
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՄ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ, ՀԱՄ ԷԼ ԱՐՇԱՎՈՒՄ
- Նախընտրական քարոզչությանը օրենքով հատկացված 28 օրից 15-ն արդեն սպառվել է, ու թեեւ առջեւում եւս 13 օր կա, բայցեւայնպես թեկնածուներից ոմանք էլ արդեն սպառել են իրենց, հետեւապես սպառվել են նաեւ ընտրազանգվածին համոզելու նրանց ռեսուրսները:

Քարոզարշավի անցած երկու շաբաթների ընթացքում ամենաշատ հնչած «հրամանը» եղավ եւ առաջիկա մի քանի օրերին եւս կլինի «Առաջ, Հայաստան»-ը, ամենահաճախ կիրառված սպառնալիք-խոստումը` «Հաղթելու ենք»-ը: Տասնօրյակը նշանավորվեց նաեւ մի շարք դիպվածներով. Թալինում` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ արձանագրվեց քարոզարշավի առաջին «պայթյունը»` նախապես պլանավորված սադրանքի տեսքով, ծեծվեց այդ սադրանքի հեղինակ Սարգիս Կարապետյանը, դրան էլ հաջորդեց սադրանքին զոհ գնացած` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի չորս անդամների ձերբակալությունը: Նախընտրական պայքարի առաջին փուլի ընթացքում ամենաշատ «կրակոցներն» ընդունած «թիրախը» դարձյալ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը դարձան: Նախ` Տեր-Պետրոսյանի վրա հեռացող նախագահի իր «փամփշտակալը» դատարկեց Քոչարյանը, որի առիթը ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո միայն 10 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին Տեր-Պետրոսյանի առաջ քաշած գաղափարն էր: Անցած երկու շաբաթները նշանավորվեցին նաեւ փոխադրամիջոցների հետ կապված «ինցիդենտներով», որոնք առնչվեցին էլի Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին. Արամ Զավենի Սարգսյանի եւ Արարատ Զուրաբյանի ավտոմեքենաները տարվեցին տուգանային հրապարակ: Իսկ անցած տասնօրյակի եւ Քոչարյանի պաշտոնավարման ողջ ընթացքում արձանագրված ամենացնցող ավտոճանապարհային «պատահարը» նորից առնչվեց Տեր-Պետրոսյանի անվան հետ, երբ վերջինիս ավտոերթի շարասյունը հանդգնեց, այսպես ասած, «կտրել» Քոչարյանին փոխադրող նախագահական ավտոշարասյան «դեմը»` հոգեբանական մեծ դիսկոմֆորտ պատճառելով վերջինիս: Վահան Հովհաննիսյանի քարոզարշավի ժամանակ էլ «թալինատիպ» մի պատահար գրանցվեց. Ծովակ գյուղում` Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ մի վարորդ որոշեց հարամել նրա հավաքը` միացրել է իր ավտոմեքենայի ազդանշաններն ու փորձել մեքենայով անցնել մարդկանց միջով: Գյուղացիներն, իհարկե, փորձել են վնասազերծել` ծեծելով սադրիչին: Սակայն փաստի առթիվ առայժմ ոչ ոք չի ձերբակալվել: Վերջին տասնօրյակի քարոզչական անցքերի շարքում ուշագրավ էր նաեւ Գուրգեն Արսենյանի եւ նրա ղեկավարած ՄԱԿ-ի 9-ամսյա նիրհից արթնանալը: Արթնանալուն պես Արսենյանը համագումար հրավիրեց եւ մի շշմեցուցիչ հայտարարություն արեց, թե ՄԱԿ-ը առաջիկա ընտրություններում սատարում է ոչ թե Սերժին, այլ նրա նախընտրական ծրագիրը: Մինչդեռ որեւէ ծրագիր իրականացնելու համար պետք է որ այդ ծրագիրը ներկայացրած թեկնածուն ընտրություններում առնվազն հաղթի: Նշենք, որ դեռեւս ԱԺ ընտրություններից հետո տված իր ասուլիսում Արսենյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններում «կհաղթի այն թեկնածուն, ում կսատարի ՄԱԿ-ը»: Այդ դեպքում ծրագիրը եւ ոչ թե թեկնածուին սատարելու մասին ՄԱԿ-ի որոշումը, հնարավոր է «թուղթուգրի» ազդեցություն ունենա Սերժի ընտրվելու շանսերի վրա: «Դհոլի» թեման նույնպես ակտուալ էր անցած երկու շաբաթների ընթացքում, որն առավելապես դրսեւորվեց Գեղամյան-Արամ Զ.