
ԲՈԼՈՐ ԱԶՆԻՎ ՄԱՐԴԻԿ ՄԻԱՆԱԼՈՒ ԵՆ ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆԸ
- «Կոթին ողջունում է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Երկու երեխա բռնել էին պաստառը ու կանչում էին. «Լե-վոն, Լե-վոն»: Կոթեցիները այնպես դիմավորեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչպես կդիմավորեին իրենց որդուն` Վանո Սիրադեղյանին: Նրանք իրենց հոգու ջերմությունն ու հավատը դրել էին այն գառան մեջ, որը զոհեցին առաջին նախագահի ոտքերի տակ:

Վատ եղանակի եւ առատ ձյան պատճառով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի երեկվա օրը դանդաղ ընթացավ, սակայն դա չխանգարեց ժողովրդին սպասելու եւ արժանանալու «իրենց նախագահի» տեսությանը: Նոյեմբերյանում մարդիկ բողոքում էին գործող համակարգից, իրենց թշվառությունից եւ շատ այլ բաներից. «Աշխատատեղեր չկան, անընդհատ գները բարձրանում են, ոչ մի օրենք չի գործում»: Ամիրազյան Մարտիկը զայրացած ասաց. «Կյանքներս կերան, էլի... հերիք չի՞: Էս զավթիչներից ազատվենք, որ կարգին երկիր ունենանք»: Իսկ մի կին, որը շատ զգույշ էր ու դեռ ընկերուհիներին էր խորհուրդ տալիս շատ չխոսել, ասաց. «Ուզում ե՞ք իմանալ` ինչ եմ մտածում: Ժողովուրդն ապաշխարում է, ժողովուրդը գալիս է դեպի Լեւոնը, ժողովուրդը շատ բան է հասկացել: Տեսնեմ` կգրե՞ք»: Նոյեմբերյանում շատ լավ ընդունեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա զինակիցներին: Այստեղ մարդիկ հետաքրքրվում էին Արտաշես Գեղամյանի պահվածքով: Արամ Սարգսյանն ասաց, որ ոչ մեկին չի սպառնացել, առավել եւս Գեղամյանին` «մի մարդու, որին կարելի է մի զրո ավել-պակասով գնել: Եթե մարդը ծախվում է, էլ ինչի սպառնաս` կառնես էլի»: Իր վերաբերմունքը Արամ Սարգսյանը բացատրեց նրանով, որ 2003-ին երկրորդ փուլում բոլոր ընդդիմադիրները միացան Ստեփան Դեմիրճյանին, իսկ Գեղամյանը` ոչ: Դհոլի մասով Սպարապետի եղբայրը ասաց, որ «Եթե ինքը դհոլ խփելը համարում է սպառնալիք, Հայաստանի ցանկացած դհոլչի սպառնում է Գեղամյանին»: Նոյեմբերյանցիների համար խոսեց նաեւ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Վերջինս ասաց, որ փետրվարի 19-ին կանգնելու են Սարդարապատի կամ Ավարայրի պատմական արժեքի չափ կարեւոր իրադարձության առջեւ. «Կամ պիտի ապրենք հետամնաց, հանցագործ աշխարհի կողմից ղեկավարվող մի երկրում, որի սիմվոլը Սերժն է կամ պիտի գնանք բարեկիրթ-քաղաքակիրթ երկրների ճանապարհով, որի սիմվոլը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մեր ընտրությունը ոչ թե անձերի միջեւ է լինելու, այլ տարբեր եւ իրար հակառակ ուղղություններ ունեցող ճանապարհների միջեւ»: Արամ Մանուկյանը նաեւ ասաց, որ վերջին տարիներին ԱՊՀ գողերի «ռազբորկան» եղել է Հայաստանում եւ եթե գործող վարչապետը դառնա նախագահ, «ապրելու ենք գողական աշխարհին հատուկ կանոններով»: «Ես անկախությունը չեմ հռչակել մորեխների պես եկած թափառականների համար, որ գալիս, թալանում ու գնում են: Պետք է այս` մորեխի պես եկած քամուց ազատվել: Պետք է տեր կանգնենք մեր երկրին, հողին, մեր տղաների շիրիմներին, մեր երեխաների ապագային», - ավարտեց իր խոսքը Արամ Մանուկյանը: Հանրահավաքի ընթացքում տեղեկացանք, որ Ալավերդու քաղաքապետը փակել է ճանապարհը, որպեսզի Սարահարթի բնակիչները չիջնեն Ալավերդի` հանրահավաքի: «Եթե չգան` մենք կգնանք Սարահարթ», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նոյեմբերյանում, Լոռիում, Հայաստանում ընդհանրապես անհնար է չհիշել Վանո Սիրադեղյանին: Եվ ժողովրդի լսելիքը շոյվեց նրանից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեց իր ընկերոջը: Ժողովուրդը ծափահարեց իր որդու, իր գրողի, իր լոռեցու