
ԴՐՎԱԳՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
- Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած՝ «մարդիկ, մարդիկ լինեին», եվրոպական չափանիշներով մի էնպիսի 1789 կամ 17 թիվ սարքեինք, որ մոսկովյան էմիսարների հայ իշխանավոր գործակալների վարքից Կարմիր հրապարակի անթաղ առաջնորդը դագաղում նախանձից շուռ գար, վարդերի, կակաչների, ամեն տեսակ ջանգյուլումների սիրահարները մոռանային Ազատության հրապարակ կամ Մատենադարան բերող ճանապարհը:

Բայց, ինչ արած, ոչ ազգային-ազատագրականը մնաց նախորդ դարերում, ոչ մարդիկ մնացին, ոչ կարգին կոմունիզմ տեսանք, եւ սեփական պետության համի չեկած, արդեն խորշում ենք: Որովհետեւ անհնար է պետություն կառուցել՝ հակադրելով կառուցելու մեթոդն ու դրան հասնելու իդեալները: Մեթոդի եւ իդեալների հակադրությունը բարձրացնում է կայսրություններ եւ թղթե տնակի պես փուլ բերում կայսրություններ, ինչպես ֆաշիզմը՝ Գերմանիայում, բոլշեւիզմը՝ Ռուսաստանում, հիմա էլ լիբերալիզմը բոլոր այն տեղերում, որտեղով երբեւէ անցել է ժամանակին Եվրոպայում շրջող ուրվականը: Ինչ արած, Հայաստանում նախագահական ընտրություններ են, իսկ ընտրությունները լավատեսության դեպքում՝ իշխանափոխության հնարավորություն, որը թեկնածուներից յուրաքանչյուրը յուրովի է ընկալում: Մեկը՝ վերարտադրություն ¥Սերժ Սարգսյան¤, մյուսը՝ ամեն գնով կանխել իշխանության վերարտադրությունը ¥Լեւոն Տեր-Պետրոսյան¤: Այսինքն՝ իրականում երկու ծրագիր, իրականում հնարավոր երկու իրագործողներով, սակայն ինը կատարմամբ: Դեռ Սերժ Սարգսյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին թողնենք. էդ ինչո՞վ իշխանության վերարտադրություն չի լինի, ասենք, Գեղամյանի կամ մնացած թեկնածուների հաղթանակը: Թե՞ կրթություններն են տարբերվում, մենթալիտետն ու հակումներն են հակադիր, պերճախոսություններն են անգունազարդ: Այդ հիմա են ոմանք ժողովրդավար, ոմանք՝ սոցիալիստ, ոմանք ազատական, ոմանք` ազգային, ժամանակին շատերը ներս ու դրսից կարմիր պատմուճանով էին եւ նույն հոռետեսությամբ ու համառությամբ կոմունիզմ էին կառուցում: Քննեք նրանցից շատերի նախընտրական ծրագրերը եւ համեմատեք կոմկուսի համագումարներում ընդունված աշխարհասասան որոշումների հետ եւ զարմանալու ընդունակությունը ընդմիշտ կկորցնեք. էլ բնակարանների խոստում, էլ արտադրության աննախընթաց աճի հիմնավորում, էլ խաղաղություն ու բարգավաճում, էլ արժանապատվություն ու ձրի կրթություն ու բժշկություն եւ մի մեծ տեսլական՝ ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ: Հակաճգնաժամային ծրագրից մինչեւ փրկության ծրագիր մի քայլ է, փրկության ծրագրից մինչեւ արարման ծրագիր՝ երկու: Եվս մի քայլ, եւ Աքիլլեսը կհասնի Կրիային, իսկ հայ ժողովուրդը իր նպատակին՝ առաջինով հերքելով Զենոնի նշանավոր դրույթը, երկրորդով` հայ ժողովրդի պատմության