
ԿԱՐԵՒՈՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԿԱ
- Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ

- Տիրապետու՞մ եք, արդյոք, դուք թվային սոցիոլոգիական տվյալների` այսօր Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակը բնութագրող: - Ասեմ, որ մենք միջազգային մի կազմակերպության պատվերով (որը մեզ ճանաչում է այլ անվանումով) իրականացնում ենք նախընտրական իրավիճակի ուսումնասիրություն` հանրապետության ամբողջ տարածքի համար եւ մեկ այլ տեղական պատվիրատուի համար եւս, որը մեզ պատվիրել է իրավիճակի ուսումնասիրությունը միայն Երեւանի համար: Մեր երկու պատվիրատուների հետ ունեցած նախնական պայմանավորվածությունից ելնելով` մենք այսօր կարող ենք հրապարակել միայն այնքանը, որը չի պարունակի վերջնական թվային տվյալներ, այլ կներկայանցնի միայն ձայների հարաբերական մոտավոր տվյալները եւ կամ զարգացման միտումները: Կարճ ասած` ես ձեզ կներկայացնեմ այնքան, որքան հնարավոր է եղել պատվիրատուի հետ համաձայնեցնել: - Օրինակ` շատ հետաքրքիր է ձայների ինչպիսի՞ տոկոսներ են արձանագրվել ձեր կենտրոնի հարցումների արդյունքում Երեւան քաղաքի համար, քանի որ այն բոլորիս աչքի առաջ է, եւ մենք այն կարող ենք ստուգել: - Ասեմ, որ երեւանյան իրավիճակը ներկայացնելիս մենք ավելի անկաշկանդ ենք, քանի որ մենք էլ մեր լրացուցիչ ուսումնասիրություններն ենք իրականացրել այս տարածքում: Մենք ամեն օր Երեւանում ուսումնասիրում ենք 250-ից ավելի ընտրողների կարծիքները վերջին չորս ամիսների ընթացքում: Այսօր` փետրվարի 4-ի տվյալներով, երեւանում ակնհայտ լիդերը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Երկրորդ տեղում ընթանում է Սերժ Սարգսյանը: Հետո գալիս են մյուս թեկնածուները` քիչ ձայներով, տարբեր համայնքներում տարբեր հերթականությամբ: Սերժ Սարգսյանի ամեն մի համախոհի դեպքում հանդիպում է Լեւոն Տեր-Պետրոսյանի 2-3 համախոհ: Այդ հարաբերությունը տարբեր է տարբեր համայնքներում: Նշեմ, որ երեւանյան իրավիճակը շատ արագ է զարգանում, չնայած որ արդեն հիմնական միտումները պարզ են: - Երբ դուք նշում եք 1-ը 2-ին հարաբերություն կամ 1-ը երեքին հարաբերություն` արդյո՞ք դա նշանակում է, որ քվեարկության օրը կունենանք Սերժ Սարգսյան 33 տոկոս, Լեւոն Տեր-Պետրոսյան 66 տոկոս: - Դա բավականին կոպիտ է ասված սոցիոլոգի համար, սակայն ընտրական տեխնոլոգիաների համար կարելի է ասել, որ, այո, այսօր այդ կերպ կարելի է ասել` զուտ միայն իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար: - Երեւանի ո՞ր համայնքներն են ամենից բարձր տոկոս «ապահովում» Սերժ Սարգսյանին եւ որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանին - Երեւանում այսօր Սերժ Սարգսյանի ձայները ամենից բարձրն են Ավանում, իսկ ամենացածր տոկոսները նա ունի Էրեբունի եւ Շենգավիթ համայնքներում: - Դուք կարո՞ղ եք, արդյոք, պատճառաբանել, թե ինչու՞ է այդպես, ասենք` մեկ համայնքում թեկնածուի վարկանիշը բարձր է, մյուսում` ցածր: - Մեր ուսումնասիրությունների հիմնական նպատակներից մեկն էլ հենց այդ տարբերությունների վերլուծությունն է: Կոնկրետ այս դեպքում մեր վերլուծական խումբը հայտնաբերեց մի քանի պատճառներ: Առաջինը դա տեղական իշխանությունների ղեկավարների հեղինակությունն է: Օրինակ` Ավանի համայնքի ղեկավարը այսօր բավականին բարձր հեղինակություն ունի, այդ իսկ պատճառով նրա մոտ Ս.