
«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
- Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքներում կազմակերպվել էին ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները:

Առաջինը` Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր, ուր Զորավար Անդրանիկի անվան հրապարակը մարդկանցով լցնելուց հետո Սերժ Սարգսյանին դիմավորեցին ՀՀ ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը եւ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), որը ոչ միայն Սերժ Սարգսյանի երկրպագուն է, այլեւ, որոշ տեղեկություններով, շաքարավազի, ալյուրի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մենաշնորհային բիզնեսները կիսում է նրա հետ: Ներսես Նազարյանն էլ հայտնի է ընդդիմության երթերը ծեծուջարդի վերածելու ունակություններով: Մալաթիայում շատ էին դպրոցականները, որոնց վստահված էր պլակատներն ու դրոշակները թափահարելու ու ժամանակ առ ժամանակ «առաջ, Հայաստան» գոռալու պատասխանատու գործը: Հանդիպեցինք թիվ 89, 91 դպրոցների աշակերտներին, որոնք ձեռքներին դրոշներ ունեին: Նշենք, որ երեխաները առանց հասկանալու ու անտեղի էին գոռում` երբեմն խլացնելով Սերժ Սարգսյանի ձայնը: Ոմանք էլ մեկումեջ «Լեւոն-Լեւոն» էին գոռում ու նայում շուրջը: Ինչպես պարզեցինք, դրոշակները երեխաներին բաժանել էին դպրոցում ու ուղարկել հրապարակ: Ուսուցիչներն ու բուժաշխատողները Սերժ Սարգսյանի հանդիպումների պարտադիր մասնակիցներն են. այս անգամ էլ նրանց աշխատանքի վայրից հրապարակ էին «գործուղել»: Հանդիպեցինք նաեւ Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցներին, որոնք, սակայն, խուսափեցին ներկայանալ: Հավաքվածներին հարցուփորձ անելով` պարզեցինք, որ Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները տնից տուն են ընկել, մարդկանց համոզել, բերել են հրապարակ: Մալաթիայում Սերժ Սարգսյանը գրեթե նույնությամբ կրկնեց նախօրեին Աջափնյակում ունեցած ելույթը, միայն թե` ավելի վատ արտասանությամբ: «Խոսա, խոսալ չգիտի», - թեկնածուի խոսքի անհարկի ընդմիջումներին բացականչեց մի դպրոցական: «Պրոմըխներից» խուսափելու համար Սերժ Սարգսյանը, թերեւս, ճիշտ կանի ֆոնոգրամա օգտագործի. մի քանի ելույթ նորմալ ձայնագրի ու պարբերաբար հնչեցնի, ինչպես օրինակ` նրա վարձու երգիչներն են ֆոնոգրամաներով երգում: Երբ Սերժ Սարգսյանի 20 րոպեանոց ելույթից հետո փորձեցինք հավաքվածներից տեղեկանալ, թե ստացա՞ն իրենց հուզող որեւէ հարցի պատասխան. մեկը չեղավ, որ կոնկրետ ասեր, թե իրեն հուզող այսինչ հարցի պատասխանը ստացել է: «Չէի լսում», «Ես կեսից եկա», «Ոչ մի բանի էլ չանդրադարձավ», - եղան զրուցակիցներիս պատասխանները: ՀՀԿ թեկնածուն թերեւս չի պատկերացնում, թե իր ելույթները «Հայլուրը» ինչ հետեւողականությամբ է եթեր տալիս ու մարդկանց գոնե հետաքրքիր չէ անընդհատ նույն բանը լսելը: Այնպես որ, լսարանի հետ նրա կապը չի ստացվում: Օրինակ` Մալաթիայում Սերժ Սարգսյանը իր ելույթի հիմնական մեխը դարձրեց իբր ղարաբաղցիներով կառավարություն կազմելու` իր դեմ ուղղված մեղադրանքներին հակադարձելը ու մի ամբողջ գլուխ նվիրեց դրան` հերթական անգամ կրկնելով, թե ինքը հաշվի չի առնում մարդու ծագումնաբանությունը, այլ մարդկանց հավաքում է` հաշվի առնելով մարդկային ու մասնագիտական որակները: Այստեղ էլ ոմանք հիշեցին «Լֆիկ Սամոյի», Հովիկ Աբրահամյանի` «Մուկի», Անդրանիկ Մանուկյանի, Սաշիկ Սարգսյանի, Ալրաղացի Լյովի, Չոռնի Գագոյի ու նրա շրջապատի մյուս կարկառուն ներկայացուցիչների «մարդկային ու մասնագիտական» բարձր, գրեթե անհասանելի որակները: Ինչպես բոլոր տեղերում, այստեղ էլ Սերժ Սարգսյանին խրձով նամակներ էին փոխանցում, վերջինս իրեն ամենակարողի տեղ դրած, ժպիտով վերցնում էր դրանք ու խոստանում լուծում տալ խնդիրներին: Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց, թե երբեք չի խուսափել պատասխանատվությունից, որ «դեռեւս մեր երկրում կան աղքատներ, հոռի երեւույթներ»` իրեն պատասխանատու համարելով դրանց համար, միեւնույն ժամանակ նշելով, որ «կյանքը կամաց-կամաց լավանում է»: Շենգավիթ համայնքում ՀՀԿ թեկնածուին սպասում էին տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, ինչպես նաեւ «Նաիրիտի» կոլեկտիվը: Ի դեպ, «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցները նույնպես այնտեղ էին: «Շեֆն ա ասել, որ գանք», - մեզ հետ զրույցում ասաց նրանցից մեկը: Հիշեցնենք, որ Էրեբունու համայնքի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցները եւս պարտադիր ներկա են եղել, այն էլ` հետները եւս 10-ական հոգի բերելու պայմանով: Շենգավիթի հիվանդանոցների, պոլիկլինիկաների աշխատակիցները, ինչպես նաեւ դպրոցականներն ու ուսուցիչները պարտադիր ներկաների ցուցակում էին: Դրոշակակիրներն էլի դպրոցականներն էին: «Այսպիսի հանդիպումները ինձ ոգեւորում են: Ձեր մասնակցությունը իրոք ոգեւորող է», - հավաքված բազմությունը տեսնելով` հայտարարեց Սերժ Սարգսյանը, ինչին կողքիս բուժաշխատողները քմծիծաղով պատասխանեցին: Թեկնածուն խոստացավ, որ երբեք չի անի քայլեր, որ «դուք` իմ ընկերները, իմ մերձավորները առիթ ունենաք ամաչելու»: Պարտադրանքով գործից կտրած ու Գարեգին Նժդեհի հրապարակ բերած ժողովրդին ՀՀԿ թեկնածուն հայտարարեց, թե «թույլ չի տա ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետընթաց Հայաստանում»: «Իրեն մտքերը ազատ, անկաշկանդ արտահայտող մարդը պետք է լինի մեր հասարակության մեջ հարգելի մարդ», - բացատրեց Սերժ Սարգսյանը: Այնուհետեւ Հայաստանի արտաքին պարտքը համեմատեց Թուրքիայի ունեցած պարտքի հետ ու տեսավ, որ մերը ավելի քիչ է: «Իմ հաշվարկները ամբողջովին համընկնում են իմ ցանկությունների հետ», - խոստովանեց Սերժ Ազատիչը:
- Մարինե Խառատյան
Քննարկում
N.S. գրել է:
Եվ սա նախագա՞հ պետք է դառնա: Ես չեմ կարողանում ըմբռնել այն անհատների տսակետը, որոնք, ոչ մի կապ չունենալով և ոչ մի անձնական շահ չունենալով, քարոզում են քոչարյանասերժական կլանի լավ լինելը և փորձում են համոզել, թե սերժից բացի այլընտրանք չկա: Դա ուղղակի անհասկանլի մի բացառիկ երևույթ է, և բարեբախտաբաև այդ երևույթը միայն մի աննշմար տգետ սրջանակներում է երևում և մեկ էլ Հայաստանից երկար ժամանակ բացակայող և երկրի ներքին վիճակին անծանոթ արդեն զբոսաշրջիկների շրջանակներում:
քոչարյանասերժական կլանի պարտության համոզմամբ՝ սպասենք ևս մի քանի օր և կտոնենք հայ ժովովրդի հաղթանակը տգիտության իշխանության դեմ:
ԱԲԳ գրել է:
Էս մարդանման խեղկատակը տեղով լրիվ թյուրիմացություն է: Ամոթ բառը սրանք երեվի կյանքում լսած չկան:
dimadardz գրել է:
es misht kaskacel em ays mardu mtavor karoxutyunneri vra, hima aylevs chem kaskacum. Turqiayi artaqin partqy Hayastani artaqin partqi het hamemateluc aradj petq e hamematel Turqiayi bnakchutyan tivn u taracqy Hayastani bnakchutyan ev taracqi het, ev heto miayn xelaci u hancharex ezrakacutyun anel. Zarmanum em, te mardkayin baxtn u tgitutyunn inchpes karox en aysqan ccun kerpov nerka linel mer karavarutyan andamneric shateri kyanqum...
ԱԲԳ գրել է:- dimadardz
es misht kaskacel em ays mardu mtavor karoxutyunneri vra, hima aylevs chem kaskacum. Turqiayi artaqin partqy Hayastani artaqin partqi het hamemateluc aradj petq e hamematel Turqiayi bnakchutyan tivn u taracqy Hayastani bnakchutyan ev taracqi het, ev heto miayn xelaci u hancharex ezrakacutyun anel. Zarmanum em, te mardkayin baxtn u tgitutyunn inchpes karox en aysqan ccun kerpov nerka linel mer karavarutyan andamneric shateri kyanqum...
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Հենց սրանք են էլի Քաջ-Նազարները, որ պատահմամբ նստել են գահին ու միայն կարող են ասել. « Գյադեք էս յանն անցեք: Գյադեք էն յանն անցեք:» Հանճարեղ գործ է:- dimadardz
ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ա.Մորիկյան 1
...Որքան էլ բացարձակ, միեւնույն է` անկեղծությունը եւս «սահմաններ» ունի. մենք ինքներս ենք խոչընդոտում բազում մտքերի-երեւույթների-ընկալումների բացահայտմանը` մշտապես «պատշաճ» հիմնավորումներ գտնելով մեզ համար: ...ՀԵՔԻԱԹ ՍԿԶԲՈՒՆՔԻՄԱՍԻՆ
1
Օ~, դա շատ հիմար բան էր` այդ սկզբունքը. բոլորը խոսում էին նրա մասին, որպես իրենց սեփականության, բայց ոչ մեկն էլ նրան ոչ տեսել, ոչ շոշափել, ոչ էլ նույնիսկ զգացել էր: Ուղղակի սկզբունք էր` սկզբունք ունենալ: ...ԵՐԳՈՎ ԱՊՐԵԼՈՒ ՄԻԱԿ ՁԵՒԸ
Մարինա Բաղդագյուլյան 1
Արմեն Ալավերդյանի մասին կոնսերվատորիայի դասախոսներն ասում էին, որ նա աշխարհահռչակ ջութակահար է դառնալու:
Քսաներկու տարեկան Արմենն էլ այդ էր երազում: Բայց ընդամենը կես ժամվա ընթացքում բոլորովին այլ ճակատագիր ...ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նախորդ դարի 60-ական թվականներին Խորհրդային Հայաստանում ձեւավորվեցին եւ ընդհատակյա գործունեություն ծավալեցին հայրենասիրական տարբեր խմբեր: Դրանցից էր 1966-ին հիմնադրված Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), ...ԱՍԵՆՔ` ՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Գայանե Բաբայան
Երեկ «Տեսակետ» ակումբում ասուլիս էր հրավիրել նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, սակայն ասելու բան համարյա չուներ, բացի այն, որ ինքը մի օր առաջ էլ հանդիպել է կանանց հետ եւ հաճելի է եղել, «մանավանդ ...ՍԻՄ «ԹԵՒԵՐԸ»
Գայանե Հովսեփյան
Չնայած բաբուխանյանական ՍԻՄ-ը դեռեւս չի կողմնորոշվել, թե ում է սատարելու նախագահական ընտրությունների ժամանակ, եւ մարզային տարբեր կառույցներում իբր հարցումներ է անում վերջնական եզրակացության համար, սակայն ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՒ ԿՈՐՍՏԻ ՄԻՋԵՒ
Արմեն Կիրակոսյան
Վերջապես` 1999թ. հետո, հասարակությունը վերադարձավ քաղաքական դաշտ: Նկատի ունեմ լուրջ հայտ ներկայացվեց իշխանությունը վերցնելու:
Մինչ այդ, թող ներվի ասածս, իշխանափոխության բոլոր փորձերը կամ քաղաքական հաշվարկի ...ԵՐԲ ԶԱՏԵԼՈՒ ՎՐԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԾԱԽՍՎԻ
Արամ Ամատունի
Դատելով իշխանական եւ սոցիոլոգիական ճամբարներից եկող արձանագրություններից ու հայտարարություններից, ինչն ըստ էության նույնն է, կարելի է եզրակացնել, որ նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելու մասին ...«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան 4
Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքներում կազմակերպվել էին ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները:
Առաջինը` Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր, ուր Զորավար Անդրանիկի անվան հրապարակը ...ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԱՆՑՅԱԼՆ ԷԼ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ
Ա. Բ.
Երեկ ԱԼՄ կոչվող հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանը նախընտրական այցով եկել էր Արմավիր: Նա, ինչպես իր հեռուստա եւ մնացյալ հանդիպումներում, երեկ էլ Արմավիրի մշակույթի տան բակում հավաքված մի քանի ...ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ 88` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, 98` ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ, 2008` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գոհար Բարսամյան 1
Հայաստանի Աշխատավորների սոցիալիստական կուսակցությունը մեր մեջ տպավորվում է նրանով, որ 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանին միակ առաջադրող եւ սատարող կուսակցությունն էր:
Այդ ժամանակ ...«ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՓԱՂԱՔՇԱԿԱՆ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄ Է
էմմա Գաբրիելյան 1
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ ամփոփեց նախընտրական քարոզարշավի տասնօրյակը եւ մատնանշելով բազմաթիվ օրինախախտումներ` փաստեց, որ դեպքերն ...ԲՈԼՈՐ ԱԶՆԻՎ ՄԱՐԴԻԿ ՄԻԱՆԱԼՈՒ ԵՆ ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆԸ
Կարինե Հարությունյան
«Կոթին ողջունում է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Երկու երեխա բռնել էին պաստառը ու կանչում էին. «Լե-վոն, Լե-վոն»: Կոթեցիները այնպես դիմավորեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչպես կդիմավորեին իրենց որդուն` ...ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստներ Մկրտիչ եւ ...ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՆ ԱՆՋԱՏԵԼՈՎ` ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՉԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Ամենայն ինչ, ինչն ստեղծվել է Աստծո կողմից` մարդուն ծառայելու համար է, մարդն ինքը` Աստծուն ծառայելու:
Այդ «ամենայն ինչ»-ի մեջ նաեւ միտքն է մտնում: Եթե ոչ առաջինը: Ու այն անհրաժեշտ է, հիրավի, ծառայեցնել ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼԻՍ Է ԴԵՊԻ ԼԵՒՈՆԸ...»
«Լոռին ձեզ հետ է», «Մեր տանը տնվոր չլինենք» , «Բարի վերադարձ ՀՀ միակ լեգիտիմ նախագահին»:
Այս կարգախոսներն էին երեկ ծածանվում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Լոռու եւ Տավուշի մարզերում հրավիրած ...
NO COMMENT

«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

