
ԿՈՍՈՎՈՆ ԱՅԼԵՒՍ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ
- Հայկական դիվանագիտությունը պետք է տեղափոխել կարգավորման պրագմատիզմի փուլ

Սերբերը ամենեւին նախանձելի վիճակում չեն: Կիրակի օրը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրանք կատարեցին ընտրություն, որը խոշոր հաշվով ոչ մի կերպ չի ազդելու երկրի կարեւորագույն հարցերի վրա: Կոսովոյի կորուստն այսուհետ անխուսափելի է եւ քվեարկողների իրատեսորեն ընտրություն կատարելու վրա չէր կարող ազդել, ինչը հնարավոր չէր ասել օրավուր բարձրացող էմոցիայի նշանակության մասին:
Ընտրությունների առաջին փուլում Սերբական արմատական կուսակցության առաջնորդ Թոմիսլավ Նիկոլիչը (39, 99%) հաղթում էր գործող նախագահ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բորիս Թադիչին (35, 39%): Ընդունված կարծիք կա, որ Նիկոլիչը հակված էր դեպի Ռուսաստանը, իսկ Թադիչը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է: Ընտրությունների օրակարգի գլխավոր հարցին` Կոսովոյի անկախության հարցին երկու թեկնածուներն էլ դեմ են, ինչն ամենեւին չի խանգարում, որ մոտ ժամանակներում անպայմանորեն ճանաչվի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից: Տարբերությունը միայն այն է, որ Թադիչը բոլոր դեպքերում խոստանում է շարունակել եվրոպական ուղղությունը, իսկ Նիկոլիչը սպառնում է սառեցնել հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնք կճանաչեն Կոսովոյի անկախությունը: Արեւմտյան քաղաքագետները անհարկի աղմուկ էին բարձրացրել նախագահական ընտրությունների շուրջ` կոսովցի ալբանացիներին խնդրելով անկախության հռչակումը հետաձգել մինչեւ 2008-ի փետրվար: Արդյունքում` այս ժամանակահատվածում ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին հաջողվեց հասնել շոշափելի արդյունքի` մինչեւ 25 ԵՄ անդամ երկրների աջակցության, որոնք անմիջապես կճանաչեն Կոսովոյի անկախությունը: ԵՄ-ն որոշել է Կոսովոյի կարգավորման հարցը լուծել առանց ՄԱԿ-ի հնարավոր պատժամիջոցների կիրառման (ինչին ՄԱԿ-ը գործնականում համաձայն է): Եվ հիմա Եվրոպան առաջարկում է Սերբիային գնալ զոհողության` տարածքի մի մասի կորստի` դրա դիմաց առաջարկելով արագընթաց կարգով ԵՄ կազմում ընդգրկման ընթացակարգ: Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմինն իր վերջին հարցազրույցներից մեկում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անվանեց «Եվրամիության անդամակցության հանրաքվե»: Բրյուսելը Սերբիայի ԵՄ ինտեգրացիոն գործընթացի վերաբերյալ փետրվարի 7-ին նախատեսված համաձայնագրի ստորագրումը հետաձգեց: Նախապես ծրագրված էր ստորագրել ընտրությունների երկու փուլերի միջանկյալ ժամանակահատվածում: Համաձայնագիրը նախատեսում է վիզային ռեժիմի մեղմացում եւ առեւտրական կապերի խթանում: Ռուսաստանը, որին այդքան ապավինում էր Նիկոլիչը, երեւում է այնքան էլ չոգեւորվեց վերջինիս սլավոնական եղբայրության մասին մտքերով եւ հանդես է գալիս խիստ պրագմատիզմի դիրքերից: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց Սերբիայի գործող նախագահին, որի հետ կնքվեցին «Հարավային հոսք» գազատարի կառուցման, Սերբիայի տարածքում գազի պահեստարանի եւ «Գազպրոմ Նավթ» ընկերության կողմից սերբական նավթամշակող ընկերության գնման մասին ռազմավարական համաձայնագրեր: Նիկոլիչի հաղթանակը եւ Սերբիայի ավտոմատ մեկուսացումը չէր կարող Ռուսաստանին ձեռնտու լինել, քանի որ կստացվեր, որ Ռուսաստանը վիժեցնում է իր կողմից կնքված համաձայնագրերի ճակատագիրը: Ի տարբերություն Հարավային Կովկասի կամ Կենտրոնական Ասիայի` Բալկաններում քաղաքականությունը շախամատի նման չէ: Կոսովոն ոչ միայն Սերբիայի անքակտելի մասն է, այլեւ 14-16-րդ դդ. Օսմանյան կայսրության նկատմամբ տարած անկախության հաղթանակի մասին վավերագրություն է, Առաջին աշխարհամարտի եւ 1941-1944 թթ. պարտիզանական կռիվների ցցուն վկան: Սերբերի 80-90 տոկոսը դեմ է երկրամասի անկախության հեռանկարին: Երկրորդ փուլից առաջ արված հարցումները ցույց էին տալիս, որ Թադիչը նվազագույն առավելությամբ (42% ընդդեմ 38%) հաղթելու է իր մրցակցին: Թադիչի հաղթանակը, սակայն, չի նշանակում անմիջապես ԵՄ անդամակցություն, ինչպես եւ Նիկոլիչի հաղթանակը չէր կարող նշանակել ԵՄ անդամությունից անհապաղ հրաժարում: Երկու դեպքում էլ պարզապես կպահանջվի իրարից տարբեր, բայց երկար ժամանակ: Ի վերջո, Եվրոպան հասկանում է, որ սերբերը որեւէ դեպքում չեն ճանաչի Կոսովոյի անկախությունը եւ այդպիսի բան առայժմ նրանից չի պահանջի: Ռուսաստանը եւս չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Վերջինս կստանա լրացուցիչ փաստարկներ Վրաստանի հարցում արեւմուտքի հետ բանավեճի ժամանակ: Սակայն Կոսովոն, որքան էլ մենք հայերս կամ վրացիները ցանկանանք, որպես նախադեպ այդպես էլ չի ծառայելու այլ հակամարտությունների, այդ թվում` Ղարաբաղի համար: Մերձդնեստրում հիմա նոր կոմպրոմիսի հնարավորություն է երեւան եկել: Մոլդովան որդեգրել է ռուսամետ եւ հակառումինական քաղաքականություն, որը Մոսկվան հնարավորություն է տալիս Մերձդնեստրի երկրամասը Մոլդովային միավորելու գործընթաց սկզբնավորել: Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Ռուսաստանին դժվարին կացության առջեւ կկանգնեցնի: Ռուսաստանի ճնշմամբ չի բացառվում, որ վրացական ինքնահռչակվածների անկախությունը ճանաչեն Հայաստանն ու Բելառուսը եւ նույնիսկ Վենեսուելան: Բայց այս քայլերը ոչինչ չեն վճռելու: Երբ ԵՄ-ն ճանաչում է Կոսովոյի անկախությունը, նա նաեւ հենվում է Սերբիայի բնակչության այն կարեւոր, մեծամասնություն կազմողների ցանկության վրա, որը ուզում է լինել միացյալ Եվրոպայում: Վրաստանը երբեւէ իր ապագան չի կապել Ռուսաստանի հետ: Այդ երկրի բնակչության երեք քառորդը ձգտում է ՆԱՏՕ: Ուստի հայկական դիվանագիտության համար Կոսովոն որպես նախադեպ պետք է համարել ավարտված եւ տեղափոխվել կարգավորման պրագմատիզմի փուլ:
- Մուսա Միքայելյան
NO COMMENT
Դիտարկենք Արտաշես Գեղամյանի հայտարարություններն ու հնարավորությունները: Նա խոսում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը երկիրը մասնատում է, տանում կործանման, ավերում, ոչնչացնում է եւ այսպես շարունակ` առաջարկելով ...ՑԱՄԱՔԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄ
Գոհար Բարսամյան
Միջազգային հարաբերությունների հարթակում տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրները փոխկապակցված են, առավել եւս, երբ վերաբերում են ցամաքային եւ ջրային ճանապարհների հաղորդակցության ոլորտին:
Յուրաքանչյուր պետություն` ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՄ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ, ՀԱՄ ԷԼ ԱՐՇԱՎՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական քարոզչությանը օրենքով հատկացված 28 օրից 15-ն արդեն սպառվել է, ու թեեւ առջեւում եւս 13 օր կա, բայցեւայնպես թեկնածուներից ոմանք էլ արդեն սպառել են իրենց, հետեւապես սպառվել են նաեւ ընտրազանգվածին ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄ
