
ԵՐԲ ԶԱՏԵԼՈՒ ՎՐԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԾԱԽՍՎԻ
- Դատելով իշխանական եւ սոցիոլոգիական ճամբարներից եկող արձանագրություններից ու հայտարարություններից, ինչն ըստ էության նույնն է, կարելի է եզրակացնել, որ նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելու մասին որոշումը գրեթե կայացված է եւ անգամ հայտնի է մոտավոր տոկոսը, որ ծրագրվում է գրել իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի անվան դիմաց:

Այդ ցուցանիշը տատանվում է 55-70 տոկոսի սահմանում: Օրինակ` Գալուստ Սահակյանն ասում է, որ ակնկալում են 60-65 տոկոս, միավորված կոմունիստ Յուրի Մանուկյանը խոսում է 70 տոկոսի մասին, իսկ Ահարոն Ադիբեկյանն էլ մարզերում Սերժ Սարգսյանի համար «հավաքել» է 67 տոկոս ձայն: Սակայն առաջին փուլի այդ ակնարկալից դրսեւորումների մեջ կարծես թե կա փոքր-ինչ խորամանկություն: Այսինքն` իշխանությունները կարծես թե ամեն կերպ, մարմնի բոլոր մասերով վկայելով առաջին փուլում հաղթելու վստահության եւ պատրաստակամության մասին, իրականում ամեն ինչ անում են երկրորդ փուլի նախապատրաստության համար: Որն է խնդիրը: Թերեւս այն, որ խոսելով առաջին փուլի մասին, ներկայացնելով սոցիոլոգիական եւ նոստրադամուսական տվյալներ, հավաստիացնելով, որ ունակ են միափուլ հաղթանակի, իշխանություններն այդպիսով փորձում են արդարացնել իրենց թեկնածուի ընդամենը երկրորդ փուլ դուրս գալը: Դա էլ հետագայում որպես ընդդիմության հաղթանակ ներկայացնելու ակնկալիքով: Իրականում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իր իրական վարկանիշով ոչ միայն չի կարող առաջին փուլում հաղթել, այլ նույնիսկ երկրորդ փուլ անցնելու հավանականությունն ուղղակի զրոյին մոտ է: Հետեւաբար անհրաժեշտ է լինելու հենց առաջին փուլում զանազան կեղծիքներով ապահովել նրա երկրորդ փուլի ուղեգիրը: Դե իսկ առաջին տեղով երկրորդ փուլ դուրս բերելու համար, Սերժ Սարգսյանի թիմը պետք է չափից շատ կեղծի: Եվ ահա հենց այդ կեղծիքների համար են առաջին փուլի հավաստիացումներն ու երդումները: Բանն այն է, որ իրականում ստեղծելով տպավորություն, որ գնալու են ամեն ինչ միանգամից լուծելու ճանապարհով, իշխանությունները հետո այդ լույսի ներքո երեւալու են ժողովրդավարական թիկնոցով, ասելով, որ ահա ընտրություններն այնքան արդար էին անցել, որ մեկ փուլով հաղթելու իրենց կանխատեսումները չիրականացան, եւ իշխանությունը, չնայած իր ցանկությանը, ստիպված է գնալ երկրորդ փուլ, որովհետեւ այդպիսին է հասարակության կամքը: Թերեւս ահա այդ տպավորության համար է առաջին փուլի մասին այս ակնարկների ու հավաստիացումների ծաղկաբույլը, որին ականատես ենք լինում խորհրդարանի ընտրությունից ի վեր: Սակայն իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ խնդիրը ոչ թե առաջին փուլում հաղթելն է, այլ հենց առաջին փուլում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը թույլ չտալը: Իսկ դրա համար հենց նրանց համար անհրաժեշտ է երկրորդ փուլը, որպեսզի լինի ընդդիմության մյուս կուսակցությունների, ինչպես նաեւ իշխանական մյուս թեկնածուի, ընդդիմադիր կերպար ընդունած Դաշնակցության հետ պայմանավորվածության հնարավորություն: Եվ ինչպես նկատելի է, իրադարձությունները գնում են հենց դրան: Ընդ որում` այդ գործընթացում իշխանությունները կարծես թե խաղում են ապահովագրության երաշխիքով: Ինչ է կատարվում: ՀՀԿ ոչ պաշտոնական խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ երկրորդ փուլում Դաշնակցության կողմից սատարումի հարց չեն էլ քննարկել, քանի որ երկրորդ փուլի խնդիր չկա էլ: Մյուս կողմից, նույն Սահակյանը հայտարարում է, որ երկրորդ, երրորդ տեղերը շատ թանկ են եւ գնում է պայքար դրանց համար, ու տալիս է Արթուր Բաղդասարյանի եւ Գեղամյանի անունը: Մինչդեռ, եթե չկա երկրորդ փուլի խնդիր, ապա երկրորդ եւ երրորդ տեղերի խնդիրը ինքնաբերաբար վերանում է: Դրանք կարեւորություն են ստանում միայն երկու փուլով ընտրության դեպքում, այն իմաստով, որ երկրորդ տեղ գրավածը ինքնին դուրս է գալիս եզրափակիչ, իսկ երրորդ տեղն էլ դառնում է եզրափակչի երկու մասնակիցների համար աջակցության զգալի աղբյուր, եւ այդպիսով ձեռք է բերում կարեւորություն: Այլ կերպ ասած` Գալուստ Սահակյանը հենց իրականում մատնում է երկրորդ փուլի մտադրությունը, եւ բացահայտ առաջարկ է անում Արթուր Բաղդասարյանին եւ Արտաշես Գեղամյանին` ասելով, թե երկրի կայունությունն է որոշելու նախարարական պորտֆելների պատկանելությունը: Այսինքն, եթե այդ գործիչներն իրենց կուսակցություններով հայտնեն կայունությանը սատարելու պատրաստակամություն, ապա նրանցից մեկը կարող է հայտնվել երկրորդ փուլում, իսկ մյուսն էլ երրորդ տեղում, եւ ըստ էության նշանակություն էլ չի ունենա, թե երկրորդ փուում երրորդ տեղն ում կսատարի: Այդ տարբերակը իշխանությունը թերեւս մշակել է ի հակադրություն Դաշնակցության պահվածքի, որովհետեւ այդ կուսակցությունը, ինչպես միշտ է եղել, նաեւ այս անգամ կարող է լինել անկանխատեսելի, եւ ինչ-որ պահի Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը կարող է եւ սեփական խաղը փորձել խաղալ, իհարկե` իր կուսակցության աջակցությամբ: Հատկապես, որ խաղը ենթադրում է Դաշնակցությանը առավելագույնը մղել ընդդիմության դաշտ, որպեսզի ամեն ինչ լինի հավաստի: Եթե պետք է, ապա դրա համար նույնիսկ կարելի է դաշնակցությանը կծու խոսքեր ասել ՀՀԿ ճամբարից: Սակայն դա կարող է իրավիճակը դուրս բերել հսկողությունից, եւ շարքերն այլեւս կարող են ոչ թե կատարել վերեւի սցենարը, այլ ուղղակի թելադրել իրենց կամքը վերեւներին: Ի վերջո թարմ է «Բարգավաճ Հայաստանի» օրինակը, երբ հազիվ հնարավոր եղավ հանգել ներիշխանական պայմանավորվածության եւ կանխել շարքերի պատերազմը, որն անխուսափելիորեն հանգեցնելու էր վերեւների բախման: Թեեւ, իհարկե, դեռ ամենեւին էլ վերջացած չի կարելի համարել ԲՀԿ-ՀՀԿ ներքին հակասությունը, առնվազն դրա պաշարի առկայությունը: Հետեւաբար գոնե Դաշնակցության առումով իշխանությունը պետք է ձգտեր չկրկնել նույն սխալը, ինչից հազիվ խուսափեց ԲՀԿ դեպքում: ՀՅԴ-ն ԲՀԿ չէ, այնտեղ կան հավատավոր գաղափարակիրներ, որոնք կարող են եւ չմտածել, չկշռադատել` համարելով, որ իրենց փոխարեն մտածել ու կշռադատել են 117 տարի առաջ, այլ հարց է` ճի՞շտ, թե՞ սխալ: Այսինքն` որքան էլ որ Դաշնակցությունը ՀՀԿ համար դիտվում է որպես «անտեսանելի ճակատի մարտիկ», այնուամենայնիվ մնալ միայն Դաշնակցության հույսին, ինչ խոսք, իշխանության համար վտանգավոր է, իսկ ահա երբ դրան հակակշռեն ՕԵԿ-ով ու «Ազգային միաբանությամբ», ապա Դաշնակցությունը