մասին պատկերացումը: Կարելի էր եւս մի քայլ անել, եւ կհայտնվեինք կոմունիզմ կառուցելու հուսահատական ծրագրում, սակայն դա լենինյան թվաբանությամբ երկու քայլ ետ կլիներ: Բայց դա չի խանգարում, որ նախորդ նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Գեղամյանը արդեն որերորդ անգամ իրեն դուրս դնելով իրական ընդդիմության համախմբված ճամբարից, հայտնվի աննախանձելի վիճակում© նա այլեւս պետք չէ ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ առավել եւս՝ ընդդիմությանը եւ կրակում է իր վերջին փամփուշտները՝ ինչպես անցյալի, այնպես էլ ապագա գործունեության վրա: Նախագահական անհույս պայքարը շարունակում է Վազգեն Մանուկյանը: Երրորդ հանրապետության ականավոր հիմնադիրներից մեկը կարծես թե եւս հասել է քաղաքական գործունեության եզրագծին, պրակտիկ ու պրագմատիկ անհատից վերածվելով իրական պատասխաններ չորոնող, չգտնող փիլիսոփայի: Անշուշտ, Մանուկյանն իր վարքին գաղափարական հիմնավորումներ է տալիս ¥գուցեեւ՝ ճիշտ¤, սակայն, որքան էլ ցավալի է, հիմնական պատճառն անձնական է. մեծ նպատակը զոհում է փոքրին: Անկախության 17 տարիների ընթացքում նա արդեն մասնակցում է նախագահական չորրորդ ընտրությանը, 16-ում էլ եղել եւ մնում է Լ.Տեր-Պետրոսյանին ընդդիմություն: Ինչ արած՝ սա էլ է ճակատագիր եւ ընտրություն: 1917 թվականին հեղափոխությունից մեկ-երկու ամիս առաջ Լենինը գրում էր© «Ռուսաստանի բնակչության տասը տոկոսը մեր կողմն է, տասը տոկոսը՝ մեր դեմ, իսկ մնացած ութսուն տոկոսը նշանակություն չունի»: Գրչի թեթեւ մի հարվածով հեղափոխության պրակտիկը կարողացել է բանաձեւել երբեւէ կայսրություններում ապրող գրեթե բոլոր ժողովուրդների արատավոր բնույթը© երբեք նշանակություն չտալ բնակչության ութսուն տոկոսին, որովհետեւ այդ ութսուն տոկոսը երբեք կարծիք չի ունենում, այլ կողմնորոշվում է ըստ քսան տոկոսում առավելության հասած ուժերի վերաբերմունքի: Նույնիսկ այսօր սա կարելի է սոցիոլոգիական ճշգրիտ գիտելիք համարել, եթե այդքան հիմնավորված չլիներ գիտության հետ կապ չունեցող փաստարկներով, ինչպիսին քաղաքականությունն է, մանավանդ այնպիսի մի երկրում, ինչպիսին Հայաստանն է: «Ժողովուրդը միշտ ճիշտ է, բացառությամբ այն դեպքերի, երբ սխալվում է»` պնդում է բոլոր հեղափոխությունների պարադոքսը: Էս մեր խեղճ ժողովուրդը քանի՞ անգամ պետք է ճիշտ լինի, որ մի անգամ կարողանա հաղթել` ընդդեմ այն քսան տոկոսի, որ, անկախ լավ կամ վատ լինելուց, որոշում է իր ճակատագիրը:
- Թադեւոս Խաչատրյան
ՀԵՔԻԱԹ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ
Նա տարբեր անուններ ուներ` Տագնապ, Ահ, Սարսափ, Ահուդող, բայց ինչքան էլ անունները փոխում էր, մնում էր նույնը` նույն հին ու հիմար Վախը, որ չգիտես որտեղից ու ինչու գալիս-կառչում էր ու մնում այնքան` մինչեւ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ.Բ.
