
ԼԱՎ, Ի ՎԵՐՋՈ` ՈՐՔԱՆ Է ԱՅՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ
- Տարիներ առաջ էլ էի տվել այս հարցը, սակայն ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո` մինչ օրս պատասխան չկա: Էնպես որ` ստիպված եմ կրկին հնչեցնել այս հարցը, այժմ գոնե` պատասխան ակնկալելով:

...Ա~խ, այդ հարցումները: Բա ցուցանա~կը` «Գելափ»: Որ ավելի ծանրակշիռ լինի: Հավատ ներշնչող: Պրիմիտիվ քարոզչական տրյուկ է: Անգամ` ոչ քաղտեխնոլոգիա: Հենց տրյուկ: Որովհետեւ այն մեզանում այնքան շատ է օգտագործվել, որ դադարել է այլեւս քաղտեխնոլոգիա լինելուց, ու, ինչպես արդեն նշեցի, վեր է ածվել պրիմիտիվ տրյուկի: Մինչդեռ սակավ` երբեմն-երբեմն միայն կիրառվելու դեպքում կարող էր, իսկապես, էֆեկտ ունենալ: Որովհետեւ ու՞մ հայտնի չէ, որ այդ բարեպաշտ, հեղինակավոր ցուցանակի տակ իրենց սեւ գործն են անում այնպիսիք, որոնց ազգանունները վաղուց արդեն մեր մամուլում փոքրատառով են գրվում, քանզի նրանք լավ են յուրացրել այն ճշմարտությունը, որ հիմար ձեւանալով` ղեկավարության սիրտը չես կարող շահել, ու պետք է անպայման իսկապես հիմար լինել: Ոչ միայն յուրացրել են, այլեւ առաջնորդվում են այդ սկզբունքով: Եվ հետո` իրենք գրում են-իրենք մեկնաբանում են-իրենք հիմնավորում-իրենք ուրախանում, հետո էլ ջանում են մեր խավար միտքը լուսավորել: Լավ, «դառնանք մեր ոչխարներին»: Ուրեմն վերջին հարցումների համաձայն` իշխանության թեկնածուի վարկանիշը, այսպես ասած, մոտենում է իրենց ցանկալիին: Հենց դա է, որ տարակույս է հարուցում: Որովհետեւ եթե իրոք դա այդպես է, ապա ստացվում է, որ Հայաստանում ապրում է մի 300-400 հազար մարդ: Քարը տրաքի` 500 հազար: Այսինքն` էնքան, ինչքանի կեսը իր ձայնն իրականում կտա Սերժ Սարգսյանին: Ակնհայտ է, սակայն, որ Հայաստանի բնակչության թիվը դեռ այդքան չէ: Այ, Սերժ Սարգսյանի ընտրվելուց ինչ-որ ժամանակ անց կարող է եւ էդքան դառնալ: Ինքն է ասում, չէ՞, որ իր ընտրվելու դեպքում ընդամենը մի քանի տարի անց մենք բոլորս կապրենք միանգամայն այլ երկրում: Ու ճիշտ է ասում: Որովհետեւ իր ընտրվելուց հետո մի քանի տարվա ընթացքում բոլորս ջանալու ենք գնալ-ապրել բոլորովին այլ երկրում` ոչ Հայաստանում: Մի թիվ էլ` ու վերջ: Նույն այդ հարցումը Լեւոն Տեր-Պետրոսյանին 4-6 տոկոս է «հատկացնում»: Էս դեպքում էլ հակառակ պարադոքսի ես բախվում: Իրո՞ք Հայաստանում 15-20 միլիոն մարդ կա: Տեսնես որտե՞ղ են: Էդքանն էլ` ընդհատակու՞մ: Ահա այսպիսի «մկրատ» է ստացվում. 500 հազարից մինչեւ 20 միլիոն: Եվ շատ լուրջ հարց է առաջանում` իրականում որքա՞ն է Հայաստանի բնակչությունը: Ճիշտ է, դա կարելի է չափել նաեւ, ասենք, հացի սպառման ծավալների հաշվարկով, շաքարավազի, աղի իրացման, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների հաշվարկով նաեւ, բայց քանի որ մեր տնտեսության հիմնական մասը` թե ներկրումների, թե արտադրության առումով փակ է «օտար աչքի» համար` այդպես էլ հնարավոր չէ գոնե իրականությանը մոտեցող հաշվարկներ անել: Այնպես որ, հարցը հրատապ է` որքա՞ն մարդ է, ի վերջո, ապրում էս երկրում:
ՀԵՔԻԱԹ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ
Նա տարբեր անուններ ուներ` Տագնապ, Ահ, Սարսափ, Ահուդող, բայց ինչքան էլ անունները փոխում էր, մնում էր նույնը` նույն հին ու հիմար Վախը, որ չգիտես որտեղից ու ինչու գալիս-կառչում էր ու մնում այնքան` մինչեւ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ.Բ.
