
ՊԱՏԿԵՐԸ ՍԵՒ-ՍՊԻՏԱԿ Է
- Առաջիկա նախագահական ընտրություններն ուշադրության կենտրոնում են, ինչը միանգամայն հասկանալի է:

Բարեբախտաբար, Հայաստանի ազատատենչ քաղաքացիներն այժմ հնարավորություն ունեն քվեարկելու հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի, ով կկարողանա ոչ միայն հաղթել իշխանության թեկնածուին, այլեւ տեր կանգնել ստացած քվեներին՝ որպեսզի չկրկնվի 2003-ը: Դա շատ կարեւոր է, քանի որ ծավալված պայքարն, առանց չափազանցության, չարի եւ բարու միջեւ է: Չարիքի իշխանության հաստատման ընթացքը բոլորիս աչքերի առաջ է տեղի ունեցել: 1998-ին ղարաբաղյան հիմնահարցի շահարկման, Սահմանադրության կոպիտ խախտման եւ կեղծիքի օգնությամբ ձեւավորված վարչախումբն անմիջապես սկսեց դրսեւորել իր հանցավոր էությունը. այդպես, արդեն 1998-ի ամռանը սկսվեց մինչ օրս պատշաճ կերպով քննության չենթարկված սպանությունների շարքը, իսկ 1999-ի հոկտեմբերի 27-ի սարսափելի ոճրագործությունից հետո ավազակապետության պարագլուխներին հաջողվեց բացարձակ իշխանության տիրանալ: Պահպանելով բիրտ ուժը որպես գործիք` նրանք աստիճանաբար հմտացան նաեւ չարիքի սպասավորներին վայել առավել նուրբ գործիքի` գայթակղության կիրառման մեջ: Արվեստի բազմաթիվ գործիչների կաշառեցին մեդալներով, որոշ զինվորականների` ռազմի դաշտում չվաստակած կոչումներով, «Համերներով» ու այլ երկրային բարիքներով եւ այդպես շարունակ: Սակայն ավազակապետության պարագլուխների հպարտության հիմնական պատճառը կարող է լինել թերեւս այն, որ իրենց հաջողվել է տասնյակ հազարավոր հասարակ մարդկանց ծախվելու ընդունակ դարձնել: 2003 ու հատկապես 2007 թվականներին կայացած ընտրություններում ընտրակաշառքն էր դարձել քվեարկության արդյունքների կեղծման կարեւորագույն գործիք` կոչված փոխարինելու ԶԼՄ-ներին եւ դիտորդներին առավել տեսանելի խախտումների տեսակները: Իսկ 2008-ի նախագահական ընտրություններում չարիքի վերարտադրության գործում ընտրակաշառքին արդեն գլխավոր դեր է վերապահվում: Արդեն մեկ քվեի դիմաց առաջարկվող կաշառքը հասցրել են 50-60 հազար դրամի. կարելի է ենթադրել, որ անբարո սակարկությունը դեռ բարձրակետին չի հասել: Չարիքի լկտիությունը սահման չունի. սրա ապացույցներից է նաեւ այն, որ չարիքի առավել խանդավառված սպասավորներից մեկն իրեն «արարիչ» է հռչակել եւ հեռուստատեսությամբ սփռվող տեսահոլովակներում իր դատարկաբանությունը պատկերել է մանրանկարներով զարդարված ձեռագիր էջերի տեսքով` ծաղրելով մեր մագաղաթները: Ինչքան էլ չար ուժերը փորձել են բարոյապես քայքայել հասարակությանը, միեւնույն է, մոտենում է նրանց պարտության եւ հատուցման ժամը: Սակայն շատերի համար դեռ ուշ չէ ետ կանգնել ինքնակործան ճանապարհից. պետք է պարզապես վճռականորեն հրաժարվել գայթակղողներին ծառայելուց: Նրանց մասին, ովքեր շարունակաբար փորձում են հանդես գալ «չեզոք» դիրքերից, ասելով, որ պատկերը սեւ եւ սպիտակ չէ եւ որ վերջին տասնամյակի ընթացքում եղել են նաեւ որոշ դրական փոփոխություններ: Այդ մարդկանց կառաջարկեի կետ առ կետ շարադրել, ինչն են դրական համարում. կարելի է վստահաբար ասել, որ բանավեճ ծավալելու դեպքում նրանց բոլոր փաստարկները փուչ դուրս կգան: Իսկ առայժմ կարելի է պարզապես նշել, որ «չեզոքությունը» եւ «անկողմնակալությունը» թվացյալ են. պետք է ընտրություն կատարել չարի եւ բարու միջեւ` երրորդ ճանապարհ չկա: Ներկայիս ավազակապետական համակարգի գոյության պայմաններում դրական տարրեր փնտրելը կարող է ընդամենը հուսահատության խորացման պատճառ դառնալ: Իսկ մեզ բոլորիս հույս է պետք` որը երեք շաբաթ անց մեզ օգնելու է հաղթել:
- Արմեն Գրիգորյան
ՀԵՔԻԱԹ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ
Նա տարբեր անուններ ուներ` Տագնապ, Ահ, Սարսափ, Ահուդող, բայց ինչքան էլ անունները փոխում էր, մնում էր նույնը` նույն հին ու հիմար Վախը, որ չգիտես որտեղից ու ինչու գալիս-կառչում էր ու մնում այնքան` մինչեւ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ.Բ.
