
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
- Իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար պայքարող իրացման գոտու նախկին ու ներկա բնակիչները, կարելի է ասել, ամեն օր կանգնում են իշխանությունների կողմից կազմակերպված մի նոր խարդավանքի առջեւ:

Բուզանդի փողոցի բնակիչներ Ղարիբյաններին եւ Ղասաբյաններին, որոնց գործը ընդունել է Եվրադատարանը, քաղաքապետարանը կանչել է բանակցությունների: Կանչել է եւ պատկերացրեք, թե ինչ է առաջարկում` «Եկեք պայմանագիր կնքեք «Գրի Ար» կազմակերպության հետ, քանի որ նա է իրացրել ձեր տարածքը, ըստ որի նա կպարտավորվի ձեր ունեցած վաթսուն քմ-ի փոխարեն ձեզ տալ 120 քմ, բայց 2010 թվականին: Դուք էլ դադարեցնում եք ձեր բողոքը», - ասում էր երեկ խմբագրություն եկած «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Ըստ նրա, սա խաբեությամբ ինչ-որ պայմանագիր կորզելու, բողոքի ալիքը ինչ-որ ձեւով մարելու հերթական փորձ է. «Մենք համոզված ենք, որ ընտրություններից հետո ուզած պայմանագիր, նրանց համար միայն զուգարանի թղթի արժեք է ունենալու, մենք նրանց խոսքի արժեքն էլ գիտենք, թղթի արժեքն էլ», - ասաց նա: Հետաքրքիր է` կազմակերպության փոխարեն քաղաքապետարանն է ինչ-ինչ բանակցությունների մեջ մտնում քաղաքացիների հետ, այն դեպքում, երբ վերջիններս դատի են տվել ՀՀ կառավարությանը, եւ ոչ քաղաքապետարանը ու ոչ էլ «Գրի Արը» բանակցություններ վարելու լիազորություն չունեն: Հետաքրքիր է նաեւ քաղաքապետարանի պատասխանը, իրացման գոտու բնակիչների այն հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու հարցը, եթե մենք հրաժարվենք բնակարանից ու մեր գումարն ուզենք: «Գրի Արը» փող չունի, որ ձեզ տա» պատասխանել են նրանց: Նկատենք, որ շինարարական կազմակերպության բաժնեմասերի 80 տոկոսից ավելին ռուսական կապիտալ է եւ որոշ տեղեկություններով պատկանում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին: Ս.Բաղդասարյանը տեղեկացրեց, որ տարածքների իրացման արդյունքում բնակարաններից զրկված 42 հոգի զրկված են նաեւ ընտրելու հնարավորությունից եւ, եթե չվերականգնվի այն, մենք դիմելու ենք դիտորդական բոլոր առաքելություններին եւ դեսպանատներին: «Սեփականության իրավունքի զոհեր» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանի ասելով շարժումը պառակտելու, հասարակությանը ապակողմնորոշելու նպատակով քաղաքապետարանը հանդիպել է մի քանի հոգու հետ եւ առաջարկել օգնություն տրամադրել նրանց` իբր տուն գնելու համար: Սակայն խնդիրն այն է, որ այս նույն մարդկանց օգնության կարգով 11000 դոլար տվել են երկու տարի առաջ ու հիմա նորից են կանչել օգնություն տալու համար. «Էս մարդիկ էլ դրանից շահագրգռված փորձում են մեր ակտիվիստներին ու հասարակությանը համոզել, թե իշխանությունները պատրաստ են ամեն կերպ աջակցել մեզ, բայց վատը մենք ենք, որ չենք գնում հաշտության»: Նրանց հետ խմբագրություն էր եկել նաեւ Եզնիկ Կողբացու 41 շենքի բնակիչ Նատալյա Պոդոլսկայան: Այս բազմաբնակարան թիվ 37, 41, 43, 45 շենքերի պատմության յուրահատկությունն այն է, որ տարիների ընթացքում բնակարանները ենթարկվել են ձեւափոխումների, ինչպես նաեւ կառուցվել են կից շինություններ: Բնակիչները դրանք օրինականացնելու համար բազմիցս դիմել են համապատասխան կառույցներին, բայց ապարդյուն: Այստեղ էլ մի շատ հետաքրքիր «մանրուք» կա, բայց երեւի այնքան մանր է, որ քաղաքապետարանը այն բանի տեղ չի դնում: Խնդիրն այն է, որ դեռ 2006թ.