
«ԼԵՒՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ»
- Աշտարակ քաղաքի հրապարակում երեկ կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը աշտարակցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ: Սերժ Սարգսյանը ժամանել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսներով նախշազարդված շրջիկ երկրպագուների երեք ավտոբուսներով ու հայկական շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներով, որոնք կուրտկաներով ու գլխարկներով երգում էին` Աշտարակում բարձրացնելու համար հանրապետական ոգին:

Չնայած Աշտարակի քաղաքապետ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի եղբայր, ՀՀԿ-ական Գագիկ Թամազյանը բավական նախապատրաստվել էր հանդիպմանը, Աշտարակի հրապարակը լեփ-լեցուն չէր: Մոտ 3-4 հարյուր մարդ կար` երեխաներն էլ հետը: Սա, իհարկե, շրջիկ երկրպագուներին հանած: Մեզ հետ զրուցած աշտարակցիների մի մասն ասաց, որ հրավիրատոմս է ստացել Սերժ Սարգսյանի հանդիպմանը մասնակցելու համար: Մի մասին աշխատանքի վայրից էին «գործուղել» հրապարակ. օրինակ` մանկապարտեզներից մեկի աշխատակիցներին ասել էին, որ գնան հանդիպման: Գյուղերից եկածների պարագան ավելի պարզ էր. երեկ առավոտից Աշտարակի հարակից Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան դպրոցի դպրոցականներին բերել էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու: Հրապարակում հանդիպեցինք նաեւ Աշտարակ քաղաքի Գեւորգ Չաուշի անվան դպրոցի աշակերտներին: Վերջիններս նույնպես ասացին, թե իրենց դպրոցից են ուղարկել հանդիպման: Երեխաներին Սերժ Սարգսյանը կամ նրա ելույթը չէր հետաքրքրում, ավելի համերգի համար էին ուրախ: Պարզ է, որ նրանց բերել էին ֆոն ապահովելու համար: Եկել էին նաեւ ուսուցիչները: ՀՀԿ-ական գյուղապետ Գեւորգ Գալստյանի կարգադրությամբ Աշտարակի շրջանի Ավան գյուղից ավտոբուսով 33 մարդ էր եկել: Ձայնագրիչի առաջ մեր զրուցակիցները հայտարարում էին, թե սեփական ցանկությամբ են եկել ու խուսափում էին խոստովանել, որ հատուկ հորդորով են մասնակցում Սերժ Սարգսյանի հանդիպմանը, բայց առանց ձայնագիչի ավելի անկեղծ էին խոսում: «Լեւոնի հանդիպանը էդպիսի բաներ չի եղել, շատ լավ ա անցել: Լեւոնի հանդիպմանը ավելի շատ էին», - ասաց մի կին: Մեր զրուցակիցների մի մասը Տեր-Պետրոսյանի ելույթներին ծանոթ էր սկավառակներից: Ինչ խոսք, կային նաեւ մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի հետ հույսեր էին կապում, օրինակ` մի կին նամակով էր եկել, հավատով, որ Սերժ Սարգսյանը պետք է լուծի իր պրոբլեմները ու պատրաստ էր ձայնը տալ նրան: Կարելի է ասել, Աշտարակի հրապարակում մեզ հետ զրուցածների հիմնական մասը դեռ կողմնորոշված չէր: Ուջան գյուղից եկած երթուղային տաքսու վարորդ Արսեն Սահյանը գոհ չէր ներկա վիճակից. «Գոհ որտեղի՞ց կլինենք, ամեն ինչ թանկ ու կրակ ա: Հազիվ իրանց ենք տալիս, մեզ ի՞նչ ա մնում որ»: Հարցրինք, թե հավատու՞մ է նախընտրական խոստումներին: «Մինչեւ հիմա չենք հավատացել, որովհետեւ ամեն տարի խոստում են տալիս, ոչ մի բան չկա: Էսօր Ուջանում ոչ գազ կա, ոչ ջուր կա, ամեն տարի խոստում են տալիս, բայց մինչեւ հիմա ոչ մի բան չկա: Էս տարի նորից խոստանում են... ես շատ իմանամ», - պատասխանեց գյուղացին: Ի դեպ, պարզվեց գրեթե նույն վիճակն է Աշտարակի հարակից Օհանավան գյուղում` էլի ոչ գազ կա, ոչ նորմալ ջուր: Աշտարակցիների հետ զրուցելով` դժվար չէր հասկանալ, որ Աշտարակի թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է. զրուցակիցներիս մեծ մասը գործազուրկ էր: «Մենք կարող ենք հասնել բարեկեցիկ եւ բարգավաճ Հայաստանի միայն ու միայն մեր աշխատանքի շնորհիվ: Պետությունը պետք է հենվի իր քաղաքացիների նախաձեռնության, աշխատանքի վրա: Եթե քաղաքացին չցանկացավ աշխատել, միայն պետությունը ոչինչ անել չի կարող», - աշխատանքի կարոտ աշտարակցիներին հայտարարեց ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը` մանրամասնելով. «Պետք է աշխատել` հարստանալու համար եւ հարկեր վճարել, որ կարողանանք դպրոց ու սպորտդպրոց, ճանապարհ կառուցել»: Ի դեպ, մեզ հետ զրույցում մի աշտարակցի ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը բավական թվով դաշնակցական աշտարակցիներ էին մասնակցում: Սերժ Սարգսյանը առանց անուններ նշելու երեկ հակադարձեց ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին: «Որոշ թեկնածուներ այս հանգամանքը, ասում են, որ կարող է վնասել Հայաստանի առաջընթացին. որովհետեւ խորհրդարանը, ինչպես իրենք են ասում, պատկանում է մեկ կուսակցության», - «ոսկեղենիկ հայերենով» ասաց Սերժ Սարգսյանը` շարունակելով, - «Բայց բոլորիդ պարզ է, որ խորհրդարանը մեր ժողովրդինն է: Այո, մենք խորհրդարանում մեծամասնություն ենք կազմում: ...Բայց բոլորդ գիտեք, որ ես ոչ միայն «Հանրապետական» կուսակցության թեկնածուն եմ, այլ նաեւ «Բարգավաճ» կուսակցության եւ բազմաթիվ այլ կուսակցությունների եւ հայրենակցական միությունների»:
- Մարինե Խառատյան
ՀԵՔԻԱԹ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ
Նա տարբեր անուններ ուներ` Տագնապ, Ահ, Սարսափ, Ահուդող, բայց ինչքան էլ անունները փոխում էր, մնում էր նույնը` նույն հին ու հիմար Վախը, որ չգիտես որտեղից ու ինչու գալիս-կառչում էր ու մնում այնքան` մինչեւ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ.Բ.
