
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖՈՐՊՈՍՏԸ
- Մտածել, որ իշխանությունները բաց էին թողնելու բանակի տոնի վրա քաղաքական գովազդ կառուցելու առիթը` ծայրահեղ միամտություն կլիներ:

Սակայն դժվար էր կանխատեսել, որ բանակի օրվան նվիրված համերգը կարող էր վերածվել այդպիսի բացահայտ նախընտրական քարոզի, երբ երկրի զինված ուժերի վերնախավը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում զբաղվում է նախագահի իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդով: Ինչ վիճակի կարող են հասցնել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի սպայական կազմին, բարձրագույն զինվորական ղեկավարությանը, որ այն ստիպված լինի անտեսել սեփական ուսադիրներից բխող բարձր պատասխանատվությունը պետության առաջ եւ զբաղվել քաղաքական շոուներով: Իսկ պետությունը` առաջին հերթին քաղաքացիներն են, որոնց պաշտպանելու համար էլ գոյություն ունի բանակը, որն, ըստ Սահմանադրության ու օրենքների, չի խառնվում քաղաքականությանը: Իհարկե, բանակի սպան նույնպես քաղաքացի է եւ երկրի համար կարեւոր քաղաքական իրավիճակներում նա ոչ միայն իրավունք ունի, այլ թերեւս պարտավոր է կատարել իր քաղաքացիական պարտքը: Բայց դա անհատական մակարդակով, այսինքն` քվեախցում, փակ գաղտնի քվեարկությամբ` ոչ թե Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի դահլիճում: Այդ դեպքում արդեն խոսքը ոչ թե սպայի քաղաքացիական կեցվածքի, այլ բանակի անօրինական գործողությունների մասին է, որոնք նախագահական ընտրություններում արդեն իսկ կարելի է համարել սկսված: Եվ, ընդ որում, դրանք սկսեցին ոչ թե թատրոնի դահլիճում, «առաջ, Հայաստան» բղավելով, որը նախընտրական կարգախոսն է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի, այլ դեռեւս Բանակի օրվա առավոտյան, եռաբլուրում, երբ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հայտարարեց, թե ինքը կարծում է, որ բանակի մեծամասնությունը կքվեարկի Սերժ Սարգսյանի օգտին, քանի որ գիտեն, թե նա ինչեր է արել բանակի ու պետության համար: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը բանակի ու պետության համար ինչ-որ բան արել է եւ նշանակալից բան, այն ժամանակ, երբ նա լինելով նախարար` զբաղված էր զուտ իր ոլորտի աշխատանքով, ոչ թե միջամտում էր, ասենք, տնտեսական ոլորտների վերաբաշխմանը, քաղաքական ուժերի առաջացմանն ու պառակտմանը: Սակայն ինչ իրավունքով է նախարարը կարծիք հայտնում բանակի մեծամասնության անունից: Արդյոք նա զրուցե՞լ է այդ մեծամասնության հետ, թե՞ սոցհարցում է անցկացրել զինված ուժերի շարքերում` պարզելու համար նախընտրական տրամադրությունները: Ինչն է նախարարին հիմք տալիս սեփական կարիքով չափել բանակի մեծամասնության կարծիքը: Խնդիրն այստեղ իհարկե այն չէ, թե իրականում ում օգտին են քվեարկելու զինծառայողներն ու սպաները, բանակը: Գուցե իսկապես բանակի մեծամասնությունը որոշի իր ձայնը տալ որեւէ մեկին: Ամեն ինչ հնարավոր է, եւ մեր քաղաքացիներն, իհարկե, ազատ են կայացնել իրենց որոշումը, թեեւ մեր այդ ենթադրության համար ներողություն ենք խնդրում քաղաքացիներից ու բանակայիններից, քանի որ գուցե շատերի համար դա դիտվի որպես իրենց մասին արտահայտվելու վատ տոն: Բայց, ամեն դեպքում, բանակը կարող է քվեարկել ում