Սարգսյանի վարկանիշը ամենից բարձրն է Երեւանում, իսկ, օրինակ, Էրեբունու թաղապետը իր կոլեգաներից ամենից ցածր հեղինակությունը ունի իր համայնքի բնակիչների մոտ, եւ այդ իսկ պատճառով նրա համայնքում այսօր Սերժ Սարգսյանի ձայները ամենից ցածրն են Երեւանում: Վստահեցնում եմ ձեզ, որ կան նաեւ այլ բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են այդ ձայների տատանումների վրա, սակայն ասեմ, որ այդ տատանումները չեն կարող կրել որակական բնույթ: Այսինքն` որքան էլ որ բնակիչները բարձր գնահատեն իրենց թաղապետին, միեւնույն է` կա ընդհանուր ֆոն եւ կողմնակի գործոնները չեն կարող բերել որակական տատանումների: Ասենք` եթե իշխանության թեկնածուն այսօր ունի 28-30 տոկոսի վարկանիշ, ապա որքան էլ հարգանք վայելի Ավանի թաղապետը իր համայնքում, նա 33 տոկոսից ավելի ձայներ չի հավաքի: Կամ ասենք` որքան էլ որ էրեբունցիները բացասական վերաբերվեն իրենց թաղապետին, միեւնույն է` իշխանության թեկնածուի ձայները 25 տոկոսից ցածր չեն կարող լինել: Այսպիսին են նախընտրական սոցիոլոգիայի առանձնահատկությունները: - Արդյո՞ք թեկնածուները դժգոհում են իրենց վարկանիշներից: - Պատկերացրեք որ դժգոհում, են եւ դժգոհում են բոլորը: Այսօր ես վստահ եմ, որ եթե ես հրապարակեմ թվային տվյալները մի որեւէ բնակավայրում կամ ամբողջ երկրի կտրվածքով, ապա այդ թվերը բոլոր թեկնածուների մոտ միանշանակ դժգոհություն են առաջացնելու: Փորձը ցույց է տալիս, որ նախընտրական սոցիոլոգիան գիտական եւ օբեկտիվ է միայն եւ միայն այն դեպքում, երբ նրանից դժգոհում են բոլորը: Հավատացեք, որ դա այդպես է: Ես աշխարհի չորս երկրներում նախընտրական սոցիոլոգիական ուսումնասիրությունների եմ մասնակցել, եւ միշտ այդ տվյալները չեն գոհացրել թեկնածուներից եւ ոչ մեկին, նույնիսկ հաղթող թեկնածուին: - Գուցե մասնավորեցնեիք` ըստ տոկոսների: - Պատկեր ունենալու համար պարտադիր չէ ունենալ տոկոսներ: Կարելի է թվերը չհրապարակելով հանդերձ` ունենալ ընտրական իրավիճակի պատկերը ըստ մարզերի կամ ըստ նախկին շրջանների: Այսպես` Սարգսյանը բացարձակ առավելություն ունի համարյա ամբողջ Սյունիքի մարզում, բացառությամբ Սիսիանի, որտեղ իրավիճակը գնահատվում է որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հավասար: Նա զգալի առավելություն ունի Վայոց Ձորում: Բավականին առավելություն ունի Շիրակի մարզի հյուսիսային հատվածում (Ախուրյան, Ղուկասյան, Ամասիա): Նա բավականին լավ դիրքեր ունի Լոռու մարզի առանձին շրջաններում: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ առավելություն ունի Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում: Զգալի առավելություն ունի նաեւ Շիրակի դաշտավայրի հիմնական հատվածում: Բավականին լավ դիրքեր ունի Կոտայքի մարզի մեծ մասում եւ այլն: Մնացած տեղերում այսօր ուժերը բաշխված են համարյա հավասարաչափ: Բավականին անորոշ է իրավիճակը միայն Աբովյանի շրջանում: Ահա մոտավորապես այսպիսի պատկեր է ստեղծված փետրվարի 3-ի դրությամբ: - Եթե այդ տվյալները ի մի բերենք` ինչպիսի՞ն կստացվի պատկերը ամբողջ հանրապետության կտրվածքով: - Այսօրվա դրությամբ կարելի է գնահատել որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի շոշափելի առավելություն Սերժ Սարգսյանի նկատմամբ: - Կներեք, սակայն չեմ կարող չհարցնել, թե այդ, այսպես կոչված, շոշափելի առավելությունը, ըստ ձեր կանխատեսումների, արդյոք