Առաջիկայում Բաքվում իր աշխատանքները կվերսկսի Թուրքմենստանի դեսպանատունը:
Փետրվարին կշարունակվեն բանակցությունները Կասպյան կարգավիճակի շուրջ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջան կայցելի Թուրքմենստանի ...ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան
Ռուսաստանյան մամուլում շարունակվում են հայաստանյան նախընտրական շրջանին առնչվող ուշագրավ վերլուծություններ տպագրվել:
«Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ազատ եւ բաց ընտրություններով» վերնագրված հոդվածում` ...«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Տարածված կարծիք կա, թե ողջ աշխարհում դոլարի ցածր կուրսը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հատուկ ֆինանսական քաղաքականությամբ, ըստ որի ԱՄՆ-ը միտումնավոր իջեցնում է դոլարի կուրսը` իրաքյան պատերազմի ...ԴՐՎԱԳՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Թադեւոս Խաչատրյան
Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած՝ ...ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց ավելանում եւ առավել բիրտ են դառնում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումները: Այդ առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը, որում քարոզարշավի լուսաբանումը գնահատվել է ոչ հավասարակշիռ:
...ՊԱՏԿԵՐԸ ՍԵՒ-ՍՊԻՏԱԿ Է
Արմեն Գրիգորյան
Առաջիկա նախագահական ընտրություններն ուշադրության կենտրոնում են, ինչը միանգամայն հասկանալի է:
Բարեբախտաբար, Հայաստանի ազատատենչ քաղաքացիներն այժմ հնարավորություն ունեն քվեարկելու հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի, ...ՍՈՒՏԸ ԵՒ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Արման Նավասարդյան 1
Ստել նշանակում է խոստովանել նրա գերազանցությունը, ում զրպարտում ես: Սեմուել Բաթլեր, անգլիացի գրող
Սրանք ուղեկցում են մարդկային հասարակությանը անհիշելի ժամանակներից:
1938 թվական: Հիտլերն ավարտել է «Անշլյուս» ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖՈՐՊՈՍՏԸ
Արամ Ամատունի
Մտածել, որ իշխանությունները բաց էին թողնելու բանակի տոնի վրա քաղաքական գովազդ կառուցելու առիթը` ծայրահեղ միամտություն կլիներ:
Սակայն դժվար էր կանխատեսել, որ բանակի օրվան նվիրված համերգը կարող էր վերածվել ...«ԼԵՒՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ»
Մարինե Խառատյան
Աշտարակ քաղաքի հրապարակում երեկ կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը աշտարակցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ: Սերժ Սարգսյանը ժամանել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսներով ...ՀՈՒԺԿՈՒ, ՈԳԵՂԵՆ, ՀԱՂԹԱԾ
Կարինե Հարությունյան
Սեւանա լիճը սառած էր, Գեղամա լեռները կիսով չափ մշուշների մեջ: Բայց տեսարանը նույնքան վեհ էր, որքան պարզ եղանակներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկեց Գեղարքունիքի մարզի Լիճք ...ՈՎ «ԲԱՇԱՐՈՒՄ» Է` ՔԻՉ ՀԱՐԿ Է ՎՃԱՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Թե որքա՞ն է արժենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական «կոմպանին», մինչ այժմ որքա՞ն ֆինանսական միջոցներ են ծախսվել եւ վերջնարդյունքում ինչքա՞ն են արժենալու նախագահացուի եւ նրա մերձավոր շրջապատի ...ԼԱՎ, Ի ՎԵՐՋՈ` ՈՐՔԱՆ Է ԱՅՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ
Տարիներ առաջ էլ էի տվել այս հարցը, սակայն ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո` մինչ օրս պատասխան չկա: Էնպես որ` ստիպված եմ կրկին հնչեցնել այս հարցը, այժմ գոնե` պատասխան ակնկալելով:
...Ա~խ, այդ հարցումները:
...«...ՈՐՈՎՀԵՏԵՒ ԽԵԼՔԻ ԵՆՔ ԵԿԵԼ»
1
Վարդենիսում կայացած հանրահավաքը աննախադեպ բազմամարդ էր:
Եվ ինչպես նկատեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` այն ավելի ջերմ էր ու անկեղծ, քան 1996-ի հանրահավաքը: «Որովհետեւ խելքի ենք եկել», - բազմությունից ...
ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՄՈՌԱՆԱԼ ՄԵՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեղինե ՄանուկյանԳՅՈՒԼԸ ԵԿԱՎ` ՖՈՒՏԲՈԼ ԿԴԻՏԵՆՔ, ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ ԳՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Արամ Ամատունի
NO COMMENT

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԼ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄԹՆՈԼՈՐՏ ԿԱՊԱՀՈՎԻ
Արմեն ԳրիգորյանՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