-ին ՀՀ կառավարությունը ընդունել է թիվ 731-Ն որոշումը, որի հիման վրա 2007թ.-ին իր թիվ 1529 որոշումն է կայացրել նաեւ Սերժ Սարգսյանի կառավարությունը, ըստ որի Երեւանի քաղաքապետին կառավարությունը թույլատրում է հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման ենթակա տարածքներում սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող անհատական բնակելի տներին կից, մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը զավթած պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույցներն օտարել այդ քաղաքացիներին: Վերոնշյալ շենքերի բնակիչներն էլ, հիմք ընդունելով կառավարության այս որոշումը, դիմել են քաղաքապետարան, հետո ԾԻԳ, հետո կադաստր, բայց բոլոր տեղերից էլ մերժում են ստացել ու դեռ ստանում են, քանի որ կառավարության որոշումը չափազանց «փոքր» փաստաթուղթ է, որպեսզի այս հաստատությունները նրանով ուղղորդվեն: Սրանից բացի, դեռ պետք է, որ Սերժը Զախարյանի ոչ սախաթ ոտը սեղմի: Բայց համառորեն չի ուզում սեղմել:
- Գագիկ Աբգարյան
Քննարկում
happy man գրել է:
հենց նոր "շանթ"-օվ ՍՍ-ի միտինգն են ցուցադրում,էս անգրագետները պլակատ են գրել ու պահում են,գիտեք ինչ է գրված"ուժեղ երկրին ուժեղ նախագահ, Հայաստանին Սերժ Սարգսյան"
ԱԲԳ գրել է:- happy man
հենց նոր "շանթ"-օվ ՍՍ-ի միտինգն են ցուցադրում,էս անգրագետները պլակատ են գրել ու պահում են,գիտեք ինչ է գրված"ուժեղ երկրին ուժեղ նախագահ, Հայաստանին Սերժ Սարգսյան"
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Ձեռ են առնում էդ հիմարին՝ վրեն խաբար չկա? Թե իրոք իրեն ուժեղ է կարծում?- happy man
ԱՆՏԻՀԻՍՏԵրԻԿՈՒՍ գրել է:- ԱԲԳ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Ձեռ են առնում էդ հիմարին՝ վրեն խաբար չկա? Թե իրոք իրեն ուժեղ է կարծում?
Արա ախպեր ջան, միհատ նորմալ մարդ չեղավ որ ասենք սա կարա պրեզիդենտ դառնա:
Լեվոն- գող,ավազակ ու թուրքերի, ազերիների սրտով գնացող, գայլային ոհմակի պրինցիպներով(կլանային,ագրեսիվ,կղմնակալ) ղեկավարող անձանցով շրջապատված:
Սերժ- անկապ, ինքնավստա հիմար անդզ, հազիվ երկու խոսք իրար միացնող, կես ժամ մտածող երկու բառ ասող:- ԱԲԳ
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԵՒ ՀԱՆԴԱՐՏ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ»
Էմմա Գաբրիելյան 1
Ամեն ոք ինքն իր համար պետք է որոշի` Վարդանա՞նց է, թե՞ Վասականց
«ԺԵ»-ի զրուցակիցն է` ՀՀՇ անդամ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության պետական ...NO COMMENT
Վերջին օրերին ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի կողմից փորձ է արվում վարկաբեկել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքը:
«Ոգու փորձություն» հասարակական ...ՀԵՔԻԱԹ ԲԱԺԱԿԻ ՄԱՍԻՆ
Ավելի ճիշտ` բաժակի մեջ լցված ջրի մասին: Այդ բաժակի մեջ ջուր կար` ոչ լիքը ու ոչ կիսատ: Իր համար բաժակ էր ու իր համար ջուր էր:
Բայց բաժակը, եւ դա նրա դժբախտությունն էր, դրված էր մի շատ տեսանելի տեղ, ու ...ԱՐԳԵԼՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ
Գ.Բ.