նշանակում է, որ լինելու է երկրորդ փուլ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհաղթի առաջին իսկ փուլով: - Իհարկե խոսքը մեկ տուրում հաղթանակի մասին է: Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ տարածքում բոլոր նախագահական ընտրությունները միշտ փաստացի հաղթողին որոշում են (կրկնում եմ, ոչ թե «դե յուրե», այլ փաստացի) առաջին իսկ փուլում: Այդպես է եղել բոլոր նախորդ ընտրարշավների ժամանակ` եւ 91-ին, եւ 96-ին, եւ 98-ին, եւ 2003-ին: Դա ունի իր, այսպես կոչված, «էլեկտորալ» բացատրությունը: Հայաստանում կա ընտրողների շուրջ 35 տոկոսը կազմող մի շերտ, որին երբեմն անվանում են «ճահիճ»: Այդ մարդիկ միշտ մնում են բավականին դժգոհ եւ պասիվ, սոցիոլոգիական բոլոր հարցումներին պատասխանում են իրենց համար բնորոշ պասիվությամբ. «Ոչ մեկին չեմ հավատում», «Բոլորին էլ դեմ եմ», «Բոլորն էլ նույն սանրի կտավն են», «Չեմ գնալու քվեարկության» եւ այլն: Այսպիսի տրամադրությունների դուք էլ հանդիպած կլինեք ձեր շրջապատում: Թվում է, թե սրանք այդպես էլ կմնան անմասնակից, սակայն ես վստահեցնում եմ ձեզ, որ այս զանգվածը` «ճահիճը», միշտ էլ վերջին օրը որոշումը կայացնում է եւ գնալով քվեարկում է ենթարկվելով ընդհանուր մթնոլորտին` հօգուտ «ֆավորիտ» թեկնածուի: Այդ թեկնածուն 91-ին եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ մնացած դեպքերում դա եղել է ընդդիմադիր թեկնածուն. 96-ին` Վ.Մանուկյանը, հետագայում` հայր եւ որդի Դեմիրճյանները: Այնպես որ, ընտրապայքարը կավարտվի միայն եւ միայն առաջին փուլով, քանի որ արդեն ակնհայտ է, որ կա «ֆավորիտ» թեկնածու: - 96 թվականին ե՞ւս քվեարկությունը ավարտվել է մեկ փուլով: - Մենք խոսում ենք բացարձակ այլ թեմայով: Առավել եւս, որ 96-ի ընտրական պրոցեսը իր եզրագծին դեռ չի հասել եւ ամենայն հավանականությամբ կավարտվի միայն փետրվարի 19-ին, երբ 96-ի մասին իր վերջնական կարծիքը կասի ժողովուրդը: - Քանի փուլով կանցնեն 2008-ի նախագահական ընտրությունները: - Ընտրապայքարը միանշանակ կավարտվի մեկ փուլով: Եթե դուք այս հարցը ինձ ուղղեիք, ասենք, սեպտեմբերի 1-ին, ես ձեզ նույն կերպ կասեի, որ «ընտրապայքարը կավարտվի մեկ փուլով եւ կհաղթի Սերժ Սարգսյանը»: Քանի որ այն ժամանակ եւս մենք իրականացնում էինք ուսումնասիրություններ, համաձայն որոնց գնահատվում էր երկրում ստեղծված մթնոլորտը, ու կանխատեսումներ էինք անում ստանալով այդ արդյունքը: Այսօր արդեն նույն այդ հարցին մենք տալիս ենք այլ կանխատեսում, որը կրկին հիմնված է մեր ուսումնասիրությունների վրա: - Իսկ ձեր այդ կանխատեսումներում դուք հաշվի առե՞լ եք, արդյոք, իշխանությունների հնարավորությունները, բացի Սերժ Սարգսյանի իրական ձայներից, քվեներ ստանալ նաեւ ընտրակաշառքի, ադմինիստրատիվ ռեսուրսի եւ վերջապես` պարզ լցոնումների կամ թվանկարչության միջոցով: - Մեր կանխատեսումներում հաշվարկված են համարյա բոլոր գործոնները: Մենք գիտենք, որ եթե գյուղում չկա համապատասխան մթնոլորտ, ապա քվեարկության արդյունքները կանխորոշված են: Այսինքն` եթե իշխանության ներկայացուցիչը ստացել է իր համար անհրաժեշտ մթնոլորտը, նա կարող է իրեն անհրաժեշտ արդյունքը ստանալ ցանկացած եղանակով: Օրինակնե՞ր: Նա կարող է գյուղացիներին տալ ինչ-որ մի գումար եւ պահանջել, որ քվեարկեն իրենց թեկնածուի օգտին: Սա կոչվում է «ընտրակաշառք»: Նա կարող է, առանց որեւէ գումար