
ՈՎ «ԲԱՇԱՐՈՒՄ» Է` ՔԻՉ ՀԱՐԿ Է ՎՃԱՐՈՒՄ
- Թե որքա՞ն է արժենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական «կոմպանին», մինչ այժմ որքա՞ն ֆինանսական միջոցներ են ծախսվել եւ վերջնարդյունքում ինչքա՞ն են արժենալու նախագահացուի եւ նրա մերձավոր շրջապատի ջանքերը «Առաջ, Հայաստան» նախագիծը գլուխ բերելու համար` առայժմ անհայտ է: Այս օրերին, սակայն, ոչ պաշտոնապես շրջանառվում է մի թիվ` մոտավորապես 300 մլն դոլար, որն, անխոս, աճելու, ավելին` կրկնապատկվելու միտում ունի:

Օրերս հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը: Բոլոր նրանք, ում հետաքրքրում է նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի չափը (հաշվետու ժամանակը 2007թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներ), կարող են այցելել ՀՀ հարկային պետական տեսչության www.taxservice.am կայքն ու ծանոթանալ այդ ցանկի էությանը եւ որոշ օգտակար հետեւություններ անել: Նշենք, որ ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը», որի կողմից պետբյուջե է վճարվել 33 մլրդ 604 մլն 487.4 հազար դրամ` ներառյալ հարկային մարմինների, մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերը, ուղղակի հարկերը (այդ թվում` շահութահարկ, եկամտահարկ), անուղղակի հարկերը (այդ թվում` ԱԱՀ, ակցիզային հարկ), հաստատագրված վճարները (այդ թվում` մաքսային սահմանին վճարված), այլ հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները: Սակայն մասնագետների կարծիքով` այդ ընկերության կողմից բյուջե մուտքագրված հարկաչափը (հարկեր+ռոյալթի) պետք է առնվազն կրկնակի լիներ: Երկրորդ հորիզոնականում է «ԱրմենՏելը» (Արմենիա տելեֆոն կոմպանի)` վճարել է 20 մլրդ 793 մլն 573.0 հազար դրամ, իսկ բենզինի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշը», որի սեփականատերը Սերժ Սարգսյանի հարազատ ընկեր Բարսեղ Բեգլարյանն է, զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը` բյուջե է վճարել 9 մլրդ 577 մլն 466.4 հազար դրամ: Մինչդեռ նախորդ տարի նավթային այս մագնատը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում էր 5-րդ «պատվավոր» տեղը: Հասկանալ կարելի է. ի վերջո՝ «Ֆլեշը» ստիպված է եղել արտոնյալ կարգով հարկվել եւ երիցս կրճատել բյուջե մուտքագրվող հարկի չափը, որպեսզի կարողանա հոգալ իր «ռեցիպիենտի» նախընտրական քարոզարշավի ահռելի ծախսերի իր «փայը»: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Սալեքս գրուպ» ընկերությունը, որն զբաղվում է մասնավորապես շաքարավազի, այլուրի, կարագի ներմուծմամբ, կրկնկակոխ հետեւում է «Ֆլեշին». ցանկի 6-րդ տեղում է, բյուջե է վճարել 9 մլրդ 131 մլն 903.9 հազար դրամ: Ս.Սարգսյանի նախընտրական ծախսերը գլխահակ հոգացող մեկ այլ «դոնորի»` Հրանտ Վարդանյանին պատկանող «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, «Գրանտ-Տաբակո հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը» եւ «Գրանդ-Քենդի» հայ-կանադական հ/ձ-ն զբաղեցնում են համապատասխանաբար 11, 12, 30-րդ տեղերը: Գագիկ Ծառուկանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնը» Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է ընդամենը 509-րդ տեղը, իր վճարած 107 մլն 853.1 հազար դրամով: Այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն անելուց զերծ մնալով` հիշեցնենք միայն, որ պրն Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը մեր թերթին տված հարցազրույցում այն հարցին, թե արդյո՞ք իրենք հարկերն ամբողջությամբ են վճարում, թե՞ որոշ մասը թաքցնում են` անկեղծացել էր, ասելով. «Մի քիչ պահում ենք, մի քիչ ցույց ենք տալիս: Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում... Տամ, որ գնան Մոնտե Կառլո՞: Չեմ տա...» (ԺԵ, 5-ը ապրիլի, 2007թ.): Պետք չէ լինել մաթեմատիկոս` կռահելու համար, որ այն թվաբանությունը, որն իբրեւ հարկաչափ արձանագրված է վերը նշված ցանկում, իրականության հետ բոլորովին առնչություն չունեցող ֆիկցիա է: Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ այն թվերը, որոնք ներկայացված են իբրեւ թե ցույց տալու համար, որ հարկահավաքչություն է կատարվում մեզանում, հեռու են իրականությունից, քանի որ իրականում ֆինանսական ահռելի միջոցներ չեն մուտքագրվում բյուջե եւ այս օրերին դրանք ուղղորդվում են «ոմանց նախընտրական քարոզչությունն իրականացնելուն»: «Ես նախորդ օրը Զանգեզուրում էի եւ կառաջարկեի ֆինանսական մոնիտորիգ իրականացնող մասնագետներին գնալ եւ այդ ընկերությունում ստուգումներ անցկացնել, քանի որ ենթադրում եմ, որ այդտեղից հսկայական ֆինանսական միջոցներ կարող են դուրս գալ, որոնք գնալու են թեկնածուներից մեկի օգտին նախընտրական «միջոցառումներ» իրականացնելու համար»: Պրն Ասատրյանը կարծում է նաեւ, որ կենսաթոշակների 60 տոկոս բարձրացումը իրականում նախընտրական ժեստ էր, մարդկանց սոցիալական պահանջմունքներին ուղղված խայծ. «Ես ուրախ եմ մեր թոշակառուների համար, սակայն թոշակների բարձրացումը այդ չափով չէր լինի, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրված չլիներ»: Տնտեսագետը նշեց նաեւ, որ նախընտրական քարոզչությունը մոտենում է մի փուլի, երբ կտրուկ բարձրանալու են ծախսերը. «Խոսքը այն ոչ օրինական ծախսերի մասին է, որոնց մասին արդեն բոլոր տեղերից փսփսոցներ են լսվում»: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծիք հայտնեց, թե վերը նշված ցանկում ամփոփված հարկաչափերի իսկության մասին դատողություններ անելը «նորույթ չի լինի, ինչպես որ նորույթ չի լինի այն փաստի մասին արձանագրելը, որ մեզանում ստվերային տնտեսություն կա... Ես բազմիցս ասել եմ, որ պարզեցված հարկով հարկվող ընկերությունները եղել են բավական լուրջ շահույթներ հետապնդող ընկերություններ, այդ թվում եւ շինարարության ոլորտում, որոնք ստվեր են տարել այլ հարկատեսակով հարկման ենթակա գումարների մի զգալի մասը: Սա առիթ հանդիսացավ, որ ԱԺ-ն անցյալ տարի օրենքը լրամշակման ենթարկի եւ այսկերպ կանխվեն խոշոր չարաշահումները»: Տնտեսագետն ասաց նաեւ, որ ցանկալի կլիներ, եթե Հարկային պետական ծառայությունը բացի հարկատուների ցանկը հրապարակելուց, ներկայացներ հարկատու ընկերությունների հարկավճարման դինամիկան, թե տվյալ ընկերությունը որքանո՞վ է ավելացրել իր հարկերը պետական գանձարանին եւ որքանո՞վ է պակասեցրել: Այսկերպ, հնարավոր կլիներ ներկայացվող ցանկը դիտարկել պատճառահետեւանքային կապի մեջ եւ վերլուծություններ անել` ասում է Մանասերյանը:
- Հեղինե Մանուկյան
ՀԵՔԻԱԹ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ
Նա տարբեր անուններ ուներ` Տագնապ, Ահ, Սարսափ, Ահուդող, բայց ինչքան էլ անունները փոխում էր, մնում էր նույնը` նույն հին ու հիմար Վախը, որ չգիտես որտեղից ու ինչու գալիս-կառչում էր ու մնում այնքան` մինչեւ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ.Բ.