Առաջիկայում Բաքվում իր աշխատանքները կվերսկսի Թուրքմենստանի դեսպանատունը:
Փետրվարին կշարունակվեն բանակցությունները Կասպյան կարգավիճակի շուրջ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջան կայցելի Թուրքմենստանի ...ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան
Ռուսաստանյան մամուլում շարունակվում են հայաստանյան նախընտրական շրջանին առնչվող ուշագրավ վերլուծություններ տպագրվել:
«Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ազատ եւ բաց ընտրություններով» վերնագրված հոդվածում` ...«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Տարածված կարծիք կա, թե ողջ աշխարհում դոլարի ցածր կուրսը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հատուկ ֆինանսական քաղաքականությամբ, ըստ որի ԱՄՆ-ը միտումնավոր իջեցնում է դոլարի կուրսը` իրաքյան պատերազմի ...ԴՐՎԱԳՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Թադեւոս Խաչատրյան
Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած՝ ...ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց ավելանում եւ առավել բիրտ են դառնում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումները: Այդ առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը, որում քարոզարշավի լուսաբանումը գնահատվել է ոչ հավասարակշիռ:
...ՊԱՏԿԵՐԸ ՍԵՒ-ՍՊԻՏԱԿ Է
Արմեն Գրիգորյան
Առաջիկա նախագահական ընտրություններն ուշադրության կենտրոնում են, ինչը միանգամայն հասկանալի է:
Բարեբախտաբար, Հայաստանի ազատատենչ քաղաքացիներն այժմ հնարավորություն ունեն քվեարկելու հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի, ...ՍՈՒՏԸ ԵՒ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Արման Նավասարդյան 1
Ստել նշանակում է խոստովանել նրա գերազանցությունը, ում զրպարտում ես: Սեմուել Բաթլեր, անգլիացի գրող
Սրանք ուղեկցում են մարդկային հասարակությանը անհիշելի ժամանակներից:
1938 թվական: Հիտլերն ավարտել է «Անշլյուս» ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖՈՐՊՈՍՏԸ
Արամ Ամատունի
Մտածել, որ իշխանությունները բաց էին թողնելու բանակի տոնի վրա քաղաքական գովազդ կառուցելու առիթը` ծայրահեղ միամտություն կլիներ:
Սակայն դժվար էր կանխատեսել, որ բանակի օրվան նվիրված համերգը կարող էր վերածվել ...«ԼԵՒՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ»
Մարինե Խառատյան
Աշտարակ քաղաքի հրապարակում երեկ կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը աշտարակցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ: Սերժ Սարգսյանը ժամանել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսներով ...ՀՈՒԺԿՈՒ, ՈԳԵՂԵՆ, ՀԱՂԹԱԾ
Կարինե Հարությունյան
Սեւանա լիճը սառած էր, Գեղամա լեռները կիսով չափ մշուշների մեջ: Բայց տեսարանը նույնքան վեհ էր, որքան պարզ եղանակներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկեց Գեղարքունիքի մարզի Լիճք ...ՈՎ «ԲԱՇԱՐՈՒՄ» Է` ՔԻՉ ՀԱՐԿ Է ՎՃԱՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Թե որքա՞ն է արժենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական «կոմպանին», մինչ այժմ որքա՞ն ֆինանսական միջոցներ են ծախսվել եւ վերջնարդյունքում ինչքա՞ն են արժենալու նախագահացուի եւ նրա մերձավոր շրջապատի ...ԼԱՎ, Ի ՎԵՐՋՈ` ՈՐՔԱՆ Է ԱՅՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ
Տարիներ առաջ էլ էի տվել այս հարցը, սակայն ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո` մինչ օրս պատասխան չկա: Էնպես որ` ստիպված եմ կրկին հնչեցնել այս հարցը, այժմ գոնե` պատասխան ակնկալելով:
...Ա~խ, այդ հարցումները:
...«...ՈՐՈՎՀԵՏԵՒ ԽԵԼՔԻ ԵՆՔ ԵԿԵԼ»
1
Վարդենիսում կայացած հանրահավաքը աննախադեպ բազմամարդ էր:
Եվ ինչպես նկատեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` այն ավելի ջերմ էր ու անկեղծ, քան 1996-ի հանրահավաքը: «Որովհետեւ խելքի ենք եկել», - բազմությունից ...
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԾԻ ԱՄԵՆԱԻՄԱՍՏՈՒՆ ԿՏԱԿԸ
ԱԼ ՂԱԻԴԱՆ, «ՄԱՐՏԻ 1-Ն» ՈՒ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Մարինե ԽառատյանՌԵԿՏՈՐԸ` ՊՐԻՍՏԱՎԻ ԴԵՐՈՒՄ ԿԱՄ` «ԳԼԱՁՈՐՈՒՄ» ԵՒՍ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է
Կարինե Հարությունյան«ԵԹԵ ՉԵՆ ՊԱՏԺՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ»
Մարինե ԽառատյանՃԱՆԱՊԱՐՀ...
Կարինե Հարությունյան
NO COMMENT

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան
«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԻՆՉՔԱՆ ԷԼ ՏԱՆ` ՄԻ ԿԱՇԱՌՎԻՐ
Է.Գ.
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