տալու, բոլորին պարտադրել, որ քվեարկեն իրենց թեկնածուի օգտին: Սա կոչվում է «ադմինիստրատիվ ռեսուրս»: Նա կարող է գյուղացիներին թույլ տալ, որ նրանք քվեարկեն ինչպես որ կամենում են, իսկ ինքը հետո, նրանց քվեարկության հետ հաշվի չնստելով, պահանջի, որ հանձնաժողովը ներկայացնի քվեարկության արդյունքները` իր ուզած թվերով: Սա կոչվում է «ընտրակեղծիք»: Ուշադրություն դարձրեք, որ երեք տարբերակում էլ արդյունքը նույնն է: Այսինքն` բոլոր այս իրավիճակներում կարեւորը, ոչ թե ձեւն է, որը կկիրառվի, այլ այն մթնոլորտը, որը ձեւավորված է տվյալ բնակավայրում: Այդ պատճառով մենք գյուղական բնակավայրերում իրականացնում ենք ոչ թե ձայների պարզ հաշվարկ, այլ մթնոլորտի գնահատական, որը ինքնին արդեն իր մեջ պարունակում է վերջնական տոկոսներ: Իմիջայլոց ասենք, որ պարտադիր էլ չէ նույնիսկ, որ իշխանական ներկայացուցիչը ճնշում բանեցնի անմիջապես տեղում գտնվելով: Օրինակ` պատկերացրեք մի գյուղ, ասենք, Վայոց Ձորում, որտեղ գյուղացիների բացարձակ մեծամասնությունը մեզ ասում է. «Անկախ Սերժ Սարգսյանի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից` մենք քվեարկելու ենք նրա օգտին, քանի որ դա մեր գյուղապետի հորդորն է: Նա կարողացել է ձեռք բերել բյուջեի հաշվին մեր գյուղը Վայքին կապող ճանապարի շինարարության հնարավորություն, եւ մենք արդեն պատվի հարց ենք համարում քվեարկել վարչապետի օգտին»: Սա այն դեպքում, երբ ասենք` այդ գյուղապետը ոտքի կոտրվածքը բուժելու նպատակով գտնվում է Երեւանում, եւ թվում է, թե քվեարկության վրա ուղղակի ազդել չի կարող, սակայն գյուղում ձեւավորված մթնոլորտը բավական է, որ այդ գյուղում արդյունքները լինեն կանխատեսելի: Այս նույն կերպ մենք ունենք տվյալներ բազմաթիվ գյուղերում ձեւավորված մթնոլորտների մասին: Եվ կարելի է ասել, որ արդեն բավականին մեծ թվով գյուղերում մթնոլորտը փոփոխվում է ի վնաս իշխանությունների: Այնպես որ, հավատացնում եմ, որ մենք «ընտրակեղծիքների» այդ բոլոր տարբերակները մեր հրապարակած թվերում հաշվի ենք առնում: Նախընտրական սոցիոլոգիան չի կարող կրել պարզ մեխանիկական բնույթ: Դա կխեղաթյուրի իրական պատկերը, եւ պատվիրատուն չի կարողանա ճիշտ կողմնորոշվել: Շարունակելի
NO COMMENT
Դիտարկենք Արտաշես Գեղամյանի հայտարարություններն ու հնարավորությունները: Նա խոսում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը երկիրը մասնատում է, տանում կործանման, ավերում, ոչնչացնում է եւ այսպես շարունակ` առաջարկելով ...ՑԱՄԱՔԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄ
Գոհար Բարսամյան
Միջազգային հարաբերությունների հարթակում տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրները փոխկապակցված են, առավել եւս, երբ վերաբերում են ցամաքային եւ ջրային ճանապարհների հաղորդակցության ոլորտին:
Յուրաքանչյուր պետություն` ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՄ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ, ՀԱՄ ԷԼ ԱՐՇԱՎՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական քարոզչությանը օրենքով հատկացված 28 օրից 15-ն արդեն սպառվել է, ու թեեւ առջեւում եւս 13 օր կա, բայցեւայնպես թեկնածուներից ոմանք էլ արդեն սպառել են իրենց, հետեւապես սպառվել են նաեւ ընտրազանգվածին ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄ
Մուսա Միքայելյան