Առաջիկայում Բաքվում իր աշխատանքները կվերսկսի Թուրքմենստանի դեսպանատունը:
Փետրվարին կշարունակվեն բանակցությունները Կասպյան կարգավիճակի շուրջ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջան կայցելի Թուրքմենստանի ...ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան
Ռուսաստանյան մամուլում շարունակվում են հայաստանյան նախընտրական շրջանին առնչվող ուշագրավ վերլուծություններ տպագրվել:
«Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ազատ եւ բաց ընտրություններով» վերնագրված հոդվածում` ...«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Տարածված կարծիք կա, թե ողջ աշխարհում դոլարի ցածր կուրսը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հատուկ ֆինանսական քաղաքականությամբ, ըստ որի ԱՄՆ-ը միտումնավոր իջեցնում է դոլարի կուրսը` իրաքյան պատերազմի ...ԴՐՎԱԳՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Թադեւոս Խաչատրյան
Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած՝ ...ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց ավելանում եւ առավել բիրտ են դառնում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումները: Այդ առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը, որում քարոզարշավի լուսաբանումը գնահատվել է ոչ հավասարակշիռ:
...ՊԱՏԿԵՐԸ ՍԵՒ-ՍՊԻՏԱԿ Է
Արմեն Գրիգորյան
Առաջիկա նախագահական ընտրություններն ուշադրության կենտրոնում են, ինչը միանգամայն հասկանալի է:
Բարեբախտաբար, Հայաստանի ազատատենչ քաղաքացիներն այժմ հնարավորություն ունեն քվեարկելու հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի, ...ՍՈՒՏԸ ԵՒ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Արման Նավասարդյան 1
Ստել նշանակում է խոստովանել նրա գերազանցությունը, ում զրպարտում ես: Սեմուել Բաթլեր, անգլիացի գրող
Սրանք ուղեկցում են մարդկային հասարակությանը անհիշելի ժամանակներից:
1938 թվական: Հիտլերն ավարտել է «Անշլյուս» ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖՈՐՊՈՍՏԸ
Արամ Ամատունի
Մտածել, որ իշխանությունները բաց էին թողնելու բանակի տոնի վրա քաղաքական գովազդ կառուցելու առիթը` ծայրահեղ միամտություն կլիներ:
Սակայն դժվար էր կանխատեսել, որ բանակի օրվան նվիրված համերգը կարող էր վերածվել ...«ԼԵՒՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ»
Մարինե Խառատյան
Աշտարակ քաղաքի հրապարակում երեկ կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը աշտարակցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ: Սերժ Սարգսյանը ժամանել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսներով ...ՀՈՒԺԿՈՒ, ՈԳԵՂԵՆ, ՀԱՂԹԱԾ
Կարինե Հարությունյան
Սեւանա լիճը սառած էր, Գեղամա լեռները կիսով չափ մշուշների մեջ: Բայց տեսարանը նույնքան վեհ էր, որքան պարզ եղանակներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկեց Գեղարքունիքի մարզի Լիճք ...ՈՎ «ԲԱՇԱՐՈՒՄ» Է` ՔԻՉ ՀԱՐԿ Է ՎՃԱՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Թե որքա՞ն է արժենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական «կոմպանին», մինչ այժմ որքա՞ն ֆինանսական միջոցներ են ծախսվել եւ վերջնարդյունքում ինչքա՞ն են արժենալու նախագահացուի եւ նրա մերձավոր շրջապատի ...ԼԱՎ, Ի ՎԵՐՋՈ` ՈՐՔԱՆ Է ԱՅՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ
Տարիներ առաջ էլ էի տվել այս հարցը, սակայն ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո` մինչ օրս պատասխան չկա: Էնպես որ` ստիպված եմ կրկին հնչեցնել այս հարցը, այժմ գոնե` պատասխան ակնկալելով:
...Ա~խ, այդ հարցումները:
...«...ՈՐՈՎՀԵՏԵՒ ԽԵԼՔԻ ԵՆՔ ԵԿԵԼ»
1
Վարդենիսում կայացած հանրահավաքը աննախադեպ բազմամարդ էր:
Եվ ինչպես նկատեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` այն ավելի ջերմ էր ու անկեղծ, քան 1996-ի հանրահավաքը: «Որովհետեւ խելքի ենք եկել», - բազմությունից ...
ՌԵԿՏՈՐԸ` ՊՐԻՍՏԱՎԻ ԴԵՐՈՒՄ ԿԱՄ` «ԳԼԱՁՈՐՈՒՄ» ԵՒՍ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է
Կարինե ՀարությունյանՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե ԱռուստամյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե Մանուկյան
NO COMMENT

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան
«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԻՆՉՔԱՆ ԷԼ ՏԱՆ` ՄԻ ԿԱՇԱՌՎԻՐ
Է.Գ.
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

