
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՒ ԿՈՐՍՏԻ ՄԻՋԵՒ
- Վերջապես` 1999թ. հետո, հասարակությունը վերադարձավ քաղաքական դաշտ: Նկատի ունեմ լուրջ հայտ ներկայացվեց իշխանությունը վերցնելու:

Մինչ այդ, թող ներվի ասածս, իշխանափոխության բոլոր փորձերը կամ քաղաքական հաշվարկի պակասի արդյունք էին, կամ համապատասխան կամքի պակասի կամ, որ առավել տխուր է, տարրական առեւտրի հետեւանք: Այսպիսով ինչ ունենք ընտրություններից առաջ. ա) Հայաստանը գտնվում է խորը հոգեբանական ճգնաժամում, շարունակում է գլորվել իրադարձությունների ետեւից, պարզապես դուրս մնալով տարածաշրջանում կատարվող պրոցեսներից, ավելին հաճախ հակառակվում է գործող զարգացումներին, վտանգված է Հայաստանի պետականության գոյությունը. բ) Առաջին նախագահը ձեւավորեց ընդդիմադիր բեւեռ` ի հակակշիռ իշխանության, որը հնարավորություն կտա ժողովրդին ընտրություն կատարել: Բազմիցս «վարդագույն» երանգներով հիմնավորվել է գործող ռեժիմի կողմնակիցների կողմից նրանց վերարտադրվելու անհրաժեշտությունը: Եվ հակառակը` ռեժիմի հակառակորդները հիմնավորում են բոլոր վտանգները, եթե չասեմ արհավիրքը, որ սպասում է մեզ բոլորիս` գործող իշխանության վերարտադրվելու պարագայում: Կարծում եմ` ոչ մեկը, հատկապես կուսակցություններն ու նրանց առաջնորդները չպետք է բացառեն այն տարբերակը, որ փետրվարի 20-ին կարող է հայտնաբերվի, որ իշխանությունը օգտագործեց (այս էլ որերորդ անգամ) հսկայական ֆինանսական եւ ադմինիստրատիվ ռեսուրսները, ուժային կառույցների հնարավորությունները, հերթական անգամ կեղծեց ընտրության արդյունքները ու ծնեց մի նոր-նախորդ իշխանություն: Իսկ ինչ կարող են այս ամենին հակադրել գործող ռեժիմին դեմ ուժերը: Ոչինչ: Եթե չդրսեւորվի համապատասխան հետեւողականություն ու կամք` ժողովրդի ձայներին տեր կանգնելու համար: Առաջին հանրապետության ստեղծվելուց հետո հայ ժողովուրդը տասնյակ անգամ կարող էր կորցնել իր անկախությունը, եթե չասեմ ավելի մեծ արհավիրքներ ապրեր: Էդպիսի վտանգներ ունեցել ենք նաեւ մեր երրորդ հանրապետության նորագույն պատմության կարճաժամկետ ընթացքում: Էդպիսին էր առաջին հերթին Հոկտեմբերի 27-ը: Ըստ իս կա մի շատ կարեւոր հանգամանք, որ լակմուսի թղթի պես ցուցանում է թեկնածուի պատկերացումը Հայաստանի հետագայի մասին: Թեկնածուներից եւ ոչ մեկը, բացի առաջին նախագահից, չի խոսում հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման մասին, հավանաբար բավարարված լինելով արդարադատության արդյունքից: Իմ խորին համոզմամբ` մինչեւ մեր ժողովուրդը չփարատի բոլոր կասկածներն ու հարցականները կապված այս գործի հետ` չի կարող ազատվել այս արդեն պատմության գիրկն անցած բեռից, ինչպես չի կարող մոռանալ եւ թոթափել 20-րդ դարի եղեռնագործությունները: Իսկ այս հանգամանքն անընդհատ մեզ ստիպելու է ետ նայել եւ ծանր բեռ է լինելու ոչ միայն մեր, նաեւ մեզանից հետո եկող սերունդների համար: Եթե մենք արդար գնահատական չստանանք ու վերջակետ չդրվի «հոկտեմբերի 27»-ի պետական հեղաշրջմանը, ստիպված կլինենք պարբերաբար հայտնվել նույն վիճակում, եւ այս բեռը անընդհատ կխոչընդոտի մեր ընթացքը: Պետության կորուստը չի լինում միայն օտար այրուձիու սմբակների հետեւանք. այն կարող է լինել սեփական կառավարողների տգիտության, գավառամտության, եթե չասեմ դավաճանության արգասիք: Ինչը բազմիցս տեսել ենք մեր պատմության ընթացքում: Եվ պետության կորստի գիտակցությունն անհրաժեշտ է, որովհետեւ դա կոչում է պատասխանատվության, սա էլ իր հերթին, հուսով եմ, կստիպի շատերին մի կողմ դնել անձնական շահերն ու ամբիցիաները, վախն ու անտարբերությունը: Համենայնդեպս ճգնաժամային իրավիճակներում ունենալով բանիմաց առաջնորդ` ժողովրդին կբերի հաղթանակների, էդպիսին էր, օրինակ, Ղարաբաղյան պատերազմը: Թեեւ կարող եմ բերել նաեւ հակառակ օրինակը` երբ մեր քաղաքական էլիտան ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, մեղմ ասած, չկողմնորոշվեց 1920 թվականի գարնան ու հետագա իրադարձությունների ընթացքում, երբ Թուրքիայում Քեմալը, իսկ Ադրբեջանում մուսաֆաթականները հանուն ազգային շահի մեկ օրում «հագան» Ռուսաստանից ստացած բոլշեւիկի բուդյոնովկան, ինչը հայերս արեցինք բազում կորուստներ ունենալուց հետո, պարտադրաբար, կորցնելով Առաջին հանրապետությունը: Կարծես պատմությունը կրկնվում է, ու մեր այսօրվա քաղաքական էլիտան զբաղված է նույն մտավարժանքներով` «ազգի փրկության սեփական ուղին» նշելով, խճճված ինչ-ինչ պայմանավորվածությունների եւ կամ ոչ վաղ անցյալի նեղսրտածության մեջ: Նախընտրական խաղի կանոնները պարտադրում են որոշ թեկնածուների քննադատել գործող իշխանությանը: Համենայնդեպս այդ դերը ատանձնել են եւ էդպես են ներկայանում: Բայց նրանցից եւ ոչ մեկը թող չկարծի, թե այս անգամ էլ «հերթական պարտությունը կրելով» նախագահականում` անձնապես հաղթանակած են ելնելու այս մարտից: Որովհետեւ սա հերթական-շարքային իրենց իմացած ընտրությունը չի լինելու, այլ ընտրություն Հայաստանում պետականության վերականգնման ու Էրիվանի գավառի կամ Շիրվանի խանության հաստատման միջեւ: Եվ այդ խանությունում ոչ միայն իրենք, այլեւ շատ «կուսակցական հեղինակություններ» տեղ չեն ունենալու, եթե ունենան էլ` կլինեն տասներորդական դերերում, ըստ խանի ճաշակի:
- Արմեն Կիրակոսյան
ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ա.Մորիկյան 1
...Որքան էլ բացարձակ, միեւնույն է` անկեղծությունը եւս «սահմաններ» ունի. մենք ինքներս ենք խոչընդոտում բազում մտքերի-երեւույթների-ընկալումների բացահայտմանը` մշտապես «պատշաճ» հիմնավորումներ գտնելով մեզ համար: ...ՀԵՔԻԱԹ ՍԿԶԲՈՒՆՔԻՄԱՍԻՆ
1
Օ~, դա շատ հիմար բան էր` այդ սկզբունքը. բոլորը խոսում էին նրա մասին, որպես իրենց սեփականության, բայց ոչ մեկն էլ նրան ոչ տեսել, ոչ շոշափել, ոչ էլ նույնիսկ զգացել էր: Ուղղակի սկզբունք էր` սկզբունք ունենալ: ...ԵՐԳՈՎ ԱՊՐԵԼՈՒ ՄԻԱԿ ՁԵՒԸ
Մարինա Բաղդագյուլյան 1
Արմեն Ալավերդյանի մասին կոնսերվատորիայի դասախոսներն ասում էին, որ նա աշխարհահռչակ ջութակահար է դառնալու:
Քսաներկու տարեկան Արմենն էլ այդ էր երազում: Բայց ընդամենը կես ժամվա ընթացքում բոլորովին այլ ճակատագիր ...ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նախորդ դարի 60-ական թվականներին Խորհրդային Հայաստանում ձեւավորվեցին եւ ընդհատակյա գործունեություն ծավալեցին հայրենասիրական տարբեր խմբեր: Դրանցից էր 1966-ին հիմնադրված Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), ...ԱՍԵՆՔ` ՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Գայանե Բաբայան
Երեկ «Տեսակետ» ակումբում ասուլիս էր հրավիրել նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, սակայն ասելու բան համարյա չուներ, բացի այն, որ ինքը մի օր առաջ էլ հանդիպել է կանանց հետ եւ հաճելի է եղել, «մանավանդ ...ՍԻՄ «ԹԵՒԵՐԸ»
Գայանե Հովսեփյան
Չնայած բաբուխանյանական ՍԻՄ-ը դեռեւս չի կողմնորոշվել, թե ում է սատարելու նախագահական ընտրությունների ժամանակ, եւ մարզային տարբեր կառույցներում իբր հարցումներ է անում վերջնական եզրակացության համար, սակայն ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՒ ԿՈՐՍՏԻ ՄԻՋԵՒ
Արմեն Կիրակոսյան
Վերջապես` 1999թ. հետո, հասարակությունը վերադարձավ քաղաքական դաշտ: Նկատի ունեմ լուրջ հայտ ներկայացվեց իշխանությունը վերցնելու:
Մինչ այդ, թող ներվի ասածս, իշխանափոխության բոլոր փորձերը կամ քաղաքական հաշվարկի ...ԵՐԲ ԶԱՏԵԼՈՒ ՎՐԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԾԱԽՍՎԻ
Արամ Ամատունի