ԱՄՆ-ի Վիսկոնսինի համալսարանի դասախոս Սքաթ Գելբախն ասում է, որ ամերիկացիները պաշտպանում են Բարակ Օբամային` այն նույն պատճառով, որ ռուսները պաշտպանում են Պուտինին. նրանք ուզում են հպարտանալ սեփական երկրով:
...ԿՈՍՈՎՈՆ ԱՅԼԵՒՍ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ
Մուսա Միքայելյան
Հայկական դիվանագիտությունը պետք է տեղափոխել կարգավորման պրագմատիզմի փուլ
Սերբերը ամենեւին նախանձելի վիճակում չեն: Կիրակի օրը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրանք կատարեցին ընտրություն, ...ԿԱՐԵՒՈՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
- Տիրապետու՞մ եք, արդյոք, դուք թվային սոցիոլոգիական տվյալների` այսօր Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակը բնութագրող:
...«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ»
Մարինե Խառատյան
Տարօրինակ է, բայց Սերժ Սարգսյանին թվում է, թե կարելի է բռնատիրական մեթոդներ կիրառելով մարդկանց հավաքել հրապարակներում ու խոսել ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, համաժողովրդական արժեքների ...ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
«Եվրամիությունը պետք է ներկայացված լինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հայ-ադրբեջանական բանակցություններում», - օրերս հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա ...«ՍԵՐԺԻ ԴԵՄ ԽԱՂ ԿԱ, ԵՒ ԱՅԴ ԽԱՂԸ ՏԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
Կարինե Հարությունյան
«Աշխատատեղեր չկան: Ասենք թե մի քանի հոգի լավ են ապրում: Հետո՞: Հողը սեփականաշնորհել են, բայց մեր գյուղի հողերը երրորդ կարգի հողեր են: Տեխնիկա չունենք, ինչո՞վ վարենք», - դժգոհում էին ծովագյուղցի կանայք:
...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՀԱՂԹՈՂԻՆ»
Աստղիկ Սարգսյան
- Ո՞րն եք համարում այս նախագահական ընտրությունների առանձնահատկությունը: - Առանձնահատկությունները շատ են, բայց ես կնշեմ դրանցից երկուսը:
Առաջինն այն է, որ հիմա բոլորը հասկացել են, թե ինչքան վտանգավոր ...ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Ոչ, սա կատակ չէ: Սա փաստ է: Սա ինքն է խոստովանել: Երեկ: Ավանում անցկացված հանդիպման ժամանակ:
Ահավասիկ. «Ինչպիսի՞ հասարակության մեջ եք ուզում ապրել, որպեսզի անմիջապես կարողանաք դիմել ձեր ղեկավարներին, ...«ԲՈԼՈՐ ԳԱՎԱՌՑԻՆԵՐԸ ԼԵՒՈՆԻՆ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ»
«Միայն Լեւոնն է, որ խոսում է հոկտեմբերի 27-ի եւ քաղաքական այլ սպանությունների, ծանր հանցագործությունների մասին եւ ասում է, որ իշխանությունը պատասխան է տալու դրանց համար:
Միայն Լեւոնն է, որի դուխը կհերիքի ...
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՈՇԸ ՎԱՌԵԼՈ՞Ւ ԵՆ` ԹԵ՞ ՉԷ
ԱՎԵԼԱՑՈՂ ԳՆԴԱԿՆԵՐ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԴԱՇՏՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՎԱՐՈՒԺԱՆՅԱՆ. «ԱՐԱԲԿԻՐՑԻՆ ԿՈՂՄ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ, ԹԱՓԱՆՑԻԿ, ԱԶՆԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ»
Մարինե ԽառատյանՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԻՆ ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՕՐ
Էմմա ԳաբրիելյանՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
NO COMMENT
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