ոչ միայն չի մտածի երկու փուլի, այլ բացի երկու պորտֆելից, ուրիշ որեւէ բանի մասին այլեւս չի մտածի: ՀՀԿ առաջարկները փաստացի այդպիսով արված են, եւ այժմ պատասխանի հերթը երեքինն է, թե ով ավելի հնազանդ կգտնվի եւ ով ավելի խոնարհության երաշխիքներ կտա: Առավել եւս, որ այդ երեքին, տարբեր կոնֆիգուրացիաներով, կարող են միանալ այլ թեկնածուներ եւ ոչ թեկնածուներ: Ինչ խոսք, դժվար է ասել, թե այդօրինակ սցենարը որքանով է հեշտացնելու իշխանության գործը վերարտադրության ճանապարհին, բայց որ ժողովրդի գործը դրանից շատ ավելի կհեշտանա, դա կարծես թե տեսանելի է անզեն աչքով, քանի որ գուցե կարիք էլ չի լինի ցորենը զատել որոմից, եթե դրանք զատվեն ինքնըստինքյան:
- Արամ Ամատունի
ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ա.Մորիկյան 1
...Որքան էլ բացարձակ, միեւնույն է` անկեղծությունը եւս «սահմաններ» ունի. մենք ինքներս ենք խոչընդոտում բազում մտքերի-երեւույթների-ընկալումների բացահայտմանը` մշտապես «պատշաճ» հիմնավորումներ գտնելով մեզ համար: ...ՀԵՔԻԱԹ ՍԿԶԲՈՒՆՔԻՄԱՍԻՆ
1
Օ~, դա շատ հիմար բան էր` այդ սկզբունքը. բոլորը խոսում էին նրա մասին, որպես իրենց սեփականության, բայց ոչ մեկն էլ նրան ոչ տեսել, ոչ շոշափել, ոչ էլ նույնիսկ զգացել էր: Ուղղակի սկզբունք էր` սկզբունք ունենալ: ...ԵՐԳՈՎ ԱՊՐԵԼՈՒ ՄԻԱԿ ՁԵՒԸ
Մարինա Բաղդագյուլյան 1
Արմեն Ալավերդյանի մասին կոնսերվատորիայի դասախոսներն ասում էին, որ նա աշխարհահռչակ ջութակահար է դառնալու:
Քսաներկու տարեկան Արմենն էլ այդ էր երազում: Բայց ընդամենը կես ժամվա ընթացքում բոլորովին այլ ճակատագիր ...ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նախորդ դարի 60-ական թվականներին Խորհրդային Հայաստանում ձեւավորվեցին եւ ընդհատակյա գործունեություն ծավալեցին հայրենասիրական տարբեր խմբեր: Դրանցից էր 1966-ին հիմնադրված Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), ...ԱՍԵՆՔ` ՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Գայանե Բաբայան
Երեկ «Տեսակետ» ակումբում ասուլիս էր հրավիրել նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, սակայն ասելու բան համարյա չուներ, բացի այն, որ ինքը մի օր առաջ էլ հանդիպել է կանանց հետ եւ հաճելի է եղել, «մանավանդ ...ՍԻՄ «ԹԵՒԵՐԸ»
Գայանե Հովսեփյան
Չնայած բաբուխանյանական ՍԻՄ-ը դեռեւս չի կողմնորոշվել, թե ում է սատարելու նախագահական ընտրությունների ժամանակ, եւ մարզային տարբեր կառույցներում իբր հարցումներ է անում վերջնական եզրակացության համար, սակայն ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՒ ԿՈՐՍՏԻ ՄԻՋԵՒ
Արմեն Կիրակոսյան
Վերջապես` 1999թ. հետո, հասարակությունը վերադարձավ քաղաքական դաշտ: Նկատի ունեմ լուրջ հայտ ներկայացվեց իշխանությունը վերցնելու:
Մինչ այդ, թող ներվի ասածս, իշխանափոխության բոլոր փորձերը կամ քաղաքական հաշվարկի ...ԵՐԲ ԶԱՏԵԼՈՒ ՎՐԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԾԱԽՍՎԻ
Արամ Ամատունի
Դատելով իշխանական եւ սոցիոլոգիական ճամբարներից եկող արձանագրություններից ու հայտարարություններից, ինչն ըստ էության նույնն է, կարելի է եզրակացնել, որ նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելու մասին ...«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան 4
Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքներում կազմակերպվել էին ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները:
Առաջինը` Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր, ուր Զորավար Անդրանիկի անվան հրապարակը ...ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԱՆՑՅԱԼՆ ԷԼ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ
Ա. Բ.
Երեկ ԱԼՄ կոչվող հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանը նախընտրական այցով եկել էր Արմավիր: Նա, ինչպես իր հեռուստա եւ մնացյալ հանդիպումներում, երեկ էլ Արմավիրի մշակույթի տան բակում հավաքված մի քանի ...ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ 88` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, 98` ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ, 2008` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գոհար Բարսամյան 1
Հայաստանի Աշխատավորների սոցիալիստական կուսակցությունը մեր մեջ տպավորվում է նրանով, որ 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանին միակ առաջադրող եւ սատարող կուսակցությունն էր:
Այդ ժամանակ ...«ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՓԱՂԱՔՇԱԿԱՆ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄ Է
էմմա Գաբրիելյան 1
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ ամփոփեց նախընտրական քարոզարշավի տասնօրյակը եւ մատնանշելով բազմաթիվ օրինախախտումներ` փաստեց, որ դեպքերն ...ԲՈԼՈՐ ԱԶՆԻՎ ՄԱՐԴԻԿ ՄԻԱՆԱԼՈՒ ԵՆ ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆԸ
Կարինե Հարությունյան
«Կոթին ողջունում է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Երկու երեխա բռնել էին պաստառը ու կանչում էին. «Լե-վոն, Լե-վոն»: Կոթեցիները այնպես դիմավորեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչպես կդիմավորեին իրենց որդուն` ...ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստներ Մկրտիչ եւ ...ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՆ ԱՆՋԱՏԵԼՈՎ` ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՉԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Ամենայն ինչ, ինչն ստեղծվել է Աստծո կողմից` մարդուն ծառայելու համար է, մարդն ինքը` Աստծուն ծառայելու:
Այդ «ամենայն ինչ»-ի մեջ նաեւ միտքն է մտնում: Եթե ոչ առաջինը: Ու այն անհրաժեշտ է, հիրավի, ծառայեցնել ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼԻՍ Է ԴԵՊԻ ԼԵՒՈՆԸ...»
«Լոռին ձեզ հետ է», «Մեր տանը տնվոր չլինենք» , «Բարի վերադարձ ՀՀ միակ լեգիտիմ նախագահին»:
Այս կարգախոսներն էին երեկ ծածանվում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Լոռու եւ Տավուշի մարզերում հրավիրած ...
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԿԵՏ` ՈՂՋԱԽՈՀ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե ՄանուկյանԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Էմմա ԳաբրիելյանՄԻԱՅՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է «ՉԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ»
Հեղինե ՄանուկյանՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՄՔԸ
NO COMMENT

«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