անունը լսելով: Առաջին նախագահն ասաց, որ «Վանո Սիրադեղյանը ոչ միայն Կոթի գյուղի, ոչ միայն ամբողջ Նոյեմբերյանի, Հայաստանի, այլեւ աշխարհասփյուռ հայության գրողն է: Հրանտ Մաթեւոսյանի եւ Աղասի Այվազյանի մահից հետո չունենք այդ` միջազգային մակարդակի գրող: Եվ նա այսօր դատապարտված է աքսորի: Նրա գրիչը չորացել է: Չորացրել են այդ երկու ավազակները»: Նոյեմբերյանցիներին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր ընկերներին ընդհանրապես: Հրանտ Մաթեւոսյան, Հակոբ Հակոբյան, Տիգրան Մանսուրյան, Արտավազդ Փելեշյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան, Գրիգոր Հարությունյան, Հովհաննես Հովհաննիսյան... իսկ Վանո՞ն. «Վանոն եղել է, կա ու միշտ կլինի իմ ընկերը: Իմ կողքին են նաեւ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: Իսկ ովքե՞ր են գործող վարչապետի ընկերները. Թոխմախի Մհերը, Մխչյանի «մուկը», Չոռնի Գագոն, Նեմեց Ռուբոն, Ալափարսի Կովալը, Սերվիսի Անդոն...: Ահա այս թիմով մարդը ուզում է իշխել այս պատմական հողի վրա»: Հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց գործող նախագահի եւ վարչապետի արածների մասին եւ ասաց, որ մասնավորապես` Նոյեմբերյանի եւ ընդհանրապես` Լոռու բնակիչներին «այս երկու ավազակները երկու «նվեր» են մատուցել. Ոսկեպարի դիրքերը զիջեցին ադրբեջանցիներին եւ այդ պատճառով ձեր ճանապարհը երկարեց 10-12 կմ-ով, իսկ երկրորդ նվերը Բագրատաշենի շուկայի փակումն էր: Սա էլ փակեցին, քանի որ այս մարդիկ չէին կարող թույլ տալ որեւէ բան առանց իրենց վերահսկողության: Նրանք ուզում էին վերահսկել այն երկու պարկ ալյուրը կամ շաքարավազը, որի միջոցով ձեզանից շատերը հոգում էին իրենց ընտանիքի հոգսը»: Բագրատաշենի շուկայի փակման պատճառով շատ նոյեմբերյանցիներ բռնեցին արտագնա աշխատանքի ճամփան: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայաստանյան իրավիճակը ներկայացնելուց հետո ասաց, որ ինքը իր քաղաքական թիմով գալիս է «վերացնելու, Հայաստանից քշելու այս բանդան, իսկ դրանց մի զգալի մասին տեղավորելու համապատասխան հիմնարկներում»: Բազմությունից մի տղամարդ գոչեց. «Նուբարաշենում»: Երկրորդ խնդիրը պիտի լինի հաստատել լիակատար օրինականություն, երրորդ խնդիրը` «իշխանությունը վերջապես դեմքով պետք է շրջվի դեպի մարդը»: Ի դեպ, երբ Արամ Սարգսյանը նկատեց, թե գործող վարչապետին թվում է` «որքան մեծ են նկարները, այնքան շատ են ձայները», եւ դեռ խոսում է արտոնյալներից, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Այս նկարը (Սերժ Սարգսյանի նկարը.- խմբ.) ինքը չի կախել, ես եմ կախել: Մենք կախում ենք այս նկարները, որպեսզի այն ձեր մեջ լավ տպավորվի, մեծահասակները հիշեն Բերիային: Որպեսզի երեխաները տեսնեն, վախենան ու գնան տուն դաս սովորելու: Որպեսզի հանկարծ որեւէ մեկը չսխալվի ու այդ մարդուն ձայն տա»: Ալավերդիում մարդիկ պատմում էին, որ քաղաքային իշխանությունները փորձել են խոչընդոտել հանրահավաքի կայացմանը: Մի քանիսն ասացին , որ տաքսիով են եկել. «Ամեն գնով ուզում են խանգարել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մեկ է, մենք իրեն ենք ընտրելու»: Ի հեճուկս քաղաքապետի եւ մյուս իշխանիկ-կատարածուների, հանրահավաքը կայացավ: Այսպես` իմացանք, որ Օձունի գյուղապետը, որը հայտնի է «Ալաբաշ» անունով, փորձել է արգելել ժողովրդին հանդիպման գնալ: Իսկ Օձունում այնքան մարդ կար, որ հանգիստ կարելի է ասել, որ ողջ Օձունն էր ներկա: «Օձունը նախատեսված չէր այս անգամվա մեր հանդիպումների ծրագրում, բայց «Ալաբաշի» շնորհիվ հայտնվեցի ձեր մոտ», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը` կարծես մյուս գյուղապետերին հասկացնելով, որ ժողովրդին արգելելով նրանք ոչնչի չեն հասնի, եւ առաջին նախագահը ինքը կհասնի իր ժողովրդի մոտ: «Դուք Գորբաչովի տանկերից չեք վախեցել, սրանցից ե՞ք վախենում: Պինդ եղեք, մի թույլ տվեք որեւէ բռնություն ձեր կամքի վրա», -ասաց առաջին նախագահը: ...