Հունվարի 29-ին, 30-ին եւ 31-ին բերման էին ենթարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի երթի մասնակիցներից ոմանք:
«Ժառանգություն» խմբակցությունից ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաստում է, որ դիմել ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԳՐՈՒՄՆԵՐ
Էլմիրա Մարտիրոսյան
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խումբը «ՀՀ նախագահի 2008թ. ընտրությունների նախապատրաստական շրջանի օրինականությունը» թեմայով քննարկման էր հրավիրել ՀՀ նախագահի ...ՑԵՂՈՎ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ, ՑԵՂՈՎ` ԴԱՏՎԵԼՈՒ՞
Էլմիրա Մարտիրոսյան
Հունվարի 30-ին ՀՀ վարչական դատարանում շարունակվեց Տավուշի մարզում դեկտեմբերի 16-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված վեճը:
Դատական նիստին չէին ներկայացել պատասխանողները` թիվ 41 ընտրատարածքային ...ՆՊԱՍՏԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔ
Գոհար Բարսամյան
Առեւտրի համաշխարհային կազմակերպություն մտնելուց հետո Եվրաինտեգրման հաջորդ քայլը կդառնա Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելը:
Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հունվարի 28-ին ժամանեց Բրյուսել` ...ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան 3
Իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար պայքարող իրացման գոտու նախկին ու ներկա բնակիչները, կարելի է ասել, ամեն օր կանգնում են իշխանությունների կողմից կազմակերպված մի նոր խարդավանքի առջեւ:
Բուզանդի ...ՆՈՐ ՖՈՐՊՈՍՏ` ՀԻՆ ՄԵԹՈԴՆԵՐ
Մուսա Միքայելյան
Մինչ օրս Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որն ինքնակամ` առանց առանձնակի ճնշման, հոժարել է դառնալ բարեկամ Ռուսաստանի «ֆորպոստը»: Ու մինչ Հայաստանը մի քանի շաբաթ անց, նախագահական ընտրություններից հետո ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
Երեք օր Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Փրեսքոթը երեկ Ազգային ժողովում ներկայացնելով իրենց միջանկյալ դիտարկման արդյունքները հայտարարեց. ...ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐԵՒՈՐ ԵՆ ՈՉ ՄԻԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Գոհար Բարսամյան
Բնապահպանությունը ամենաինտելեկտուալ ոլորտն է. տնտեսության զարգացումը չպետք է հակադրվի բնապահպանությանը:
Սա լայն ոլորտ է. իր մեջ ներառում է նախեւառաջ գիտական ցենզ, աշխատանքի համակարգված կազմակերպում, ...ԶԵԿՈՒՅՑ` HUMAN RIGHTS WATCH-ԻՑ
Է.Գ.
Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է իր ամենամյա զեկույցը` անցյալ տարի Հայաստանում արձանագրված մարդու իրավունքների ոտնահարման փաստերի առնչությամբ:
...«ՄԵՆԱԿ, ՄՈԼՈՐ, ՈՒ՞Ր ԿԵՐԹԱՍ»
Մարինե Խառատյան
Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներն արդեն իներցիոն բնույթ են կրում. այս կամ այն հրապարակ տարված մարդիկ, որոնց մեծ մասն անհաղորդ կանգնած, սպասում է` երբ միջոցառումն ավատվի, ինքն էլ «ներկան» ստանա, ...ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՏԱԿ
Հեղինե Մանուկյան
Հունվարի 31-ին` Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, այսինքն` երեկ, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն էր:
Բոլոր նրանց, ում անծանոթ է այս տոնի իմաստն ու խորհուրդը, ծանուցենք. տոնն այս նվիրված ...ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ
Գոհար Բարսամյան
Նախագահական ընտրությունները ճակատագրորեն կանխորոշիչ կլինեն Հայաստանի ապագայի համար: Արտագաղթած հայերը եւս տագնապով են հետեւում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատերը լքեցին ...ՀԱՆՈՒՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ազատ հասարակությունը միասնական լինել, անշուշտ, չի կարող: Սակայն առողջ` պարտավոր է լինել: Նույնը` իրատես: Ինչ-ինչ խնդիրների շուրջ` համախումբ: Հանդուրժող: Պատվախնդիր: Ու էլի ըտենց բաներ` էս նույն շարքից: ...ՎԱՍԱԿԱՆՔ ` ՎԱՐԴԱՆԱՆՑ ԴԻՄԱԿՈՎ
Էս երկրում, փաստորեն, ոչ մի սրբություն այլեւս չի մնում:
Ամեն ինչ է պետք պղծել, որպեսզի հեշտ լինի ապրելն իրենց համար եւ անհնարին` նորմալ մարդկանց համար: Այլ կերպ երեկվա խաչերթը չես բնորոշի: Որովհետեւ ...ՎԱՍԱԿԱՆՔ ` ՎԱՐԴԱՆԱՆՑ ԴԻՄԱԿՈՎ
Էս երկրում, փաստորեն, ոչ մի սրբություն այլեւս չի մնում:
Ամեն ինչ է պետք պղծել, որպեսզի հեշտ լինի ապրելն իրենց համար եւ անհնարին` նորմալ մարդկանց համար: Այլ կերպ երեկվա խաչերթը չես բնորոշի: Որովհետեւ ...
NO COMMENT

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՍԵՐԺԸ ԴԵՌ ՈՏԸ ՉԻ ՍԵՂՄԵԼ
Գագիկ Աբգարյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան
«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