Դատելով իշխանական եւ սոցիոլոգիական ճամբարներից եկող արձանագրություններից ու հայտարարություններից, ինչն ըստ էության նույնն է, կարելի է եզրակացնել, որ նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելու մասին ...«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան 4
Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքներում կազմակերպվել էին ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները:
Առաջինը` Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր, ուր Զորավար Անդրանիկի անվան հրապարակը ...ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԱՆՑՅԱԼՆ ԷԼ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ
Ա. Բ.
Երեկ ԱԼՄ կոչվող հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանը նախընտրական այցով եկել էր Արմավիր: Նա, ինչպես իր հեռուստա եւ մնացյալ հանդիպումներում, երեկ էլ Արմավիրի մշակույթի տան բակում հավաքված մի քանի ...ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ 88` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, 98` ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ, 2008` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գոհար Բարսամյան 1
Հայաստանի Աշխատավորների սոցիալիստական կուսակցությունը մեր մեջ տպավորվում է նրանով, որ 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանին միակ առաջադրող եւ սատարող կուսակցությունն էր:
Այդ ժամանակ ...«ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՓԱՂԱՔՇԱԿԱՆ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄ Է
էմմա Գաբրիելյան 1
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ ամփոփեց նախընտրական քարոզարշավի տասնօրյակը եւ մատնանշելով բազմաթիվ օրինախախտումներ` փաստեց, որ դեպքերն ...ԲՈԼՈՐ ԱԶՆԻՎ ՄԱՐԴԻԿ ՄԻԱՆԱԼՈՒ ԵՆ ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆԸ
Կարինե Հարությունյան
«Կոթին ողջունում է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Երկու երեխա բռնել էին պաստառը ու կանչում էին. «Լե-վոն, Լե-վոն»: Կոթեցիները այնպես դիմավորեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչպես կդիմավորեին իրենց որդուն` ...ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստներ Մկրտիչ եւ ...ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՆ ԱՆՋԱՏԵԼՈՎ` ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՉԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Ամենայն ինչ, ինչն ստեղծվել է Աստծո կողմից` մարդուն ծառայելու համար է, մարդն ինքը` Աստծուն ծառայելու:
Այդ «ամենայն ինչ»-ի մեջ նաեւ միտքն է մտնում: Եթե ոչ առաջինը: Ու այն անհրաժեշտ է, հիրավի, ծառայեցնել ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼԻՍ Է ԴԵՊԻ ԼԵՒՈՆԸ...»
«Լոռին ձեզ հետ է», «Մեր տանը տնվոր չլինենք» , «Բարի վերադարձ ՀՀ միակ լեգիտիմ նախագահին»:
Այս կարգախոսներն էին երեկ ծածանվում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Լոռու եւ Տավուշի մարզերում հրավիրած ...
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՒՍ ՄԵԿ ԶԱՐԿԵՐԱԿ
Գոհար Բարսամյան«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ» ԳԱՂԱՓԱՐ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՆԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Էմմա ԳաբրիելյանԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆԳԱՄ ՁԵՒԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ»
ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՒԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
Արմեն ԳրիգորյանՕՊԵՐԱՑԻԱՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԺԱՄԸ 7-ԻՆ ՉԻ ՍԿՍՎԵԼ
Հեղինե Մանուկյան
NO COMMENT

«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

