
ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ
- Նախորդ դարի 60-ական թվականներին Խորհրդային Հայաստանում ձեւավորվեցին եւ ընդհատակյա գործունեություն ծավալեցին հայրենասիրական տարբեր խմբեր: Դրանցից էր 1966-ին հիմնադրված Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), որի անդամները դաժան հալածանքների ու զրկանքների ենթարկվելով, բանտերի ու աքսորի միջով անցնելով` շուրջ երկուսուկես տասնամյակ պայքարեցին Հայաստանի անկախության համար: Նրանցից ոմանք զոհվեցին պայքարի ճանապարհին, ոմանք` ազատազրկման վայրերից վերադարձան սովետական բանտապահների դաժանություններից ու խոշտանգումներից քայքայված առողջությամբ...

Մարզպետ Հարությունյանն այդ նվիրյալներից էր. նա ԱՄԿ հիմնադիրներից Շահեն Հարությունյանի եղբայրն է եւ անմիջական մասնակցություն է ունեցել ընդհատակյա պայքարին, աջակցել 1977-ին հիմնադրված Մարդու իրավունքների պաշտպանության հայկական Հելսինկյան կոմիտեի ստեղծմանը: 1979-80թթ.-ին Մարզպետ Հարությունյանը նախաձեռնեց ու իր համախոհների հետ ստեղծեց Հայ երիտասարդական միություն (ՀԵՄ) կազմակերպությունը, որը հանդես եկավ որպես ԱՄԿ երիտասարդական կառույց: Նա` իր ընկերների հետ ձերբակալվեց եւ Պերմի խորհրդային համակենտրոնացման ճամբարներում անցկացրեց 7 տարի: Ռոստովի բանտում նրան դաժան ծեծի էին ենթարկել չորս սպաներ` կոտրելով կողոսկրը, որը վնասել էր թոքը: 1987թ.-ին ազատազրկումից վերադարձավ քայքայված առողջությամբ ու հարկադրաբար հեռացավ Խորհրդային Միությունից` հաստատվելով ԱՄՆ-ում, որտեղ էլ 13 տարի անց, 59 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն: Հայաստանի անկախական-այլախոհական շարժումն աչքի է ընկել վառ ու ինքնատիպ գործիչներով, սակայն Մարզպետ Հարությունյանն իր գործելաոճով էապես առանձնանում էր: Նրան բնորոշ էին արագ կողմնորոշումը, դժվարին ու բարդ իրավիճակներում անսպասելի լուծումներ գտնելը, բնատուր կոնսպիրատիվությունն ու հակառակորդին հավասարակշռությունից հանելու կարողությունը: Պատահական չէ, որ դատավարության ժամանակ սովետական մեղադրողը, այլ ելք չգտնելով, նրան մեղադրանք ներկայացրեց որպես «կազմակերպության ոգի»: Սա աննախադեպ ու չլսված մեղադրանք էր, բայց միաժամանակ նաեւ` Մարզպետ Հարությունյանի կերպարը բնութագրող: Մամուլում առիթ եղել է ներկայացնել նրա գործելաոճի այն դրվագներից մեկը, երբ բնակարանի խուզարկության ժամանակ, կուսակիցներին փրկելու համար, հենց չեկիստների աչքի առջեւ կերել էր կուսակցության գաղտնագիրը:
Փետրվարի 2-ին լրանում է Մարզպետ Հարությունյանի մահվան 7-րդ տարելիցը: Նրա բանտային ընկերը` ակադեմիկոս Յուրի Օռլովն այսպես է հիշում նրան. «Ես այցելեցի նրան հիվանդանոցում: Նա արդեն դժվարությամբ էր խոսում. նա ցավերի մեջ էր. նա մահանում էր: Բայց նրա վեհանձնությունը, նրա ընկերասիրությունը եւ Հայաստանի ճակատագրի հանդեպ նրա մշտարթուն մտահոգությունը մնացել էին նրա հետ»: Մահճի շուրջ հավաքված իր մտերիմներին ասած նրա վերջին խոսքերն էին. «Ես մահից չեմ վախենում. վախենում եմ, որ Հայաստանից այլեւս լուրեր չեմ լսելու»:
ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ա.Մորիկյան 1
...Որքան էլ բացարձակ, միեւնույն է` անկեղծությունը եւս «սահմաններ» ունի. մենք ինքներս ենք խոչընդոտում բազում մտքերի-երեւույթների-ընկալումների բացահայտմանը` մշտապես «պատշաճ» հիմնավորումներ գտնելով մեզ համար: ...ՀԵՔԻԱԹ ՍԿԶԲՈՒՆՔԻՄԱՍԻՆ
1
Օ~, դա շատ հիմար բան էր` այդ սկզբունքը. բոլորը խոսում էին նրա մասին, որպես իրենց սեփականության, բայց ոչ մեկն էլ նրան ոչ տեսել, ոչ շոշափել, ոչ էլ նույնիսկ զգացել էր: Ուղղակի սկզբունք էր` սկզբունք ունենալ: ...ԵՐԳՈՎ ԱՊՐԵԼՈՒ ՄԻԱԿ ՁԵՒԸ
Մարինա Բաղդագյուլյան 1
Արմեն Ալավերդյանի մասին կոնսերվատորիայի դասախոսներն ասում էին, որ նա աշխարհահռչակ ջութակահար է դառնալու:
Քսաներկու տարեկան Արմենն էլ այդ էր երազում: Բայց ընդամենը կես ժամվա ընթացքում բոլորովին այլ ճակատագիր ...ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նախորդ դարի 60-ական թվականներին Խորհրդային Հայաստանում ձեւավորվեցին եւ ընդհատակյա գործունեություն ծավալեցին հայրենասիրական տարբեր խմբեր: Դրանցից էր 1966-ին հիմնադրված Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), ...ԱՍԵՆՔ` ՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Գայանե Բաբայան
Երեկ «Տեսակետ» ակումբում ասուլիս էր հրավիրել նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, սակայն ասելու բան համարյա չուներ, բացի այն, որ ինքը մի օր առաջ էլ հանդիպել է կանանց հետ եւ հաճելի է եղել, «մանավանդ ...ՍԻՄ «ԹԵՒԵՐԸ»