Սարգսյան փոխադաձ «կոմպլիմենտներով»: Բացի այդ, ինքնախոստովանական ինքնատիպ ելույթով հանդես եկավ անձամբ Արտաշես Գեղամյանը` առաջարկելով. «Եթե ես դհոլ եմ, ուրեմն դհոլի մի երեսի կաշվին Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսանկարը կդնեմ, մյուս երեսին էլ` Արամ Սարգսյանի, ինչքան ուզում են` թող խփեն»: Մինչ «խփողները» կանսան Գեղամյանի առաջարկին ու կշտապեն հագուրդ տալ իրենց մոտ ի հայտ եկած «խփելու» ցանկությանը, վերլուծենք քարոզարշավի` վերջին տասնօրյակի լեզուն ու ոճը, ինչպես նաեւ թեկնածուների կողմից կիրառվող քարոզչական հնարքները: Միանշանակ է, որ գրեթե բոլոր նախագահացուները փորձում են ինքնահաստատվել` քննադատելով Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մինչդեռ քարոզչական նպատակներով` գործող իշխանություններին քննադատելու որոշ թեկնածուների կողմից կիրառվող տակտիկան մի նպատակ ունի. այս կերպ ցրել «իշխանությունների մարդը» լինելու մասին կասկածները: «Դրական ընդդիմություն» «բրենդի» վարկը բարձր պահելու նպատակով «նախկիններին» ու «ներկաներին» մերժելու հնարքն է կիրառում Վահան Հովհաննիսյանը: Վերջինս այս ողջ ընթացքում մի գլուխ քարոզում է, թե «այսօրվա բոլոր արատները արմատավորված են 90-ական թվականների ռեժիմի ժամանակահատվածում: Դա չի արդարացնում այն հանգամանքը, որ այս ամենն այսօր էլ կա, բայց դե նախկինները չի, որ պիտի գան ու դա փոխեն: Ոչ, մենք խաչ ենք քաշում երեկվա օրվա վրա, մենք էսօրվանից դժգոհ ենք եւ գնում ենք առաջ` դեպի վաղվա օրը»: Նախկիններին «հիշելու» սկզբունքի վրա է իր քարոզչությունը կառուցում նաեւ «այլընտրանքային թեկնածու» Տիգրան Կարապետյանը: «Երկուստեք խաղից» շահելու հույսեր փայփայող այս թեկնածուն խիստ զգուշավոր բառապաշար է կիրառում «ներկաների» մասին արտահայտվելիս, մինչդեռ վերջինիս հեռուստատեսային քարոզչական հոլովակը կազմված է «նախկինների» հետ ասոցացվող «ցուրտ ու մութ» տարիները հիշեցնող կադրերից: Մանավանդ` կատարում է Սերժի պատվերը, ով որոշել է իր ուզած բաները ասել սրա-նրա բերանով. հո նրանք զուր չե՞ն առաջադրվել: Իսկ քիչ անց կադրում հայտնվում է «լույսի ապավեն», «Ներսես Շնորհալի» շքանշանակիր Տիգրան Կարապետիչն ու հորդորում` «Հիշիր անցյալը, ընտրիր ապագան»: Ապագա ասելով, ինչպես կռահեցիք, իրեն նկատի ունի: Բայց դե կայարանցի Տիկոյի (Սաշիկի) անցյալը եւս շատերի հիշողությունից չի ջնջվել: Սերժ Սարգսյանի քարոզի «մեխը» դարձյալ «փոխադարձ վստահության եւ հարգանքի մթնոլորտ» ձեւավորելու ցանկությունն է: Ինչու՞ է Ս.Սարգսյանն անընդհատ կրկնում այդ մասին, չէ՞ որ սոցիոլոգիական գրեթե բոլոր հարցումների արդյունքներով ինքը հասարակական վստահության մեծ տոկոս ունի: Պատճառը գուցե այն է, որ ՀՀԿ նախագահացուն քարոզարշավի ընթացքում ստիպված է լինում անընդհատ բախվել իր նկատմամբ հասարակական վստահության ահռելի դեֆիցիտի փաստին` նայելով դասերից ու աշխատանքից կտրված ու ստիպողաբար իր հետ հանդիպումների բերված մարդկանց աչքերին: Բայցեւայնպես, նա վստահեցնում է, որ թույլ չի տա