օգտին որ ուզում է, խնդիրը դա չէ: Այլ այն, թե ինչու է նախարար Միքայել Հարությունյանը փորձում քվեարկությունից մոտ քսան օր առաջ ուղղորդել բանակի կարծիքը: Իսկ այն, որ նախարարի խոսքը ունի հենց այդպիսի նշանակություն, եթե ոչ նպատակ, թերեւս կասկածից վեր է: Երբ պաշտպանության նախարարն ասում է, որ կարծում է, թե բանակի մեծամասնությունը քվեարկելու է այսինչ թեկնածուի օգտին, դա անուղղակի հրահանգ է հենց այդպես վարվելու համար: Չհաշված այն, որ Միքայել Հարությունյանն իր անունից հայտարարում է, որ ինքը սատարում է Սերժ Սարգսյանին: Մինչդեռ պաշտպանության նախարարը երեւի թե պետք է այդ մասին լռեր, ինչպես կլռեր պետական գաղտնիքի մասին հարցադրումների դեպքում: Նախարարը քաղաքացիական, ոչ թե քաղաքական անձ է: Թերեւս նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեւի թե փորձեր իր մոտ հրավիրել նախարարին ու ասել, որ երբ բանակի ու իր անունից դիրքորոշումներ է արտահայտում, այդպիսով զինված ուժերը դարձնում է քաղաքական գործընթացների մասնակից, խախտելով օրենքը: Այլապես ստացվում է, որ բանակը չշահարկելու հորդորը Ռոբերտ Քոչարյանն ուղղում է միայն ընդդիմությանը: Այսինքն` ընդդիմությունն իրավունք չունի շահարկել, իսկ իշխանությունը ունի շահարկելու միանգամայն լիարժեք իրավունք, ինչն էլ արեց Օպերայի դահլիճում: Այսինքն` բանակը իրենց բանակն է, ընդդիմության բանակը չէ, հասարակության բանակը չէ, քաղաքացիների բանակը չէ, այլ միայն իշխանության ու դրա շուրջ գոյացողների բանակն է: Եթե այդպես շարունակվի, ապա շատ հավանական է, որ վաղը, եթե Աստված մի արասցե, լինի բանակի պաշտպանության կարիքը, ապա բանակին մեկ էլ տեսար հրաման տրվի պաշտպանել միայն նրանց, ովքեր քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին: Եվ դա ամենեւին էլ չի լինի զարմանալի: Այն բանից հետո, ինչ տեսանք հունվարի 28-ին առավոտից երեկո, այլեւս ամեն ինչ տեսնելը դարձել է միանգամայն հնարավոր, որքան էլ որ թվա սարսափելի: Ակնկալիք կար, որ գոնե զինված ուժերը փորձ չի արվի այս վճռական պահին խառնել ներքաղաքական գործընթացներին: Գոնե եթե արվի էլ, ապա այնպես, որ դա տեղի չունենա հասարակության աչքի առաջ, այդպես կոպտորեն, որովհետեւ բանակը երեւի թե մեր պետության մեջ այն միակ օղակն է, որ եթե առավելությունից ավելի ունի նաեւ թերություններ, այնուամենայնիվ վայելում է հանրության, քաղաքացիների համակրանքն ու սերը: Որովհետեւ այդ բանակը քաղաքացիները համարում են իրենցը, առավել եւս, որ այնտեղ, բանակի առանցքում իրենց զավակներն են, ոչ թե պաշտոնյաներինը: Պաշտոնյաների զավակները միայն բանակի ցուցակներում են, իսկ իրականում` զվարճանքի օբյեկտներում: Մի խլեք քաղաքացիներին ու պետությանը կապող այդ վերջին բաստիոնը` Ազգային բանակը, որովհետեւ դա խլելուց հետո անխուսափելիորեն քանդվելու է ամեն ինչ, իսկ փլատակները բոլորին են ճզմելու, այդ թվում եւ ձեզ:
- Արամ Ամատունի
ՀԵՔԻԱԹ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ
Նա տարբեր անուններ ուներ` Տագնապ, Ահ, Սարսափ, Ահուդող, բայց ինչքան էլ անունները փոխում էր, մնում էր նույնը` նույն հին ու հիմար Վախը, որ չգիտես որտեղից ու ինչու գալիս-կառչում էր ու մնում այնքան` մինչեւ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ.Բ.