Գայանե Հովսեփյան
Չնայած բաբուխանյանական ՍԻՄ-ը դեռեւս չի կողմնորոշվել, թե ում է սատարելու նախագահական ընտրությունների ժամանակ, եւ մարզային տարբեր կառույցներում իբր հարցումներ է անում վերջնական եզրակացության համար, սակայն ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՒ ԿՈՐՍՏԻ ՄԻՋԵՒ
Արմեն Կիրակոսյան
Վերջապես` 1999թ. հետո, հասարակությունը վերադարձավ քաղաքական դաշտ: Նկատի ունեմ լուրջ հայտ ներկայացվեց իշխանությունը վերցնելու:
Մինչ այդ, թող ներվի ասածս, իշխանափոխության բոլոր փորձերը կամ քաղաքական հաշվարկի ...ԵՐԲ ԶԱՏԵԼՈՒ ՎՐԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԾԱԽՍՎԻ
Արամ Ամատունի
Դատելով իշխանական եւ սոցիոլոգիական ճամբարներից եկող արձանագրություններից ու հայտարարություններից, ինչն ըստ էության նույնն է, կարելի է եզրակացնել, որ նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելու մասին ...«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան 4
Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքներում կազմակերպվել էին ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները:
Առաջինը` Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր, ուր Զորավար Անդրանիկի անվան հրապարակը ...ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԱՆՑՅԱԼՆ ԷԼ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ
Ա. Բ.
Երեկ ԱԼՄ կոչվող հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանը նախընտրական այցով եկել էր Արմավիր: Նա, ինչպես իր հեռուստա եւ մնացյալ հանդիպումներում, երեկ էլ Արմավիրի մշակույթի տան բակում հավաքված մի քանի ...ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ 88` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, 98` ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ, 2008` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գոհար Բարսամյան 1
Հայաստանի Աշխատավորների սոցիալիստական կուսակցությունը մեր մեջ տպավորվում է նրանով, որ 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանին միակ առաջադրող եւ սատարող կուսակցությունն էր:
Այդ ժամանակ ...«ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՓԱՂԱՔՇԱԿԱՆ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄ Է
էմմա Գաբրիելյան 1
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ ամփոփեց նախընտրական քարոզարշավի տասնօրյակը եւ մատնանշելով բազմաթիվ օրինախախտումներ` փաստեց, որ դեպքերն ...ԲՈԼՈՐ ԱԶՆԻՎ ՄԱՐԴԻԿ ՄԻԱՆԱԼՈՒ ԵՆ ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆԸ
Կարինե Հարությունյան
«Կոթին ողջունում է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Երկու երեխա բռնել էին պաստառը ու կանչում էին. «Լե-վոն, Լե-վոն»: Կոթեցիները այնպես դիմավորեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչպես կդիմավորեին իրենց որդուն` ...ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստներ Մկրտիչ եւ ...ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՆ ԱՆՋԱՏԵԼՈՎ` ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՉԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Ամենայն ինչ, ինչն ստեղծվել է Աստծո կողմից` մարդուն ծառայելու համար է, մարդն ինքը` Աստծուն ծառայելու:
Այդ «ամենայն ինչ»-ի մեջ նաեւ միտքն է մտնում: Եթե ոչ առաջինը: Ու այն անհրաժեշտ է, հիրավի, ծառայեցնել ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼԻՍ Է ԴԵՊԻ ԼԵՒՈՆԸ...»
«Լոռին ձեզ հետ է», «Մեր տանը տնվոր չլինենք» , «Բարի վերադարձ ՀՀ միակ լեգիտիմ նախագահին»:
Այս կարգախոսներն էին երեկ ծածանվում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Լոռու եւ Տավուշի մարզերում հրավիրած ...
ՆԻԿՈՅԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ
Մարինե ԽառատյանԱԽՊԵՐ ՋԱՆ, ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, ՄԵՆՔ ՍԱՂՍ ԷԼ ՁԵՐ ՅԱՆԻՑ ԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ, ՉԷ՞, ՏՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ԿՆԻԿ, ԵՐԵԽԱ...
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՇՏԱՑԱԾ» ՁԵՌՔԸ
Էմմա ԳաբրիելյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե ՄանուկյանՏԻՊԻԿ ԲՌՆԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁ ԷՐ
Հեղինե Մանուկյան
NO COMMENT

«ԽՈՍԱԼ ԷԼ ՉԳԻՏԻ...»
Մարինե Խառատյան
ՍԱՔՈՆ «ԹԱՆԳՆՈՑ» ՏՂԱ ՉԻ. 100 ԴՈԼԱՐՈՎ ԷԼ Է «ԳՈՐԾ» ԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

