
ՍՈՒՏԸ ԵՒ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
- Ստել նշանակում է խոստովանել նրա գերազանցությունը, ում զրպարտում ես: Սեմուել Բաթլեր, անգլիացի գրող

Սրանք ուղեկցում են մարդկային հասարակությանը անհիշելի ժամանակներից: 1938 թվական: Հիտլերն ավարտել է «Անշլյուս» օպերացիան` անարգել գրավելով Ավստրիան: Առջեւում` Չեխոսլովակիան էր: Ֆյուրերի ճանապարհը փակելու նպատակով` Անգլիայի պրեմիեր-մինիստր Չեմբերլենը լարված բանակցություններ է վարում ագրեսորի հետ: Հիտլերին պետք է ընդամենը մի երկու շաբաթ չեխական զորքերի մոբիլիզացիան հետաձգելու, ժամանակ շահելու եւ հանկարծակի հարձակվելու համար: Նա Չեմբերլենին խոսք է տալիս չդիմել այդ քայլին` եթե մոբիլիզացիա չլինի եւ եթե բավարարվեն իր մի շարք պահանջները: Չեմբերլենը համոզում է չեխերին չսկսել մոբիլիզացիան մինչեւ բանակցությունների վերջը: Հիտլերը, իհարկե, գրավում է Չեխոսլովակիան: Նա խաբում է Չեմբերլենին, իսկ վերջինս ակամա` չեխերին: 1962 թվական: Կարիբյան ճգնաժամ: Խրուշչովը երդում-կրակ է ուտում իր եւ աշխարհի ժողովուրդների առաջ, որ Կուբայում չկան միջուկային մարտագլխիկներով խորհրդային հրթիռներ: Երկրագունդը մազապուրծ է լինում կործանումից: Խրուշչովը ստում է: Մի քանի տարի անց նա նորից է ստում, երբ ասում է, որ 1980-ին երկրում կլինի կոմունիզմ: Ամերիկյան նախագահներ Ջոնսոնը, Նիքսոնը, Քարտերը ստել են համապատասխանաբար` Վիետնամի պատերազմի, Ուոթերգեյթի եւ Իրանում պատանդ վերցված ամերիկյան դիվանագետներին ազատելու կապակցությամբ: Գանք ավելի առաջ: Գորբաչովը ստեց Չեռնոբիլի վթարի եւ Սումգայիթի ջարդերի ժամանակ: Կարելի է ցանկը շարունակել: Մասնագետները գտնում են, որ եթե պետական այրը ստելիս նույնիսկ առաջնորդվում է այնպիսի «ազնիվ» եւ «վեհ» նպատակներով, ինչպիսիք են խաղաղության ապահովումը, երկրի կայունությունը, ժողովրդի հանգստությունը եւ նման բաներ, միեւնույն է` նա այս կամ այն կերպ շարժվում է նաեւ անձնական, եսակենտրոն մոտիվներով: Այն, որ մեծ տերությունների լիդերները նույնպես ստում են` յուրատեսակ ինդուլգենցիա է Հայաստանի ղեկավարների համար: Հիմա տեսնենք, թե որն է այն մոտիվը, որը ստիպում է նրանց ստել: Այդ մոտիվը իշխանությունն ամեն կերպ պահելու կամ այն վերարտադրելու, ստատուս քվոն հնարավորինս երկարաձգելու, հասարակության մեջ ձեւավորված հարաբերությունները փոփոխության չենթարկելու համառ ձգտումն է: Այն էլ այն դեպքում, երբ իրեն սպառած համակարգի ամբողջական վերափոխումը դարձել է օրվա հրամայական: Վարչակարգը ստում է, երբ խոստանում է երջանիկ եւ ապահով կյանք, մի քանի տարի հետո յուրաքանչյուր ընտանիքին սեփական բնակարան եւ ավտոմեքենա: Լավ է` չի խոստանում Սեւանի ափին «դաչա» եւ «յախտա» եւս: Մեր երկրի ներկա ռեալ հնարավորությունների շրջանակներում այս ամենը, համաձայնեք, պրոբլեմատիկ է, եթե ոչ` անհնար: Ի դեպ, երբ Ադենաուերը ստանձնեց հետպատերազմյան քայքայված ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնը` ասաց. «Ես ձեզ չեմ խոստանում հաց ու կարագ: Աշխատեք եւ հասեք դրանց»: Իսկ հզոր Խորհրդային Միությունը մի քանի անգամ հայտարարեց բնակարանային հարցը լուծելու իր որոշման մասին: Արդյունքը դուք գիտեք: Ես ընդհանրապես չգիտեմ զարգացած որեւէ երկիր, որը բնակարանային խնդիր չունենա: Քաղաքական պայքարում սուտը հաճախ զուգակցվում է ագրեսիայի հետ: Իսկ ինչո՞վ է պայմանավորված ներկա ռեժիմի ագրեսիվ դիրքորոշումը ընդդիմության, ավելի ստույգ` Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: «Մեղքը» իրենն է: Հայաստանում ամեն ինչ խաղաղ էր, հանգիստ: Դերերը գալիք նախագահական ընտրություններում բաշխված էին: Կատարյալ` նիրվանա: «Գերազանց» պառլամենտական ընտրություններ, որից հետո իշխանամետ մամուլն ազդարարեց, թե հաղթած կուսակցության լիդերը դառնալու է նախագահ` 10 տարով: Հետո, պայծառ երկնքում շանթ ճայթեց: Քաղաքական ասպարեզ իջավ նախկին նախագահը եւ հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին եւ կազմաքանդելու է ռեժիմի ավազակապետական բուրգը, ապա սկսեց մոբիլիզացնել հազարավոր ընտրողների: Մի խոսքով, նա խիստ մտահոգեց, հոգեբանի լեզվով` ֆրուստրացրեց ներկա ղեկավարությանը, դառնալով նրա ֆրուստրատորը: Ռեակցիան չուշացավ. ստի եւ ագրեսիայի սիմբիոզ: Թափվեցին երկրային եւ երկնային բոլոր մեղքերը. էլ Ղարաբաղի վաճառք, էլ Թուրքիայի գավառ դառնալու ձգտում, էլ հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդ ու հազար ու մի այլ սարսափներ, որոնք լսելիս մարդիկ վիրավորվում են, քանի որ պարզ հասկանում են` իրենց դրել են դեբիլի տեղ: Արդյու՞նքը. Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշի բարձրացում: Սա ստի առումով: Իսկ ագրեսիան արվում է բացահայտ եւ ցինիկորեն: Այն առայժմ կրում է վերբալ` խոսքային բնույթ, սակայն բացառված չէ, որ տրանսֆորմացվի այլ` ավելի կոպիտ ձեւերի, ինչը կարող է կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Այնպես որ, իշխանություններն ամեն գնով պետք է խուսափեն այդ ագրեսիայի էսկալացիայից: Հակալեւոնական ագրեսիվ քարոզչությունը կատարվում է պետական միջոցների, մարդկային ռեսուրսների եւ ժամանակի հաշվին` ի խախտումն հանրապետության Սահմանադրության եւ միջազգային օրենքների: Ընդ որում` թիրախ է ընտրված միայն նա. մյուս թեկնածուները կարծես թե գոյություն անգամ չունեն: Սա էլ այս ընտրությունների առանձնահատկությունն է: Հավանաբար չկա քաղաքագետ, ով չասի, թե ճնշումը բերում է հակաճնշում: Ես բացառություն չեմ: Իսկ թե ինչի՞ կբերի այս ստի եւ ագրեսիայի կամպանիան` կերեւա մոտ օրերս: Ռեժիմի տեխնոլոգները դա հաշվարկելիս, անշուշտ, կմտաբերեն այն բազմահազարանոց երթը, որն անցավ Երեւանի փողոցներով հունվարի 22-ին...
- Արման Նավասարդյան
Քննարկում
BASKO գրել է:
Բոլոր նրանց ովքեր իրոք Լևոն Տեր Պետրոսյանի համար են աշխատւմ, իսպանիայի մեծաթիվ հայւթյան կողմից առաջարկւմ եմ աջակցւթյւն. հակառակ թիմին ... baskousa@yahoo.com
ՀԵՔԻԱԹ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ
Նա տարբեր անուններ ուներ` Տագնապ, Ահ, Սարսափ, Ահուդող, բայց ինչքան էլ անունները փոխում էր, մնում էր նույնը` նույն հին ու հիմար Վախը, որ չգիտես որտեղից ու ինչու գալիս-կառչում էր ու մնում այնքան` մինչեւ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ.Բ.
