշխատակիցներին ստիպողաբար «քշել են» Ավանի հրապարակ` հանդիպելու ՀՀԿ թեկնածուի հետ: «Ինքս վատառողջ եմ, ստիպեցին, որ գնամ: Կեսից հետ դարձա: Մեզ ոչխարի տեղ դրած` քշում են գլխաքանակ ապահովելու համար: Ճանապարհին էլ թիվ 64 դպրոցում աշխատող ընկերուհուս տեսա, որին եւս դպրոցից ստիպել էին, որ գնա հանդիպման», - դժգոհելով պատմեց մեզ զանգահարած քաղաքացին` հույս հայտնելով, թե ի վերջո` պետք է «հաղթի առողջ ինքնությունը»: Ի դեպ, երեկ Ավանի հանդիպմանը, ականատեսների վկայությամբ, գործի են դրվել ժողովրդի ձայնով նախապես ձայնագրված «առաջ, Հայաստան» բացականչող ֆոնոգրամաները, որ ժողովրդի պասիվությունն ու անհաղորդ լինելը չզգացվի: Շաբաթ օրը կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածուի հանդիպումը Արաբկիր համայնքում, որի համայնքապետը, ինչպես հիշում եք, դեռ ամիսներ առաջ իրեն իրավունք էր վերապահել հայտարարել, թե Արաբկիրն ընտրում է Սերժ Սարգսյանին: Հանդիպումից դեռ մեկ ժամ առաջ Մերգելյանին հարակից տարածքում իրարանցում էր. խցանված էին Կոմիտաս-Գյուլբեկյան եւ Կոմիտաս- Վաղարշյան փողոցները: Ներկա ոստիկաններին հարցրինք, թե ինչու՞ տուգանային հրապարակ չեն տանում ՀՀԿ-ի մեքենաները, որոնք բավական ժամանակ խցանում էին առաջացրել փողոցում: «Մենք պլաշչադկա չենք տանում: Էստեղ տեղն ազատում ենք, որ գան: Եթե խախտում չեն անում, ինչի՞ տանենք պլաշչադկա», - անմեղ հարց ուղղեցին ոստիկանները: Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ի մեքենաները ամբողջովին փակել են ճանապարհը, ոստիկանը պատասխանեց. «Բայց ու՞մ են խանգարում, ինչո՞վ են խանգարում: Մենք կարգավորում ենք ճանապարհը: Ժողովրդի անվտանգությունն ենք ապահովում, ուրիշ ոչ մի բան չենք անում»: Փաստորեն, երբ Ռոբերտ Քոչարյանը անձամբ ներկա չէ ու կարգադրություններ չի անում, հայրենի ոստիկանությունը չի իմանում անելիքը: Թերեւս թաղապետի կարգադրությամբ, Արաբկիրի ավագանու անդամները ժողովրդին ավտոբուսներով բերում, իջեցնում էին մեկ կանգառ վերեւ, որտեղից վերջիններս պետք է ոտքով իջնեին Մերգելյանի հրապարակ: «Դե գիտեք, ոչ թե բերել ենք, ասել ենք, հիշեցրել ենք ու կանգնել նայում ենք` ով ա եկել, ով չի եկել», - ասաց Արաբկիրի համատիրություններից մեկի նախագահ Ստյոպա Ստեփանյանը: Մեզ հետ զրույցում բնակիչ Աննա Երիցյանը պատմեց, որ իրենց Քանաքեռ-ԳԷՍ-ից 4-5 ավտոբուսով բերել է ավագանու Արմեն անունով անդամը, որն էլ բաժանել էր դրոշակները: «Ես Սերժին պտի ընտրեմ, իմ երեխեքին ինքն ա նայել», - ավագանու անդամի ներկայությամբ հայտարարեց մեզ հետ զրուցած կինը: Հրապարակում էին «Երիցյան եւ որդիներ» խանութի գրեթե բոլոր աշխատակիցները, անգամ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին էին բերել: Շատ էին դպրոցականները: Հանդիպեցինք թիվ 54, 51 դպրոցների աշակերտներին: Այստեղ էլ օգտագործվում էր «առաջ, Հայաստան» ֆոնոգրաման: Մանկական պոլիկլինիկայի աշխատակիցները եւս հրապարակում էին: Իսկ մինչ կժամաներ Սերժ Ազատիչը` համերգի հաղորդավարը տեղի-անտեղի «առաջ, Հայաստան» էր ասում. մնում, մնում, հարցնում էր` «առաջ, Հայաստան, չէ՞»: Խորհրդարանական ընտրություններում պարտված