Առաջիկայում Բաքվում իր աշխատանքները կվերսկսի Թուրքմենստանի դեսպանատունը:
Փետրվարին կշարունակվեն բանակցությունները Կասպյան կարգավիճակի շուրջ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջան կայցելի Թուրքմենստանի ...ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան
Ռուսաստանյան մամուլում շարունակվում են հայաստանյան նախընտրական շրջանին առնչվող ուշագրավ վերլուծություններ տպագրվել:
«Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ազատ եւ բաց ընտրություններով» վերնագրված հոդվածում` ...«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Տարածված կարծիք կա, թե ողջ աշխարհում դոլարի ցածր կուրսը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հատուկ ֆինանսական քաղաքականությամբ, ըստ որի ԱՄՆ-ը միտումնավոր իջեցնում է դոլարի կուրսը` իրաքյան պատերազմի ...ԴՐՎԱԳՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Թադեւոս Խաչատրյան
Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած՝ ...ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց ավելանում եւ առավել բիրտ են դառնում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումները: Այդ առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը, որում քարոզարշավի լուսաբանումը գնահատվել է ոչ հավասարակշիռ:
...ՊԱՏԿԵՐԸ ՍԵՒ-ՍՊԻՏԱԿ Է
Արմեն Գրիգորյան
Առաջիկա նախագահական ընտրություններն ուշադրության կենտրոնում են, ինչը միանգամայն հասկանալի է:
Բարեբախտաբար, Հայաստանի ազատատենչ քաղաքացիներն այժմ հնարավորություն ունեն քվեարկելու հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի, ...ՍՈՒՏԸ ԵՒ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Արման Նավասարդյան 1
Ստել նշանակում է խոստովանել նրա գերազանցությունը, ում զրպարտում ես: Սեմուել Բաթլեր, անգլիացի գրող
Սրանք ուղեկցում են մարդկային հասարակությանը անհիշելի ժամանակներից:
1938 թվական: Հիտլերն ավարտել է «Անշլյուս» ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖՈՐՊՈՍՏԸ
Արամ Ամատունի
Մտածել, որ իշխանությունները բաց էին թողնելու բանակի տոնի վրա քաղաքական գովազդ կառուցելու առիթը` ծայրահեղ միամտություն կլիներ:
Սակայն դժվար էր կանխատեսել, որ բանակի օրվան նվիրված համերգը կարող էր վերածվել ...«ԼԵՒՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ»
Մարինե Խառատյան
Աշտարակ քաղաքի հրապարակում երեկ կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը աշտարակցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ: Սերժ Սարգսյանը ժամանել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսներով ...ՀՈՒԺԿՈՒ, ՈԳԵՂԵՆ, ՀԱՂԹԱԾ
Կարինե Հարությունյան
Սեւանա լիճը սառած էր, Գեղամա լեռները կիսով չափ մշուշների մեջ: Բայց տեսարանը նույնքան վեհ էր, որքան պարզ եղանակներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկեց Գեղարքունիքի մարզի Լիճք ...ՈՎ «ԲԱՇԱՐՈՒՄ» Է` ՔԻՉ ՀԱՐԿ Է ՎՃԱՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Թե որքա՞ն է արժենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական «կոմպանին», մինչ այժմ որքա՞ն ֆինանսական միջոցներ են ծախսվել եւ վերջնարդյունքում ինչքա՞ն են արժենալու նախագահացուի եւ նրա մերձավոր շրջապատի ...ԼԱՎ, Ի ՎԵՐՋՈ` ՈՐՔԱՆ Է ԱՅՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ
Տարիներ առաջ էլ էի տվել այս հարցը, սակայն ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո` մինչ օրս պատասխան չկա: Էնպես որ` ստիպված եմ կրկին հնչեցնել այս հարցը, այժմ գոնե` պատասխան ակնկալելով:
...Ա~խ, այդ հարցումները:
...«...ՈՐՈՎՀԵՏԵՒ ԽԵԼՔԻ ԵՆՔ ԵԿԵԼ»
1
Վարդենիսում կայացած հանրահավաքը աննախադեպ բազմամարդ էր:
Եվ ինչպես նկատեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` այն ավելի ջերմ էր ու անկեղծ, քան 1996-ի հանրահավաքը: «Որովհետեւ խելքի ենք եկել», - բազմությունից ...
ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՄԵԶ ՎՐԱ ԹԱՆԿ ԿՆՍՏԻ
Արամ ԱմատունիՌԵԿՏՈՐԸ` ՊՐԻՍՏԱՎԻ ԴԵՐՈՒՄ ԿԱՄ` «ԳԼԱՁՈՐՈՒՄ» ԵՒՍ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է
Կարինե ՀարությունյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե Մանուկյան
NO COMMENT

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան
«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԻՆՉՔԱՆ ԷԼ ՏԱՆ` ՄԻ ԿԱՇԱՌՎԻՐ
Է.Գ.
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