Մուսա Միքայելյան
ԱՄՆ-ի Վիսկոնսինի համալսարանի դասախոս Սքաթ Գելբախն ասում է, որ ամերիկացիները պաշտպանում են Բարակ Օբամային` այն նույն պատճառով, որ ռուսները պաշտպանում են Պուտինին. նրանք ուզում են հպարտանալ սեփական երկրով:
...ԿՈՍՈՎՈՆ ԱՅԼԵՒՍ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ
Մուսա Միքայելյան
Հայկական դիվանագիտությունը պետք է տեղափոխել կարգավորման պրագմատիզմի փուլ
Սերբերը ամենեւին նախանձելի վիճակում չեն: Կիրակի օրը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրանք կատարեցին ընտրություն, ...ԿԱՐԵՒՈՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
- Տիրապետու՞մ եք, արդյոք, դուք թվային սոցիոլոգիական տվյալների` այսօր Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակը բնութագրող:
...«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ»
Մարինե Խառատյան
Տարօրինակ է, բայց Սերժ Սարգսյանին թվում է, թե կարելի է բռնատիրական մեթոդներ կիրառելով մարդկանց հավաքել հրապարակներում ու խոսել ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, համաժողովրդական արժեքների ...ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
«Եվրամիությունը պետք է ներկայացված լինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հայ-ադրբեջանական բանակցություններում», - օրերս հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա ...«ՍԵՐԺԻ ԴԵՄ ԽԱՂ ԿԱ, ԵՒ ԱՅԴ ԽԱՂԸ ՏԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
Կարինե Հարությունյան
«Աշխատատեղեր չկան: Ասենք թե մի քանի հոգի լավ են ապրում: Հետո՞: Հողը սեփականաշնորհել են, բայց մեր գյուղի հողերը երրորդ կարգի հողեր են: Տեխնիկա չունենք, ինչո՞վ վարենք», - դժգոհում էին ծովագյուղցի կանայք:
...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՀԱՂԹՈՂԻՆ»
Աստղիկ Սարգսյան
- Ո՞րն եք համարում այս նախագահական ընտրությունների առանձնահատկությունը: - Առանձնահատկությունները շատ են, բայց ես կնշեմ դրանցից երկուսը:
Առաջինն այն է, որ հիմա բոլորը հասկացել են, թե ինչքան վտանգավոր ...ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Ոչ, սա կատակ չէ: Սա փաստ է: Սա ինքն է խոստովանել: Երեկ: Ավանում անցկացված հանդիպման ժամանակ:
Ահավասիկ. «Ինչպիսի՞ հասարակության մեջ եք ուզում ապրել, որպեսզի անմիջապես կարողանաք դիմել ձեր ղեկավարներին, ...«ԲՈԼՈՐ ԳԱՎԱՌՑԻՆԵՐԸ ԼԵՒՈՆԻՆ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ»
«Միայն Լեւոնն է, որ խոսում է հոկտեմբերի 27-ի եւ քաղաքական այլ սպանությունների, ծանր հանցագործությունների մասին եւ ասում է, որ իշխանությունը պատասխան է տալու դրանց համար:
Միայն Լեւոնն է, որի դուխը կհերիքի ...
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԲՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Արամ ԱմատունիԱՄՆ. ԸՆՏՐԱՊԱՅՔԱ՞Ր, ԹԵ՞ ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ
Արա ՔոսյանՄՈՌԱՑՎԱԾ, ՎԱՂՈՒՑ ՄՈՌԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԿԱՆ Է ՆԱԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ
Կարինե ՀարությունյանԳՏՆԵԼ ԿՈՐՑՐԱԾ ԲԱՆԱԼԻՆ
Արամ Ամատունի
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանNO COMMENT
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

