
ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
- Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց ավելանում եւ առավել բիրտ են դառնում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումները: Այդ առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Հայաստանի իշխանություններն սկսել են դիմել սադրիչ ու ապօրինի քայլերի:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի` հունվարի 27-ին Թալինում կայացած հանրահավաքում իշխանությունների անմիջական մասնակցությամբ կազմակերպվել է սադրանք: Արդեն հայտնի Սարգիս Կարապետյանը իր սադրիչ գործողություններով ծեծկռտուք էր հրահրել, ինչից օգտվելով իրավապահները Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինի նախընտրական շտաբի ակտիվին հրավիրում են ոստիկանության բաժին, ըստ էության կաթվածահար անելով նախընտրական շտաբի աշխատանքը», - նշվել է հայտարարության մեջ: Ի դեպ, հիշեցնենք, որ սույն միջադեպի փաստով ձերբակալվել են շտաբի ակտիվիստներ Մկրտիչ եւ Ժորա Սափեյանները, Հայկ Գեւորգյանը, Տիգրան Բաղդասարյանը, ովքեր միջադեպի օրը ներկա են եղել քարոզարշավին: Երեքշաբթի օրը նրանց` որպես քրեական գործով անցնող վկաներ, հրավիրել են ոստիկանություն եւ մոտ 7 ժամ նրանց պահելուց հետո ձերբակալել: Երեկ ձերբակալվածներին տեսակցելու նպատակով Թալին են մեկնել նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Ժամը 7-ի դրությամբ նրանց դեռ չէր հաջողվել տեսնել ձերբակալվածներին, ոստիկանության դուռն առավոտից փակված է եղել: Այսինքն, եթե նույնիսկ ինչ-որ հանցագործություն կատարվեր, քաղաքացիները չէին կարող մտնել ոստիկանություն` հայտարարություն տալու: Առողջական խնդիրներ ունեցող ձերբակալվածներին օգնելու համար նույնիսկ բժշկին թույլ չեն տվել ներս մտնել: Որոշ ժամանակ անց Զարուհի Փոստանջյանն, այնուամենայնիվ, մտել է Թալինի ոստիկանապետի` Արթուր Գրիգորյանի մոտ եւ կրկին խնդրել` թույլ տալ տեսակցել անազատության մեջ գտնվողների հետ: Ոստիկանապետն ասել է, որ պետք է գրավոր դիմում լինի, ինչն էլ պատգամավորն արել է: Սակայն նրան խնդրել են կրկին սպասել 20 րոպե: Ճիշտ այդքան ժամանակ անց ոստիկանության մոտ հավաքվածներին է մոտեցել այդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը: Ըստ Զ.Փոստանջյանի` նա կարծես թե լիազորված է եղել հավաքվածներին հորդորելու` «շուխուռ մի դրեք»-ի մասով, ինչն անելուց հետո հեռացել է: Հավաքվածները սպասել են եւս մի քանի ժամ եւ առանց ձերբակալվածներին տեսնելու` հեռացել: Պատգամավորներն արդեն հաղորդագրություն են տվել ոստիկանությանը` պետական մարմնի ներկայացուցչի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Նշյալ խնդրով նրանք արդեն դիմել են ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, իսկ այսօր հավանաբար ամբողջական տեղեկանք կներկայացնեն միջազգային կազմակերպություններին եւ դիտորդներին: Ինչպես հայտնում է «Lragir.am» կայքը, «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման համակարգող Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրել է, որ նախկին ազատամարտիկ Սարգիս Կարապետյանին իշխանությունը տվել է 10 հազար դոլար փող, ինչպես նաեւ փակել է նրա` 30 հազար դոլար պարտքը: Լ.Սարգսյանը նաեւ կասկած է հայտնել, թե` դժվար իշխանությունները Սարգիս Կարապետյանին այդքան փող տային միայն սադրանքի համար` ավելացնելով, որ հնարավոր է դա արված լինի նաեւ զենքի կիրառման համար, քանի որ Ս.Կարապետյանը «գժի թուղթ» ունի. այսինքն` հնարավոր է, որ նա մարդ սպանի եւ ազատվի պատասխանատվությունից: Այս ամենին հավելենք նաեւ հունվարի 28-ին Կապանում, ոստիկանների անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, երբ նրանք ներխուժել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ, փակել այն` կազմալուծելով շտաբի աշխատանքը: Դրանից մեկ օր առաջ էլ պոկել էին նույն թեկնածուի Վանաձորում գտնվող շտաբի ցուցանակը եւ մոտակայքում գտնվող ցուցապաստառները: Երկուշաբթի օրը Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ էին տարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների մի քանի մեքենաներ` առանց որեւէ գրավոր հիմքի, պարզապես ավելի ուշ հաղորդագրություն էին տարածել, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող 150-200 մեքենաներ Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում չեն ենթարկվել պետավտոտեսուչների հրահանգին եւ կանգ չեն առել: Նշված փաստի կապակցությամբ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Իմիջիայլոց, Խաչատուր Սիմոնյանի ավտոմեքենան «Տաշիր» հանրախանութի մոտից տանելու դեպքը քննարկման առարկա էր դարձել նաեւ ոստիկանական մեքենաների առատության եւ երթեւեկությունը կաթվածահար անելու պատճառով խցանման մեջ հայտնված շարքային քաղաքացիների շրջանում: Երեկ մի տարեց մարդ «Գազելի» վարորդին եւ ուղեւորներին պատմում էր, թե ինչպես են ոստիկանները ցանկացել Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան տանել: Գազելի վարորդը նախ զարմացավ. «Կանգնած տեղը խի՞ պտի տանեն մեքենան: Հիմա ես որ կանգնեմ` ո՞նց կտանեն»: Քաղաքականապես հասուն մի ուղեւոր տիկին պատասխանեց` «Դու քեզ խի՞ ես համեմատում Լեւոնի հետ»...
- Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՔԻԱԹ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ
Նա տարբեր անուններ ուներ` Տագնապ, Ահ, Սարսափ, Ահուդող, բայց ինչքան էլ անունները փոխում էր, մնում էր նույնը` նույն հին ու հիմար Վախը, որ չգիտես որտեղից ու ինչու գալիս-կառչում էր ու մնում այնքան` մինչեւ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ.Բ.
Առաջիկայում Բաքվում իր աշխատանքները կվերսկսի Թուրքմենստանի դեսպանատունը:
Փետրվարին կշարունակվեն բանակցությունները Կասպյան կարգավիճակի շուրջ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջան կայցելի Թուրքմենստանի ...ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան
Ռուսաստանյան մամուլում շարունակվում են հայաստանյան նախընտրական շրջանին առնչվող ուշագրավ վերլուծություններ տպագրվել:
«Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ազատ եւ բաց ընտրություններով» վերնագրված հոդվածում` ...«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Տարածված կարծիք կա, թե ողջ աշխարհում դոլարի ցածր կուրսը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հատուկ ֆինանսական քաղաքականությամբ, ըստ որի ԱՄՆ-ը միտումնավոր իջեցնում է դոլարի կուրսը` իրաքյան պատերազմի ...ԴՐՎԱԳՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Թադեւոս Խաչատրյան
Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած՝ ...ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց ավելանում եւ առավել բիրտ են դառնում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումները: Այդ առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը, որում քարոզարշավի լուսաբանումը գնահատվել է ոչ հավասարակշիռ:
...ՊԱՏԿԵՐԸ ՍԵՒ-ՍՊԻՏԱԿ Է
Արմեն Գրիգորյան
Առաջիկա նախագահական ընտրություններն ուշադրության կենտրոնում են, ինչը միանգամայն հասկանալի է:
Բարեբախտաբար, Հայաստանի ազատատենչ քաղաքացիներն այժմ հնարավորություն ունեն քվեարկելու հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի, ...ՍՈՒՏԸ ԵՒ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Արման Նավասարդյան 1
Ստել նշանակում է խոստովանել նրա գերազանցությունը, ում զրպարտում ես: Սեմուել Բաթլեր, անգլիացի գրող
Սրանք ուղեկցում են մարդկային հասարակությանը անհիշելի ժամանակներից:
1938 թվական: Հիտլերն ավարտել է «Անշլյուս» ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖՈՐՊՈՍՏԸ
Արամ Ամատունի
Մտածել, որ իշխանությունները բաց էին թողնելու բանակի տոնի վրա քաղաքական գովազդ կառուցելու առիթը` ծայրահեղ միամտություն կլիներ:
Սակայն դժվար էր կանխատեսել, որ բանակի օրվան նվիրված համերգը կարող էր վերածվել ...«ԼԵՒՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ»
Մարինե Խառատյան
Աշտարակ քաղաքի հրապարակում երեկ կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը աշտարակցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ: Սերժ Սարգսյանը ժամանել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսներով ...ՀՈՒԺԿՈՒ, ՈԳԵՂԵՆ, ՀԱՂԹԱԾ
Կարինե Հարությունյան
Սեւանա լիճը սառած էր, Գեղամա լեռները կիսով չափ մշուշների մեջ: Բայց տեսարանը նույնքան վեհ էր, որքան պարզ եղանակներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկեց Գեղարքունիքի մարզի Լիճք ...ՈՎ «ԲԱՇԱՐՈՒՄ» Է` ՔԻՉ ՀԱՐԿ Է ՎՃԱՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Թե որքա՞ն է արժենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական «կոմպանին», մինչ այժմ որքա՞ն ֆինանսական միջոցներ են ծախսվել եւ վերջնարդյունքում ինչքա՞ն են արժենալու նախագահացուի եւ նրա մերձավոր շրջապատի ...ԼԱՎ, Ի ՎԵՐՋՈ` ՈՐՔԱՆ Է ԱՅՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ
Տարիներ առաջ էլ էի տվել այս հարցը, սակայն ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո` մինչ օրս պատասխան չկա: Էնպես որ` ստիպված եմ կրկին հնչեցնել այս հարցը, այժմ գոնե` պատասխան ակնկալելով:
...Ա~խ, այդ հարցումները:
...«...ՈՐՈՎՀԵՏԵՒ ԽԵԼՔԻ ԵՆՔ ԵԿԵԼ»
1
Վարդենիսում կայացած հանրահավաքը աննախադեպ բազմամարդ էր:
Եվ ինչպես նկատեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` այն ավելի ջերմ էր ու անկեղծ, քան 1996-ի հանրահավաքը: «Որովհետեւ խելքի ենք եկել», - բազմությունից ...
ԱՄՆ. ԸՆՏՐԱՊԱՅՔԱ՞Ր, ԹԵ՞ ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ
Արա ՔոսյանՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
ՎԱՏ ՕՐԵՆՔԻ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԻ ԵՒ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՆԱՁԵՒԵՐԻ ՄԱՍԻՆ
Հեղինե ՄանուկյանԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ «ՆԱ ՇԻՇ, ՆԱ ՔՅԱԲԱԲ» ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե ՄանուկյանՈՉ ՄԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ՄԻՆՉԵՒ ԱՐԴԱՐ ՄՐՑՈՒՅԹ
NO COMMENT

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան
«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԻՆՉՔԱՆ ԷԼ ՏԱՆ` ՄԻ ԿԱՇԱՌՎԻՐ
Է.Գ.
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