Առաջիկայում Բաքվում իր աշխատանքները կվերսկսի Թուրքմենստանի դեսպանատունը:
Փետրվարին կշարունակվեն բանակցությունները Կասպյան կարգավիճակի շուրջ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջան կայցելի Թուրքմենստանի ...ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան
Ռուսաստանյան մամուլում շարունակվում են հայաստանյան նախընտրական շրջանին առնչվող ուշագրավ վերլուծություններ տպագրվել:
«Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ազատ եւ բաց ընտրություններով» վերնագրված հոդվածում` ...«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Տարածված կարծիք կա, թե ողջ աշխարհում դոլարի ցածր կուրսը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հատուկ ֆինանսական քաղաքականությամբ, ըստ որի ԱՄՆ-ը միտումնավոր իջեցնում է դոլարի կուրսը` իրաքյան պատերազմի ...ԴՐՎԱԳՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Թադեւոս Խաչատրյան
Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած՝ ...ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց ավելանում եւ առավել բիրտ են դառնում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումները: Այդ առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը, որում քարոզարշավի լուսաբանումը գնահատվել է ոչ հավասարակշիռ:
...ՊԱՏԿԵՐԸ ՍԵՒ-ՍՊԻՏԱԿ Է
Արմեն Գրիգորյան
Առաջիկա նախագահական ընտրություններն ուշադրության կենտրոնում են, ինչը միանգամայն հասկանալի է:
Բարեբախտաբար, Հայաստանի ազատատենչ քաղաքացիներն այժմ հնարավորություն ունեն քվեարկելու հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի, ...ՍՈՒՏԸ ԵՒ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Արման Նավասարդյան 1
Ստել նշանակում է խոստովանել նրա գերազանցությունը, ում զրպարտում ես: Սեմուել Բաթլեր, անգլիացի գրող
Սրանք ուղեկցում են մարդկային հասարակությանը անհիշելի ժամանակներից:
1938 թվական: Հիտլերն ավարտել է «Անշլյուս» ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖՈՐՊՈՍՏԸ
Արամ Ամատունի
Մտածել, որ իշխանությունները բաց էին թողնելու բանակի տոնի վրա քաղաքական գովազդ կառուցելու առիթը` ծայրահեղ միամտություն կլիներ:
Սակայն դժվար էր կանխատեսել, որ բանակի օրվան նվիրված համերգը կարող էր վերածվել ...«ԼԵՒՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ»
Մարինե Խառատյան
Աշտարակ քաղաքի հրապարակում երեկ կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը աշտարակցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ: Սերժ Սարգսյանը ժամանել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսներով ...ՀՈՒԺԿՈՒ, ՈԳԵՂԵՆ, ՀԱՂԹԱԾ
Կարինե Հարությունյան
Սեւանա լիճը սառած էր, Գեղամա լեռները կիսով չափ մշուշների մեջ: Բայց տեսարանը նույնքան վեհ էր, որքան պարզ եղանակներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկեց Գեղարքունիքի մարզի Լիճք ...ՈՎ «ԲԱՇԱՐՈՒՄ» Է` ՔԻՉ ՀԱՐԿ Է ՎՃԱՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Թե որքա՞ն է արժենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական «կոմպանին», մինչ այժմ որքա՞ն ֆինանսական միջոցներ են ծախսվել եւ վերջնարդյունքում ինչքա՞ն են արժենալու նախագահացուի եւ նրա մերձավոր շրջապատի ...ԼԱՎ, Ի ՎԵՐՋՈ` ՈՐՔԱՆ Է ԱՅՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ
Տարիներ առաջ էլ էի տվել այս հարցը, սակայն ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո` մինչ օրս պատասխան չկա: Էնպես որ` ստիպված եմ կրկին հնչեցնել այս հարցը, այժմ գոնե` պատասխան ակնկալելով:
...Ա~խ, այդ հարցումները:
...«...ՈՐՈՎՀԵՏԵՒ ԽԵԼՔԻ ԵՆՔ ԵԿԵԼ»
1
Վարդենիսում կայացած հանրահավաքը աննախադեպ բազմամարդ էր:
Եվ ինչպես նկատեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` այն ավելի ջերմ էր ու անկեղծ, քան 1996-ի հանրահավաքը: «Որովհետեւ խելքի ենք եկել», - բազմությունից ...
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԹՈՒՂԹ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գայանե ԱռուստամյանՏՂԱՄԱՐԴԻԿ ԴՐԱՆՑ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԵՆ ԱՍՈՒՄ
Կարինե ՀարությունյանՏԻՊԻԿ ԲՌՆԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁ ԷՐ
Հեղինե ՄանուկյանՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԲՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Արամ ԱմատունիԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բոյուկագա Ագաեւ
NO COMMENT

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան
«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԻՆՉՔԱՆ ԷԼ ՏԱՆ` ՄԻ ԿԱՇԱՌՎԻՐ
Է.Գ.
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