Հայաստանում «մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետընթաց», հանդես է գալիս ազատ խոսքի պաշտպանության դիրքերից, թե «իր մտքերն ազատ ու անկաշկանդ արտահայտող մարդը մեր հասարակության մեջ պետք է լինի հարգելի», կրկնում է «ես ուզում եմ, որ...» շարադասությամբ նախադասություններ եւ անընդհատ թմբկահարում է, որ ինքը շատ լավ տեղեկացված է, 20 տարի գտնվել է «ժողովրդին հուզող հարցերի կիզակետում»: Դրա համար էլ թախանձագին տոնով ժողովրդից ձայն է խնդրում` երաշխավորելով, որ իր ընտրվելուց հետո Հայաստանն «ավելի լավն» է դարձնելու: Արտաշես Գեղամյանի տոնը քանի գնում, այնքան լալահառաչ է դառնում, իսկ նախընտրած հնարքը առաջվա պես նույնն է` պառակտիչ տեխնոլոգիաներ կիրառելով մասնատել Լ.Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի ճամբարը, որն առայժմ դրսեւորվում է առաջին նախագահի եւ նրա թիմակից Ստեփան Դեմիրճյանի միջեւ սեպ խրելու փորձով: Իսկ սեպն այս դեպքում Գեղամյանի մոտ անցած շաբաթ հանկարծակի առաջացած թասիբի զգացումն էր Հայաստանի խորհրդային տարիների նկատմամբ, «այն արարման տարիների, որի ղեկավարն է եղել Կարեն Դեմիրճյանը, տարիներ, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետությունը արձանագրել է աննախադեպ աճ», իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ահա իր հրապարակային ելույթներում «ջուրն է գցում» այդ տարիները: Արթուր Բաղդասարյանը, բացի քաղաքական ներկա կուրսից դոշ թափ տալը, «Հայաստան, բաց արա քո աչքերը, տես, թե ինչ է կատարվում» կոչն անելը, որոշեց նաեւ Երեւանում միտինգ հրավիրել ու «բաց աչքերով» ճշտել հասարակական վստահության իր տոկոսը: Այս էլ չորրորդ անգամ նախագահ դառնալու իր բախտը փորձող Վազգեն Մանուկյանն անցած շաբաթ «Եվրապոլիսի» եթերում այսպիսի հռետորական հարց տվեց ու ինքն էլ պատասխանեց. «Առաջին փուլում հնարավո՞ր է, որ ընդդիմությունը հաղթի: Ոչ, սա ես միարժեք կարող եմ ասել: Առաջին փուլում երբեք այսքան թույն ընդդիմության մեջ չի եղել, քան այս ժամանակ»: Ապա նաեւ հավելեց, որ մարդիկ պետք է կարողանան այս անգամ «իրենց ճաշակով» քվեարկել իրենց ընդդիմադիր թեկնածուին: «Եվ եթե ընտրությունները վերահսկվում են, ես համոզված եմ, որ կլինի երկրորդ փուլ, այսինքն` այս թեկնածուների մեջ մեկն առաջին տեղ կգրավի: Ով կգրավի` դեռ մի կողմ թողնենք: Նա երկրորդ փուլում կպայքարի Սերժ Սարգսյանի հետ, եւ այդ պայքարի ժամանակ արդեն ընդդիմությունը շատ ավելի միասնական կլինի, քան առաջին փուլում»: Հարկավ:
- Հեղինե Մանուկյան
NO COMMENT
Դիտարկենք Արտաշես Գեղամյանի հայտարարություններն ու հնարավորությունները: Նա խոսում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը երկիրը մասնատում է, տանում կործանման, ավերում, ոչնչացնում է եւ այսպես շարունակ` առաջարկելով ...ՑԱՄԱՔԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄ
Գոհար Բարսամյան
Միջազգային հարաբերությունների հարթակում տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրները փոխկապակցված են, առավել եւս, երբ վերաբերում են ցամաքային եւ ջրային ճանապարհների հաղորդակցության ոլորտին:
Յուրաքանչյուր պետություն` ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՄ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ, ՀԱՄ ԷԼ ԱՐՇԱՎՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Նախընտրական քարոզչությանը օրենքով հատկացված 28 օրից 15-ն արդեն սպառվել է, ու թեեւ առջեւում եւս 13 օր կա, բայցեւայնպես թեկնածուներից ոմանք էլ արդեն սպառել են իրենց, հետեւապես սպառվել են նաեւ ընտրազանգվածին ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄ
Մուսա Միքայելյան
ԱՄՆ-ի Վիսկոնսինի համալսարանի դասախոս Սքաթ Գելբախն ասում է, որ ամերիկացիները պաշտպանում են Բարակ Օբամային` այն նույն պատճառով, որ ռուսները պաշտպանում են Պուտինին. նրանք ուզում են հպարտանալ սեփական երկրով:
...ԿՈՍՈՎՈՆ ԱՅԼԵՒՍ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ
Մուսա Միքայելյան
Հայկական դիվանագիտությունը պետք է տեղափոխել կարգավորման պրագմատիզմի փուլ
Սերբերը ամենեւին նախանձելի վիճակում չեն: Կիրակի օրը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրանք կատարեցին ընտրություն, ...ԿԱՐԵՒՈՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ
- Տիրապետու՞մ եք, արդյոք, դուք թվային սոցիոլոգիական տվյալների` այսօր Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակը բնութագրող:
...«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ»
Մարինե Խառատյան
Տարօրինակ է, բայց Սերժ Սարգսյանին թվում է, թե կարելի է բռնատիրական մեթոդներ կիրառելով մարդկանց հավաքել հրապարակներում ու խոսել ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, համաժողովրդական արժեքների ...ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
«Եվրամիությունը պետք է ներկայացված լինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հայ-ադրբեջանական բանակցություններում», - օրերս հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա ...«ՍԵՐԺԻ ԴԵՄ ԽԱՂ ԿԱ, ԵՒ ԱՅԴ ԽԱՂԸ ՏԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
Կարինե Հարությունյան
«Աշխատատեղեր չկան: Ասենք թե մի քանի հոգի լավ են ապրում: Հետո՞: Հողը սեփականաշնորհել են, բայց մեր գյուղի հողերը երրորդ կարգի հողեր են: Տեխնիկա չունենք, ինչո՞վ վարենք», - դժգոհում էին ծովագյուղցի կանայք:
...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՀԱՂԹՈՂԻՆ»
Աստղիկ Սարգսյան
- Ո՞րն եք համարում այս նախագահական ընտրությունների առանձնահատկությունը: - Առանձնահատկությունները շատ են, բայց ես կնշեմ դրանցից երկուսը:
Առաջինն այն է, որ հիմա բոլորը հասկացել են, թե ինչքան վտանգավոր ...ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Ոչ, սա կատակ չէ: Սա փաստ է: Սա ինքն է խոստովանել: Երեկ: Ավանում անցկացված հանդիպման ժամանակ:
Ահավասիկ. «Ինչպիսի՞ հասարակության մեջ եք ուզում ապրել, որպեսզի անմիջապես կարողանաք դիմել ձեր ղեկավարներին, ...«ԲՈԼՈՐ ԳԱՎԱՌՑԻՆԵՐԸ ԼԵՒՈՆԻՆ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ»
«Միայն Լեւոնն է, որ խոսում է հոկտեմբերի 27-ի եւ քաղաքական այլ սպանությունների, ծանր հանցագործությունների մասին եւ ասում է, որ իշխանությունը պատասխան է տալու դրանց համար:
Միայն Լեւոնն է, որի դուխը կհերիքի ...
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՍԵՐԺԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
NO COMMENT
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