Առաջիկայում Բաքվում իր աշխատանքները կվերսկսի Թուրքմենստանի դեսպանատունը:
Փետրվարին կշարունակվեն բանակցությունները Կասպյան կարգավիճակի շուրջ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջան կայցելի Թուրքմենստանի ...ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան
Ռուսաստանյան մամուլում շարունակվում են հայաստանյան նախընտրական շրջանին առնչվող ուշագրավ վերլուծություններ տպագրվել:
«Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ազատ եւ բաց ընտրություններով» վերնագրված հոդվածում` ...«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Տարածված կարծիք կա, թե ողջ աշխարհում դոլարի ցածր կուրսը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հատուկ ֆինանսական քաղաքականությամբ, ըստ որի ԱՄՆ-ը միտումնավոր իջեցնում է դոլարի կուրսը` իրաքյան պատերազմի ...ԴՐՎԱԳՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Թադեւոս Խաչատրյան
Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած՝ ...ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց ավելանում եւ առավել բիրտ են դառնում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումները: Այդ առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը, որում քարոզարշավի լուսաբանումը գնահատվել է ոչ հավասարակշիռ:
...ՊԱՏԿԵՐԸ ՍԵՒ-ՍՊԻՏԱԿ Է
Արմեն Գրիգորյան
Առաջիկա նախագահական ընտրություններն ուշադրության կենտրոնում են, ինչը միանգամայն հասկանալի է:
Բարեբախտաբար, Հայաստանի ազատատենչ քաղաքացիներն այժմ հնարավորություն ունեն քվեարկելու հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի, ...ՍՈՒՏԸ ԵՒ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Արման Նավասարդյան 1
Ստել նշանակում է խոստովանել նրա գերազանցությունը, ում զրպարտում ես: Սեմուել Բաթլեր, անգլիացի գրող
Սրանք ուղեկցում են մարդկային հասարակությանը անհիշելի ժամանակներից:
1938 թվական: Հիտլերն ավարտել է «Անշլյուս» ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖՈՐՊՈՍՏԸ
Արամ Ամատունի
Մտածել, որ իշխանությունները բաց էին թողնելու բանակի տոնի վրա քաղաքական գովազդ կառուցելու առիթը` ծայրահեղ միամտություն կլիներ:
Սակայն դժվար էր կանխատեսել, որ բանակի օրվան նվիրված համերգը կարող էր վերածվել ...«ԼԵՒՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ»
Մարինե Խառատյան
Աշտարակ քաղաքի հրապարակում երեկ կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը աշտարակցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ: Սերժ Սարգսյանը ժամանել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսներով ...ՀՈՒԺԿՈՒ, ՈԳԵՂԵՆ, ՀԱՂԹԱԾ
Կարինե Հարությունյան
Սեւանա լիճը սառած էր, Գեղամա լեռները կիսով չափ մշուշների մեջ: Բայց տեսարանը նույնքան վեհ էր, որքան պարզ եղանակներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկեց Գեղարքունիքի մարզի Լիճք ...ՈՎ «ԲԱՇԱՐՈՒՄ» Է` ՔԻՉ ՀԱՐԿ Է ՎՃԱՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Թե որքա՞ն է արժենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական «կոմպանին», մինչ այժմ որքա՞ն ֆինանսական միջոցներ են ծախսվել եւ վերջնարդյունքում ինչքա՞ն են արժենալու նախագահացուի եւ նրա մերձավոր շրջապատի ...ԼԱՎ, Ի ՎԵՐՋՈ` ՈՐՔԱՆ Է ԱՅՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ
Տարիներ առաջ էլ էի տվել այս հարցը, սակայն ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո` մինչ օրս պատասխան չկա: Էնպես որ` ստիպված եմ կրկին հնչեցնել այս հարցը, այժմ գոնե` պատասխան ակնկալելով:
...Ա~խ, այդ հարցումները:
...«...ՈՐՈՎՀԵՏԵՒ ԽԵԼՔԻ ԵՆՔ ԵԿԵԼ»
1
Վարդենիսում կայացած հանրահավաքը աննախադեպ բազմամարդ էր:
Եվ ինչպես նկատեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` այն ավելի ջերմ էր ու անկեղծ, քան 1996-ի հանրահավաքը: «Որովհետեւ խելքի ենք եկել», - բազմությունից ...
NO COMMENT

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան
«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԻՆՉՔԱՆ ԷԼ ՏԱՆ` ՄԻ ԿԱՇԱՌՎԻՐ
Է.Գ.
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