Առաջիկայում Բաքվում իր աշխատանքները կվերսկսի Թուրքմենստանի դեսպանատունը:
Փետրվարին կշարունակվեն բանակցությունները Կասպյան կարգավիճակի շուրջ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջան կայցելի Թուրքմենստանի ...ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան
Ռուսաստանյան մամուլում շարունակվում են հայաստանյան նախընտրական շրջանին առնչվող ուշագրավ վերլուծություններ տպագրվել:
«Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ազատ եւ բաց ընտրություններով» վերնագրված հոդվածում` ...«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Տարածված կարծիք կա, թե ողջ աշխարհում դոլարի ցածր կուրսը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հատուկ ֆինանսական քաղաքականությամբ, ըստ որի ԱՄՆ-ը միտումնավոր իջեցնում է դոլարի կուրսը` իրաքյան պատերազմի ...ԴՐՎԱԳՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Թադեւոս Խաչատրյան
Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած՝ ...ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց ավելանում եւ առավել բիրտ են դառնում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումները: Այդ առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը, որում քարոզարշավի լուսաբանումը գնահատվել է ոչ հավասարակշիռ:
...ՊԱՏԿԵՐԸ ՍԵՒ-ՍՊԻՏԱԿ Է
Արմեն Գրիգորյան
Առաջիկա նախագահական ընտրություններն ուշադրության կենտրոնում են, ինչը միանգամայն հասկանալի է:
Բարեբախտաբար, Հայաստանի ազատատենչ քաղաքացիներն այժմ հնարավորություն ունեն քվեարկելու հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի, ...ՍՈՒՏԸ ԵՒ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Արման Նավասարդյան 1
Ստել նշանակում է խոստովանել նրա գերազանցությունը, ում զրպարտում ես: Սեմուել Բաթլեր, անգլիացի գրող
Սրանք ուղեկցում են մարդկային հասարակությանը անհիշելի ժամանակներից:
1938 թվական: Հիտլերն ավարտել է «Անշլյուս» ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖՈՐՊՈՍՏԸ
Արամ Ամատունի
Մտածել, որ իշխանությունները բաց էին թողնելու բանակի տոնի վրա քաղաքական գովազդ կառուցելու առիթը` ծայրահեղ միամտություն կլիներ:
Սակայն դժվար էր կանխատեսել, որ բանակի օրվան նվիրված համերգը կարող էր վերածվել ...«ԼԵՒՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ»
Մարինե Խառատյան
Աշտարակ քաղաքի հրապարակում երեկ կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը աշտարակցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ: Սերժ Սարգսյանը ժամանել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսներով ...ՀՈՒԺԿՈՒ, ՈԳԵՂԵՆ, ՀԱՂԹԱԾ
Կարինե Հարությունյան
Սեւանա լիճը սառած էր, Գեղամա լեռները կիսով չափ մշուշների մեջ: Բայց տեսարանը նույնքան վեհ էր, որքան պարզ եղանակներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկեց Գեղարքունիքի մարզի Լիճք ...ՈՎ «ԲԱՇԱՐՈՒՄ» Է` ՔԻՉ ՀԱՐԿ Է ՎՃԱՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Թե որքա՞ն է արժենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական «կոմպանին», մինչ այժմ որքա՞ն ֆինանսական միջոցներ են ծախսվել եւ վերջնարդյունքում ինչքա՞ն են արժենալու նախագահացուի եւ նրա մերձավոր շրջապատի ...ԼԱՎ, Ի ՎԵՐՋՈ` ՈՐՔԱՆ Է ԱՅՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ
Տարիներ առաջ էլ էի տվել այս հարցը, սակայն ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո` մինչ օրս պատասխան չկա: Էնպես որ` ստիպված եմ կրկին հնչեցնել այս հարցը, այժմ գոնե` պատասխան ակնկալելով:
...Ա~խ, այդ հարցումները:
...«...ՈՐՈՎՀԵՏԵՒ ԽԵԼՔԻ ԵՆՔ ԵԿԵԼ»
1
Վարդենիսում կայացած հանրահավաքը աննախադեպ բազմամարդ էր:
Եվ ինչպես նկատեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` այն ավելի ջերմ էր ու անկեղծ, քան 1996-ի հանրահավաքը: «Որովհետեւ խելքի ենք եկել», - բազմությունից ...
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ՄԻԱՅՆ ՀԱԿ-Ը»
Է.ԳաբրիելյանՏԻՊԻԿ ԲՌՆԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁ ԷՐ
Հեղինե ՄանուկյանՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՇՏԱՑԱԾ» ՁԵՌՔԸ
Էմմա ԳաբրիելյանՄԻ ԽՈՍՔՈՎ` ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Կարինե ՀարությունյանԿԽՈՍԻ՞ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
NO COMMENT

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան
«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԻՆՉՔԱՆ ԷԼ ՏԱՆ` ՄԻ ԿԱՇԱՌՎԻՐ
Է.Գ.
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