ԲՀԿ-ական Արագած Ախոյանը ընկերների մոտ պարծենում էր, թե 18 հազար ձայն է հավաքել: «Մեր խմբերով, մեր կոլեկտիվներով եկել ենք ողջունելու մեր թեկնածուին», - ասաց Ախոյանը: «Ստիպողաբար բերել են: Բոլորին էլ ստիպողաբար բերում են», - մեզ հետ զրույցում հայտարարեց մի կին` չցանկանալով ներկայանալ: «Հայաստան» տոնավաճառում առեւտուր անող մի քաղաքացի Սերժ Սարգսյանի ելույթը չլսած` հետ էր գնում: «Տոնավաճառը փակեցին, եկան, մեզ ստիպելով հանեցին, բերեցին էստեղ: Ընդ որում, առաջին հարկը, որն իրենցն է, չեն փակել, բայց 2-րդ, 3-րդ հարկերը, որ սովորական ժողովուրդն է վարձակալում, ստիպելով փակեցին: Ժողովուրդը շատ դժգոհ էր: Տեղի փողը, որ մեկ ժամ ուշացնում ենք, գալիս, սեղանները փակում են», - մեզ հետ զրույցում պատմեց քաղաքացին` հավելելով. «Հետ եմ գնում, որովհետեւ չեմ ուզում մասնակցել ստիպողական միջոցառմանը: Շատերը գնացին, մեծ մասը փախան»: Սա, սակայն, Սերժ Սարգսյանին չխանգարեց հայտարարել. «Մենք հասնելու ենք լավ Հայաստանի մեր հասարակության մեջ միասնության, փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձեւավորելով»: Սերժ Սարգսյանի ելույթը, կարելի է ասել, հավաքվածներից շատերը չէին լսում, դպրոցականները բջջային հեռախոսով երաժշտություն էին միացրել, ոմանք սուլում էին, կոլեկտիվները հազիվ իրար գլխի հավաքվել, խոսում էին: Թեկնածուն էլ չմոռացավ կրկնել, որ եկել է աջակցություն խնդրելու` հանրապետության նախագահ դառնալու համար: «Չափազանց կարեւոր է փետրվարի 19-ին կատարել ճիշտ ընտրություն», - ներկաներին բացատրեց թեկնածուն` հավելելով. «Ամենից կարեւորն է, որ մենք կարողանանք փետրվարի 19-ին անցկացնել ազատ, արդար ընտրություններ»` միեւնույն ժամանակ չմոռանալով լավ Հայաստան խոստանալ: Ի դեպ, Սերժ Սարգսյանն այժմ էլ ասում է, թե ընտրություններից հետո փորձելու է «դարձի բերել» քննադատներին:
- Մարինե Խառատյան
NO COMMENT
Դիտարկենք Արտաշես Գեղամյանի հայտարարություններն ու հնարավորությունները: Նա խոսում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը երկիրը մասնատում է, տանում կործանման, ավերում, ոչնչացնում է եւ այսպես շարունակ` առաջարկելով ...ՑԱՄԱՔԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄ
Գոհար Բարսամյան
Միջազգային հարաբերությունների հարթակում տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրները փոխկապակցված են, առավել եւս, երբ վերաբերում են ցամաքային եւ ջրային ճանապարհների հաղորդակցության ոլորտին:
Յուրաքանչյուր պետություն` ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՄ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ, ՀԱՄ ԷԼ ԱՐՇԱՎՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական քարոզչությանը օրենքով հատկացված 28 օրից 15-ն արդեն սպառվել է, ու թեեւ առջեւում եւս 13 օր կա, բայցեւայնպես թեկնածուներից ոմանք էլ արդեն սպառել են իրենց, հետեւապես սպառվել են նաեւ ընտրազանգվածին ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄ
Մուսա Միքայելյան
ԱՄՆ-ի Վիսկոնսինի համալսարանի դասախոս Սքաթ Գելբախն ասում է, որ ամերիկացիները պաշտպանում են Բարակ Օբամային` այն նույն պատճառով, որ ռուսները պաշտպանում են Պուտինին. նրանք ուզում են հպարտանալ սեփական երկրով:
...ԿՈՍՈՎՈՆ ԱՅԼԵՒՍ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ
Մուսա Միքայելյան
Հայկական դիվանագիտությունը պետք է տեղափոխել կարգավորման պրագմատիզմի փուլ
Սերբերը ամենեւին նախանձելի վիճակում չեն: Կիրակի օրը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրանք կատարեցին ընտրություն, ...ԿԱՐԵՒՈՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
- Տիրապետու՞մ եք, արդյոք, դուք թվային սոցիոլոգիական տվյալների` այսօր Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակը բնութագրող:
...«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ»
Մարինե Խառատյան
Տարօրինակ է, բայց Սերժ Սարգսյանին թվում է, թե կարելի է բռնատիրական մեթոդներ կիրառելով մարդկանց հավաքել հրապարակներում ու խոսել ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, համաժողովրդական արժեքների ...ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
«Եվրամիությունը պետք է ներկայացված լինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հայ-ադրբեջանական բանակցություններում», - օրերս հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա ...«ՍԵՐԺԻ ԴԵՄ ԽԱՂ ԿԱ, ԵՒ ԱՅԴ ԽԱՂԸ ՏԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
Կարինե Հարությունյան
«Աշխատատեղեր չկան: Ասենք թե մի քանի հոգի լավ են ապրում: Հետո՞: Հողը սեփականաշնորհել են, բայց մեր գյուղի հողերը երրորդ կարգի հողեր են: Տեխնիկա չունենք, ինչո՞վ վարենք», - դժգոհում էին ծովագյուղցի կանայք:
...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՀԱՂԹՈՂԻՆ»
Աստղիկ Սարգսյան
- Ո՞րն եք համարում այս նախագահական ընտրությունների առանձնահատկությունը: - Առանձնահատկությունները շատ են, բայց ես կնշեմ դրանցից երկուսը:
Առաջինն այն է, որ հիմա բոլորը հասկացել են, թե ինչքան վտանգավոր ...ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Ոչ, սա կատակ չէ: Սա փաստ է: Սա ինքն է խոստովանել: Երեկ: Ավանում անցկացված հանդիպման ժամանակ:
Ահավասիկ. «Ինչպիսի՞ հասարակության մեջ եք ուզում ապրել, որպեսզի անմիջապես կարողանաք դիմել ձեր ղեկավարներին, ...«ԲՈԼՈՐ ԳԱՎԱՌՑԻՆԵՐԸ ԼԵՒՈՆԻՆ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ»
«Միայն Լեւոնն է, որ խոսում է հոկտեմբերի 27-ի եւ քաղաքական այլ սպանությունների, ծանր հանցագործությունների մասին եւ ասում է, որ իշխանությունը պատասխան է տալու դրանց համար:
Միայն Լեւոնն է, որի դուխը կհերիքի ...
ՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե ՀարությունյանԿԽՈՍԻ՞ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Հեղինե ՄանուկյանԴԱՏԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ ՆՅՈՒԹՎՈՂ ԴԱՎԻՆ
Գայանե Առուստամյան«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ՄԻԱՅՆ ՀԱԿ-Ը»
Է.Գաբրիելյան«ԵԹԵ ՉԵՆ ՊԱՏԺՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ»
Մարինե Խառատյան
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
NO COMMENT
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