Վանաձոր: Այստեղ հասանք գրեթե երկու ժամ ուշացումով, բայց ժողովուրդը այդ ցրտին կանգնել-սպասում էր իր նախագահին: Եվ ինչքա~ն ժողովուրդ: Հազարնե~ր: Այս հազարավոր խենթ լոռեցիք որոշել էին, որ առանց Լեւոն Տեր-Պետրոսյանին տեսնելու տուն չեն գնա: «Բա մեր նախագահին չտեսնե՞նք: Սերժը երազում էլ չի տեսնի էսքան ժողովուրդ, էս ցրտին իրեն սպասող», - ասաց մի կին: Այստեղ էլ նույն պրոբլեմներն են, ինչ Հայաստանի մյուս բնակավայրերում. գործազուրկներ, արտագնա աշխատանքի գաղութներ, դոլար-դրամ խաղերից դժգոհողներ, ավանդների փոխհատուցման անհույս սպասողներ... Ո՞ր մեկը թվեմ: Լեւոն Տեր-Պետրոսյանը վանաձորցիներին նույնպես ներկայացրեց իր ծրագրային որոշ կետեր, խոսեց արտաքին քաղաքական խնդիրներից, քաղաքական եւ տնտեսական հանցագործություններից, սոցիալական շատ խնդիրներից. նախագահի թեկնածուն ներկայացրեց նաեւ իր քաղաքական թիմը եւ ավելացրեց. «Ես մի քիչ կարող է առաջ ընկնեմ, լուրջ հիմքեր ունեմ ասելու, որ մեզ միանում են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Որովհետեւ սա ազատագրական պայքար է արդեն: Հարցը այսպես է դրված. կամ Հայաստանի տերը պիտի լինեն հայաստանցիները կամ էլ երկիրը եւս 10 տարի գտնվի թաթար-մոնղոլների իշխանության տակ»:
- Կարինե Հարությունյան
ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ա.Մորիկյան 1
...Որքան էլ բացարձակ, միեւնույն է` անկեղծությունը եւս «սահմաններ» ունի. մենք ինքներս ենք խոչընդոտում բազում մտքերի-երեւույթների-ընկալումների բացահայտմանը` մշտապես «պատշաճ» հիմնավորումներ գտնելով մեզ համար: ...ՀԵՔԻԱԹ ՍԿԶԲՈՒՆՔԻՄԱՍԻՆ
1
Օ~, դա շատ հիմար բան էր` այդ սկզբունքը. բոլորը խոսում էին նրա մասին, որպես իրենց սեփականության, բայց ոչ մեկն էլ նրան ոչ տեսել, ոչ շոշափել, ոչ էլ նույնիսկ զգացել էր: Ուղղակի սկզբունք էր` սկզբունք ունենալ: ...ԵՐԳՈՎ ԱՊՐԵԼՈՒ ՄԻԱԿ ՁԵՒԸ
Մարինա Բաղդագյուլյան 1
Արմեն Ալավերդյանի մասին կոնսերվատորիայի դասախոսներն ասում էին, որ նա աշխարհահռչակ ջութակահար է դառնալու:
Քսաներկու տարեկան Արմենն էլ այդ էր երազում: Բայց ընդամենը կես ժամվա ընթացքում բոլորովին այլ ճակատագիր ...ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նախորդ դարի 60-ական թվականներին Խորհրդային Հայաստանում ձեւավորվեցին եւ ընդհատակյա գործունեություն ծավալեցին հայրենասիրական տարբեր խմբեր: Դրանցից էր 1966-ին հիմնադրված Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), ...ԱՍԵՆՔ` ՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Գայանե Բաբայան
Երեկ «Տեսակետ» ակումբում ասուլիս էր հրավիրել նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, սակայն ասելու բան համարյա չուներ, բացի այն, որ ինքը մի օր առաջ էլ հանդիպել է կանանց հետ եւ հաճելի է եղել, «մանավանդ ...ՍԻՄ «ԹԵՒԵՐԸ»
Գայանե Հովսեփյան
Չնայած բաբուխանյանական ՍԻՄ-ը դեռեւս չի կողմնորոշվել, թե ում է սատարելու նախագահական ընտրությունների ժամանակ, եւ մարզային տարբեր կառույցներում իբր հարցումներ է անում վերջնական եզրակացության համար, սակայն ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՒ ԿՈՐՍՏԻ ՄԻՋԵՒ
Արմեն Կիրակոսյան
Վերջապես` 1999թ. հետո, հասարակությունը վերադարձավ քաղաքական դաշտ: Նկատի ունեմ լուրջ հայտ ներկայացվեց իշխանությունը վերցնելու:
Մինչ այդ, թող ներվի ասածս, իշխանափոխության բոլոր փորձերը կամ քաղաքական հաշվարկի ...ԵՐԲ ԶԱՏԵԼՈՒ ՎՐԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԾԱԽՍՎԻ
Արամ Ամատունի
Դատելով իշխանական եւ սոցիոլոգիական ճամբարներից եկող արձանագրություններից ու հայտարարություններից, ինչն ըստ էության նույնն է, կարելի է եզրակացնել, որ նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելու մասին ...«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան 4
Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքներում կազմակերպվել էին ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները:
Առաջինը` Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր, ուր Զորավար Անդրանիկի անվան հրապարակը ...ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԱՆՑՅԱԼՆ ԷԼ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ
Ա. Բ.
Երեկ ԱԼՄ կոչվող հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանը նախընտրական այցով եկել էր Արմավիր: Նա, ինչպես իր հեռուստա եւ մնացյալ հանդիպումներում, երեկ էլ Արմավիրի մշակույթի տան բակում հավաքված մի քանի ...ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ 88` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, 98` ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ, 2008` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գոհար Բարսամյան 1
Հայաստանի Աշխատավորների սոցիալիստական կուսակցությունը մեր մեջ տպավորվում է նրանով, որ 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանին միակ առաջադրող եւ սատարող կուսակցությունն էր:
Այդ ժամանակ ...«ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՓԱՂԱՔՇԱԿԱՆ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄ Է
էմմա Գաբրիելյան 1
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ ամփոփեց նախընտրական քարոզարշավի տասնօրյակը եւ մատնանշելով բազմաթիվ օրինախախտումներ` փաստեց, որ դեպքերն ...ԲՈԼՈՐ ԱԶՆԻՎ ՄԱՐԴԻԿ ՄԻԱՆԱԼՈՒ ԵՆ ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆԸ
Կարինե Հարությունյան
«Կոթին ողջունում է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Երկու երեխա բռնել էին պաստառը ու կանչում էին. «Լե-վոն, Լե-վոն»: Կոթեցիները այնպես դիմավորեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչպես կդիմավորեին իրենց որդուն` ...ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստներ Մկրտիչ եւ ...ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՆ ԱՆՋԱՏԵԼՈՎ` ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՉԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Ամենայն ինչ, ինչն ստեղծվել է Աստծո կողմից` մարդուն ծառայելու համար է, մարդն ինքը` Աստծուն ծառայելու:
Այդ «ամենայն ինչ»-ի մեջ նաեւ միտքն է մտնում: Եթե ոչ առաջինը: Ու այն անհրաժեշտ է, հիրավի, ծառայեցնել ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼԻՍ Է ԴԵՊԻ ԼԵՒՈՆԸ...»
«Լոռին ձեզ հետ է», «Մեր տանը տնվոր չլինենք» , «Բարի վերադարձ ՀՀ միակ լեգիտիմ նախագահին»:
Այս կարգախոսներն էին երեկ ծածանվում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Լոռու եւ Տավուշի մարզերում հրավիրած ...
ՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե Հարությունյան«ՎԵՐԵԼՔ ԱՊՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՌԱՋԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
ՃԱՌՆ ՈՒ ԶԱՆԳԸ
Մարինե ԽառատյանՌԵԿՏՈՐԸ` ՊՐԻՍՏԱՎԻ ԴԵՐՈՒՄ ԿԱՄ` «ԳԼԱՁՈՐՈՒՄ» ԵՒՍ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է
Կարինե ՀարությունյանՀԱՅԱՑՔ ԵՐԵՒԱՆԻՆ
Անի Եղիազարյան
NO COMMENT

«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

